«Լյուդվիգ վան Բեթհովեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը փոփոխում է․: fa:لودویگ فان بتهوون
Տող 164. Տող 164.
[[nds:Ludwig van Beethoven]]
[[nds:Ludwig van Beethoven]]
[[nds-nl:Ludwig van Beethoven]]
[[nds-nl:Ludwig van Beethoven]]
[[new:लूट्विश् फ़ान् बेट्होफ़न्]]
[[nl:Ludwig van Beethoven]]
[[nl:Ludwig van Beethoven]]
[[nn:Ludwig van Beethoven]]
[[nn:Ludwig van Beethoven]]

00:58, 29 Մայիսի 2012-ի տարբերակ

Լյուդվիգ վան Բեթհովեն
Բեթհովենը
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունգերմ.՝ Ludwig van Beethoven[1]
Ծնվել էԱնհայտ, մկրտվել է 1770թ. Դեկտեմբեր 17, Բոնն
Բոնն, Քյոլնի կուրֆյուրստություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][3][4][…]
ԵրկիրՍրբազան Հռոմեական կայսրություն
Ավստրիական կայսրություն
Մահացել է1827թ. Մարտի 26, Վիեննա
Վիեննա, Ավստրիական կայսրություն[3][2][5][…]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն և Q38103979?
ԺանրերԴասական երաժշտություն
ՄասնագիտությունԿոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար
Գործիքներդաշնամուր և ջութակ
Գործունեություն1782—1827 թթ.
ԱնդամակցությունՆիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
Պարգևներ
Կայքbeethoven-haus-bonn.de
Ստորագրություն
Ստորագրություն
 Ludwig van Beethoven Վիքիպահեստում
Լյուդվիգ վան Բեթհովեն

Լյուդվիգ վան Բեթհովենը, (ծնվել է՝ 1770թ. Դեկտեմբեր 17, Բոնն – Մահացել է` 1827թ. Մարտի 26, Վիեննա), գերմանացի մեծ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր։
Բեթհովենը կլասիցիզմի և ռոմանտիզմի միջև ընկած ժամանակաշրջանի արևմտաեվրոպական դասական երաժշտության առանցքային գործիչ է, ամենահայտնի և ամենակատարվող երգահաններից մեկը: Մոցարտի և Հայդնի հետ միասին համարվում է վիեննական դասական երաժիշտներից։ Ստեղծագործել է իր ժամանակ գոյություն ունեցող գրեթե բոլոր երաժշտական ժանրերում: «Ֆիդելիո» օպերայի, «Պրոմեթևսի ստեղծագործությունները» բալետի, երգչախմբային ստեղծագործությունների, երգերի հեղինակ է: Նրա ժառանգության մեջ ամենակարևոր տեղն են զբաղեցնում գործիքային ստեղծագործությունները՝ սոնատներ դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար, կոնցերտներ դաշնամուրի և ջութակի համար, լարային կվարտետներ, նախերգանքներ, սիմֆոնիաներ:

Կենսագրություն

- Բեթհովենը երաժշտական սկզբնական կրթությունը ստացել է հորից։ Հայրը, տեսնելով որդու երաժշտական ունակությունները, երազում էր, որ որդին մանուկ հասակում Ճանաչվի ամբողջ աշխարհում՝ կրկնելով Մոցարտի օրինակը։ Դրանից դրդված՝ նա հաճախ որդուն ստիպում էր պարապել առանց դադարի։ Գերհոգնածությունից և դաժան վերաբերմունքից վիրավորված՝ Բեթհովենը հաճախ էր փախչում տանից։
Պատանի Բեթհովենը երաժշտական կրթությունը շարունակում է ժամանակի ճանաչված երաժիշտ-մանկավարժ Քրիստիան Նեֆեի մոտ։ Բեթհովենը սկսում է գրել իր առաջին ստեղծագործությունները։ 1787-ին մեկնում է Վիեննա, որպեսզի Մոցարտին ներկայացնի իր գործերը։ Վերջինս, լսելով Բեթհովենի երաժշտությունը, ասում է.

«Ուշադրություն դարձրեք այս երիտասարդին, կգա ժամանակ, որ նրա մասին ամբողջ աշխարհը կխոսի»։


1792-ից երիտասարդ կոմպոզիտոր վերջնականապես հաստատվում է Վիեննայում, ուր ապրում է մինչև կյանքի վերջ։
Բեթհովենը սիրահարված էր մի կոմսուհու՝ Թերեզա Բրունսվիկ անունով, ով սակայն չամուսնացավ դժվար կյանքով ապրող կոմպոզիտորի հետ։
Կոմպոզիտորը աստիճանաբար սկսեց կորցնել լսողությունը, և ամբողջովին խլացավ։ Այս փաստը նրան դրդեց անգամ ինքնասպանության, որը բարեբախտաբար տեղի չունեցավ։ Նա շարունակեց ապրել և ստեղծագործել։
Բեթհովենը մահացել է Վիեննայում, լյարդի հիվանդությունից։ Նրա շիրիմը գտնվում է հենց այդտեղ, իսկ տուն-թանգարանը՝ Բոննում։

Ստեղծագործությունները

- Բեթհովենը 18-րդ դարի սոնատասիմֆոնիկ ժանրի երաժշտությունը հասցրեց իր գագաթնակետին։ Կոմպիզիտորի մի շարք ստեղծագործություններում արտահայտվեցին այդ ժամանակ տեղի ունեցող ֆրանսիական բուրժուական հեղափողության գաղափարները՝ մարդկության պայքարը հանուն ազատության, պայքարը մենիշխանության և բռնակալության դեմ։ Բացի դրանից նրա ստեղծագործությունները արտահայտում են անձնական ներաշխարհի քնարական-դրամատիկական զգացմունքներ, բնության և շրջապատող աշխարհի նկատմամբ ունեցած ապրումներ ու խոհեր։ Ուստի նրա երաժշտությունը բազմաբնույթ է։
Գրել է տարբեր ժանրերում, ունի 9 սիմֆոնիա, 11 ուվերտյուրա, 5 դաշնամուրային և 1 ջութակի կոնցերտներ, 32 դաշնամուրային սոնատներ, գործիքային անսամբլներ (կվարտետնետ և տրիոներ), մանրանվագային պիեսներ, երգեր, «Հանդիսավոր Մեսսան» և 1 օպերա ՝ «Ֆիդելիոն»։ Իր հանրահայտ «Հերոսական սիմֆոնիան» ցանկանում էր նվիրել Նապոլեոնին։ Բայց իմանալով, որ նա իրեն կայսր է հռչակել, ցասումով է լցվում։ Բեթհովենը պատռում է ընծայագիրը և սիմֆոնիան անվանում «Հերոսական»։
Բեթհովենը խուլ վիճակում արարում է երաժշտական արվեստի իր գլուխգործոցները՝ սիմֆոնիաները, «Ապասիոնատը», «Ֆիդելիո» օպերան, «Էգմոնտը», «Կորիոլան» և այլն։
Կոմպոզիտորի կյանքի վերջին շրջանին են պատկանում «Հանդիսավոր Մեսսան» և աշխարհահռչակ 9-րդ սիմֆոնիան։

Պատկեր:DBP - 200 Jahre Beethoven - 10 Pfennig - 1970.jpg

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են


Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA

  1. SG C. Ludwig van Beethoven (1770-1827), German composer // Allergy and Asthma ProceedingsProvidence: OceanSide, 1996. — Vol. 17, Iss. 4. — P. 226—228. — ISSN 1088-5412; 1539-6304PMID:8871744
  2. 2,0 2,1 Беетговенъ (ռուս.) // Энциклопедический лексиконСПб.: 1836. — Т. 5. — С. 161—162.
  3. 3,0 3,1 Dommer v. Beethoven, Ludwig van (գերմ.) // Allgemeine Deutsche BiographieL: 1875. — Vol. 2. — S. 251–268.
  4. Бетховен, Людвиг, Բեթհովեն, Լյուդվիգ (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. IIIа. — С. 643—644.
  5. Wurzbach D. C. v. Beethoven, Ludwig van (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 1. — S. 224.
  6. http://www.bonner-medienclub.de/index.php?id=88