«Ջեյ Լենո»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Դերասան}} '''Ջեյ Լենո''' ({{lang-en|Jay Leno}}, իրական անուն՝ Ջեյմս Դուգլաս Մուիր Լենո, {{ԱԾ}}), ամեր...»: |
|||
Տող 23. | Տող 23. | ||
* [http://www.nbc.com/The_Tonight_Show_with_Jay_Leno/ Պաշտոնական կայք] |
* [http://www.nbc.com/The_Tonight_Show_with_Jay_Leno/ Պաշտոնական կայք] |
||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
[[Կատեգորիա:Ամերիկացի դերասաններ]] |
|||
[[Կատեգորիա:«Էմմի» մրցանակի դափնեկիրներ]] |
|||
[[Կատեգորիա:Ամերիկացի կատակերգուներ]] |
|||
[[Կատեգորիա:Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ]] |
06:26, 25 Օգոստոսի 2020-ի տարբերակ
Ջեյ Լենո անգլ.՝ James Douglas Muir Leno | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1950[1][2][3] (73 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Ռոշել, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Էմերսոն քոլեջ, Bentley University? և Andover High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ստենդ ափ երգիծաբան, դերասան, սցենարիստ, լրագրող, հեռուստահաղորդավար, երգիչ, պարող, հնչյունավորող, կատակերգու, հեռուստատեսային դերասան, յություբեր, հեռուստատեսային պրոդյուսեր և գրող |
Ամուսին(ներ) | Mavis Leno? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ջեյ Լենո (անգլ.՝ Jay Leno, իրական անուն՝ Ջեյմս Դուգլաս Մուիր Լենո, ապրիլի 28, 1950[1][2][3], Նյու Ռոշել, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, սթենդափ-կատակերգու, հեռուստահաղորդավար և գրող: Առավել հայտնի է որպես NBC հեռուստաալիքի «The Tonight Show» ծրագրի հաղորդավար[4]:
Կենսագրություն
Լենոն ծնվել է Նյու Յորք նահանգում: 1970-ականների սկզբին ավարտել է Էմերսոն քոլեջը: Իսկ նրա հեռուստատեսային կարիերան հաջող է սկսել ընթանալ 1990-ական թվականներից սկսած: Նրա գործելաոճի վրա ազդել են Դոն Ռիքելսը, Ջոնի Քարսոնը, Բոբ Նյուհարթը։
Լենոն փոքր դերեր է հնչյունավորել բազմաթիվ հայտնի մուլտսերիալներում, մասնավորապես՝ Kitty կատվին և ինքն իրեն՝ «Հարավային զբոսայգում»: Նա նաև հնչյունավորել է «Սիմփսոնները» մուլտսերիալի «The Last Temptation of Krust» էպիզոդը և «Գրիֆինները»-ի «Patriot Games»-ի էպիզոդը: Չնայած զգալի հաջողությանը՝ Ջեյ Լենոյի կերպարն ու ոճը հաճախ քննադատության են ենթարկվել (մասնավորապես, մեկ այլ հայտնի հեռուստատեսային կատակերգու Դեյվիդ Լեթերմանի կողմից)։
1992-2014 թվականներին եղել է NBC հեռուստաալիքի «The Tonight Show» ծրագրի հաղորդավարը (2009- 2010 թվականներին՝ ընդմիջումով, երբ վարել է սեփական «The Jay Leno Show»-ն): 2010 թվականին նրա և «The Tonight Show»-ի նոր հաղորդավար Կոնան Օ' Բրայենի միջև լուրջ հակասություն է եղել, որը մեծ իրադարձություն էր դարձել ամերիկյան մեդիայի և PR-ի ոլորտում[5] [6]:
2015 թվականից վարում է «Ջեյ Լենոյի ավտոտնակը» ծրագիրը, որը պրայմ-թայմ թողարկվում է CNBC մալուխային հեռուստաալիքով:
Ջեյ Լենոն հաճախ կատակում է ինքն իր վրա՝ չմոռանալով նշել իր մեծ կզակը, որը դարձել է կոմիկի այցեքարտը։
Հետաքրքրված է ավտոմեքենաների և մոտոցիկլետների կոլեկցիաների հավաքմամբ։ Նրա մասնավոր հավաքածուն ներառում է մոտ 130 ավտոմեքենա և մոտ 100 մոտոցիկլետ[7]:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ «Carson cuts appearances». Rome News-Tribune. Rome, Ga. Associated Press. June 2, 1987. էջ 14. Վերցված է October 26, 2008-ին.
- ↑ «NBC signs Jay Leno to contract extension». USA Today. Associated Press. March 31, 2004. Վերցված է October 26, 2008-ին.
- ↑ Carter, Bill (September 27, 2004). «Conan O'Brien to Succeed Jay Leno in 2009, NBC Announces». The New York Times. Վերցված է October 26, 2008-ին.
- ↑ Lenos geheime Schätze(չաշխատող հղում)(գերմ.)
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյ Լենո» հոդվածին։ |
|