«Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ֆայլը տեղափոխվել է
Տող 1. Տող 1.
{{Անաղբյուր}}
{{Տեղեկաքարտ Կուսակցություն
{{Տեղեկաքարտ Կուսակցություն
| colorcode = Կարմիր
| colorcode = Կարմիր

00:24, 19 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀայաստան
ԱռաջնորդՀ. Սարաֆյան
ՀիմնադիրԱվետիս Նազարբեկյան , Մարո Վարդանյան-Նազարբեկյան , Ռուբեն Խանազատ
Հիմնադրված1887 թ. Ժնև
ԳաղափարախոսությունՁախ Ազգայնականություն , Սոցիալիզմ , Սոցիալ-Դեմոկրատիա , Մարքսիզմ , Դեմոկրատական սոցիալիզմ
Քաղաքական հայացքleft-wing
Պաշտոնական գույն(եր)Կարմիր
ՇտաբԵրևան
ԹերթՀնչակ
Ազգային պատկանելությունՀայ
 Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության Վիքիպահեստում

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (ՍԴՀԿ), հայ ազգային կուսակցություն։ 1887 թ. Ժնևում արևելահայ մի խումբ ուսանողներ ձեռնամուխ են լինում մի կազմակերպության ստեղծմանը, որն զբաղվելու էր Հայաստանի ազատագրության հարցով։ Դրանք էին՝ Ավետիս Նազարբեկյանը (Նազարբեկ), Մարո Վարդանյանը (հետագայում՝ Նազարբեկյան), Ռուբեն Խանազատյանը (Խանազատ), Գաբրիել Կաֆյանը (Շմավոն)։ Դա Հայ ազգային կուսակցությունների շարքում երկրորդն էր՝ Արմենականների կուսակցությունից հետո։

Ստեղծում

Կուսակցության գաղափարախոսության ձևավորմանը մեծապես նպաստեց հայ հասարակական-քաղաքական մտքի հեղափոխական-դեմոկրատական հոսանքը՝ ի դեմս Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու և ռուս հեղափոխական նարոդնիկ Ալեքսանդր Գերցենի գաղափարների։ Սակայն, ի տարբերություն ռուս հեղափոխականների, հնչակյանների գլխավոր նպատակներից էր ոչ միայն սոցիալ-դեմոկրատական, այլև ազգային-ազատագրական խնդրի լուծումը։ Հնչակյան կուսակցությունը կյանքի կոչվեց նախ և առաջ բնաջնջվող արևմտահայությանը ազատելու, նրան ազատագրական պայքարի առաջնորդելու նպատակով։

Ժնևյան խմբի պաշտոնաթերթն է դառնում «Հնչակը»։ Այն իր անունը ստացել էր Գերցենի «Կոլոկոլից»։ «Հնչակի տպարանը հաստատվել էր Նազարբեկի տանը։

1888 թվականին «Հնչակ» թերթում հրատարակվեց ծրագիրը։ Այն պատրաստվել և կազմվել էր 1887 թվականին Ավետիս և Մարո Նազարբեկյանների, Գ. Ղարաջյանի կողմից։ Հնչակյանների կողմից սեփական ծրագրի հրատարակությունն ազդարարում էր հեղափոխական կուսակցության կազմավորման մասին։ 1888 թ. կայացավ կուսակցության հիմնադիր ժողովը։ Իր անվանումը կուսակցությունը ստացավ միայն 1890 թ.։

Կարճ ժամանակաշրջանում հնչակյան կազմակերպություններ ստեղծվեցին Թուրքիայում, Արևմտյան Հայաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Եգիպտոսում։

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության գրասենյակը Երևանի Հանրապետության փողոցում

Ծրագիր և կառուցվածք

Հնչակյան կուսակցության ծրագիրը կազմված էր հեռավոր և մոտակա նպատակներից։

Ծրագիրը հայ ծողովրդի հեռավոր նպատակ էր հայտարարում սոցիալիստական հասարակության հաստատումը՝ իդեալական համարելով սոցիալիստական հարաբերությունները։ Այս հարաբերությունները վերջ կդնեին մարդու շահագործմանը և կնպաստեին հասարակության յուրաքանչյուր անդամի լիակատար զարգացմանը՝ պահպանելով մարդկային բնական իրավունքները։

Ծրագրի մոտակա նպատակ էր հռչակվում Արևմտյան Հայաստանի ազատագրումը։ Ծրագրում նշվում էր, որ այդ նպատակի իրագործումից անմիջապես հետո պետք է գործադրվեն քաղաքական ազատության ապահովման հիմնական պայմանները՝ ժողովրդական ներկայացուցիչների ընտրություններ՝ Օրենսդիր ժողով կազմակերպելու համար, նահանգային և համայնական ինքնավարության ընտրական ցենզի վերացում, մամուլի, ժողովների և այլ դեմոկրատական ազատություններ, պարտադիր կրթական համակարգ բոլորի համար։ Այս ամենից հետո իրագործվելու էր ժողովրդի տնտեսական դրության բարեփոխումը։

Վերոհիշյալ նպատակներին հասնելու միջոց էր համարվում հեղափոխությունը՝ ժողովրդական ապստամբության միջոցով։

Հնչակյան կուսակցությունն իր կառույցով կենտրոնացված կազմակերպություն էր, որը ղեկավարվում էր կենտրոնական գործադիր կոմիտեների կողմից։

Աղբյուրներ և գրականություն

  • Յիսնամեակ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան (1887-1937), խմբ. Ստեփան Սապահ-Գիւլեանի, Փրովիտէնս, 1938, 352 էջ։
  • Յուշարձան նուիրուած Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Քառասունամեակին, տպագր. Յ. Բ. Թիւրապեան, Փարիզ, 1930, 288 էջ։
  • Աւետեան Մ., Հայ ազատագրական ազգային յիսնամեայ (1870-1920) յուշամատեան եւ Զօր. Անդրանիկ, Փարիզ, 1954, 526 էջ։
  • Կոստանդյան Էմմա, Ակնարկներ արևմտահայ մշակութային և հասարակական-քաղաքական կյանքի պատմության /19-րդ դարի 80-ական թվականներ/, Երևան, 2005, 175 էջ։
  • Համբարյան Ազատ, Ազատագրական շարժումները Արևմտյան Հայաստանում (1898-1908 թթ.), Երևան, 1999, 478 էջ։
  • Հովհաննիսյան Գ., Հնչակյան կուսակցության պատմություն (1887-1915 թթ.), Երևան, 2012, 354 էջ։
  • Չելեպյան Անդրանիկ, Զորավար Անդրանիկ և հայ հեղափոխական շարժումը, Երևան, 1990, 720 էջ։
  • Չորմիսեան Լևոն, Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, Բ. հատ. (1878-1908 թթ.), Պէյրութ, 1974, 572 էջ։
  • Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան (1887-1962), հատ. Ա., խմբ. Ա. Կիտուր, Պէյրութ, 1962, 640 էջ։
  • Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան (1887-1962), հատ. Բ., խմբ. Ա. Կիտուր, Պէյրութ, 1963:
  • Սերոբեան Մ., Մեր պայքարը հայ ազատագրութեան ուղիով (վերլուծումներ Հայկական հարցին շուրջ), Գահիրէ, 1948, 384 էջ։

Արտաքին հղումներ