«Աշոտ Բեգլարյան (գրող)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 36. Տող 36.
Աշոտ Բեգլարյանի «Մայրը» պատմվածքը ներառվել է 2019 թվականին վերահրատարակած «Ռուսաց լեզու։ Մշակույթների երկխոսություն» Հայաստանի ավագ դպրոցների 12-րդ հումանիտար թեքումով դասարանների համար դասագրքում։
Աշոտ Բեգլարյանի «Մայրը» պատմվածքը ներառվել է 2019 թվականին վերահրատարակած «Ռուսաց լեզու։ Մշակույթների երկխոսություն» Հայաստանի ավագ դպրոցների 12-րդ հումանիտար թեքումով դասարանների համար դասագրքում։


2020 թվականին Երևանում լույս տեսած «Գիրք մարտիկների և պատերազմների մասին» պատմական և պատերազմական արձակի անթոլոգիայում ներառվել է նաև Աշոտ Բեգլարյանի «Փրկված մեղեդին» պատմվածքը։
2020 թվականին Երևանում լույս տեսած «Գիրք մարտիկների և պատերազմների մասին» պատմական և պատերազմական արձակի անթոլոգիայում ներառվել է նաև Աշոտ Բեգլարյանի «Փրկված մեղեդին» պատմվածքը<ref>{{Cite web|url=http://russia-artsakh.ru/node/4797|title=Рассказ Ашота Бегларяна про апрельскую войну в Арцахе вошёл в антологию «Книга о воинах и войнах»|last=|first=|date=17 августа, 2020 - 20:56|website=http://russia-artsakh.ru/|publisher=|accessdate=}}</ref>։


== Մասնակցություն Արցախյան ազատամարտին ==
== Մասնակցություն Արցախյան ազատամարտին ==

05:58, 18 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Բեգլարյան (այլ կիրառումներ)
Աշոտ Բեգլարյան
Ծնվել էօգոստոսի 1, 1968(1968-08-01) (55 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, թարգմանիչ և լրագրող
Լեզուռուսերեն, հայերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Արցախ
ԿրթությունԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ
Ստեղծագործական շրջան1987 թվականից
ԱնդամակցությունԱրցախի գրողների միություն, ՀԳՄ և Ռուսաստանի գրողների միություն
ԱշխատավայրԱրցախի նախագահի օգնական
Պարգևներ

Աշոտ Էռնեստի Բեգլարյան (1968, օգոստոսի 1, Ստեփանակերտ, Արցախ), հայ գրող, լրագրող, թարգմանիչ[1]։

Բանաստեղծ Էռնեստ Բեգլարյանի որդին է[2]։

Կենսագրություն

Աշոտ Բեգլարյանը ծնվել է 1968 թվականին, Ստեփանակերտում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում։ Տպագրվում է 19 տարեկանից։ Ստեղծագործում է հիմնականում ռուսերեն[3]։

Բեգլարյանի պատմվածքներն ու ակնարկները հրապարակվել են գրական, հասարակական-քաղաքական հրատարակչություններում Ստեփանակերտում, Երևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Նովոչերկասկում, Նիժնի Նովգորոդում, Տոմսկում, Աբխազիայում, Վրաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Բելառուսիայում, Բուլղարիայում, Սլովակիայում, Գերմանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և այլն։

Աշոտ Բեգլարյանի «Տունը, որը կրակում էր» պատմվածքի մոտիվներով 2009 թվականին նկարահանվել է ԼՂՀ-ում առաջին խաղային կինոնկարը[4]։

Որպես լրագրող աշխատել է երևանյան «Գոլոս Արմենիի», «Նովոյե վրեմյա» թերթերում, ՍՆԱՐՔ և ԱրմԻնֆո հայկական լրատվական գործակալություններում, բրիտանական «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտում», եղել է ՌԴ Պետդումայի պատգամավորների համար «Կավկազսկի էքսպերտ» հանդեսի, Ռուսաստանի դաշնային REGNUM լրատվական գործակալության, Interfax լրատվական գործակալության թղթակիցը Ստեփանակերտում[5][6] և այլն[7]։

1998 թվականից միաժամանակ աշխատել է նաև ԼՂՀ արտաքին գործերի նախարարության լրատվական-վերլուծական վարչությունում։ Ունի խորհրդականի դիվանագիտական կոչում։ 2013 թվականի հոկտեմբերից զբաղեցնում է ԼՂՀ նախագահի օգնականի պաշտոնը։

Ստեղծագործություններ

2004 թվականին «Անտարես» հրատարակչությունում (Երևան) լույս է տեսել պատմվածքների և վիպակների «Ուրիշի հաշիվը» ժողովածուն, որի մեջ են մտել հիմնականում պատերազմական թեմայով ստեղծագործությունները, 2007 թվականին՝ նույն հրատարակչությունում հումորիստական, սատիրիկ և պատերազմական պատմվածքների «Ապտակ» ժողովածուն, 2010 թվականին՝ վիպակների և պատմվածքների «Աստղային Տղան» ժողովածուն[8]։
2011-2013 թվականներին Աշոտ Բեգլարյանի հումորիստական և պատերազմական պատմվածքները, նաև թարգմանությունները տպագրվել են «Հարավային Կովկաս» տարածաշրջանային ալմանախի հրատարակված բոլոր երեք համարներում։
2013 թվականին «Վսեսվիտ» («Все́світ») ուկրաինական գրական-գեղարվեստական հանդեսը թարգմանել և հրատարակել է հատուկ համարներում Աշոտ Բեգլարյանի արցախյան պատերազմի մասին պատմվածքները և վիպակները։ 2015 թվականին «Վսեսվիտը» վերահրատարակել է «Աստղային տղան» և «Սովորական հերոսներ» վիպակները։
2014 թվականին Ստեփանակերտի «Սոնա» հրատարակչությունում տպագրվել է հեղինակի «Սովորական հերոսներ» նոր ստեղծագործությունների գիրքը։ 2014 թվականին սլովակյան «Revue Svetovej Literatury» հանդեսը թարգմանել և հրատարակել է հեղինակի «Ձմեռ պապ» պատմվածքը։
2015 թվականին Տորոնտոյի Altaspera հրատարակչությունում լույս է տեսել «Պատերազմը ազգանուններ չի հարցնում» վերնագրով ժողովածուն, որում տեղ են գտել հեղինակի տարբեր տարիների գրված վիպակները և պատմվածքները։
2015 թվականին Մոսկվայի «Տպարան» հրատարակչությունում լույս է տեսել «Ղարաբաղյան օրագիր» ժողովածուն (նկարիչ՝ Գագիկ Սիրավյան)[9][10][11][12][13]։
2015 թվականին Պլովդիվ քաղաքում բուլղարերեն լույս տեսնող համազգային «Վահան» շաբաթաթերթը սեպտեմբերյան համարում հրատարակել է Աշոտ Բեգլարյանի «Արծիվ» պատմվածքը։
2016 թվականին Մոսկվայում լույս է տեսել Աշոտ Բեգլարյանի գեղարվեստական-վավերագրական գիրքը տաղանդավոր պատանի երգիչ Ֆելիքս Քարամյանի մասին:
Աշոտ Բեգլարյանը հանդիսանում է տասնյակ գրքերի թարգմանիչ և խմբագիր[14]։
2017 թվականին Կիևում լույս տեսած «Կենցաղի ստվերները» տարբեր երկրների ռուսալեզու հայ գրողների ստեղծագործությունների ժողովածուում տպագրվել է Աշոտ Բեգլարյանի «Կենարար ծիծաղը» պատմվածքը[15]:

2017 թվականին  Գերմանիայում  գործող «Այլ որոշում» հրատարակչությունը տպագրել է Աշոտ Բեգլարյանի «Կյանքի ծարավը» գիրքը[16][17]։

2018 թվականին Ստեփանակերտում լույս է տեսել Աշոտ Բեգլարյանի «Հաղթահարում» ստեղծագործությունների ընտրանին՝ նվիրված արձակագրի 50-ամյակին[18] և նրա ստեղծագործական գործունեության 30-ամյակին։

Աշոտ Բեգլարյանի «Մայրը» պատմվածքը ներառվել է 2019 թվականին վերահրատարակած «Ռուսաց լեզու։ Մշակույթների երկխոսություն» Հայաստանի ավագ դպրոցների 12-րդ հումանիտար թեքումով դասարանների համար դասագրքում։

2020 թվականին Երևանում լույս տեսած «Գիրք մարտիկների և պատերազմների մասին» պատմական և պատերազմական արձակի անթոլոգիայում ներառվել է նաև Աշոտ Բեգլարյանի «Փրկված մեղեդին» պատմվածքը[19]։

Մասնակցություն Արցախյան ազատամարտին

Մասնակցել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը, ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմում ծանր վիրավորվել է։

Անդամակցություն

  • ԼՂՀ ժուռնալիստների միության անդամ
  • Ստեփանակերտի մամլո ակումբի անդամ
  • «Հարավային Կովկաս» միջազգային ասոցիացիայի անդամ
  • Ռազմաճակատային լրագրողների լիգայի անդամ
  • Արցախի գրողների միության անդամ
  • Հայաստանի գրողների միության անդամ
  • Ռուսաստանյան գրողների միության անդամ (2015 թ.)

Պարգևներ

  • «Մեծ Ուխտավորը` Երիտասարդներին» միջազգային հիմնադրամի երկրորդ մրցանակակիր, 2006 թ., 2011 թ. (կրկնակի)
  • «Մեծ Ուխտավորը` Երիտասարդներին» միջազգային հիմնադրամի մագիստրոսի կոչում, 2006 թ.
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալ, 2006 թ.
  • Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալ, 2006 թ.
  • «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալ, 2007 թ.
  • ԶԼՄ-ների միջև «Կարմադ, Ամիգո, Շուրավի» համաուկրաինական բաց մրցույթի հատուկ դիպլոմ, 2008 թ.
  • 2014 թվականին հաղթող է ճանաչվել Նիժնի Նովգորոդում անցկացված Վիտալի Գուզանովի անվան մրցույթի «Ժամանակի ողբերգությունը։ Հակամարտություններ։ Մարդիկ» թեմայով լավագույն լրագրողական նյութ անվանակարգում։ Պարգևատրվել է դիպլոմով և մեդալով
  • «Մարտական եղբայրություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության «Խորհրդային Միության հերոս, գվարդիայի լեյտենանտ Ալեքսանդր Դեմակով» հուշամեդալ, 2015 թ.
  • Հայաստանի Հանրապետության «Երկրապահ Կամավորականների Միություն» հասարակական կազմակերպության «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալ և պատվոգիր, 2015 թ.
  • Մի շարք արցախյան, հայաստանյան, ռուսաստանյան պատվոգրեր և գերատեսչական մեդալներ
  • Մասնակից է երիտասարդության և ուսանողության համաշխարհային երկու փառատոնների՝ Կուբայում (1997 թ.) և Ալժիրում (2001 թ., որպես պատվիրակության ղեկավար)
  • Համառուսաստանյան Լերմոնտովյան կոմիտեի հոբելյանական մեդալ՝ նվիրված Մ. Յու. Լերմոնտովի ծննդյան 200-ամյակին (2015 թ.)
  • Ռուսաստանյան ազգային գրական «Տարվա գրող» 2015 , 2016 , 2017 թվականների մրցանակի նոմինանտ
  • Հայոց Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումները համակարգող Համառուսաստանյան հանձնաժողովի հոբելյանական մեդալ՝ «Հայոց Եղեռնի 100-ամյակ», 2015 թ.
  • 2016 թվականին Աշոտ Բեգլարյանը անցել է «Բաց Եվրասիա» 5-րդ միջազգային մրցույթի «Գրական ստեղծագործություն» կատեգորիայի եզրափակիչ փուլ[20]
  • «Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի 25 տարի» հոբելյանական մեդալ, 2017 թ.
  • «Մավլանա Ռումի» Ռուս-Իրանական ընկերության հուշամեդալ, 2018 թ.
  • 2018 թվականին ԼՂՀ նախագահի հրամագրով ԱշոտԲեգլարյանին շնորհվել է  ԼեռնայինՂարաբաղիՀանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում Արցախի տեղեկատվական դաշտում երկարամյա բեղմնավոր գործունեության համար և ծննդյան 50-ամյակի կապակցությամբ[21]

Տեսանյութեր

Ծանոթագրություններ

  1. «Ստեփանակերտում կայացել է միջոցառում՝ նվիրված արցախցի գրող Աշոտ Բեգլարյանի ծննդյան 50-ամյակին». artsakhpress.am. Վերցված է 2019-05-09-ին.
  2. Էռնեստ Սանթուրի Բեգլարյան
  3. «Ашот Бегларян | Книжный форум». www.rus.ocabookforum.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-04-29-ին.
  4. «Дом, который стрелял (Տունը, որ կրակել է). Фильм Георгия Газаряна».
  5. Աշոտ Բեգլարյանի կենսագրությունը Արցախի գրողների միության կայքում
  6. Ашот Бегларян
  7. Աշոտ Բեգլարյանի կենսագրությունը «Հայազգ» հանրագիտարանի կայքում
  8. Աշոտ Բեգլարյան
  9. В Москве состоялась презентация книги Ашота Бегларяна «Карабахский дневник»
  10. В «РУСАРМИНФО» презентована книга Ашота Бегларяна «Карабахский дневник»
  11. Աշոտ Բեգլարյանի «Ղարաբաղյան օրագիր» գրքի շնորհանդեսը Մոսկվայում
  12. «Карабахский дневник» Ашота Бегларяна представлен в Ереване
  13. Журнал «ЖАМ» представил в Ереване книгу «Карабахский дневник»
  14. Бегларян Ашот Эрнестович: Проза
  15. Тени армянского бытия выходят в свет
  16. «Գերմանիայում լույս է տեսել արցախցի գրող Աշոտ Բեգլարյանի գիրքը | Artsakhpress.am | Արցախի անկախ լրատվական գործակալություն». artsakhpress.am. Վերցված է 2017-10-18-ին.
  17. «В Германии вышел сборник произведений Ашота Бегларяна | Наша среда». nashasreda.ru (ռուսերեն). Վերցված է 2017-08-19-ին.
  18. «Հպարտանում ենք մեր բարեկամներով». www.artsakhtert.com. Վերցված է 2019-05-09-ին.
  19. «Рассказ Ашота Бегларяна про апрельскую войну в Арцахе вошёл в антологию «Книга о воинах и войнах»». http://russia-artsakh.ru/. 17 августа, 2020 - 20:56. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  20. «Արցախցի գրող Աշոտ Բեգլարյանը «Բաց Եվրասիա» մրցույթի եզրափակչում է». PanARMENIAN.Net. Վերցված է 2016-12-05-ին.
  21. «ԱՀ հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն». artsakhpress.am. Վերցված է 2018-09-07-ին.

Արտաքին հղումներ