«Բուքեր Թի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1. Տող 1.
{{Անաղբյուր}}
{{Տեղեկաքարտ Ըմբշամարտիկ
{{Տեղեկաքարտ Ըմբշամարտիկ
| անուն = Բուքեր Թի
| անուն = Բուքեր Թի

02:23, 18 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Բուքեր Թի
Booker T
Հաֆմանը 2008 թվականին
Ռինգային անուն(ներ)Բուքեր Թի
Սև Ձյուն
Բուքեր
Բուքեր արքա
Ջի Այ Բրո
Քոուլ
Ընդհանուր տեղեկություններ
Իրական քաշ116 կգ
Իրական հասակ1,91 մ
Ծննդյան թվականմարտի 1, 1965 (59 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Հյուստոն Տեխաս, ԱՄՆ
ՄարզիչԻվան Պուտսկի
ԴեբյուտՄարտի 1, 1989
ԱմուսինԼեվիստիա Հաֆման (1996-2001)
Շարմել Սալիվան (2005-այժմ)

Բուքեր Թիո Հաֆման կրտսեր (անգլ.՝ Booker Tio Huffman Jr., ծնվ. մարտի 1, 1965), առավել հայտնի Բուքեր Թի և Բուքեր արքա ռինգային անուններով, ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ, ռեստլինգային հաղորդավար։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում՝ որպես հեռուստատեսային շոուների մեկնաբան։ Հյուստոնում տեղակայված «Reality of Wrestling» (ROW) անկախ առաջնության հիմնադիրն է և նախագահը։

Առավել նշանակալի մասնագիտական կարիերա է ունեցել «World Championship Wrestling» (WCW), «World Wrestling Federation/Entertainment» (WWF/E) և «Total Nonstop Action Wrestling» (TNA) կազմակերպություններում հանդես գալու տարիներին՝ ընդհանուր առմամբ նվաճելով 35 չեմպիոնականտ տիտղոս։ «WCW»-ում ելույթներ ունենալու տարիներին ռեկորդային վեց անգամ նվաճել է WCW աշխարհի հեռուստատեսային տիտղոսը և տասն անգամ՝ WCW թիմային վարկածով չեմպիոնական տիտղոսը (եղբոր՝ Սթիվի Ռեյի հետ, որպես «Հառլեմյան ջերմություն» թիմի անդամ)։ Վենց անգամ հռչակվել է աշխարհի չեմպիոն, ընդ որում՝ 5 անգամ նվաճել է WCW աշխարհի ծանրքաշային տիտղոսը և 1 անգամ՝ WWE աշխարհի ծանրքաշային տիտղոսը՝ դառնալով կազմակերպության պատմության առաջին ոչ խառնածին աֆրոամերիկացի աշխարհի չեմպիոնը։

2013 թվականին դարձել է WWE փառքի սրահի անդամ։

Ռեստլինգում

Այցեքարտային հնարքներ

  • 110-րդ փողոցի տապալում
  • նախաբազուկի կոտրում
  • Հառլեմյան վերապրուկ (WCW) / հյուստոնյան վերապրուկ (WWF/E)
  • Հառլեմյան/հյուստոնյան սայդքիք
  • Պտտվող կիսաշրջան
  • Հիթ սիքեր (հրթիռային դրոպքիք)
  • Պտտվող կրունկ
  • Սուպերքիք
  • Վազող ծնկանետում
  • Ռուսական լեգսվիփ
  • Սայդուոք սլեմ
  • Սանսեթ ֆլիպ

Ավարտող հնարքներ

  • Բուք-էնդ
  • Մկրատային ոտնահարված

Արտաքին հղումներ