«Անողնաշարավորներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը կատարեց ուղղումներ ԱՎԶ ծրագրով
չNo edit summary
Տող 53. Տող 53.
* Рупперт Э.Э. '''Зоология беспозвоночных: функциональные и эволюционные аспекты.''' ''Т. 1: Протисты и низшие многоклеточные.'' – 2008. – 484 с. ''Т. 2: Низшие целомические животные.'' – 2008. – 437 с.
* Рупперт Э.Э. '''Зоология беспозвоночных: функциональные и эволюционные аспекты.''' ''Т. 1: Протисты и низшие многоклеточные.'' – 2008. – 484 с. ''Т. 2: Низшие целомические животные.'' – 2008. – 437 с.
*http://en.wikipedia.org/wiki/Invertebrate
*http://en.wikipedia.org/wiki/Invertebrate
*[http://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D0%B5%D1%81%D0%BF%D0%BE%D0%B7%D0%B2%D0%BE%D0%BD%D0%BE%D1%87%D0%BD%D1%8B%D0%B5 http://ru.wikipedia.org/wiki/Безпозвоночные ]
*[http://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D0%B5%D1%81%D0%BF%D0%BE%D0%B7%D0%B2%D0%BE%D0%BD%D0%BE%D1%87%D0%BD%D1%8B%D0%B5 http://ru.wikipedia.org/wiki/Безпозвоночные]

[[Կատեգորիա:Կենդանիներ]]

11:14, 24 Մայիսի 2012-ի տարբերակ

Անողնաշարավոր կենդանիներ (լատին․՝ Invertebrata)

Անողնաշարավորներ - տերմին, որը առաջարկվել է Ժան-Բատիստ Լամարկի կողմից, որպես միջատները և որդերը միավորող անվանում: Անողնաշարավոր են համարվում այն կենդանիները, որոնց մոտ բացակայում է ողնաշարը: Խումբը ընգրկում է կենդանիների բոլոր տեսակների շուրջ 97%-ը` բացի քորդավորների տիպի ողնաշարավորների ենթատիպից (ձկներ, երկկենցաղներ, սողուններ, թռչուններ, կաթնասուններ և այլն):
Ունենալով ընդհանուր բազմաբջիջ, էուկարիոտ նախնի, բոլոր տիպերը ընգրկում են անողնաշարավոր կենդանիներ, բացառությամբ` քորդավորների տիպի: Չնայած սրան, քորդավորների տիպի 3 ենթատիպերից 2-ը նույնպես անողնաշարավոր են (գլխաքորդավորները և պարեգոտավորները): Այս երկուսը և մնացած անողնաշարավորները ունեն միայն մեկ հոմեոզիսային գեների կուտակում, այն դեպքում, երբ ողնաշարավորները ունեն այդ գեների մի քանի կրկնօրինակ:
Պալեոկենդանաբանության և պալեոկենսաբանության մեջ անողնաշարավորների բրածո մնացորդները ուսումնասիրող ուղղությունը անվանվում է` անողնաշարավորների հնէաբանություն:

Պատմություն

Կարլ Լիննեյը այս կենդանիները բաժանեց 2 խմբի` միջատներ (insecta) և որդեր (vermes): Ժան-Բատիստ Լամարկը 1793 թվականին առաջին անգամ օգտագործեց անողնաշարավոր տերմինը և 2-ի փոխարեն նրանց բաժանեց 10 խմբերի` սարդակերպեր, խեցգետնակերպեր` Լիննեյի «միջատներ» ճյուղից և փափկամարմիններ, օղակավոր որդեր, ճառագայթավորներ, բեղոտանիներ, աղեխորշավորներ, ինֆուզորիաներ` Լիննեյի «որդեր» ճյուղից: Այժմ անողնաշարավորները բաժանվում են շուրջ 30 տիպերի մեջ, ընգրկելով այնպիսի պարզ օրգանիզմներ, ինչպիսին են` սպունգները և տափակ որդերը, ինչպես նաև բարդ կազմավորված օրգանիզմներ ինչպիսին են` հոդվածոտանիները, փափկամարմինները:

Տիպերը

Դրոզոֆիլ պղաճանճ (Drosophila melanogaster), համարվում է բազմաթիվ հետազոտությունների սուբյեկտ.
Սպունգներ

Օգտագործված աղբյուրներ