«Թրևիս Սքոթ»–ի խմբագրումների տարբերություն
չ added Category:Ամերիկացի հիփ հոփ երգիչներ (CatCompleter via en:Category:American hip hop singers) using HotCat |
|||
Տող 36. | Տող 36. | ||
==Կարիերա== |
==Կարիերա== |
||
===2008-2014: Կարիերայի սկիզբ և միքսթեյպներ=== |
===2008-2014: Կարիերայի սկիզբ և միքսթեյպներ=== |
||
[[Պատկեր:Basel Castle 2013.jpg|left|thumb|200px|Թրևիսն 2013 թվականի դեկտեմբերին:]] |
[[Պատկեր:Travis Scott at Basel Castle 2013.jpg|left|thumb|200px|Թրևիսն 2013 թվականի դեկտեմբերին:]] |
||
Թրևիս Սքոթը սկսել է բիթեր ստեղծել 16 տարեկանից<ref name="Սկիզբ">{{cite web|title=Travi$ Scott|url=http://www.hotnewhiphop.com/TravisScott/profile/|publisher=hotnewhiphop.com|accessdate=2015 թ․ մարտի 21}}</ref>, իսկ առաջին երգերը տեղադրել է համացանցում։ Նա իր կարիերայի սկզբում համագործակցում է ռեփեր Ջեյսոն Էրիկի (OG Chess) հետ։ Նրանք միասին մի քանի միքսթեյպ թողարկելուց հետո, [[2011]] թվականին դադարեցնում են իրենց համագործակցությունը։ [[2012]] թվականի նոյեմբերին հայտնի է դառնում, որ Թրևիսը ստորագրել է պայմանագիր ռեփեր [[Քանյե Ուեսթ]]ի Very G.O.O.D Music [[ձայնագրման լեյբլ]]ի հետ<ref>{{cite web|title=Kanye West Signs Artist Travi$ Scott to G.O.O.D. Music|url=http://umass.uloop.com/news/view.php/53696/Kanye-West-Signs-Artist-Travi-Scott-to-|publisher=umass.uloop.com|accessdate=2015 թ․ մարտի 21}}</ref>: |
Թրևիս Սքոթը սկսել է բիթեր ստեղծել 16 տարեկանից<ref name="Սկիզբ">{{cite web|title=Travi$ Scott|url=http://www.hotnewhiphop.com/TravisScott/profile/|publisher=hotnewhiphop.com|accessdate=2015 թ․ մարտի 21}}</ref>, իսկ առաջին երգերը տեղադրել է համացանցում։ Նա իր կարիերայի սկզբում համագործակցում է ռեփեր Ջեյսոն Էրիկի (OG Chess) հետ։ Նրանք միասին մի քանի միքսթեյպ թողարկելուց հետո, [[2011]] թվականին դադարեցնում են իրենց համագործակցությունը։ [[2012]] թվականի նոյեմբերին հայտնի է դառնում, որ Թրևիսը ստորագրել է պայմանագիր ռեփեր [[Քանյե Ուեսթ]]ի Very G.O.O.D Music [[ձայնագրման լեյբլ]]ի հետ<ref>{{cite web|title=Kanye West Signs Artist Travi$ Scott to G.O.O.D. Music|url=http://umass.uloop.com/news/view.php/53696/Kanye-West-Signs-Artist-Travi-Scott-to-|publisher=umass.uloop.com|accessdate=2015 թ․ մարտի 21}}</ref>: |
||
11:53, 17 Օգոստոսի 2020-ի տարբերակ
Թրևիս Սքոթ | |
---|---|
Թրևիսը 2016 թվականի փետրվարին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Travis Scott |
Ի ծնե անուն | Ժակ Վեբսթեր |
Նաև հայտնի է որպես | Լա Ֆլեյմ |
Ծնվել է | ապրիլի 30, 1992 (31 տարեկան) Հյուստոն, Տեխաս |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Հիփ հոփ |
Մասնագիտություն | Ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ |
Գործիքներ | Վոկալ, դրամ մեքենա, ստեղնաշարային գործիքներ |
Գործունեություն | 2008-ներկա |
Լեյբլ | Epic Records, Very GOOD Beats, Grand Hustle Records, Cactus Jack Records |
Կրթություն | University of Texas at San Antonio? |
Կապված | Քանյե Ուեսթ, T.I., Յանգ Թագ, Քիդ Քադի, Քուեյվո |
Պարգևներ | |
Կայք | travisscott.com |
Ստորագրություն | |
Travis Scott Վիքիպահեստում |
Ժակ Վեբսթեր (անգլ.՝ Jacques Webster, ապրիլի 30, 1991[3][4], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[4]), ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր և երգերի հեղինակ, ով ավելի հայտնի է Թրևիս Սքոթ (անգլ.՝ Travis Scott) բեմական կեղծանվամբ։ 2012 թվականին ստորագրել է պայմանագիր Epic Records և ռեփեր Քանյե Ուեսթի Very GOOD Beats ձայնագրման լեյբլների հետ։ 2013 թվականին ռեփեր T.I.-ի Grand Hustle Records լեյբլի հետ պայմանագիր ստորագրելուց հետո, թողարկել է իր «Owl Pharaoh» (2013) և «Days Before Rodeo» (2014) միքսթեյպները։
2015 թվականին թողարկվել է Թրևիսի «Rodeo» կոչվող առաջին ալբոմը, որը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում։ Ալբոմի «Antidote» սինգլը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում։ 2016 թվականին վաճառքի է դուրս եկել նրա «Birds in the Trap Sing McKnight» անվանումը կրող երկրորդ ալբոմը և գլխավորել է Billboard 200-ը: 2018 թվականին թողարկված նրա երրորդ` «Astroworld» ալբոմը նույնպես գլխավորել է այդ հիթ շքերթը:
Վաղ կյանք
Ժակ Վեբսթերը ծնվել է 1992 թվականի ապրիլի 30-ին Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում[5]: Նա մեծացել է նույն նահանգի Միսուրի Սիթի քաղաքում, որտեղ հաճախել է Էլկինսի ավագ դպրոցը[5]: Նրա մայրը աշխատել է Apple Inc. ընկերությունում, իսկ հայրը ունեցել է իր սեփական բիզնեսը[5]:
Կարիերա
2008-2014: Կարիերայի սկիզբ և միքսթեյպներ
Թրևիս Սքոթը սկսել է բիթեր ստեղծել 16 տարեկանից[6], իսկ առաջին երգերը տեղադրել է համացանցում։ Նա իր կարիերայի սկզբում համագործակցում է ռեփեր Ջեյսոն Էրիկի (OG Chess) հետ։ Նրանք միասին մի քանի միքսթեյպ թողարկելուց հետո, 2011 թվականին դադարեցնում են իրենց համագործակցությունը։ 2012 թվականի նոյեմբերին հայտնի է դառնում, որ Թրևիսը ստորագրել է պայմանագիր ռեփեր Քանյե Ուեսթի Very G.O.O.D Music ձայնագրման լեյբլի հետ[7]:
2013 թվականի մարտին Թրևիսը թողարկում է իր «Quintana» սինգլը համագործակցությամբ ռեփեր Wale-ի հետ[8]: Նույն ամսում ամերիկյան «XXL» ամսագիրը Թրևիսին ընդգրկում է իր «Freshmen» ցանկում, որում ընդգրկվում են այն ռեփերները, ովքեր դեռևս նորեկ են և ոչ այդքան հայտնի, սակայն առաջիկայում կարող են ձեռք բերել համաշխարհային ճանաչում[9]: Ապրիլ ամսին ռեփեր T.I.-ի Grand Hustle Records լեյբլի հետ պայմանագիր ստորագրելուց հետո[10], Թրևիսը թողարկում է «Upper Echelon» սինգլը համագործակցությամբ T.I.-ի և Թու Չեյնսի հետ[11]: Մայիսի 21-ին թողարկվում է նրա «Owl Pharaoh» միքսթեյպը[12], որը դրական արձագանքներ է ստանում երաժշտական քննադատների կողմից[13][14][15]: Նույն տարվա հոկտեմբերին այդ միքսթեյպը BET հիփ հոփ մրցանակաբաշխությունում առաջադրվում է «Լավագույն միքսթեյպ» մրցանակին[16], սակայն չի հաղթում[17]:
2014 թվականի հուլիսի 11-ին թողարկվում է «Don't Play» սինգլը Բիգ Շոնի հետ համագործակցությամբ[18]: Այդ սինգլի որոշ հատվածներ վերցված են անգլիական The 1975 ինդի ռոք խմբի «M.O.N.E.Y» երգից, սակայն դա կատարվել է խմբի թույլատվությամբ[19]: Օգոստոսի 18-ին թողարկվում է «Days Before Rodeo» միքսթեյպը[20]: Միքսթեյպում նաև ընդգրկված է «Mamacita» սինգլը համագործակցությամբ Յանգ Թագի և Rich Homie Quan-ի հետ, որը iTunes-ում ներբեռնման համար թողարկվել է նույն տարվա դեկտեմբերի 2-ին[21]:
2015-2016: «Rodeo» և «Birds in the Trap Sing McKnight»
2015 թվականի մարտին բարբադոսցի երգչուհի Ռիհաննան թողարկեց իր «Bitch Better Have My Money» երգը, որի հեղինակներից/պրոդյուսերներից մեկը Թրևիսն է[22][23]: Հունիսին թողարկվեց Թրևիսի «3500» սինգլը, որում իրենց մասնակցությունն ունեն նաև ռեփերներ Future-ը և Թու Չեյնսը[24]: Այդ երգը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է 82-րդ հորիզոնականը[25]։ Հունիսին նա նաև ներկայացրեց իր «Antidote» երգը[26], որն որպես սինգլ iTunes-ում թողարկվեց հուլիսին[27]: Այդ երգը ունեցավ մեծ հաջողություն և զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[25], իսկ մի շարք հրատարակչություններ այն համարեցին 2015 թվականի ընթացքում թողարկված լավագույն երգերից մեկը[28][29]:
Նույն տարվա սեպտեմբերի 4-ին վաճառքի դուրս եկավ Թրևիսի առաջին՝ «Rodeo» կոչվող ստուդիական ալբոմը[30]: Թողարկման առաջին շաբաթում այն ունեցավ 85,000 օրինակի վաճառք և Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը[31]: Ալբոմը նաև դրական արձագանքներ ստացավ երաժշտական քննադատների կողմից, իսկ որոշ հրատարակչություններ, որոնցից են՝ «Rolling Stone»-ը[32], «HipHopDX»-ը[33], MTV-ն[34] և «Pigeons & Planes»-ը[35], այն համարեցին 2015 թվականի լավագույն ալբոմներից մեկը:
2016 թվականի հունվարի սկզբին Թրևիսը հայտարարեց, որ աշխատում է իր նոր ալբոմի վրա[36]: Մի քանի օր անց, երաժշտական պրոդյուսեր DJ Mustard-ը թողարկեց իր «Whole Lotta Lovin'» սինգլը, որում իր մասնակցությունն ունի նաև Թրևիսը[37]: Նույն ամսում ռեփեր Վիզ Խալիֆան Թրևիսի հետ համագործակցությամբ թողարկեց իր «Bake Sale» սինգլը, որը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է 56-րդ հորիզոնականը և ընդգրկվել է նրա «Khalifa» ալբոմում[38][39]: Այս ընթացքում թողարկվեց նաև Ռիհաննայի «Anti» ալբոմը, որի «Woo» երգի բեք վոկալը կատարում է Թրևիսը[40]: Մարտին Ռիհաննան սկսեց «Anti» ալբոմի համերգային շրջագայությունը, որի բացումները կատարում էր Թրևիսը[41]: Հունիսին Թրևիսն թողարկեց իր «Pick Up the Phone» սինգլը, որում նաև մասնակցություն ունեն Յանգ Թագը և Քուեյվոն[42]: Այդ երգը ունեցավ հաջողություն և զբաղեցրեց 43-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[25]: Հունիսին նաև թողարկվեց GOOD Music լեյբլի «Champions» սինգլը, որը կատարում են Թրևիսը, Քանյե Ուեսթը, Գուչի Մենը, Բիգ Շոնը, Թու Չեյնսը, Յո Գոտին, Քուեյվոն և Desiigner-ը[43]:
Նույն տարվա սեպտեմբերի 2-ին վաճառքի դուրս եկավ Թրևիսի երկրորդ ալբոմը, որը կրում է «Birds in the Trap Sing McKnight» անվանումը[44]: Այն թողարկման առաջին շաբաթում ունեցավ 88,000 օրինակի վաճառք և գլխավորեց Billboard 200 հիթ շքերթը[45]: Այն նաև հաջողություն ունեցավ մի քանի այլ երկրների հիթ շքերթում[46][47]:
2017-2018: «Huncho Jack, Jack Huncho» և «Astroworld»
2017 թվականի դեկտեմբերին թողարկվեց Թրևիսի և Քուեյվոյի համատեղ` «Huncho Jack, Jack Huncho» ալբոմը[48]: 2018 թվականի օգոստոսին Թրևիսն թողարկեց իր երրորդ ալբոմը` «Astroworld», որը առաջին շաբաթում վաճառվեց 270,000 օրինակով և Billboard 200-ում զբաղեցրեց առաջին հորիզոնականը[49]:
Երաժշտական ոճ
«XXL» ամսագրին տված հարցազրույցում Թրևիսն ասել է, որ մինչև ռեփ կարդալը շատ վաղ տարիքում արդեն սովորել էր նվագել մի քանի երաժշտական գործիք[50]: Նա առաջին անգամ ձայնագրվել է ավագ դպրոց հաճախելու առաջին տարում[50]: Նա ասում է, որ սկզբում ռեփ կարդում էր այլ պրոդյուսերների ստեղծած բիթերի ներքո, սակայն երբ նրա մայրը իրեն նվիրեց iMac, նա սկսեց իր սեփական բիթերը ստեղծել[50]:
Թրևիսին ոգեշնչող երաժիշտներն են Քանյե Ուեսթը, T.I.-ը, Քիդ Քադին, M.I.A.-ն, Bon Iver-ը, Բյորկը, Toro y Moi-ը, Մայք Դինը, Ջեֆ Բասկերը և այլք[51]: Նրա երաժշտական ոճը շատ հաճախ համեմատում են իրեն ոգեշնչող երաժիշտների հետ, սակայն Թրևիսն ասում է, որ «ատում» է այդպիսի համեմատությունները[50]:
Սկավառակագրություն
Ստուդիական ալբոմներ
Անվանում | Տվյալներ |
---|---|
«Rodeo» |
|
«Birds in the Trap Sing McKnight» |
|
«Astroworld» |
|
Համատեղ ալբոմներ
Անվանում | Տվյալներ |
---|---|
«Huncho Jack, Jack Huncho» (Քուեյվոյի հետ) |
|
Միքսթեյպներ
Անվանում | Տվյալներ |
---|---|
«Cruis'n USA» (Ջեյսոն Էրիկի հետ) |
|
«Owl Pharaoh» |
|
«Days Before Rodeo» |
|
Մինի ալբոմներ
Անվանում | Տվյալներ |
---|---|
«The Graduates EP» Քրիս Հոլովեյի հետ) |
|
«B.A.P.E.» (Ջեյսոն Էրիկի հետ) |
|
«Buddy Rich» (Ջեյսոն Էրիկի հետ) |
|
«The Classmates EP» (Ջեյսոն Էրիկի հետ) |
|
Ծանոթագրություններ
- ↑ https://www.billboard.com/articles/columns/latin/9486378/2020-latin-grammys-winners-list/
- ↑ http://www.mtv.com/news/3179856/vma-nominees-2021-justin-bieber-megan-thee-stallion/
- ↑ https://www.tmz.com/2018/02/08/stormi-webster-birth-certificate-kylie-jenner-travis-scott/
- ↑ 4,0 4,1 4,2 https://hedendaagsesieraden.nl/2024/04/14/travis-scott/
- ↑ 5,0 5,1 5,2 «Travi$ Scott talks about Growing Up in Houston». Complex. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ «Travi$ Scott». hotnewhiphop.com. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Kanye West Signs Artist Travi$ Scott to G.O.O.D. Music». umass.uloop.com. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Travi$ Scott featuring Wale – Quintana». hypetrak.com. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
- ↑ «XXl Freshman 2014 Cover and 10 Spot Revealed». xxlmag.com. 2014-05-05. Վերցված է 2014 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Travi$ Scott Says He Has Signed With Both Grand Hustle and G.O.O.D. Music». Complex. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Upper Echelon (feat. T.I. & 2 Chainz) - Single by Travi$ Scott». iTunes. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Kanye West And Japan Influence Travis Scott's Owl Pharaoh». MTV. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Travi$ Scott - 'Owl Pharaoh' Mixtape Review - XXL». XXL. 2013-05-23. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «The 25 Best Mixtapes Of 2013». XXL. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
- ↑ «SPIN's 40 Best Hip-Hop Albums of 2013». Spin. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
- ↑ «KENDRICK LAMAR LEADS BET HIP-HOP AWARDS NOMINATIONS». Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
- ↑ «2013 BET Hip Hop Awards: The Complete Winners List». MTV. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Don't Play (feat. The 1975 & Big Sean) – Single by Travi$ Scott». iTunes Store. Apple. Վերցված է Մարտի 27, 2015-ին.
- ↑ «NEW MUSIC: TRAVI$ SCOTT F/ BIG SEAN & THE 1975 – 'DON'T PLAY'». Rap-Up. Rap-Up. Վերցված է Մարտի 22, 2015-ին.
- ↑ «Album Stream: Travis Scott 'Days Before Rodeo'». Vibe. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Mamacita (feat. Young Thug & Rich Homie Quan) – Single by Travi$ Scott». iTunes Store. Apple. Վերցված է Մարտի 22, 2015-ին.
- ↑ «Rihanna unveils new single "Bitch Better Have My Money" - listen». Consequence of Sound. Մարտի 27, 2015. Վերցված է Մարտի 27, 2015-ին.
- ↑ «Rihanna's New Single Co-Produced By Kanye West». Billboard. Մարտի 27, 2015. Վերցված է Մարտի 27, 2015-ին.
- ↑ «New Music: Travi$ Scott feat. Future & 2 Chainz – '3500'». Rap-Up. Հունիսի 8, 2015. Վերցված է Հունիսի 26, 2015-ին.
- ↑ 25,0 25,1 25,2 «Travis Scott - Chart history». Billboard. Վերցված է Հոկտեմբերի 4, 2015-ին.
- ↑ «New Music: Travi$ Scott – 'Antidote'». Rap-Up. Հունիսի 21, 2015. Վերցված է Հոկտեմբերի 10, 2016-ին.
- ↑ «Antidote - Single by Travis Scott». iTunes. Վերցված է Հոկտեմբերի 10, 2016-ին.
- ↑ «The Best Songs of 2015». Complex. Դեկտեմբերի 9, 2015. Վերցված է Հոկտեմբերի 10, 2016-ին.
- ↑ «Rap-Up's 10 Best Songs of 2015». Rap-Up. Դեկտեմբերի 23, 2015. Վերցված է Հոկտեմբերի 10, 2016-ին.
- ↑ «Travi$ Scott's "Rodeo" Album Tracklist Revealed». Vibe. Օգոստոսի 26, 2015. Վերցված է Օգոստոսի 30, 2015-ին.
- ↑ «The Weeknd Spends Second Week at No. 1 on Billboard 200 Albums Chart». Billboard. Սեպտեմբերի 13, 2015. Վերցված է Սեպտեմբերի 14, 2015-ին.
- ↑ «40 Best Rap Albums of 2015». Rolling Stone. Դեկտեմբերի 23, 2015. Վերցված է Հոկտեմբերի 10, 2016-ին.
- ↑ «The Top 25 Albums Of 2015». HipHopDX. Դեկտեմբերի 23, 2015. Վերցված է Հոկտեմբերի 10, 2016-ին.
- ↑ «10 Best Hip-Hop Albums Of 2015». MTV. Դեկտեմբերի 10, 2015. Վերցված է Հոկտեմբերի 10, 2016-ին.
- ↑ «Best Albums of 2015». Pigeons & Planes. Դեկտեմբերի 23, 2015. Վերցված է Հոկտեմբերի 10, 2016-ին.
- ↑ «Travis Scott – New Album OTW». HotNewHipHop. Հունվարի 4, 2016. Վերցված է Հոկտեմբերի 10, 2016-ին.
- ↑ «DJ Mustard and Travis Scott Join for "Whole Lotta Lovin'"». Pitchfork. Հունվարի 7, 2016. Վերցված է Հոկտեմբերի 10, 2016-ին.
- ↑ «Wiz Khalifa - Chart history». Billboard. Վերցված է Հոկտեմբերի 10, 2016-ին.
- ↑ «Wiz Khalifa Announces Tracklist, Release Date and Guest Artists for 'Khalifa'». Yahoo. Հունվարի 22, 2016. Վերցված է Հոկտեմբերի 10, 2016-ին.
- ↑ «Rihanna Releases ANTI at Last». Pitchfork. Հունվարի 27, 2016. Վերցված է Հունվարի 28, 2016-ին.
- ↑ «Rihanna Postpones 'Anti' Tour Dates». Billboard. Փետրվարի 18, 2016. Վերցված է Հոկտեմբերի 10, 2016-ին.
- ↑ «Travis Scott and Young Thug Share "Pick Up the Phone" Ft. Quavo». Pitchfork. Հունիսի 3, 2016. Վերցված է Հոկտեմբերի 10, 2016-ին.
- ↑ «Kanye West Releases New Song "Champions"». Pitchfork. Հունիսի 12, 2016. Վերցված է Հոկտեմբերի 10, 2016-ին.
- ↑ «Birds in the Trap Sing McKnight by Travis Scott». iTunes. Վերցված է Սեպտեմբերի 2, 2016-ին.
- ↑ «Travis Scott Scores His First No. 1 Album on Billboard 200 Chart With 'Birds in the Trap Sing McKnight'». Billboard. Սեպտեմբերի 11, 2016. Վերցված է Սեպտեմբերի 12, 2016-ին.
- ↑ «Travis Scott - Chart history». Billboard. Վերցված է Հոկտեմբերի 10, 2016-ին.
- ↑ «Travis Scott – Birds in the Trap Sing McKnight». australian-charts.com. Վերցված է Հոկտեմբերի 10, 2016-ին.
- ↑ «Taylor Swift's 'Reputation' Returns to No. 1 on Billboard 200, Huncho Jack Debuts at No. 3». Billboard. Դեկտեմբերի 31, 2017. Վերցված է Օգոստոսի 22, 2018-ին.
- ↑ «Travis Scott's 'Astroworld' Bows at No. 1 on Billboard 200 Chart With Second-Largest Debut of 2018». Billboard. Օգոստոսի 12, 2018. Վերցված է Օգոստոսի 22, 2018-ին.
- ↑ 50,0 50,1 50,2 50,3 «The Break Presents: Travi$ Scott». XXL. Մարտի 7, 2012. Վերցված է Հոկտեմբերի 28, 2015-ին.
- ↑ «Travi$ Scott». XXL. Վերցված է Հոկտեմբերի 28, 2015-ին.
Արտաքին հղումներ
|