«Էպոխա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 36. Տող 36.


== Ստեղծման պատմություն ==
== Ստեղծման պատմություն ==
«Վրեմյա» ամսագրի փակվելուց հետո Դոստոևսկի եղբայրները փորձել են շարունակել հրատարակչական գործունեությունը: 1864 թվականի հունվարին Մ. Դոստոևսկին այլ անվանումով նոր ամսագրի թողարկման թույլտվություն է ստանում: Սակայն Ֆ. Մ. Դոստոևսկին պաշտոնապես չէր կարող լինել ոչ խմբագիր, ոչ հրատարակիչ՝ իշխանությունների կողմից հրատարակչական գործունեության արգելանքի պատճառով: 1864 թվականի հունվար և փետրվար ամիսների առաջին երկու թողարկումները հրատարակվել են մարտ ամսին: Առաջին համարներում տպագրվում է Ֆ. Դոստոևսկու «Գրառումներ բաժանորդագրությունից» վիպակի առաջին գլուխները: Չնայած Ֆ. Դոստոևսկու սպասումներին՝ «Էպոխա»-ն «Վրեմյա» ամսագրի հետևորդների մոտ հաջողություն չգրանցեց: Դոստոևսկու կնոջ՝ [[Մարիա Դոստոևսկայա]]յի, եղբոր՝ [[Միխայիլ Դոստոևսկի]]ի և ամսագրի աշխատակցի մահը, ապա նաև ֆինանսական և կազմակերպաչական աշխատանքները ամսագրի փակման պատճառ են դառնում: «Էպոխա»-ի վերջին համարը լույս է տեսել 1865 թվականի փետրվարին{{sfn|Шилова}}:
«Վրեմյա» ամսագրի փակվելուց հետո Դոստոևսկի եղբայրները փորձել են շարունակել հրատարակչական գործունեությունը: 1864 թվականի հունվարին Մ. Դոստոևսկին այլ անվանումով նոր ամսագրի թողարկման թույլտվություն է ստանում: Սակայն Ֆ. Մ. Դոստոևսկին պաշտոնապես չէր կարող լինել ոչ խմբագիր, ոչ հրատարակիչ՝ իշխանությունների կողմից հրատարակչական գործունեության արգելանքի պատճառով: 1864 թվականի հունվար և փետրվար ամիսների առաջին երկու թողարկումները հրատարակվել են մարտ ամսին: Առաջին համարներում տպագրվում է Ֆ. Դոստոևսկու «Գրառումներ բաժանորդագրությունից» վիպակի առաջին գլուխները: Չնայած Ֆ. Դոստոևսկու սպասումներին՝ «Էպոխա»-ն «Վրեմյա» ամսագրի հետևորդների մոտ հաջողություն չգրանցեց: Դոստոևսկու կնոջ՝ [[Մարիա Դոստոևսկայա]]յի, եղբոր՝ [[Միխայիլ Դոստոևսկի]]ի և ամսագրի աշխատակցի մահը, ապա նաև ֆինանսական և կազմակերպաչական աշխատանքները ամսագրի փակման պատճառ են դառնում: «Էպոխա»-ի վերջին համարը լույս է տեսնում 1865 թվականի փետրվարին{{sfn|Шилова}}:


== Խմբագրության քաղաքականությունը ==
== Խմբագրության քաղաքականությունը ==

21:04, 16 Օգոստոսի 2020-ի տարբերակ

«Էպոխա»
«Эпоха»
Տեսակհանդես
Լեզուռուս.՝
Գլխավոր խմբագիրՄիխայիլ Դոստոևսկի
Հիմնադրվել է1864 թվական
ՀիմնադիրՄիխայիլ Դոստոևսկի
ՀրատարակիչՄիխայիլ Դոստոևսկի
ԵրկիրՌուսական կայսրություն
Հրատարակման վայրՍանկտ Պետերբուրգ
ԳրասենյակՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Լուծարվել է1865
ՆախորդՎրեմյա

«Էպոխա» (ռուս.՝ «Эпоха»), Միխայիլ և Ֆեոդոր Դոստոևսկի եղբայների գրական-քաղաքական հանդեսը: Լույս է տեսել 1864 - 1865 թվականներին՝ դառնալով «Վրեմյա» ամսագրի իրավահաջորդը:

Ստեղծման պատմություն

«Վրեմյա» ամսագրի փակվելուց հետո Դոստոևսկի եղբայրները փորձել են շարունակել հրատարակչական գործունեությունը: 1864 թվականի հունվարին Մ. Դոստոևսկին այլ անվանումով նոր ամսագրի թողարկման թույլտվություն է ստանում: Սակայն Ֆ. Մ. Դոստոևսկին պաշտոնապես չէր կարող լինել ոչ խմբագիր, ոչ հրատարակիչ՝ իշխանությունների կողմից հրատարակչական գործունեության արգելանքի պատճառով: 1864 թվականի հունվար և փետրվար ամիսների առաջին երկու թողարկումները հրատարակվել են մարտ ամսին: Առաջին համարներում տպագրվում է Ֆ. Դոստոևսկու «Գրառումներ բաժանորդագրությունից» վիպակի առաջին գլուխները: Չնայած Ֆ. Դոստոևսկու սպասումներին՝ «Էպոխա»-ն «Վրեմյա» ամսագրի հետևորդների մոտ հաջողություն չգրանցեց: Դոստոևսկու կնոջ՝ Մարիա Դոստոևսկայայի, եղբոր՝ Միխայիլ Դոստոևսկիի և ամսագրի աշխատակցի մահը, ապա նաև ֆինանսական և կազմակերպաչական աշխատանքները ամսագրի փակման պատճառ են դառնում: «Էպոխա»-ի վերջին համարը լույս է տեսնում 1865 թվականի փետրվարին[1]:

Խմբագրության քաղաքականությունը

Ամսագրի խմբագրական կազմում էին Միխայիլ և Ֆյոդոր Դոստոևսկիները, Ապոլլոն Գրիգորևը, և Նիկոլայ Ստրախովը: Մ. Դոստոևսկու մահից հետո «Էպոխա»-ի 1864 թվականի 6-րդ համարում հրատարակիչ-խմագրի կազմում նշվում էր Մ. Դոստոևսկու ընտանիքի անունը[2], իսկ ամսագրի պաշտոնական խմբագիր նշանակվեց Ա.Պորեցկին[3][1]: «Էպոխա»-ն շարունակեց «Վրեմյա» ամսագրի ուղղությունը: Հանդեսը կատաղի բանավեճ էր վարում Սովրեմեննիկ (ամսագիր)-ի դեմ: Դոստոևսկագետ Դավիթ Մաղարշակը նշել է, որ Դոստոևսկին «Էպոխա» ամսագրում երբեք չի կասկածել արմատականներին մարտահրավեր նետելու հարցում, այսինքն՝ նիհիլիստներին, և հատկապես գրական-քննադատներին, ովքեր հավաքվեցին «Սովրեմեննիկ»-ի շուրջ[3][1]

Խորհրդային ժամանակների պաշտոնական քննադատությունը ամսագիրը գնահատել է որպես ռեակցիոն[2]:

Աշխատակիցներ և հրապարակումներ

Ընդհանուր առմամբ՝ «Բաժանորդագրությունից գրություններ» վիպակը զբաղեցրել է ամսագրի առաջին չորս համարները: Ֆ. Դոստոևսկու «Կոկորդիլոսը» լույ է տեսել ամսագրի վերջին համարում՝ 1865 թվականի փետրվարին: Ժամանակակիցները կարծում են, որ «Կոկորդիլոսը» չար նամակ էր Նիկոլայ Չեռնիշևսկու դեմ: «Էպոխա»-ում հրատարավել են ռուս հայտնի գրողներից բազում գործեր՝ Իվան Տուրգենևից, Ապոլոն Մայկովիից, Յակով Պոլոնսկուց:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Шилова
  2. 2,0 2,1 Русская периодическая печать, 1959, էջ 457—458
  3. 3,0 3,1 «Порецкий Александр Устинович». Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Վերցված է 2016-05-07-ին.

Գրականություն