«Էքստազ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: Եւ → Եվ, եւ → և (2) oգտվելով ԱՎԲ
Տող 79. Տող 79.
* Костецкий В. В., «Человек в экстазе. Опыт философского осмысления». Екатеринбург, 2000. {{ref-ru}}
* Костецкий В. В., «Человек в экстазе. Опыт философского осмысления». Екатеринбург, 2000. {{ref-ru}}
* Дорофеев Д. [https://web.archive.org/web/20101214120156/http://www.rchgi.spb.ru/Pr/vest5/05_Dorofeev.pdf «Человек в экстазе»] {{ref-ru}}
* Дорофеев Д. [https://web.archive.org/web/20101214120156/http://www.rchgi.spb.ru/Pr/vest5/05_Dorofeev.pdf «Человек в экстазе»] {{ref-ru}}
* {{ВТ-ЭСБЕ|Энтузиазм и экстаз|[[Оршанский, Исаак Григорьевич|Оршанский И. Г.]],}} {{ref-ru}}
* ВТ-ЭСБЕ|Энтузиазм и экстаз|Оршанский, Исаак Григорьевич|Оршанский И. Г., {{ref-ru}}
* [http://ec-dejavu.ru/e/Ecstasy.html Пелипенко А. А., В. М. Хачатурян. Экстатические ритуалы, техники и временные изменения субъекта в религиозной истории] // Субъект во времени социального бытия. М.: Наука, 2006, с. 568—586. {{ref-ru}}
* [http://ec-dejavu.ru/e/Ecstasy.html Пелипенко А. А., В. М. Хачатурян. Экстатические ритуалы, техники и временные изменения субъекта в религиозной истории] // Субъект во времени социального бытия. М.: Наука, 2006, с. 568—586. {{ref-ru}}



21:02, 16 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Էքստազ, բարձր տրամադրություն՝ հիացմունքի, ոգևորության, ցնծության, արտասովոր հուզիչ երջանկության, իրականությունից վեր զգացումով[1]:

Եզրույթը կիրառվել է անտիկ գրականության մեջ՝ Արիստոտել[2], Պլուտարքոս[3], Պլատոն[4]: Հին հունական փիլիսոփայության մեջ էքստազը մարդու դուրս գալն է ֆիզիկական-հոգեկան վիճակից (տերմինը փոխառնված է կրոնական միստերիաների ոլորտից)[5]:

Եզրույթը կիրառվել է նաև Սեպտուագինտայի հունարեն թարգմանություններում՝ Երկրորդ օրենք[6], Սաղմոսարան, ինչպես նաև Նոր Կտակարանի գրքերում՝ Ավետարան ըստ Մարկոսի[7], իսկ Գործք Առաքելոցում արդեն եզրույթի միջոցով բացատրվում է գիտակցության հատուկ վիճակը, երբ կորչում են հոգեկան կամ ֆիզիկական աշխարհի արտաքին և ներքին սահմանները:

Հոգեբուժության մեջ էքստազը խանդավառ հուզական վիճակ է, որն ուղեկցվում է գիտակցության նեղացմամբ, խանդավառ վերաբերմունքի օբյեկտում իր էգոյի լուծարման զգացումով (այսինքն՝ սեփական ինքնությունը գիտակցելու ունակության կորուստ), իրականության զգացման զգալի սահմանափակմամբ և հաճախ՝ շարժողական արգելակմամբ (որոշ դեպքերում՝ հուզմունք, լաց)[1]:

Դասակարգումներ

Հոգեբուժության մեջ առանձնացվում են էքստազի հետևյալ ձևերը[1]՝

Մանտեգացիի մոտեցում

Պաոլո Մանտեգացցան՝ իտալացի բժիշկը և «Մարդու Էքստազներ» գրքի հեղինակը (գիրքը հրատարակվել է ռուսերենով 1890 թվականին, վերահրատարակվել է 1995 թվականին), առանձնացնում է էքստազի հետևյալ տեսակները[8].

Աֆֆեկտիվ էքստազ

  1. Էքստազ, որն առաջանում է սիրուց,
  2. Ընտանեկան կապվածության, բարեկամության, մերձավորի հանդեպ սիրո, անձնազոհության էքստազաներ,
  3. Կրոնական էքստազ:

Էսթետիկական էքստազ

  1. Կրոնական էքստազ,
  2. Լսողական էքստազ (երաժշտական),
  3. Անվերջ էքստազներ (ծով, երկինք):

Հոգեկան էքստազ

  1. Ստեղծագործական էքստազ,
  2. Ինտելեկտուալ էքստազ:

Կրոնական էքստազ

«Պետրոս առաքյալի հայտնությունը»: Պետրոս առաքյալը աղոթքի պահին էքստազի մեջ

Անգլիական ոգեշնչող գրականության դասական հեղինակ Ֆրեդերիկ Մայերսը գրել է, որ «էքստազը շատ տարածված կրոնական դրսևորում է»: Բոլոր սուբյեկտիվ կրոնական ապրումների մեջ էքստազը համեմատաբար հանրամատչելի է և հոգեբանորեն առավել արժանահավատ է: Էքստազի մասին խոսվում է գրեթե բոլոր կրոններում[9].

«Վայրի ցեղերի Շամանից մինչև Բուդդա, Մուհամմեդ և առաքյալներ՝ Հովհաննես, Պետրոս և Պողոս, մենք հանդիպում ենք նմանատիպ հոգեբանական վկայությունների»:

Հավատացյալները կարծում են, որ կրոնական հայեցողության միջոցով կարելի է հասնել Աստծո հետ հաղորդակցվելու վիճակին, որտեղ «Հոգին Աստծո մեջ է, և Աստված հոգու մեջ է», սակայն դա բացարձակ միասնության վերջնական փուլ չէ: Շատ մեծ մտածողներ առանձին են նկարագրում և համարում են այն ավելի վսեմ, քան միասնության աղոթքը, երբ տրանսցենդենտի վրա հոգևոր էներգիայի կենտրոնացումը այնքան լի է, և այս պահին կյանքն այնքան ինտենսիվ է, որ մարդը ընկղմվում է հիպնոսի մեջ և որոշ ժամանակ դադարում է գիտակցել արտաքին աշխարհը: Էքստազի ժամանակ մարդը կորցնում է արտաքին աշխարհի գիտակցումը: Այդ աշխարհից ոչ մի ազդանշան չի հասնում նրան, ներառյալ նույնիսկ առավել համառը՝ ֆիզիկական տառապանքների զգացողությունները։

Օրինակ, էքստազի մեջ (կատաղության մեջ) էր գտնվում Պետրոս առաքյալը, ով, ըստ Գործք Առաքելոց գրքի, աղոթելով Յաֆֆա քաղաքում, տեսիլքում Աստծուց հայտնություն ստացավ, որ պետք է եկեղեցի ընդունել ոչ միայն հրեաներին, այլ նաև հեթանոսներին:

«Նրանք լսեցին առաքյաներին և եղբայրներին, որ հեթանոսներեն էլ ընդունեն Աստուծո խոսքը: Եվ երբ Պետրոսը եկավ Երուսաղեմ, թլփատեցին նրան: Պետրոսը սկսեց վերապատմել նրանց, ասելով. ես իջա մի անոթ, կարծես մի մեծ կտավ, չորս անկյունները իջնում էին երկնքից, և նա իջավ ինձ մոտ: Ես նայեցի նրան, և նայելով տեսա երկրի չորսոտանի կենդանիներին, սողուններին և երկնքի թռչուններին: Ես լսեցի մի ձայն, որն ինձ ասում էր վեր կաց և կեր: Ես նրան պատասխանեցի, որ, ո՛չ, Տեր, ոչ մի վատ բան կամ անմաքուր բան երբեք չի մտցնի իմ բերանը: Եվ ինձ երկնային կյանքը զգուշացրեց, որ այն, ինչ մաքրում է Աստված, անմաքուր կոչելը սխալ է: Դա կրկնվեց երեք անգամ, և նորից ամեն ինչ երկինք բարձրացավ»:

Նեոպլատոնիզմ

Անտիկ իդեալիստ փիլիսոփա, նոեպլատոնիզմի հիմնադիր Պլատոնն էքստազը փիլիսոփայության մեջ մեկնաբանեց որպես հունից դուրս գալ: Անտիկ մի շարք փիլիսոփաներ օգտագործում են էքստազ եզրույթը, երբ նկարագրում են գերբնական պահ, երբ հոգին, հետ շպրտելով մտավոր և զգայական ամեն ինչ, ապրում է մեծ ոգևորություն: Անտիկ փիլիսոփաները նշում են նաև, որ կատարսիսին հաճախ հետևում է էքստազը:

Ըստ Պլատոնի՝ կյանքի բարձրագույն խնդիրը երկրային կյանքում սպառվելն է: Աստվածապաշտությունը պահանջում է մարդուց հեռացում սեփական զգացմունքայնությունից, աշխարհի նկատմամբ անշահախնդիր վերաբերմունքից, շեղված մտածողությունից (թվաբանական, երկրաչափական), գեղեցիկի (միասնական) հանդեպ սիրուց, հիացմունքից, զմայլանքից, որտեղ մարդկային հոգին, իբր, դառնում է միասնական առաջնային աստվածայնության հետ՝ միաձուլվելով նրան:

Պլատոնը այսպես է նկարագրում էքստազը.

«Այդ ժամանակ հոգին ոչինչ չի տեսնում և չի տարբերում: Նա կարծես դառնում է ինչ-որ այլ բան, դադարում է լինել իր սեփականը: Այն պատկանում է Աստծուն և միասնական է նրա հետ: Քանի որ Աստծո հետ այս միասնության մեջ չի կարող լինել բաժանում, սակայն մարդը պետք է հասնի այդ գիտակցությանը: Էքստազի ժամանակ ոչինչ չի շեղում նրան՝ ոչ զայրույթը, ոչ ցանկությունը, ոչ էլ միտքը, ոչ էլ նույնիսկ մտավոր ընկալումը: Լինելով էքստազի մեջ, Աստծո հետ միայնակ մնալով՝ մարդը ճաշակում է իսկական հանգստություն»[10]»:

Պլատոնը էքստազը համարում է աստվածային զգացում, որը խորթ է երկրային զգացողություններին: Ըստ Պլատոնի՝ էքտազը բարձրագույն հոգևոր վիճակ է:

Էքստազը քրիստոնեության մեջ

Քրիստոնեության մեջ բարձրագույն հոգևոր վիճակը երկրպագություն է, այսինքն՝ այն, ինչ հայրաբանության մեջ կոչվում է «աստվածորդում», «աստվածայնացում», «վերածում Աստծո», «երկրպագություն»:

Էքստազը նախևառաջ ընդունվել է հայրաբանների կողմից: Պլատոնը՝ անտիկ իդեալիստ փիլիսոփան, նոպլատոնիզմի հիմնադիրը, նույնպես իր ուսմունքում խոսեց բարձրագույն հոգևոր վիճակի հասնելու, աստվածայնության հետ միավորվելու, նրա հետ զմայլվելու մասին: Սակայն պլատոնական էքստազի ըմբռնումը միանգամայն տարբերվում է քրիստոնեականից: Պլատոնական էքստազը մտավոր գործունեության արդյունք է, գործընթաց, որտեղ մարդու մարմնի որևէ մասնակցություն չի նախատեսվում: Նրա փիլիսոփայության մեջ մարմինը երկրային, նյութական, թաղանթ է, որից պետք է դուրս գալ, որպեսզի միաձուլվի մաքուր բացարձակ հոգու հետ: Նրա փիլիսոփայության մեջ մարմինը երկրային, նյութական, թաղանթ է, որից պետք է դուրս գալ՝ մաքուր և բացարձակ հոգու հետ միաձուլվելու համար: Փիլիսոփան չի խոսել աղոթքի մասին՝ որպես աստծուն մոտեցնելու ուղի: Քրիստոնեական մտածողների մեջ Աստծուն հասնելը համարվում է աղոթքի աշխատանքի պտուղ, մարմինը նույնպես միանում է աստվածային էներգիային, որը մտնում է «բոլոր բաղադրությունների մեջ՝ արգանդում (ներքին) և սրտում»:

Ըստ ռուս պատմաբան և աստվածաբան Սքուրատի՝ Աստծո հետ մշտական աղոթքի կապի արդյունքը նրա հետ ավելի սերտ կապն է՝ էքստազը: Էքստազը աղոթքի և բարոյական կատարելության բարձրագույն ձևն է: Հայեցողություն է կոչվում աստվածային մտորումների և մշտական աղոթքի մեջ գտնվող գործունեությունը, որը կոչվում է նաև սրբերի «հոգևոր տեսողություն», «խելացի տեսլական», «զարմանք»:

Նոր ժամանակներ

Ժամանակակից աշխարհում էքստազի հասկացությունը աստիճանաբար կորցնում է կրոնական իմաստը: Ֆրիդրիխ Նիցշեն էքստազը կապում է մարդու բնական, օրգիաստիկ իռացիոնալ սկզբի և մշակույթի հետ, իսկ ռոմանտիկների կողմից այն ընկալվում է որպես բանաստեղծական հրճվանք: Հոգեբուժության մեջ էքստազը վերաբերում է հիպերտիմիկ սրտառուչ խանգարումներին (տրամադրության խանգարումներ):

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Жмуров В. А. Экстаз // Большая энциклопедия по психиатрии. — 2-е изд. — М.: «Джангар», 2012. — 864 с.
  2. Αριστοτέλης «Κατηγορίαι» Κεφάλαιο 8 (10a)
  3. Πλούταρχος «Σόλων» (8) (8.1)
  4. Πλωτίνος «Ἐννεάδες» Ἐννεάς Στ 11.17
  5. В. В. Бибихин, Ю. А. Шичалин Экстаз // Новая философская энциклопедия в 4 томах. — М.: «Мысль», 2010. — Т. 4. — С. 427. — ISBN 978-2-244-01115-9
  6. Второзаконие 28:28
  7. Евангелие от Марка 5:42
  8. Паоло Мантегацца Физиология наслаждений. — Профит Стайл, 2017. — С. 336. — ISBN 978-5-457-58910-0
  9. "Frederic W.H. Myers «Human Personality and its Survival of Bodily Death», vol. II. p. 260
  10. Творческий экстаз по Плотину

Գրականություն