«Մասնակից:Emma Miqayelyan 19/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 1. Տող 1.
== Գրի, գրելու միջոցներ և լեզուներ ==

=== Հիերոգլիֆիկա, հիերատիկա և դեմոտիկա ===
Մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջում՝ Վաղ թագավորության ժամանակաշրջանում, հիերոգլիֆիկան և հիերատիկան դառնում են գրերի լավ հաստատված տեսակներ: Հիերոգլիֆիկ նամակը բաղկացած է առարկաների փոքր նկարներից<ref name=":2">{{Книга|автор=Werner Forman, Stephen Quirke|заглавие=Hieroglyphs and the Afterlife in Ancient Egypt|ссылка=https://books.google.ru/books?id=PoaNQgAACAAJ&dq=Forman+Quirke+Hieroglyphs+and+the+Afterlife+in+Ancient+Egypt&hl=ru&sa=X&ved=0ahUKEwijnpC4v5nYAhXEApoKHWH5DNwQ6AEIJzAA|издательство=University of Oklahoma Press|год=1996|страниц=192|isbn=9780806127514}}</ref>:
[[Պատկեր:Neferetiabet.jpg|250px|մինի|աջից|Կրաքարային կոթողը եգիպտական արքայադուստր Նեֆերեթիաբեթի դամբարանից [[Գիզա|Գիզայում]]]]
Օրինակ, մի հիերոգլիֆ պատկերող փականը նշանակում էր որևէ ձայն: Երբ զուգակցվում էին հիերոգլիֆները, արդեն ցույց էին տալիս վերացական հասկացություններ, ինչպիսիք են՝ վիշտը, երջանկությունը, գեղեցկությունը, չարը: Նարմերի Պալետում, որը կառուցվել է Մ. թ. ա. 3100 թվականին, դոդինաստիկ Եգիպտոսի վերջին փուլում, Նարմերի անունը գրելիս օգտագործվում են սոմայի պատկերներ<ref name=":3">{{Книга|автор=Penelope Wilson|заглавие=Sacred Signs: Hieroglyphs in Ancient Egypt|ссылка=https://books.google.ru/books?id=NfnHKefN-sgC&dq=Wilson+Sacred+Signs:+Hieroglyphs+in+Ancient+Egypt&hl=ru&source=gbs_navlinks_s|издательство=Oxford University Press|год=2003|страниц=180|isbn=9780192802996}}</ref>:

Եգիպտացիները հիերոգլիֆները կոչում էին «Աստծո խոսքեր» և դրանք կիրառում էին բարձր նպատակների համար, օրինակ, թաղման տեքստերի միջոցով հաղորդակցվում էին [[Եգիպտական դիցաբանություն|աստվածների և հոգիների]] հետ:

Յուրաքանչյուր հիերոգլիֆ նշանակում էր մեկ առարկա: Քրմական ծիսակարգի գործողությունների միջոցով քրմերը հոգիների և աստվածների հետ հաղորդակցման համար բացում էին տաճարների մակերեսները զարդարող հիերոգլիֆները: Հուղարկավորության տեքստերում կան այնպիսի պնդումներ, որ հիերոգլիֆների աղավաղումը և նույնիսկ բացթողումը կարող էր վատ հետևանք ունենալ հանգուցյալի հոգու վրա: Մահացածի հոգու բարեկեցությունը կախված էր լավ տեքստից: Թունավոր օձի կամ այլ վտանգավոր կենդանու հիերոգլիֆի խեղաթյուրումը հեռացնում էր պոտենցիալ վտանգը:
[[Պատկեր:AbbottPapyrus-BritishMuseum-August21-08.jpg|250px|մինի|ձախից|Պապիրուս]]
Հիերարտիկան հիերոգլիֆների համեմատաբար պարզեցված ձևն էր: Դրանցով նույնպես կազմվում էին կրոնական կամ դամբանական տեքստեր: Մ. թ. ա. առաջին հազարամյակին կալիգրաֆիկ հիերատիկան դարձել է այն տառատեսակը, որն առավելապես օգտագործվել է հուղարկավորության պապիրուսներում: Մինչդեռ հիերոգլիֆների ուղղագրությունը պահանջում էր առավելագույն ճշգրտություն: Հիերատիկան շատ ավելի արագ էր կատարվում: Առաջին հերթին այն ծառայել է որպես ոչ փարավոնյան, ոչ մոնումենտալ և ոչ պակաս պաշտոնական գրվածքների, այլ նամակների, իրավաբանական փաստաթղթերի, բանաստեղծությունների, հարկային հաշվետվությունների, բժշկական տեքստերի, մաթեմատիկական տրակտատների և ուսումնական տեքստերի համար: Գոյություն են ունեցել հիերատիկայի երկու ոճեր. մեկը գեղագրություն էր և սովորաբար օգտագործվում էր կառավարական հաշվետվությունների և գրական տեքստերի համար, մյուսը՝ ոչ պաշտոնական հաշիվների և նամակների համար: Մ. թ. Ա. 1-ին հազարամյակի կեսերին հիերոգլիֆիկան և հիերարտիկան դեռևս օգտագործվել են թագավորական, մոնումենտալ, կրոնական և թաղման սուրբ գրությունների համար, մինչդեռ նոր տառատեսակը օգտագործվել է ոչ պաշտոնական, ամենօրյա դեմոտիկ տեքստերի համար: Հին եգիպտացիների կողմից ընդունված վերջնական տառատեսակը [[Ղպտիերեն|ղպտիական]] գիրն էր ՝ հունական այբուբենի ադապտացված տարբերակը: Ղպտիերենը ընդունված է համարվում մ. թ. ա 4-րդ դարում, երբ քրիստոնեությունը դառնում է պետական կրոն ողջ Հռոմեական կայսրությունում. հիերոգլիֆները սկսվուն են ընկալվել որպես հեթանոսական ավանդույթի կռապաշտական պատկերներ, որոնցով այլևս հնարավոր չէր աստվածաշնչյան կանոնագիրք գրել:

=== Գրելու գործիքներ և նյութեր ===
[[Պատկեր:OstraconMentioningInspectionOfTombs-BritishMuseum-August21-08.jpg|150px|մինի|աջից|Հիերարտիկ գիր, մ.թ.ա. 10-րդ դար]]
Տեքստերը գրվել են ամենատարբեր հարմարանքներով: Բացի քարի վրա գրությունները կտրելու համար անհրաժեշտ [[Դուր|գործիքից]]՝ հին Եգիպտոսում տեքստ գրելու հիմնական գործիքը եղեգի գրիչն էր: Ենթադրվում է, որ պապիրուսի ոլորանները բավականին թանկարժեք առարկաներ էին: Հռոմեական շրջանում եգիպտական ավանդական եղեգը փոխարինվել է հունա-հռոմեական տարածված ավելի կարճ, հաստ եղեգով: Ավելի ուշ ժամանակաշրջանում ի հայտ է գալիս թանաքը: Հունա-հռոմեական գրավոր պարագաների կիրառումը ազդեցություն է ունեցել եգիպտական ձեռագրիերի վրա, քանի որ հիերատիվ նշանները դարձել են ավելի լայնորեն տեղակայված, ավելի կլորացված և ավելի մեծ անկյունային ճշգրտությամբ<ref name=":2" />:

=== Գրավոր նյութերի պահպանում ===
Անապատում կառուցված ստորգետնյա եգիպտական դամբարանները, թերևս, առավել հարմար պայմաններ էին ապահովում պապիրուսային փաստաթղթերի պահպանման համար: Օրինակ, կան շատ լավ պահպանված հուղարկավորության պապիրուսներ՝ [[Հին եգիպտական Մեռյալների գիրք|«Մեռյալների գիրք»]], որոնք տեղադրում էին դամբարաններում: Լավ պահպանված գրական պապիրուսների մեծ մասը վերաբերում է այս Նոր թագավորության ժամանակաշրջանին: Այդ խոնավ միջավայրը անբարենպաստ էր պապիրուսային փաստաթղթերի երկարաժամկետ պահպանման համար<ref>{{Книга|автор=Stephen Quirke|заглавие=Egyptian Literature 1800 BC: Questions and Readings|ссылка=https://books.google.ru/books?id=SjKQQgAACAAJ&dq=Quirke,+S.+Egyptian+Literature+1800+BC,+questions+and+readings&hl=ru&sa=X&ved=0ahUKEwj1_sTbxpnYAhVFYZoKHS3aBRAQ6AEIKjAA|издательство=Golden House|год=2004|страниц=226|isbn=9780954721862}}</ref>: Հնագետները պապիրուսային փաստաթղթերի ավելի մեծ քանակություն են հայտնաբերել անապատային բնակավայրերում՝ ոռոգման կառույցներ չունեցող բնակավայրերում, ինչպիսիք են Էլեֆանտինան, էլ - Լահուն և էլ - Խիբան:
[[Պատկեր:Egyptian harvest.jpg|200px|մինի|ձախից|Գյուղացիները պապիրուս են հավաքում]]
Քարերը հաճախ կրկին օգտագործվել են որպես շինանյութ, եւ օստրակոններով թանաքը պահպանվել է միայն չոր միջավայրերում<ref name=":10">{{Книга|автор=John Tait|заглавие=Never Had the Like Occurred: Egypt's View of its Past|ссылка=https://books.google.ru/books?id=vqYYDQAAQBAJ&dq=Tait+W.+Introduction%E2%80%94'...Since+the+Time+of+the+Gods'+//+'Never+Had+the+Like+Occurred':+Egypt's+View+of+Its+Past&hl=ru&source=gbs_navlinks_s|ответственный=|издание=|место=|издательство=Routledge|год=2016|страницы=|страниц=380|isbn=9781315423470|isbn2=}}</ref>: Եթե պապիրուսային գլանափաթեթները և փաթեթները սովորաբար պահվում էին արկղերում, ապա օստրակոնները սովորաբար աղբ էին նետում: Հայտնաբերվել են նամակներ, հիմներ, հորինովի պատմվածքներ, բաղադրատոմսեր, անդորրագրեր և կտակներ: Պենելոպե Ուիլսոնը հնագիտական այդ գտածոները համեմատում է ժամանակի աղբանոցի կամ թափոնների կոնտեյների հետ: Նա նշում է, որ Դեյր Էլ Մեդինայի բնակիչները գրագետ են եղել հին եգիպտական չափանիշներով, և նախազգուշացնում է, որ նման գտածոները լինում են միայն «հազվագյուտ հանգամանքներում և որոշակի պայմաններում»: Ջոն Թեյթն ընդգծում է, որ «եգիպտական նյութերը պահպանվել են շատ անհավասար <...> այդ անհավասարությունը վերաբերում է ինչպես ժամանակին, այնպես էլ տարածքին»: Նա նշում է, որ այն ժամանակ, երբ որոշ տեքստեր պատճենահանվել են մի քանի անգամ, մյուսները հայտնի են եղել միայն մեկ օրինակով: Օրինակ, Միջին թագավորության դարաշրջանի «Հեքիաթ նավաբեկության ենթարկվածի մասին» տեքստի միայն մեկ ամբողջական օրինակ կա<ref name=":11">{{Книга|автор=Fischer-Elfert, H.-W.|заглавие=Representations of the Past in the New Kingdom Literature|ссылка=https://books.google.ru/books?id=vqYYDQAAQBAJ&pg=PT174&dq=Representations+of+the+Past+in+the+New+Kingdom+Literature&hl=ru&sa=X&ved=0ahUKEwjTy5_iyJnYAhWGd5oKHa1dDekQ6AEIKjAA#v=onepage&q=Representations%20of%20the%20Past%20in%20the%20New%20Kingdom%20Literature&f=false|ответственный=J. W. Tait|издание=Never Had the Like Occurred': Egypt's View of Its Past|место=London|издательство=|год=2003|страницы=119—138|страниц=|isbn=1844720071|isbn2=}}</ref>: Սակայն, այս հեքիաթը նաև հայտնվում է սրբապատկերների վրա՝ հատվածների տեսքով: Շատ այլ գրական ստեղծագործություններ պահպանվել են միայն դրվագներով կամ կորցրած բնօրինակների թերի պատճեններում:

=== Եգիպտերենի փուլերը ===
Գիրն առաջին անգամ հայտնվել է մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջում: Այն օգտագործվել է միայն կարճ անունների և մակագրությունների փոխանցման համար: Առնչվող տեքստերը չեն հայտնվել մինչև մ. թ. ա. 2600: Այս իրադարձությունը ազդարարեց եգիպտերենի առաջին հայտնի փուլի սկիզբը: Հին եգիպտերենը մնացել է գոյություն է ունեցել միայն բանավոր:
[[Պատկեր:Luxor, West Bank, Ramesseum, column top decorations, Egypt, Oct 2004.jpg|250px|մինի|աջից|Սյուներ՝ [[Ռամզես II (Մեծ)|Ռամզես II]]-ի օրոք կառուցված]]
Միջին թագավորության ժամանակ այն վերածվել է միջին եգիպտերենի: Չնայած միջին եգիպտերենը սերտորեն կապված էր հին եգիպտերենին, սակայն վերջինս զգալիորեն տարբերվում էր քերականական կառուցվածքով:
Ուշ եգիպտերենը խոսակցական լեզու է դարձել մ. թ. ա. 1600 թվականին, սակայն չի օգտագործվել որպես գրավոր լեզու մինչև մ. թ. ա. 1300 թվականը: Մ. թ. Ա. VII դարում հին եգիպտերենը աստիճանաբար վերածվել է դեմոտիկայի, և թեև դեմոտիկան խոսակցական լեզու է մնացել մինչև մ. թ. Ա. V դարը, բայց այն աստիճանաբար փոխարինվել է ղպտիերենի:

Հիերարտիկան կիրառվել է հին եգիպտական և միջին եգիպտական լեզուներում հիերոգլիֆների հետ՝ դառնալով նամակի գերիշխող ձև<ref name=":12">{{Книга|автор=Miriam Lichtheim|заглавие=Ancient Egyptian Literature: Volume II: The New Kingdom|ссылка=https://books.google.ru/books?id=7ZlTC1yA1sMC&dq=Lichtheim,+M.+Ancient+Egyptian+Literature:+Volume+II:+The+New+Kingdom&hl=ru&source=gbs_navlinks_s|ответственный=|издание=|место=|издательство=University of California Press|год=2006|страницы=|страниц=262|isbn=9780520933064|isbn2=}}</ref>: Նոր թագավորության ժամանակ եգիպտերենը դառնում է դասական և պետական լեզու: Դառնում է նաև գրականության լեզու գրականության ավելի վեհ ձևերի համար, ինչպիսիք են՝ պատմական փաստաթղթերը, հիշարժան ինքնակենսագրությունները, կրոնական օրհներգերը և դամբանականները: Սակայն, Միջին թագավորության գրականությունը, որը գրվել է միջին Եգիպտերենով, վերագրվում է հիերատիկային:

== Գրականության գործառույթները ==
== Գրականության գործառույթները ==
[[Պատկեր:EgyptianScribe.jpg|200px|մինի|ձախից|Գրող՝ ծնկին պապիրուս, մ. թ. ա. 15-14-րդ դարեր]]
[[Պատկեր:EgyptianScribe.jpg|200px|մինի|ձախից|Գրող՝ ծնկին պապիրուս, մ. թ. ա. 15-14-րդ դարեր]]

19:13, 16 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Գրականության գործառույթները

Գրող՝ ծնկին պապիրուս, մ. թ. ա. 15-14-րդ դարեր

Հին եգիպտոսի պատմության ընթացքում ընթերցանությունը և գիրը պետական հաստատություններում ծառայելու հիմնական պահանջներն էին, թեև կառավարական պաշտոնյաները ամենօրյա աշխատանքում օգնություն էին ստացել էլիտար, գրագիր սոցիալական խմբից: Ինչպես երևում է Ռամմեսիդների II շրջանի պապիրուս Անաստասի II-ից, գրողներին պետք էր նույնիսկ կազմակերպել լճի պեղումներն ու աղյուսե թեքատի կառուցումը, որոշել տղամարդկանց թիվը կոթողի տեղափոխման և ռազմական առաքելության մատակարարման համար: Բացի կառավարությունում ծառայելուց՝ գրողները նաև ծառայություններ են մատուցել անգրագետ մարդկանց՝ նամակներ, գովազդային նյութեր և իրավաբանական փաստաթղթեր կազմելու գործում: Գրագետ մարդիկ կազմում էին բնակչության միայն 1 տոկոսը, մնացած մասը ներառում էր անգրագետ գյուղացիներ, հովիվներ, արհեստավորներ և այլ աշխատողներ, ինչպես նաև առևտրականներ:

Գրողները պատասխանատու էին գրական տեքստի պահպանման, հաղորդման և սրբադասման: Աշակերտները, որոնք վերաշարադրում էին դասական «Սինուխայի հեքիաթ»ը և «Ամենեմխաթի ուսուցումները» ստեղծագործությունները, ուսումնասիրում էին ուղղագրության կանոնները և ստանում անհրաժեշտ բարոյական արժեքներ: Միջին թագավորության ժամանակաշրջանում օստրակոններում գրված մանկավարժական տեքստերի մեծ մասը ուսանելի էին մանկավարժական համակարգում: Պատմվածքները, ինչպիսիք են «Սինուխի հեքիաթը» և «Նեֆերկարեի Թագավորը և գեներալ Սասենեթը», հազվադեպ են օգտագործվել դպրոցական վարժությունների համար: Սակայն, այդ պատմությունները նույնպես կրել են ուսուցողական բնույթ, և գլխավոր հերոսները սովորաբար կրում էին բարոյական մեծ արժեքներ, ինչպիսիք են հայրենիքի հանդեպ սերը կամ վստահությունը իրենց ուժերի վրա:

Գրագետ եգիպտացիները գրականությունից դուրս նաև դասական գրականության հասանելիություն են ունեցել: Գրողները երբեմն բացասաբար էին վերաբերվում դասականների նման սիրողական օգտագործմանը: Հանս-Վերներ Ֆիշեր-Էլֆերտը ենթադրում է, որ գրողները հատկապես մտահոգված էին համատեքստից դուրս հատվածների չարաշահմամբ՝ համարելով, որ ավելի լավ է սովորել և փորձել հասկանալ ընդհանուր առմամբ դասական ստեղծագործությունները:

Եգիպտական գրականության և արվեստի մեջ սուղ, բայց ամուր ապացույցի հիման վրա կարելի է պնդել, որ գոյություն է ունեցել տեքստերի բանավոր ընթերցանության պրակտիկա, օրինակ, թաղման նկարներում պատկերված են մարդիկ, ովքեր բարձրաձայն կարդում են պապիրուսային տեքստեր: Եգիպտական բառը՝ «šdj»՝ «կարդալ բարձրաձայն», կապված էր կենսագրությունների և նամակների ընթերցանության հետ: Որոշ տեքստեր, օրինակ, սիրո, դամբանական, գովաբանական, երգվում էին: Մ. թ. ա. I դարի պատմվածքների շարքում յուրաքանչյուր պատմություն սկսվում էր «Ձայն, որը փարավոնի առաջ է» արտահայտությամբ. այն ցույց էր տալիս,որ տեքստը բարձրաձայն ընթերցվել է լսարանի առջև: Գրականությունը ծառայել է նաև կրոնական նպատակներին: Սկսած հնագույն թագավորության «Բուրգերի տեքստեր»-ից՝ դամբարանի պատերի, սարկոֆագների և պապիրուսների դամբանական ստեղծագործությունները նախատեսված էին հոգու պաշտպանության եւ դաստիարակության համար[1]:

Թեև գրականության ստեղծմամբ հիմնականում զբաղվել են տղամարդիկ, սակայն թվում է, որ որոշ տեքստեր գրվել են կանանց կողմից: Օրինակ, պահպանվել են կանանց ուղարկած և ստացած մի քանի նամակներ, և տարբեր տեքստերում խոսվում է կանանց մասին, ովքեր նամակներ են գրում: Սակայն Էդվարդ Ֆ. Ուենտը պնդում է, որ նույնիսկ այդ դեպքերում հնարավոր է, որ կանայք չեն գրել, այլ վարձել են գրողներ:

Հեղինակներ

Հին եգիպտական գեղարվեստական գրականությունը գրավոր չի գրանցվել մինչեւ Միջին թագավորության տասներկուերորդ դինաստիայի սկիզբը: Հին Թագավորության տեքստերը հիմնականում օգտագործվել են աստվածային պաշտամունքի համար: Միջին թագավորության տեքստերը գրվել են զվարճանքի եւ մտավոր հետաքրքրասիրության բավարարման նպատակների հետ: Փարքինսոնը եւ Մորենցը նաեւ կարծում են, որ Միջին թագավորության գրավոր ստեղծագործությունները Հին թագավորության բանավոր գրականության արտագրություններ են:

Հիերոգլիֆներ. մ.թ.ա 1323—1319 թվականներ

Առնվազն հայտնի է, որ որոշ բանավոր բանաստեղծություններ տեղափոխվել են գրավոր գրականություն: Օրինակ, պատգարակներ տեղափոխողների երգերը գրավոր պահպանվել են Հին թագավորության գերեզմաններում: Ավելին, որոշ հեղինակներ, հնարավոր է, որ կրկնօրինակել են հին նախատիպերի բնորոշ ոճը: Գեղարվեստական սյուժեները հաճախ ոչնչացվել են ժամանակի և տարածության մեջ. գեղարվեստական գրականության մեջ ժամանակակից սյուժեների կիրրառումը համեմատաբար ուշ երևույթ էր: Օրինակ, Միջին թագավորության հեղինակները գրում էին իմաստության մասին հորինված տեքստեր, որոնց գործողությունները տեղի էին ունենում Հին թագավորության ոսկե դարում (օրինակ՝ «Կագեմնիի ուսմունքները», «Պտղահոտեպի ուսմունքները» և «Նեֆերտի»-ի նախաբանը) կամ կարող էին ստեղծել ավելի քաոսային մթնոլորտում ծավալվող գործողություններ (օրինակ՝ «Մերիկարի խրատ» և «Պերճախոս գյուղացին»): Կան նաև այնպիսի սյուժեներ, որոնք արծարծում են հավերժական թեմաներ՝ սեր, մահ:

Պարկինսոնը գրում է, որ գրեթե բոլոր գրական տեքստերը գրվել են կեղծանուններով, իսկ հաճախ կեղծ կերպով վերագրվել են պատմության այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են փարավոնները և վիզիրիները: Միայն գրականագիտական ժանրերի ստեղծագործություններն է ճիշտ վերագրել պատմական անձանց։ Նման ժանրերի տեքստերը, ինչպիսիք են պատմողական պատմվածքները, երբեք չեն գրվել հայտնի պատմական անձի անունով: Թեյթը պնդում է, որ դասական ժամանակաշրջանում եգիպտացի գրողներն իրենց կարծիքն են հայտնել տեքստերի հեղինակային իրավունքները դպիրների դերի մասին, սակայն ուշ շրջանում կրոնական էլիտան տաճարներում վերահսկել է հեղինակային բոլոր իրավունքները:

Միջին թագավորության XI դինաստիայի Հեքանահթի պապիրուսներից մեկը

Մի քանի բացառություններ կան կեղծանունների օգտագործման կանոններից: Մասնավոր և երբեմն օրինակելի նամակների հեղինակները սովորաբար խոստովանում էին, որ գրվածքը իրենց է պատկանում: Մասնավոր նամակները դատարանում կարող էին օգտագործվել որպես ապացույցներ, քանի որ յուրաքանչյուր մարդու ձեռագիրը եզակի էր համարվում: Փարավոնի կողմից ստացված կամ գրված մասնավոր նամակները երբեմն Միապետության պատվին քարե հուշարձանների հիերոգլիֆներով են գրվել, և քարե կոթողների վրա գրված փարավոնյան հրամանագրերը հաճախ հրապարակվել են:

Գրական ժանրեր և թեմաներ

Ուսուցողական տեքստի պատճեն

Գրականության միակ ժանրը, որն ուղղակի հիշատակված է հին եգիպտացիների կողմից, ուսուցման ժանրն էր: ժանրային մնացած դասակարգումը կատարվել է ժամանակակից եգիպտագետների կողմից: Տեքստերի մեծ մասը գրվել են չափածո, սակայն որոշ պատմողական գործեր գրվել են արձակ: Հին եգիպտական բանաստեղծությունների մեծ մասը եղել է երկտողանի, բայց նաև՝ եռատող և քառատող:

Ուսուցողական գրականություն

Այս ժանրի գրականությունը դիդակտիկ բնույթ ուներ, և ենթադրվում է, որ Միջին թագավորությունում ընդգրկված է գրողի կրթության ծրագրում: Կան ապացույցներ, որ ուսուցման տեքստերը ստեղծվել են առաջին հերթին ոչ թե կրթության մեջ օգտագործելու համար, այլ գաղափարական նպատակներով: Օրինակ, Ադոլֆ Էրմանը գրում է, որ Ամենեմհեթ Ա-ի (մ. թ. ա. մոտ 1991-1962 թվականներ) որդիների ուսուցումը հեռու էր դպրոցական փիլիսոփայության շրջանակներից, և ոչ մի կապ չուներ դպրոցի հետ: Պատմողական գրականությունը (ինչպես, օրինակ, «Պերճախոս գյուղացին») ընդգծում է անհատ հերոսի թեման, որը մարտահրավեր է նետում հասարակությանը և ընդունված գաղափարախոսություններին, մինչդեռ ուսուցողական տեքստերը, ընդհակառակը, ընդգծում են ընդունված դոգմաների պահպանման անհրաժեշտությունը:

Ուսուցողական տեքստերի հիմնական բառերն էին «ուսանել» և «իմանալ»: Այս տեքստերը սովորաբար ունեին «Ուսում X-ի կողմից Y-ի համար» կաղապարային անվանում, որտեղ X-ը կարող էր լինել հեղինակավոր գործիչ (օրինակ՝ վեզիրեմ կամ փարավոն), ով բարոյական ցուցում էր տալիս իր որդուն կամ մարդկանց: Երբեմն դժվար է որոշել, թե քանի հասցեատեր կա, քանի որ մեկ տեքստում երբեմն նշվում են մի քանի մարդիկ: Ուսուցողական ժանրի օրինակներ կարելի է համարել «Պտղահոտեպի խրատները», «Կագեմնիի ուսուցումները», «Մերիկարի ուսուցումը» և այլն: Միջին թագավորությունից պահպանված ուսուցողական տեքստերը հիմնականում գրված են պապիրուսների վրա, չնայած դրանց հատվածներից առկա են սրբապատկերներում և տախտակներում:

Ուսուցողական տեքստի ամենավաղ օրինակը գտնվում է դպրոցի փայտե տախտակի վրա և վերաբերում է XVIII դինաստիային:

Պատմողական գրականություն

Պապիրուս, «Հեքիաթ Քեոփսի արքայի բակում»

Այս ժանրով գրված գործերը հիմնականում հեքիաթներ և պատմվածքներ են: Պատմողական ժանրը պահպանված գրականության մեծ մասն է կազմում: Կարևոր պատմություններից կարելի է առանձնացնել «Հեքիաթ Քեոփսի արքայի բակում», «Նեֆերքարի արքան և գեներալ Սասենեթը», «Սինուղի հեքիաթը»:

Երգիծական գրականությունը ներկայացված է մի շարք պատմագրական հուշարձանների, նկարների, պապիրուսների և օստրակոնների վրա:

Ողբ, զրույցներ, երկխոսություններ և մարգարեություններ

Օստրակոն

Մարգարեական տեքստերի, ողբերի, զրույցների, երկխոսությունների ժանրին պատկանում են այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ «Իպուվերի ելույթը», «Նեֆերտիի մարգարեությունը» և այլն: Այս ժանրը զարգացում չի ունեցել Հին թագավորությունում, և ոչ մի բնօրինակ ստեղծագործություն չի գրվել: Եգիպտական մարգարեական գրականությունը վերածնվել է հունական Պտղոմեոսի դինաստիայում և հռոմեական ժամանակաշրջանում:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. E. A. Wallis Budge The Dwellers on the Nile: The Life, History, Religion and Literature of the Ancient Egyptians. — Courier Dover Publications, 2012. — 385 с. — ISBN 9780486169040

Գրականություն

  • Матье, Милица Эдвиновна|Матье М. Э. Мифы Древнего Египта. — Л.: Изд-во Государственного Эрмитажа, 1940. — 116 с. (ռուս.)
  • Сказки и повести Древнего Египта / Пер. с древнеегипет. Кацнельсон, Исидор Саввич|И. С. Кацнельсона, Ф. Л. Мендельсона. — М.: Худож. лит-ра, 1956. — 152 с. (ռուս.)
  • Фараон Хуфу и чародеи. Сказки, повести, поучения Древнего Египта / Пер. с древнеегип. Кацнельсон, Исидор Саввич|И. С. Кацнельсона, Ф. Л. Мендельсона. — М.: Худож. лит-ра, 1958. — 264 с. (ռուս.)
  • Рубинштейн, Ревекка Ионовна|Рубинштейн Р. И. Мифы Древнего Египта. — М.: Учпедгиз, 1959. — 132 с. (ռուս.)
  • Путешествие Ун-Амуна в Библ. Египетский иератический папирус № 120 ГМИИ им. Пушкина в Москве / Изд. текста и исслед. Коростовцев, Михаил Александрович|М. А. Коростовцева. Отв. ред. Струве, Василий Васильевич| В. В. Струве. — М.: Изд-во восточной литературы, 1960. — 134 c.: ил. — Серия «Памятники письменности Востока».(ռուս.)
  • Лирика древнего Египта / Пер. с древнеегип. Ахматова, Анна Андреевна|А. А. Ахматовой, В. А. Потаповой; Сост. Кацнельсон, Исидор Саввич|И. С. Кацнельсон. — М.: Худож. лит-ра, 1965. — 158 с. (ռուս.)
  • Повесть Петеисе III. Древнеегипетская проза / Пер. с древнеег. Коростовцев, Михаил Александрович|М. А. Коростовцева. Текст подгот. К. Н. Жуковской. — М.: Худож. лит-ра, 1978. — 304 с. (ռուս.)
  • Сказки и повести Древнего Египта / Пер. и комм. Лившиц, Исаак Григорьевич|И. Г. Лившица. — Л.: Наука, 1979. — 288 с. — Серия «Литературные памятники». (ռուս.)
  • Сказки Древнего Египта. — Краснодар: МП Полис, 1992. — 144 с. (ռուս.)
  • Рак И. В. В царстве пламенного Ра. Мифы, легенды и сказки Древнего Египта. — М.: Детская лит-ра, 2002. — 192 с. — Серия «Школьная библиотека». — ISBN 5-08-003972-8 (ռուս.)
  • Сказки Древнего Египта / Под ред. Г. А. Беловой, Т. А. Шерковой. — М.: Алетейа, 1998. — 352 с. — Серия «Сокровенное слово Востока». — ISBN 5-89321-012-3 (ռուս.)
  • Легенды и мифы Древнего Египта. — СПб.: Летний сад, Коло, 1998. — 192 с. — ISBN 5-89740-054-4 (ռուս.)
  • Синило, Галина Вениаминовна|Синило, Г. В. История мировой литературы : Древний Ближний Восток : учеб. пособие; допущено Министерством образования Республики Беларусь в качестве учеб. пособия для студентов учреждений высшего образования по специальности «Культурология (по направлениям)» — Минск: Вышэйшая школа, 2014. — 456 с. ISBN 978-985-062412-3 (ռուս.)