«Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 65. Տող 65.
::Միայն գրված լինելը նշանակալիություն չի տալիս։--[[Մասնակից:Armenmir|Armen]] ([[Մասնակցի քննարկում:Armenmir|քննարկում]]) 21:37, 5 Օգոստոսի 2020 (UTC)
::Միայն գրված լինելը նշանակալիություն չի տալիս։--[[Մասնակից:Armenmir|Armen]] ([[Մասնակցի քննարկում:Armenmir|քննարկում]]) 21:37, 5 Օգոստոսի 2020 (UTC)
* {{թ}}, հոդվածը բարելավվել է և ներկա պահին լավ վիճակում է գտնվում: --[[Մասնակից:Արեն Ձավարյան|Արեն]] ([[Մասնակցի քննարկում:Արեն Ձավարյան|քննարկում]]) 20:17, 5 Օգոստոսի 2020 (UTC)
* {{թ}}, հոդվածը բարելավվել է և ներկա պահին լավ վիճակում է գտնվում: --[[Մասնակից:Արեն Ձավարյան|Արեն]] ([[Մասնակցի քննարկում:Արեն Ձավարյան|քննարկում]]) 20:17, 5 Օգոստոսի 2020 (UTC)
::Բարելավումը ի՞նչ կապ ունի նշանակալիության հետ։--[[Մասնակից:Armenmir|Armen]] ([[Մասնակցի քննարկում:Armenmir|քննարկում]]) 21:36, 15 Օգոստոսի 2020 (UTC)


== Պատկեր:What the Hell.ogg ==
== Պատկեր:What the Hell.ogg ==

21:36, 15 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Ջնջման առաջադրված հոդվածներ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի ջնջման առաջադրված հոդվածների քննարկումների հարթակ։ Այս էջում համայնքը որոշում է կայացնում ջնջման ներկայացված հոդվածների վերաբերյալ։ Հոդվածները ջնջման են ներկայացվում ըստ Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգի:

Քվեարկելու ժամանակ ցանկալի է օգտագործել {{Ջ}} (ջնջել) և {{Թ}} (թողնել) կաղապարները կողմ կամ դեմ արտահայտվելու համար։

Ջնջման կանոնակարգը գտնվում է այստեղ, այդ պայմանները ուշադիր կարդալու դեպքում պարզ է դառնում (խոսքը արագ ջնջման ոչ ենթակա հոդվածների մասին է), որ հոդվածը ենթակա է պարտադիր ջնջման, եթե քվեարկության իրավունք ունեցողների (այսինքն քննարկման այն մասնակիցների, ովքեր օժտված են այդ իրավունքով) 75 տոկոսը (դեմ և կողմ ձայների հանրագումարի հանդեպ) կողմ է արտահայտվել ջնջմանը (հիմնավորված պատճառաբանությամբ), մնացած դեպքերում, 7-30 օրվա ընթացքում, ադմինները քննարկման ընթացքում ձևավորված կոնսենսուսի համաձայն պետք է որոշեն՝ ջնջել, թե թողնել հոդվածը։

 Կարևոր է՝ Քննարկումներին կարող են մասնակցել այն մասնակիցները, որոնք բավարարում են քվեարկության մասնակցության կանոնակարգի պահանջներին: Մյուս մասնակիցները կարող են մասնակցել քննարկմանը, բայց նրանց ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն:

Ստուգի՛ր քննարկմանը մասնակցելու քո իրավունքը
Ավելացնել ջնջման նոր թեկնածու։
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱

Ուշադրություն. Նոր քննարկում սկսելու համար ներքևում ավելացնել.

==[[Հոդված]]==
:{{la|Հոդված}}
Ձեր պատճառաբանությունը--~~~~
Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել…
Վարվառա_Արղության-Երկայնաբազուկ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի--Armen (քննարկում) 21:20, 26 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Թողնել։ Երեք որդիներն էլ նշանակալի են, եթե նրանցից մեկը լիներ նշանակալի, հնարավոր կլիներ հոդվածի բովանդակությունը կրճատումներով տեղավորել որդու հոդվածում, բայց այս դեպքում անիմաստ կրկնություն կունենանք երեք հոդվածներում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:15, 26 Հուլիսի 2020 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան, որդիների նշանակալի լինելն ամենևին հիմք չէ, որ մայրը նույնպես նշանակալի լինի։ Կնոջ կենսագրության մեջ չկա որևէ նշանակալի փաստ։ Այդպես, որ լիներ Գաբրիել և Հովհաննես Այվազովսկիների մայրը՝ Հռիփսիմե Այվազյանը նույնպես նշանակալի կլիներ, բայց նշանակալի չէ, քանի որ աչքի չի ընկել որևէ նշանակալի գործողությամբ։ Այսպիսի բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել։ Էլ չեմ ասում հոդվածում առկա ձևակերպումները՝ ով արտակարգ հոգատար էր զավակների նկատմամբ, բայց և թույլ չէր տալիս ավելորդ չարաճճիություններ։--Armen (քննարկում) 22:30, 26 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ Արմեն, Վրաստանի նորածին արքայազնը ևս «աչքի չի ընկել որևէ նշանակալի գործողությամբ», սակայն վերջինս լիովին նշանակալի է վիքիպեդիայում (ի շնորհիվ իր ծնողների)։ Վարվառա Արղության-Երկայնաբազուկը հայ նոր շրջանի ազնվականության նշանավոր ներկայացուցիչներից է․ այս ամենի մասին հավաստում են նաև հոդվածի աղբյուրները։ Բացի այդ, Վիքիպեդիայում շատ դեպքեր կան, երբ որդու կամ ամուսնու շնորհիվ ազնվական կինը դառնում է նշանակալի՝ աչքի չընկնելով որևէ էական գործունեությամբ։ Հարգանքներով՝ --Օmıcrօn 09:40, 30 Հուլիսի 2020 (UTC)[reply]
1.Եթե կարծում եք, որ նույն պատճառով արքայազնը ոչ նշանակալի է, կարող եք ներկայացնել ջնջման։ 2. Ծնողների նշանակալի լինելը, անձին նշանակալի դեռևս չի դարձնում, եթե նա նշանակալի գործողություն չի կատարել։ Վիքիպեդիան հանրագիտարան է և ոչ թե տեղեկատու։ Կամ եթե օրինակ, Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը նշանակալի են, դա դեռ չի նշանակում, որ նրանց երեխաները նշանակալի են Վիքիպեդիայի տեսանկյունից։--Armen (քննարկում) 10:53, 30 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ջնջել, հոդվածի կենսագրություն բաժինն արտագրված է այստեղից--∑ίγμα (քնն.) 22:42, 26 Հուլիսի 2020 (UTC):[reply]
(!) Մեկնաբանություն՝ ∑ίγμα ջան, աղբյուրի հետ տառացի համընկնումները վերացված են։ Կարող ես վերաձևակերպել կարծիքդ։--Օmıcrօn 09:48, 30 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Թողնել, հոդվածում գրված է՝ հասարակական գործիչ, դա անձին նշանակալիություն չի տալի՞ս։--Voskanyan (քննարկում) 12:54, 4 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Միայն գրված լինելը նշանակալիություն չի տալիս։--Armen (քննարկում) 21:37, 5 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Բարելավումը ի՞նչ կապ ունի նշանակալիության հետ։--Armen (քննարկում) 21:36, 15 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Պատկեր:What the Hell.ogg

Չեմ կարծում, որ մեր կանոնակարգը ոչ ազատ երգեր բեռնելու հնարավորություն տալիս է։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:40, 26 Հուլիսի 2020 (UTC)[reply]

1_թալեր_(Սաքսոնիա) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Բազմաթիվ կարմիր հղումներով, անաղբյուր, ոչինչ չտվող հոդված՝ առկա միայն մեր վիքիում:--∑ίγμα (քնն.) 19:24, 28 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Ռուսաստանի գետերի մասին Տիրան1999 մասնակցի հոդվածները

Ժողովուրդ ջան, իրոք կներեք էս թեմայով զզվացնելու համար, բայց երևի իմաստ ունի։ Խնդրում եմ ստուգեք մասնակցի ներդրումները։ Բացեք պատահական մի 10 հոդված ու համեմատեք ռուսերեն տարբերակի հետ։ Հաշվի առնելով այն, որ մասնակիցը հոդվածների վրա ծախսել է մի քանի րոպե (տեսեք հոդվածների ստեղծման հաճախականությունը) ու քանի որ այս հոդվածները կաղապարային տեսք ունեն, առաջարկում եմ առանց հատ-հատ ստուգելու (էդ ժամանակն իրոք կարելի է ավելի օպտիմալ օգտագործել, թեկուզ էքսելում էս գետերի ցանկը կազմել ու բոտով լցնել, ինչը հաստատ շատ ավելի որակով կստացվի) ջնջել մասնակցի ստեղծած այն հոդվածները, որոնք ունեն «Ռուսաստանի գետեր» կատեգորիան։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:56, 29 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Ջնջել, ես էլ համոզվեցի, որ դրանք որակի տեսանկյունից չեն փայլում: Բացի այդ համաձայն եմ Աշոտի հետ, որ դրանք վերստեղծելն ավելի օգուտ կլինի, որին ես պատրաստ եմ մասնակցել:--∑ίγμα (քնն.) 22:25, 29 Հուլիսի 2020 (UTC)[reply]
(!) Մեկնաբանություն՝ @ԱշոտՏՆՂ ջան, մոտավորապես քանի՞ հոդվածի մասին է խոսքը։ --ջեօ (✡) 07:36, 30 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Մոտ 510, @GeoO ջան։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:40, 30 Հուլիսի 2020 (UTC)[reply]
  • Ջնջել, կարծում եմ՝ սա նաև մեր սխալն է, մենք էլ ունենք պատասխանատվության մեր բաժինը, որ ժամանակին չենք զգուշացրել։ Եթե մի քանի հոդված լիներ ստուգելու, կաստուգեի, բայց հինգ հարյուր հոդվածի բոլոր փաստերն ուղղելը տանջալի աշխատանք կլինի։--Voskanyan (քննարկում) 12:39, 4 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Պատկեր:Հերմայոնի Գրեյնջեր.jpg

Ըստ ՎՊ:ՈՉԱՊ-ի՝ Ոչ ազատ պատկերը կարող է օգտագործվել միայն այն ժամանակ, երբ ազատ պատկեր կամ դրան փոխարինող այլ պատկեր չկա։ Այս գրաֆիկը հանգիստ կարելի է փոխարինել ազատ ու ավելի լավ որակ ունեցող տարբերակով։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:15, 31 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Թողնել, միակ պատկեր է հոդվածում, փոխարինող չկա, չափը փոխել հեշտա։ - Kareyac (քննարկում) 15:47, 31 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Kareyac ջան, խնդրում եմ ուշադրություն դարձնել կանոկակարգի այդ կետի շարունակությանը ((բ) չի կարող հայտնվել մոտ ժամանակում, (գ) անհնար է այլևս լուսանկարել այդ առարկան կամ մարդուն)։ Այս պատկերը հեշտությամբ փոխարինելի է, մի քիչ հավես ունենալու դեպքում ես էլ կարող եմ նման գրաֆիկ գծել:--ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:50, 31 Հուլիսի 2020 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան, գրեցի այլ էջում։ - Kareyac (քննարկում) 18:28, 31 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Կարծում եմ՝ այս պատկերն էլ արդարացված չէ։ Նույն Բրեժնևն ա ուղղակի դագաղում պառկած։ Է ի՞նչ տարբերություն որտեղ, ի՞նչ կաևոր տեղեկատվական կամ կրթական նշանակություն ունի այս պատկերը։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:31, 31 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Թողնել, հաանգիստ օգտագործվում է անգլովիքիյում, միակ թը'եմատիկ պատկեր է հոդվածում։ - Kareyac (քննարկում) 15:53, 31 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Այլ վիքիներն ախր ի՞նչ կապ ունեն, Kareyac ջան։ Պատկերը ոչ մի կարևոր տեղեկություն չի տալիս։ Բրեժնևին դեմքով ճանաչելու համար ազատ պատկերներ ունենք։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:59, 31 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Պատկերները հենց հոդվածի մասին ա։ Թաղման ազատ պատկեր չունենք։ - Kareyac (քննարկում) 16:03, 31 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Թողնել, եթե ոչ ազատ պատկերների թիվը սահմանափակ չէ, ու ևս մեկ պատկերը չի խանգարում, մանավանդ որ վերաբերում է կոնկրետ հոդվածի նյութին։--Voskanyan (քննարկում) 16:12, 31 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Թողնել, ես էլ եմ կարծում, որ պետք է պահպանվի լուսանկարը, քանի որ թաղման հետ կապված ազատ պատկեր գոնե այս պահի դրությամբ չունենք։--Armen (քննարկում) 17:32, 31 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ախր ժողովուրդ ջան, մենք սովորաբար խուսափում ենք զուտ նկար ունենալու կամ սիրունության համար նկար դնելուց։ Պատկերը, առավել ևս ոչ ազատ պատկերը, պետք է ինչ-որ ձևով համլրի նյութը։ Ինձ կբացատրե՞ք այս նկարը ինչ օգուտ է տալիս հոդվածին, Բրեժնևի դե՞մքը (դա ունենք ազատ), ծաղիկնե՞րը (դա էլ ունենք ազատ), դագաղում պառկած մա՞րդ (դա էլ ունենք)։ Եթե սա ինչ-որ հատուկ ձևով տարբերվեր ուրիշ թաղումներից, կհասկանայի, բայց էս դեպքում սովորական պաշտոնյա մարդու թաղում ա էլի։ Այս տեսանյութն էլ կարող ենք որպես արտաքին հղում դնել հոդվածում, եթե դագաղի գույնը կամ ծաղիկների քանակը իրոք այդքան կարևոր է այս հոդվածի համար։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:44, 31 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ջնջել, կարծում եմ, եթե Լեոնիդ Իլյիչն իմանար, որ մոտ ապագայում իր դիակի լուսանկարը տեղադրված կլինի հանրագիտարանում, դագաղում կշրջվեր ։Ծ Իսկ եթե լուրջ, կարծում եմ պատկերը այստեղ ակնհայթ ավելորդ է, այն էլ, եթե ազատ չէ։ Անձնապես ես, անգամ դրա ազատ լինելու դեպքում, չէի ավելացնի այն, չեմ հասկանում, ինչով են այս մարդու դագաղը և ծաղիկները օգնում թեմայի բացահայտմանը։ --TheBabushka 🐙 12:08, 6 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Ժողովուրդ ջա՜ն (Kareyac, Armen, Voskanyan), ես չեմ ուզում պնդաճակատություն անել ու համոզիչ փաստերի դեպքում ես իմ սխալը ընդունում եմ (օրինակ 1 կամ օրինակ 2 և այլն)։ Բայց այս դեպքում դուք իմ փաստարկներին հակափաստարկ չեք բերել․ Կարեյացը ասում է, որ հոդվածում այլ պատկեր չկա ու այլ վիքիներում օգտագործում են (սրանցից ոչ մեկը հիմք չէ․ բոլոր հոդվածները անհրաժեշտորեն պատկեր չպետք է ունենան իսկ ուրիշ վիքիներում ոչ ազատ պատկերի վերաբերյալ այլ կանոններ կան) իսկ Ոսկանյանը ու Արմենը խոսափում են ՎՊ։ՈՉԱՊ-ի օգտագործման պայմանների 2-րդ կետից (2. Ունի կարևոր նշանակություն հոդվածի համար։ Ոչ ազատ նյութի օգտագործումը պետք է կարևոր կրթական և տեղեկատվական նշանակություն ունենա։ Նկարը բեռնողից պահանջվում է հիմնավորել ոչ ազատ պատկերի օգտագործման կարևորությունը։ Եթե պատկերը միայն հավելյալ պատկերազարդման դեր է կատարելու, ապա դրա օգտագործումը Վիքիպեդիայում չի թույլատրվում։)։ Ես հասկանում եմ, որ այլ պատկեր չկա, բայց չեմ հասկանում այս հոդվածում պատկերի տված օգուտը։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:35, 11 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Իմ կարծիքով այս պատկերները արագ ջնջման են ենթակա, բայց հաշվի առնելով Սիրիայում տիրող վիճակը, նախ դնում եմ քննարկման։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:07, 31 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Կներեք, կարծես թե սրանք կարող են ոչ ազատ լինել (c:Commons:Copyright_rules_by_territory/Syria#Freedom_of_panorama)։ Ճի՞շտ եմ հասկանում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:15, 31 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Վերոնշյալ հուշարձանների լուսանկարները 2014 թվականին բեռնվել են որպես ոչ ազատ պատկեր--Armineaghayan (քննարկում) 13:55, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Եթե հենց արձանի նկարը լիներ, ուրիշ բան, բայց այս դեպքում հանգիստ փոխարինելի է։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:23, 31 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Հուշարձանի մակետի լուսանկարը բեռնվել է որպես ոչ ազատ պատկեր, ինչը թույլատրվում է --Armineaghayan (քննարկում) 13:42, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Թողնել, քանի որ պատերացում ենք կազմում հուշարձանի մասին: --Valen1988 (քննարկում) 05:53, 15 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Եթե պատկերը օգտագործվեր կոնկրետ այս գրի հոդվածում, ամեն ինչ կարգին կլիներ, բայց ընդհանուր Այբբենարան հոդվածում այս պատկերի անհրաժեշտությունը չեմ տեսնում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:46, 31 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Անձի մասին հոդածում ֆիլմի ազդագիրը դնելու կարիք կամ անհրաժեշտություն չկա։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:31, 31 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Անտոն_Աբակյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի--Armen (քննարկում) 21:08, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Եսայի_Կարապետյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեև հոդվածը ես եմ գրել, սակայն կարծում եմ, պետք է ջնջվի, քանի որ հեռավոր 2015 թվականին, երբ նոր էի խմբագրել սովորում, չգիտեի անձի նշանակալի լինելու կանոնակարգը:--Valen1988 (քննարկում) 21:10, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Valen1988 ջան, «Գրականություն բաժնում» կա Հայկական հարց հանրագիտարանը։ Եթե հանրագիտարանում հոդված կա Եսայի Կարապետյանի մասին, ապա տվյալ անձը նշանակալի է։ Պետք է ստուգել։--Լիլիթ (քննարկում) 21:13, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Լիլիթ ջան, ուղղակի հոդվածում չի՛ երևում նշանակալի լինելը: --Valen1988 (քննարկում) 21:20, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Valen1988 ջան, ինչքանով տեղյակ եմ Վիքիպեդիան 2001 թվականին է ստեղծվել))))))--Armen (քննարկում) 22:04, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Արված է: :) --Valen1988 (քննարկում) 22:07, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Սեպուհ_(բժիշկ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեև հոդվածը ես եմ գրել, սակայն կարծում եմ, պետք է ջնջվի, քանի որ հեռավոր 2015 թվականին, երբ նոր էի խմբագրել սովորում, չգիտեի անձի նշանակալի լինելու կանոնակարգը:--Valen1988 (քննարկում) 21:10, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Խաչեր_Քեշիշյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեև հոդվածը ես եմ գրել, սակայն կարծում եմ, պետք է ջնջվի, քանի որ հեռավոր 2015 թվականին, երբ նոր էի խմբագրել սովորում, չգիտեի անձի նշանակալի լինելու կանոնակարգը:--Valen1988 (քննարկում) 21:10, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Մկրտիչ_Քարաքոփյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեև հոդվածը ես եմ գրել, սակայն կարծում եմ, պետք է ջնջվի, քանի որ հեռավոր 2015 թվականին, երբ նոր էի խմբագրել սովորում, չգիտեի անձի նշանակալի լինելու կանոնակարգը:--Valen1988 (քննարկում) 21:11, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Եղիազար_Մեսիայան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեև հոդվածը ես եմ գրել, սակայն կարծում եմ, պետք է ջնջվի, քանի որ հեռավոր 2015 թվականին, երբ նոր էի խմբագրել սովորում, չգիտեի անձի նշանակալի լինելու կանոնակարգը:--Valen1988 (քննարկում) 21:12, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Անիկտոս_Չոպանյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեև հոդվածը ես եմ գրել, սակայն կարծում եմ, պետք է ջնջվի, քանի որ հեռավոր 2015 թվականին, երբ նոր էի խմբագրել սովորում, չգիտեի անձի նշանակալի լինելու կանոնակարգը:--Valen1988 (քննարկում) 21:12, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Գրիգոր_Ռաքըջյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թեև հոդվածը ես եմ գրել, սակայն կարծում եմ, պետք է ջնջվի, քանի որ հեռավոր 2015 թվականին, երբ նոր էի խմբագրել սովորում, չգիտեի անձի նշանակալի լինելու կանոնակարգը:--Valen1988 (քննարկում) 21:13, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Քրիստափոր_Աբեյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի--Armen (քննարկում) 21:18, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Սեյրան_Աբովյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի--Armen (քննարկում) 21:21, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Աբրահամ_Աթթարյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի--Armen (քննարկում) 21:23, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Հակոբ_Աբրահամյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի--Armen (քննարկում) 21:31, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Սուրեն_Ազիրյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի--Armen (քննարկում) 21:40, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Հովհաննես_Ալթունդիշյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի--Armen (քննարկում) 21:45, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Հրանտ_Սրմաքեշյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի--Valen1988 (քննարկում) 21:57, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Հարգելի խմբագիրներ, վերոնշյալ հոդվածներից մի քանիսը, ներառյալ Հրանտ Սրմաքեշյանի մասին հոդվածը ստեղծվել են Հայ բժշկության թանգարանի հետ համագործակցության ժամանակ: Կենսագրականում հնարավոր է, որ չերևա բժշկի գործունեության այնպիսի տարրեր, որոնք նրան նշանակալի են դարձնում: Այս բժիշկների մեծ մասը զոհ են գնացել Հայոց ցեղասպանությանը: Առաջարկում եմ ստեղծել ցանկ, որտեղ այս բժիշկների անուններն ու ծննդյան տվյլաները կպահպանվեն: --Armineaghayan (քննարկում) 05:04, 2 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Քանի որ հոդվածները շատ են, կարելի է տեղափոխել սևագիր, հետո ստեղծել ցանկ։ Չնայած հոդվածների մեծ մասում կա գրականություն, եթե այդքան գրքերում անդրադարձ եղել է, գուցե ունեն որոշակի նշանակալիություն։--Voskanyan (քննարկում) 05:11, 2 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
  • Armineaghayan ջան, վերևում քննարկում եղավ, ես դեմ քվեարկեցի, որ նախագծի ընթացքում ստեղծված բոլոր հոդվածները ջնջվեն, սակայն այդտեղից կան հոդվածներ, որտեղ չի՛ երևում անձի նշանակալիությունը: Ես ինքս ստեղծել եմ մի քանիսը, որից միայն երկուսը չեմ առաջադրել ջնջման, որոնք ինչ-որ մի բանով նշանակալի են, սակայն այն բժիշկները, որոնք ունեցել են դեղատուն և ժանտախտից են մահացել, կարծում եմ նշանակալի չեն: --Valen1988 (քննարկում) 07:49, 2 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
  • Հարգելի՛ Voskanyan, կմանրամասնե՞ք սևագիր տեղափոխելը. տեղափոխվեն, որ ստեղծողը բարելավի՞, ու ինչ ցանկ կազմվի: --Valen1988 (քննարկում) 07:55, 2 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Սևագիր տեղափոխելը հավասար է ջնջման, բայց այդ դեպքում կարելի է պահել կատարված աշխատանքը և կազմել Հայոց ցեղասպանության զոհ բժիշկների ցանկ․ եթե անգամ նրան այնքան նշանակալի չեն, որ առանձին հոդվածներ ունենան (չեմ ասում, որ նշանակալի չեն, ասում եմ՝ եթե), բայց որոշակի գրքերում նրանց մասին նշվել է, ուրեմն նրանք, այնուամենայնիվ, ինչ-որ կերպ տարբերվում են սովորական զոհերից։--Voskanyan (քննարկում) 11:08, 2 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Voskanyan, ասենք ցուցակը կազմվեց և 8 հատ բժիշկ մնաց, որոնոք նշանակալի է, դրանք առանձին թողնենք, մնացած 57 բժշկի անունով հոդված-ցանկ ստեղծե՞նք, թե ուղղակի ջնջենք:

Հ.Գ. թվերը վերցվել են պատահականորեն: --Valen1988 (քննարկում) 12:03, 2 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Նշեմ, որ ես կողմ չեմ արտահայտվել ջնջմանը։ Բայց չի բացառվում, որ խմբագիրներ կողմ լինեն, որոշվի ջնջել, առաջարկել եմ այդ դեպքում դեռ տեղափոխել սևագիր, քանի որ սպասելի է, որ այսքանով պիտակումները չեն սահմանափակվի, մինչև բոլորի վերաբերյալ հարցը որոշվի, գոնե արված աշխատանքը չի կորչի։ Կարելի այդ ութի մասին էլ ցանկում հիշատակել, մյուսների մասին էլ՝ գրելով ոչ միայն անուները, այլ որոշակի սյունակներ հատկացնել հոդվածում առկա տվյալներին (օրինակ՝ աշխատանքային գործունեություն)։ Ամեն դեպքում, ավելի լավ է սպասենք խորհրդարանի քննարկման արդյունքին։--Voskanyan (քննարկում) 12:42, 2 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Սպանություն_«Քարավան»_առևտրի_կենտրոնում (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

հոդվածում առկա են սխալ կամ մեքենայական թարգմանություններ--Voskanyan (քննարկում) 15:25, 4 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Պատկեր:Wiki-2015.png (խմբագրել | [[Քննարկում::Պատկեր:Wiki-2015.png|քննարկել]] | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Բեռնված է որպես ազատ պատկեր, բայց կաղապարը լրացված չէ։ Բացի այդ, նման պատկերները հիմնականում Վիքիպահեստում են, գուցե սա էլ տեղափոխվի։--Voskanyan (քննարկում) 04:21, 5 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Ինքնասպանության_միջոցներ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ինքնասպանության մակարդակը բարձր է: Հոդվածը կրթության և ինքնասպանությունների խթանման մասին է, ինչը դեմ է երկրների մեծամասնությանը: Այն նաև խախտում է Վիքիպեդիայի կանոնները: Բացի այդ, հանրագիտարանը պետք է սովորեցնի վտանգավոր պրակտիկա: Դժբախտաբար, անգլերեն հոդվածը 8 անգամ ջնջվել է առաջադրվել և համաձայնության չի եկել: Համոզված եմ, որ շատ երիտասարդներ և երեխաներ կօգտագործեն այս հոդվածը ՝ իրենց վնաս պատճառելու համար ՝ որոնելով Google- ում: Յուրաքանչյուր վիքի պետք է պահպանի իր անկախությունը: Խնդրում ենք որևէ մեկը առաջադրել ՝ հոդվածն ամբողջությամբ ջնջելու համար: Ես չգիտեմ, թե ինչպես. Նկատի ունեցեք, որ մենք ունենք ավելի քան 800 վիքիպեդիա տարբեր լեզուներով, բայց այս վտանգավոր հոդվածը միայն 18 վիքի ունի: Մենք ՝ որպես հասարակության անդամներ, պատասխանատվություն ենք կրում հասարակության առջև: Մի՞թե Վիքիպեդիայի հանրագիտարանում անվճար ներդրումների նպատակը չի՞ դառնա աշխարհն ավելի լավ ապրելու տեղ: Այս հոդվածը իսկապես անհրաժեշտ է: Դա ձեռնտու է, թե վնասակար: Պատկերացրեք, որ ձեր ընտանիքի կամ ձեր ընկերներից որևէ մեկը ինքնասպանություն է գործել այս հոդվածի օգնությամբ: Ինչպե՞ս կզգաք:

Խնդրում ենք առաջադրել որևէ մեկին ՝ հոդվածը հանելու համար:

Եթե կոնսենսուս չհաջողվեց, ուղղեք հոդվածը: Կրճատեք հոդվածը: Նաև օգտակար հղումներ, որոնք հարմար են ինքնասպանության կանխարգելման համար, կարող են ավելացվել հոդվածում:

Շնորհակալություն բոլորին

  1. https://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Articles_for_deletion/Suicide_methods
  2. https://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Articles_for_deletion/Suicide_methods_(2nd_nomination)
  3. https://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Articles_for_deletion/Suicide_methods_(3rd_nomination)
  4. https://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Articles_for_deletion/Suicide_methods_(4th_nomination)
  5. https://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Articles_for_deletion/Suicide_methods_(5th_nomination)
  6. https://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Articles_for_deletion/Suicide_methods_(6th_nomination)
  7. https://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Articles_for_deletion/Suicide_methods_(7th_nomination)
  8. https://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Articles_for_deletion/Suicide_methods_(8th_nomination)

– Այս անստորագիր գրառման հեղինակն է Otocalo (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Otocalo մասնակցի այս գրառումը տեղափոխել եմ հոդվածի քննարկման էջից։ Չնայած ես ջնջմանը դեմ եմ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 01:15, 12 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Միանշանակ Դեմ եմ հոդվածի ջնջմանը, ինչքան էլ սա Ձեզ համար ցավալի հնչի, դա չի կարող պատճառ հանդիսանալ հոդվածի ջնջման համար։ Այդ նույն տրամաբանությամբ հասարակությանը պոտենցիալ վնաս հասցնող հոդվածներ կարող են համարվել սպանությունների, ահաբեկչությունների կամ անկարգությունների մասին հոդվածները։ Բայց պետք է հասկանալ, որ դրանք ոչ թե գործողության կոչեր են, այլ ընդամենը հանրագիտարանային հոդվածներ, տեղեկություն պարունակող էջեր։ Հուսով եմ կարողացա կարծիքս ճիշտ հասցնել (Կարծում եմ անգլերեն վիքիի մասնակիցներից մեկը շատ ճիշտ և կառուցողական հիմնավորեց իր տեսակետը, որի հետ ես լիովին համաձայն եմ՝ Knowledge is why we're all here, spreading it is good and hiding it is bad. If people don't know what helps murderers get away then murderers will continue to use those methods. More knowledge is a better defence than less. Simililarly with suicide - the less we talk about it, the greater a problem it is) --TheBabushka 🐙 02:04, 12 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

  • Եթե ցանկանում եք ջնջել հետևյալ հոդվածը, ուրեմն պետք է ջնջվեն նաև հասարակության համար այլ «տհաճ» հոդվածներ (վերևում օրինակ նշված է)։ Հոդվածը ջնջելու փոխարեն անհրաժեշտ է խնդրին այլ ձև լուծում տալ, օրինակ՝ պիտակ ստեղծել, որտեղ, էջը բացելուց նշվի «18+ ranked» կամ «հոդվածը կարող է հոգեբանական վնաս հասցնել ձեզ» և այլն։ Հոդվածի ջնջմանը Դեմ եմ։ Սակայն համաձայն եմ կանխարգելման մասին որոշ հղումներ ավելացնել --VdmBrmyn (քննարկում) 17:01, 15 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Ռուբեն_Ափինյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ապրող անձ է, անաղբյուր հոդված, աշխատում է դատավոր ու վերջ։--A.arpi.a (քննարկում) 19:54, 12 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Սարգիս_Վիրաբյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Գովազդային ոճով անաղբյուր հոդված է ապրող մարդու մասին, նշանակալիությունն ապացուցված չէ։--A.arpi.a (քննարկում) 19:57, 12 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Րաֆֆի_Բարսումյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Անաղբյուր հոդված է ապրող անձի մասին, հոդվածում առկա են սխալներ+ տեքստում բացարձակ չի երևում նշանակալիությունը։--A.arpi.a (քննարկում) 20:35, 12 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Տառային_արտահայտություն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Նախ ես չեմ կարծում, որ հոդածը նշանակալի է, հետո այն այս պահին կարելի է ասել անաղբյուր է, քանի որ դպրոցական գրքերը վստահելի աղբյուր չեն համարվում։ Բացի դա, հնարավոր է, որ ուղղակի պատճենված է նշված դասագրքից։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:49, 14 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Կորոնավիրուսով_վարակված_հայտնի_անձանց_ցանկ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ հանրգիտարանային հոդված է, երևույթ արդեն սովորական է, ու կարծում եմ կարիք չկա նման հոդված լինելու։--Արարատ Թրվանց (քննարկում) 12:37, 15 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Կաղապար:Lang-Lang-umb

Նախ մենք ունենք ընդհանուր հրաժարագիր և բովանդակության հրաժարագիր ինչն այս դեպքում հավանաբար բավարար է, բայց փորձեմ շարունակել։ Ֆիլմերի/գրքերի մասին բոլոր հոդվածներն էլ ի վերջո պետք է ծավալուն սյուժե ունենան, ինչը նշանակում է, որ կաղապարը ի վերջո հայտնվելու է բոլոր ֆիլմերի/գրքերի հոդածներում, ինչը անիմաստ է։ Սփոյլեր կոչվածը չափազանց սուբյեկտիվ է («Խելքը գլխին» մարդկանց ու Շելդոնի արանքում միլիոն տեսակի մարդ ու կարծիք կա սփոյելրի մասին)։ Օրինակ ես գտնում եմ, որ Ղևտական հոդվածի հենց առաջին պարբերության մեջ մեծ սփոյլեր կա, կաղապարը դնե՞մ։ Ընթերցողները կաղապարը տեսնելով X, Y, Z ֆիլմերի մասին հոդվածներով կարող են ենթադրել, որ Հայերեն Վիքիպեդիայի բոլոր հոդվածներում սփոյլեր լինելու դեպքում կաղապարը կա, ու մեկ էլ ինչ-որ մեկը (ասենք սրիկա Աշոտը) ստեղծում է նոր հոդված ու մոռանում է կաղապարը դնել, ընթերցողն էլ տեսնում է, որ կաղապար չկա ու արխային կարդալով պարզում է, որ ․․․․։ Նաև ունենք Վիքիպեդիան գրաքննելի չէ: Գիտական հոդվածները (օրինակներ), հանրագիտարանները (Hamlet, britannica, Crime and Punishment, britannica, Սասնա ծռեր, ՀՍՀ) սփոյլերի մասին չեն զգուշացնում իսկ մենք ինչքան հիշում եմ սիրողական բլոգ չենք։ Նշեմ, որ վերջերս կաղապարը էլի եմ ջնջման առաջադրել ու գրեթե բոլորը դեմ են եղել ջնջելուն, բայց քանի որ ոչ մեկ համոզիչ փաստարկ չբերեց ու կանոնակարգը կրկին առաջադրել չի արգելում, ես շարունակելու եմ մինչև հակառակում համոզվելս կամ տոպիկ բան ստանալս այս կաղապարը պարբերաբար ջնջման դնել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:14, 15 Օգոստոսի 2020 (UTC)[reply]