«Գալաթայի աշտարակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
new pic
Տող 2. Տող 2.
| հայերեն անվանում = Գալաթայի աշտարակ
| հայերեն անվանում = Գալաթայի աշտարակ
| բնօրինակ անվանում = {{lang-tr|Galata Kulesi}}
| բնօրինակ անվանում = {{lang-tr|Galata Kulesi}}
| պատկեր = [[Պատկեր:Galata Kulesi - 01.jpg|250px]]
| պատկեր = [[Պատկեր:Istanbul asv2020-02 img48 Galata Tower.jpg|250px]]
|lat_dir = N|lat_deg = 41|lat_min = 1|lat_sec = 32.2
|lat_dir = N|lat_deg = 41|lat_min = 1|lat_sec = 32.2
|lon_dir = E|lon_deg = 28|lon_min = 58|lon_sec = 27.5
|lon_dir = E|lon_deg = 28|lon_min = 58|lon_sec = 27.5
Տող 44. Տող 44.
<center>
<center>
<gallery>
<gallery>
պատկեր:Galata tower istanbul.jpg
պատկեր:Galata Kulesi - 01.jpg
պատկեր:Galata karakoy.jpg
պատկեր:Istanbul asv2020-02 img47 Galata Tower.jpg
պատկեր:Galata Tower.jpg
պատկեր:Galata Tower.jpg
պատկեր:Вывеска на Галатской башне.jpg
պատկեր:Вывеска на Галатской башне.jpg

14:46, 15 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Գալաթայի աշտարակ
թուրքերեն՝ Galata Kulesi
Տեղագրություն Ստամբուլ, Թուրքիա
Կառուցման ժամանակ 1348- 1349
Օգտագործում մինչ օրս
Բարձրություն
Տեխնիկական պարամետրներ
Վիքիպահեստում

Գալաթայի աշտարակ (թուրքերեն՝ Galata Kulesi, հունարեն՝ Πύργος του Γαλατά), գտնվում է Ստամբուլի եվրոպական հատվածում՝ Գալաթա թաղամասում՝ բարձր թմբի վրա։ Այն տեսանելի է քաղաքի կենտրոնական բոլոր հատվածներից։ Աշտարակի բարձրությունը 61 մետր է, շրջագիծը 9 մետր, իսկ ծովից բարձրությունը՝ 140 մետր։ Այն Ստամբուլի այցեքարտերից մեկն է։

Պատմություն

Հայտնի է, որ դեռևս V դարում, այս վայրերում կառուցված է եղել աշտարակ։ Երբ ջենովացիները գրավեցին այս տարածքները բյուզանդացիներից և հիմնեցին այստեղ իրենց գաղութը, 1341 թվականին նրանք սկսեցին կառուցել պաշտպանիչ պատեր։ 1348—1349 թվականներին բլրի վրա նրանք կառուցեցին աշտարակ, որը պահպանվել է մինչ մեր օրերը։ Այն ժամանակ նրանք աշտարակը անվանեցին «Հիսուսի աշտարակ» և այն հանդիսանում էր մի ուրույն փարոս առևտրականների և ծովագնացների համար։ Պաշտպանիչ պատի որոշ հատվածներ պահպանվել են մինչ օրս։

Տեսարան, որը բացվում է աշտարակից

Իր ներկայիս անվանումը աշտարակը ստացել է դեռևս Օսմանյան կայսրության օրոք։ Մեհմեդ II Ֆաթիհը կրճատեց աշտարակի բարձրությունը 6,8 մետրով` հեռացնելով գմբեթը։ Մուրադ III սուլթանի կառավարման տարիներին աշտարակը կիրառվել է որպես աստղադիտարան։

1791 թվականին աշտարակը վերակառուցվել է։ Այն ժամանակ աշտարակի բարձրությունը կազմում էր 45 մետր։ 1832 թվականին վերակառուցումից հետո ավելացվեց աշտարակի վերին հատվածը։ Այդպես ի հայտ եկավ դիտասրահը։ Աշտարակում տեղակայված պահակախումբը հսկում էր Ստամբուլի հյուսիսային հատվածը և Ոսկեղջյուրը[1]:

1875 թվականին աշտարակը ձեռքբերեց ժամանակակից տեսքին մոտ էքստերիեր։ 1964-ից 1967 թվականներին աշտարակը վերակառուցվեց։ Վերակառուցվեց աշտարակի կոնաձև գմբեթը։ Այնուհետև աշտարակում տեղադրեցին վերելակ։

Ներկայումս աշտարակի վերին հատվածում տեղակայված է ռեստորան, գիշերային ակումբ և դիտասրահ։ Աշտարակը համարվում է թանգարանային օբյեկտ։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. De Amicis, Edmondo Galata // Constantinople (1878). — New York and London: G. P. Putnam's Sons, 1894. — С. 60. — 326 с.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալաթայի աշտարակ» հոդվածին։