«Անտոնինա Նեժդանովա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 57. Տող 57.
[[Կատեգորիա:ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ]]
[[Կատեգորիա:ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի օպերային երգչուհիներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի օպերային երգչուհիներ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ օպերային երգիչներ և երգչուհիներ]]

11:55, 13 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Անտոնինա Նեժդանովա
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՆեժդանովա Անտոնինա Վասիլևնա
Ծնվել է1873, ապրիլի 6 (ապրիլի 16)
Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 26, 1950(1950-06-26)[1][2][3] (77 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունքնարակոլորատուրային սոպրանո
Երգչաձայնկոլորատուրային սոպրանո և սոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
 Antonina Nezhdanova Վիքիպահեստում

Անտոնինա Վասիլևնա Նեժդանովա (4(16)․6․1873, գ․ Կրիվայա Բալկա (այժմ՝ Օդեսայի մարզի Սարատայի շրջանում), 1950, հունիսի 26, Մոսկվա), ռուս երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1936)։ Արվեստագիտության դոկտոր (1944)։ Աշխատանքի հերոս (1925

Կենսագրություն

1902-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Ու․ Մազետտիի դասարան) և ընդունվել Մեծ թատրոնի օպերային խումբը, որտեղ աշխատել է շուրջ 30 տարի, կերտելով տպավորիչ երաժշտական-բեմական կերպարներ՝ ավելի քան 40 օպերաներում։ Հանդես է եկել Ֆեոդոր Իվանովիչ Շալյապինի, Լեոնիդ Վիտալևիչ Սոբինովի հետ։ Դերերգերից են՝ Անաոնիդա, Լյուդմիլա (Գլինկայի «Իվան Սուսանին», «Ռուսլան և Լյուդմիլա»), Տաայանա (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Մարֆա (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Զիլդա (Վերդիի «Ռիգոլետտո»), էլզա (Վագների «Լոենգրին») և այլն։ 1912 թվականին հանդես է եկել Փարիզի «Գրանդ օպերայում (խաղընկերներն էին Էնրիկո Կարուզոն և Տ․ Ռուֆֆոն)։ Որպես համերգային երգչուհի ելույթներ է ունեցել իրեն նվագակցող Ս․ Ռախմանինովի, Ա․ Արենսկու, Ա․ Գլազունովի, Ա․ Սկրյաբինի հետ։

1936 թվականից դասավանդել է Մեծ թատրոնի, այնուհետև՝ Կ․ Ս․ Ստանիսլավսկու օպերային ստուդիաներում, 1943 թվականից՝ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր[4][5]:

Հիշատակ

1950 թվականից Օդեսայի կոնսերվատորիան կոչում է Անտոնինա Նեժդանովայի անունով:

Պարգևներ

  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1943)
  • Լենինի 2 շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Нежданова Антонина Васильевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. Nezhdanova, Antonina
  5. Антонина Васильевна Нежданова
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 215