«Աստվածություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 25. Տող 25.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
<references group="" responsive="1"></references>
<references group="" responsive="1"></references>
[[Կատեգորիա:Աստվածներ]]
[[Կատեգորիա:Կրոն]]
[[Կատեգորիա:Դիցաբանություն]]
[[Կատեգորիա:Բազմաստվածություն]]
[[Կատեգորիա:Կրոնական տերմինաբանություն]]

22:24, 10 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Մարենա, մահվան եւ բնության աստվածուհի սլավոնական հեթանոսությունում, կապված ձմռան եւ մղձավանջների հետ:

Աստված ենթադրյալ գերբնական կամ անմահ անձնավորություն է, ով կարող է դիտվել որպես սուրբ, աստվածային կամ սրբազան։ Ավելի լայն իմաստով՝ պաշտամունքի եւ երկրպագության առարկա:

Աստվածությունները պատկերված են տարբեր ձևերով, բայց ավելի հաճախ՝ մարդու կամ կենդանու տեսքով: Որոշ համոզմունքներ և ավանդույթներ համարում են, որ աստծուն որևէ հատուկ ձևով պատկերելը աստվածանարգություն է: Որպես կանոն, նրանք անմահ են և սովորաբար ունենում են անհատականություն, օժտված են գիտակցությամբ, բանականությամբ, ցանկություններով և հույզերով, ինչպիսին բնորոշ է մարդուն : Բնության այդպիսի երևույթներ, ինչպիսիք են կայծակը, ջրհեղեղները, փոթորիկները, այլ «ֆորս մաժորային իրավիճակները» և հրաշքները վերագրվում են աստվածություններին: Հաճախ համարվում էն, որ նրանք ունեն իշխանություն մարդկային կյանքի տարբեր ասպեկտների վրա (օրինակ՝ ծննդյան կամ մահվան): Որոշ աստվածություններ, հավատացյալների համոզմունքների համաձայն, իրենց ճակատագրի տնօրինողներն են, վերևից քարոզում են բարոյականություն ու թելադրում մարդկային օրենքները, և, ի վերջո, համարվում են մարդկային արժանապատվության և պահվածքի դատավորները: Երբեմն աստվածությունները համարվում են նաև Երկրի և Տիեզերքի ստեղծողներ:

Կրոնները կարելի է դասակարգել երկրպագվող աստվածությունների քանակով։ Մոնոտեիստական կրոնները հավատում են միայն մեկ աստվածության[1], պոլիտեիստական ​​կրոններում՝ հավատում են մի քանի աստվածների[2]: Գենոտեիզմի համար բնորոշ է մեկ գերագույն աստվածայնության առկայությունը՝ առանց մյուսների ժխտման, որոնք դիտվում են որպես մեկ բացարձակ Աստվածության ասպեկտներ[3]: Ոչ աստվածային կրոնները ժխտում են ցանկացած բարձրագույն աստվածների գոյությունը, բայց ընդունում են աստվածների պանթեոնը, որոնք ապրում են, մահանում են եւ կարող են վերածնվել, ինչպես ցանկացած այլ արարած:

Պատկերասրահ

Տես ավելին

Ծանոթագրություններ

  1. Bob Becking, Meindert Dijkstra, Marjo Korpel, Karel Vriezen Only One God?: Monotheism in Ancient Israel and the Veneration of the Goddess Asherah. — Bloomsbury Publishing, 2002-02-01. — С. 189. — 232 с. — ISBN 9780567232120
  2. Jeannine K. Brown Scripture as Communication: Introducing Biblical Hermeneutics. — Baker Academic, 2007-03-01. — С. 72. — 320 с. — ISBN 9781585583133
  3. С. Пахомов Индия. Боги Индии // Энциклопедия для детей. Том 21. Общество. Ч.2. Культуры мира / Глав. ред. Е. Ананьева; вед. ред. М. Боярский. — Москва: Аванта+, 2004. — С. 85. — 640 с. — ISBN 5-94623-079-4