«Ստամբուլի հնագիտական թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 59. Տող 59.
[[Կատեգորիա:Հին Հունաստանի թանգարաններ]]
[[Կատեգորիա:Հին Հունաստանի թանգարաններ]]
[[Կատեգորիա:Ֆաթիհ]]
[[Կատեգորիա:Ֆաթիհ]]
[[Կատեգորիա:Ստամբուլի ճարտարապետություն]]
[[Կատեգորիա:Ստամբուլի շենքեր և կառույցներ]]

13:02, 10 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Ստամբուլի հնագիտական թանգարան
Տեսակհնագիտական թանգարան, ազգային թանգարան և թանգարան
ԵրկիրԹուրքիա Ստամբուլ
ՏեղագրությունՍտամբուլ և Ֆաթիհ
Ղեկավարության նստավայրՍտամբուլ, Թուրքիա
ՀասցեOsman Hamdi Bey Yokuşu Sokak, Gülhane
Հիմնադրվել էհունիսի 13, 1891
Այցելուներ449 881 մարդ (2014)[1]
Կայքmuze.gov.tr
Քարտեզ
Քարտեզ
Ստամբուլի հնագիտական թանգարանը
Քադեշի հաշտության պայմանագրից հատվածներ
Հին հունական ցուցադրություն

Ստամբուլի հնագիտական թանգարան (թուրքերեն՝ İstanbul Arkeoloji Müzesi), թանգարան, որը գտնվում է Ստամբուլում: Թանգարանը գտնվում է Սարայբուրնուում` Գյուլհանե այգու և Թոփքափը ամրոցի հարևանությամբ: Բաղկացած է երեք թանգարաններից` հիմնական թանգարան, Հին Արևելքի թանգարան և իսլամական արվեստի թանգարան: Թանգարանի հավաքածուն ունի ավելի քան 3 միլիոն ցուցադրանմուշ:

Նկարագրություն

Թանգարանը հիմնվել է 19-րդ դարում` թուրք անվանի նկարիչ և հնագետ Օսման Համդի բեյի նախաձեռնությամբ: Ցուցադրանմուշների մի մասը նախկինում պահվել է Սուրբ Իրինայի տաճարում: Հիմնական մասնաշենքի կառուցումը սկսվել է 1881 թվականին` ֆրանսաթուրք ճարտարապետ Ալեքսանդր Վոլլորի նախաձեռնությամբ: Կառուցումն ավարտվել է 1902 թվականին: Թանգարանը բացվել է 1891 թվականի հունիսի 13-ին: 1903 և 1907 թվականներին ավելացվել են աջ և ձախ մասնաշենքերը, ինչից հետո կառույցը ստացավ իր ներկայիս տեսքը:

Այն կառույցը, որտեղ տեղակայված է Հին Արևելքի թանգարանը, սկզբնական շրջանում եղել է կերպարվեստի դպրոց: Հետագայում այն վերածվել է թանգարանի, որի բացումը տեղի է ունեցել 1935 թվականին: 1963 թվականին թանգարանի շենքը փակվել է վերանորոգման և շահագործման հանձնվել միայն 1974 թվականին:

Ցուցադրանմուշներ

Թանգարանը ունի ցուցադրանմուշների հարուստ հավաքածու: Ամենահայտնիներից են`

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ