«Մահմուդ II-ի դամբարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 76. Տող 76.
[[Կատեգորիա:Օսմանյան կայսրության մշակույթ]]
[[Կատեգորիա:Օսմանյան կայսրության մշակույթ]]
[[Կատեգորիա:Ստամբուլի մշակույթ]]
[[Կատեգորիա:Ստամբուլի մշակույթ]]
[[Կատեգորիա:Ստամբուլի ճարտարապետություն]]
[[Կատեգորիա:Ստամբուլի շենքեր և կառույցներ]]

13:01, 10 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Դամբարան
Մահմուդ II-ի դամբարան
II. Mahmut Türbesi,
Sultan Iı. Mahmut Türbesi
ԵրկիրԹուրքիա
Էմինյոնյու, ՍտամբուլEminönü, Türbedar Sk, 18-26, 34120 Mollafenari, Турция
Շինության տեսակամպիր
Նախագծի հեղինակՊողոս և Հովհաննես Դադյաններ
Հիմնական թվականներ՝1839
Քարտեզ
Քարտեզ

Մահմուդ II-ի դամբարան (թուրքերեն՝ II. Mahmud Türbesi), Ստամբուլի տեսարժան վայրերից մեկը։ Այն օսմանյան վերջին սուլթանների ընտանեկան դամբարանն է։ Դամբարանի մոտ է գտնվում օսմանյան հայտնի քաղաքական գործիչների և գրողների գերեզմանատունը[1]։

Ճարտարապետություն

Դամբարանի ներքին տեսքը

Ութանկյուն կառուցվածք ունեցող դամբարանը կառուցված է ամպիրի ոճով՝ սպիտակ մարմարից։ Գմբեթը զարդարված է լորենու ծաղիկներով։ Կառույցի ներսում՝ մարմարե քարատախտակի վրա է գտնվում գեղանկարիչ Մեհմեդ Հաշիմի պատկերը։ Ճենապակե ջահը, որը կախված է դամբարանի գմբեթից, նվիրել է թագուհի Վիկտորիան։ Ոսկեպատ ժամացույցը դամբարանին է նվիրել կայսր Նապոլեոն III-ը։

Պատմություն

Դամբարանը կառուցվել է սուլթան Աբդուլ Մեջիդ-ը հրամանով՝ իր հոր Մահմուդ II-ի աճյունը թաղելու համար։ Ճարտարապետները եղել են հայազգի Պողոս և Հովհաննես Դադյանները։ Կառուցումը ավարտվել է 1840 թվականին։

Ավելի ուշ դամբարանում են թաղվել նաև Աբդուլ Ազիզ և Աբդուլ Համիդ II սուլթանների աճյունները, ովքեր, համապատասխանաբար, Մահմուդ II-ի որդին և թոռն էին։

Մինչ 1920 թվականը, դամբարանին կից գտնվող գերեզմանատանը թաղվել են անվանի քաղաքական գործիչներ և գրողներ, ինչի շնորհիվ դամբարանի տարածքը մարդաշատ է ողջ տարին։

2009 թվականին դամբարանի կողքին թաղվել է Օսման Էրթողրուլը՝ օսմանյան գահի ժառանգորդներից մեկը։

Հայտնի անձինք, ովքեր թաղված են դամբարանում

Հայտնի անձինք, ովքեր թաղված են գերեզմանատանը

Գերեզմանատունը

Ծանոթագրություններ

  1. «Sultan II.Mahmud Türbesi». https://www.dunyabulteni.net/ (թուրքերեն). Վերցված է 2019-01-24-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահմուդ II-ի դամբարան» հոդվածին։