«Հայդարփաշա կայարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 16. Տող 16.
[[Կատեգորիա:Թուրքիայի հին հունական հնավայրեր]]
[[Կատեգորիա:Թուրքիայի հին հունական հնավայրեր]]
[[Կատեգորիա:Թուրքիայի պատմական տեղավայրեր]]
[[Կատեգորիա:Թուրքիայի պատմական տեղավայրեր]]
[[Կատեգորիա:Ստամբուլի ճարտարապետություն]]
[[Կատեգորիա:Ստամբուլի շենքեր և կառույցներ]]

13:01, 10 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Կայարանի ընդհանուր տեսքը
Հայդարփաշա կայարանը 2013 թվականի փետրվարին

Հայդարփաշա (թուրքերեն՝ Haydarpaşa Garı), երկաթուղային կայարան Ստամբուլի ասիական հատվածում՝ Հայդարփաշա թաղամասում: Կառուցվել է 1906- 1908 թվականներին՝ որպես Ստամբուլ- Բաղդադ երկաթգծի սկզբնակետ: Կայարանը սպասարկում է Ստամբուլի ասիական շրջանները, ինչպես նաև Թուրքիայի ողջ արևելյան հատվածը, ընդհուպ մինչև Հայաստանի, Իրանի և Սիրիայի սահմանները: Հայդարփաշա կայարանը համարվում է Ստամբուլի ամենամեծ երկաթուղային կայարանը: Հայդարփաշան սպասարկում է նաև երկաթուղային միջազգային ուղղություններով երթևեկող գնացքները:

Կայարանի նախագիծը կազմվել է գերմանացի ճարտարապետներ Օտտո Ռիտտերի (գերմ.՝ Otto Ritter) և Հելմուտ Կունոյի (գերմ.՝ Helmuth Cuno) կողմից կողմից: Կայարանի գլխավոր մասնաշենքը կառուցվել է արհեստական թերակղզու վրա, որը ունի ելք դեպի բաց ծով: Ուղիղ կայարանի մոտից նավերը շարժվում են դեպի Ստամբուլի մյուս թաղամասերը՝ Բոսֆորի ողջ երկայնքով:

2010 թվականի նոյեմբերի 28-ին Հայդարփաշա կայարանում տեղի է ունեցել հրդեհ: Reuters գործակալության փոխանցմամբ հրդեհը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կայարանի տանիքում կատարվել են շինարարական աշխատանքներ[1][2]:

Ծանոթագրություններ

  1. «В Стамбуле горит крыша крупнейшего железнодорожного вокзала». РИА «Новости». 2010-11-28. Վերցված է 2010-11-28-ին. {{cite news}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (օգնություն)
  2. Butler, Daren (2010-11-28). «Major Istanbul train station ablaze». Reuters Alertnet. Վերցված է 2010-11-28-ին. {{cite news}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն)(անգլ.)

Արտաքին հղումներ

Վիիքպահեստ