«Տնկիներ (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 52. Տող 52.
[[Կատեգորիա:Ռուսերեն ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Ռուսերեն ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Խորհրդային սև-սպիտակ ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Խորհրդային սև-սպիտակ ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Խորհրդային կինոկատակերգություններ]]

11:02, 10 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Տնկիներ
ռուս.՝ Саженцы և վրաց.՝ ნერგები
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1972
Լեզուվրացերեն և ռուսերեն
ՌեժիսորՌեզո Չխեիձե
ՊրոդյուսերShota Laperadze?[1]
Սցենարի հեղինակՍուլիկո Ժղենտի
ԴերակատարներՌամազ Չխիկվաձե, Կախի Կավսաձե և Սեսիլիա Թաղաիշվիլի
ԵրաժշտությունՆոդար Գաբունիա
ՄոնտաժՎասիլ Դոլենկո[1]
ԿինոընկերությունՎրացֆիլմ

Տնկիներ (վրաց.՝ ნერგები), 1972 թվականին Վրացֆիլմ կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ։

Խորհրդային Միությունում ֆիլմը դիտել է շուրջ 4,5 մլն մարդ[2]:

Սյուժե

Պապը թոռան հետ գնում է տանձի տնկիներ բերելու։ Նա ուզում է գտնել հենց Խեչեչուրի տեսակի տանձենիներ, որ շատ համեղ պտուղներ ունեն։ Նրանց հաջողվում է գտնել այդպիսի տասներկու տնկի։ Սակայն վերադարձի ճանապարհին պապն ստիպված է լինում տնկիներից չորսը տնկել հենց ճանապարհի կողքին, որպեսզի փրկի դրանք ցրտահարությունից։ Համընթաց մեքենայով վերադառնալիս նրանք հանդիպում են մի բեռնատարի, որ գրեթե անդունդն է ընկնում։ Պապն ստիպված է լինում զոհել ևս չորս տնկի, որոնք դնում են բեռնատարի անվի տակ։ Այդպիսով՝ բեռնատարը հանվում է ուղիղ ճանապարհ, իսկ պապն ու թոռը վերադառնում են տուն՝ իրենց հետ տանելով մնացած չորս տնկիները։ Այնուամենայնիվ, ինչպես ասում է պապը, գալիք տարի նոր գարուն կլինի, և իրենք նորից կգնան տնկիներ բերելու։

Դերերում

Նկարահանող անձնակազմ

  • Ռեժիսոր՝ Ռեզո Չխեիձե
  • Սցենարի հեղինակ՝ Սուլիկո Ժղենտի
  • Օպերատոր՝ Աբեսալոմ Մայսուրաձե
  • Կոմպոզիտոր՝ Նոդար Գաբունիա
  • Նկարիչներ՝ Տատյանա Կրիմովսկայա, Զուրա Մեձմարիաշվիլի
  • Ֆիլմի տնօրեն՝ Շոթա Լապերաձե

Մրցանակներ

  • 1973 թվական
    • Համամիութենական կինոփառատոնի մրցանակ լավագույն սցենարի համար - Սուլիկո Ժղենտի[3]
    • Համամիութենական կինոփառատոնի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար - Ռեզո Չխեիձե[3]
    • Համամիութենական կինոփառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար - Ռամազ Չխիկվաձե[3]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ