«Վանականություն»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ. '''Վանականություն''', աշխարհիկ կենցաղավարությունը մերժած, պարտադիր կուսակրոն կյանքով ապրող և որոշակ... |
չNo edit summary |
||
Տող 7. | Տող 7. | ||
== Գրականություն == |
== Գրականություն == |
||
* Ինճիճյան |
* [[Ղուկաս Ինճիճյան]], Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի, հ. 3, [[Վենետիկ]],1835: |
||
* Հուսիկ եպիսկոպոս, Անապատականներ և վանականութիւն, Վաղ-պատ, 1906: |
* Հուսիկ եպիսկոպոս, Անապատականներ և վանականութիւն, Վաղ-պատ, 1906: |
||
14:45, 20 Մայիսի 2012-ի տարբերակ
Վանականություն, աշխարհիկ կենցաղավարությունը մերժած, պարտադիր կուսակրոն կյանքով ապրող և որոշակի կանոնակարգի ենթարկվող անձանց կրոնական կամավոր ընկերակցություն, որի կանոնադրությունը պահանջում է նաև անձնական ունեցվածքի բացակայություն և ազգակցական ու ընկերային հարաբերությունների խզում: Վանականությունը լայն ծավալ է ստացել IV դարում, թեև միայնակեցության տեսքով հանդես է եկել քրիստոնեության ավելի վաղ շրջանում (III դար) և տվել այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք էին Պողոս Թեբայիդացին և նրա աշակերտ Անտոն Անապատականը: Սակայն Վանականությունը, իր նեղ առումով, իբրև ճգնավորների համակեցության պայմաններում կանոնադրությամբ օժտված հաստատուն կազմակերպություն, իր հիմնադրությամբ պարտական է հույն վանական Պաքոմոսին (Պախոմիոս): Նա է Եգիպտոսում, Նեղոսի կղզիներից մեկում հիմնել առաջին վանական հաստատությունը՝ Տաբեննայի վանքը (IV դար): Վանականությունը, եկեղեցական մի շարք եռանդուն գործիչների շնորհիվ, Եգիպտոսից թափանցել է նաև այլ վայրեր (Պաղեստին, Ասորիք, Կապադովկիա, Հայաստան և այլն):
Հայաստանում վանականության տարածման գործում մեծ ավանդ է ունեցել Սեբաստիայի եպիսկոպոս Եվսթադեոս բժիշկը, որը, վանքեր հիմնելով, նպաստել է ճգնավորների կենցաղում համակեցության հաստատմանը: Վանականությունը հատկապես խթանվել է Ներսես Ա Մեծ կաթողիկոսի օրոք (IV դար), ապա աշխուժացել IX–XIII դդ. և XIV–XV դդ., այնուհետև՝ XVII դ.: Ի տարբերություն կաթոլիկական Վանականության (սովորաբար մի քանի վանք միավորված էին մեկ միաբանությունում), Հայ եկեղեցում յուրաքանչյուր վանք կազմել է ինքնուրույն միաբանություն:
Հայկական պետականության անկման և օտար զավթիչների տիրապետության պայմաններում Վանականությունը Հայաստանում զուրկ է եղել երկրի ներքին կյանքին միջամտելու հնարավորությունից և սահմանափակվել է հիմնականում ուսումնագիտական գործունեությամբ: Սկսած XIX դ. վերջից Վանականությունը Հայաստանում վերածվել է Հայ եկեղեցու համար կուսակրոն պաշտոնյաներ պատրաստող խավի:
Գրականություն
- Ղուկաս Ինճիճյան, Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի, հ. 3, Վենետիկ,1835:
- Հուսիկ եպիսկոպոս, Անապատականներ և վանականութիւն, Վաղ-պատ, 1906:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |