«Մեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 144. Տող 144.


[[Կատեգորիա:Մեն]]
[[Կատեգորիա:Մեն]]
[[Կատեգորիա:ԱՄՆ-ի նահանգներ]]

07:59, 6 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեն (այլ կիրառումներ)
Մեն
անգլ.՝ Maine
flag of Maine? Զինանշան


ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄասաչուսեթս, Մայրցամաքային նահանգներ և Նոր Անգլիա
ՀիմնState of Maine Song? և Ballad of the 20th Maine?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՕգաստա
Ամենաբարձր կետKatahdin?
ԲԾՄ180 մետր
Օրենսդրական մարմինMaine Legislature?
Դատական մարմինMaine Supreme Judicial Court?
Միության մուտքմարտի 15, 1820 (23-րդ)
Բնակչություն
1 362 359 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (41 տեղ)
Տարածք91 646 կմ²  (39 տեղ)
Հիմնադրված էմարտի 15, 1820 թ.
Սահմանակցում էՆյու Հեմփշիր, Քվեբեկ և Նյու Բրանսուիկ
Ժամային գոտիEDT? և Ամերիկա/Նյու Յորք
ՀապավումME
ՓոխարինեցՄասաչուսեթս
ISO 3166-2 կոդUS-ME
Անվանված էProvince of Maine?
ՄականունThe Pine Tree State
Միության մուտքմարտի 15, 1820 (23-րդ)
maine.gov(անգլ.)

Մեն (անգլերեն՝ Լսել Maine), նահանգ ԱՄՆ-ի հյուսիսարևելյան մասում։ Բնակաչությունը կազմում է 1 328 188 մարդ (2011 թվականի տվյալներով 41-րդ տեղում է ԱՄՆ-ում): Վարչական կենտրոնը Օգաստա քաղաքն է, ամենամեծ քաղաքը Փորթլենդն է: Այս տարածաշրջանի տեղաբնիկները հնդկացիներն են, ովքեր խոսում են ալգոներեն լեզվով: Առաջին եվրոպացիները Մենում եղել են ֆրանսիացիները՝ 1604 թվականին Սուրբ խաչ կղզու վրա (Saint-Croix): 1620-ական թվականին Մեն նահանգի սահմանի երկայնքով հիմնադրվել էին մի շարք անգլիական բնակավայրեր, սակայն տեղանքը ուներ խիստ կլիմա: Տարածաշրջանում տեղաբնիկների միջև հակամարտությունների պատճառով նրանք բնաջնջվել են այդ տարիների ընթացքում: XVIII դարի սկզբին Մենում պահպանվել են բրիտանական բնակավայրերի միայն մի մասը: Ամերիկյան և բրիտանական պատերազմներիի ժամանակ նրանք կռվել են նաև Մեն նահանգի տարածքում: 1820 թվականին Մենը եղել է Մասսաչուսեթս նահանգի մի մասը: 1820 թվականի մարտի 15-ին Միսսուրի գետի փոխզիջման հետևանքով՝ Մենը առանձնանլով դարձել է ԱՄՆ-ի 23-րդ նահանգը:

Շատ հաճախ նահանգը անվանում են նաև`«Սոճիների նահանգ»։

Պատմություն

Եվրոպացիների տարածումը Մենում եղել է 1607 թվականին՝ Պլիմուտի ընկերության հսկողության տակ: 1622 թվականի հողային կարգավորումից հետո ստեղծվեց Մեն նահանգը: Անկախության պատերազմի ընթացքում, 1812 թվականին Մենը գտնվում էր բրիտանացիների հսկողության տակ: Մենը որպես առանձին նահանգ գոյություն է ունեցել 1820 թվականին, մինչ այդ եղել է Մասաչուսեթս նահանգի մի մաս:

Աշխարհագրություն

Նահանգի մակերեսը կազմում է 91 646 կմ², վարչական կենտրոնը Օգաստա քաղաքն է, ամենամեծ քաղաքը Փորթլենդն է: Տարածքի մեծ մասը զբաղեցնում են Ապալաչները (1606 մ բարձրությամբ— Քաթադին լեռը): Կլիման խոնավ բարեխառն է: Հունվար ամսին միջին ջերմաստիճանը կազմում է մոտ 5 °C, իսկ հուլիսին `15-18 °C: Տարեկան տեղումների քանակը կազմում է 1000 մմ: Արագընթաց գետերում և լճերում կան հիդրոէլեկտրակայններ (1973 թվականի տվյալներով հզորությունը կազմում է ավելի քան 1,5 գիգավատ): Նահանգի կարևորագույն ոլորտը գյուղատնտեսությունն է: Ֆերմերային տնտեսությունները հիմնականում փոքր են, զբաղեցնում է Մեն նահանգի տարածքի 18%-ը: Գյուղատնտեսության 65%-ը ստացվում է անասնապահությունից (1971): Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն (1972) կազմել է 142 հազար, այդ թվում 66 հազարը կաթնատու կովեր են: Կարտոֆիլի արտադրությամբ Մենը ԱՄՆ-ում առաջին տեղում է (աճեցման հիմնական վայրը Արուստուկ գետի հովիտն է): Զարգացել է կաշվե կոշկեղենի, տեքստիլի և կարի արդյունաբերությունը: Զարգանում է նաև նավաշինությունը: Ափամերձ հատվածում զարգացած է նաև ձկնորսությունը և պահածոյացված ձկների արտադրությունը: Արտադրական արդյունաբերությունը ուներ 103 հազար աշխատող (1971):

Հանքային հանածոներ

Ոչ մետաղային օգտակար հանածոներն են` ավազը, մանրախիճը, կավը, կրաքարը, գրանիտը և տորֆը: Կան նաև ցինկի, կապարի և թանկարժեք քարերի պաշարներ:

Ֆլորա և ֆաունա

Անտառները զբաղեցնում են Մեն նահանգի 84 %-ը։ Այս ցուցանիշը չունի հավասարը ԱՄՆ մյուս նահանգների հետ համեմատած: Ամենատարածված ծառերն են` փշատերև ծառերը, կարմիր և սպիտակ եղևնին, մայրի, մոլեխինդին և սպիտակ սոճին: Հյուսիսային և հյուսիսարևելյան մասում աճում են եղևնիները և մայրին, իսկ հարավ արևմտյան մասում աճում է սպիտակ սոճի: Սաղարթախիտ ծառերից առավել տարածված է հաճարենին, սպիտակ և դեղին կեչին, շաքարե և դեղին թխկի, բարդի, սպիտակ կաղնի, սև ուռենի, սև ու սպիտակ հացենի և ամերիկյան կնձնի: Ծաղիկների ու թփերի մեծ մասը աճում է նահնգին բնորոշ հյուսիսային ջերմային գոտում:

Անտառային նահանգում ապրում են` եղջերու, սև արջ, լուսան, կուղբ, ջրասամույր, ջրաքիս, կզաքիս, աքիս, կարմիր աղվես, մոխրագույն և սպիտակ նապաստակ, կարմիր և մոխրագույն սկյուռ, շերտասկյուռ, և մացառախոզ: Նահանգի լճերում և գետերում ապրում են սովորական պերկես, կարմրախայտ, գայլաձուկ և սաղմոն: Ափամերձ ջրերում ապրում են `փոկեր և ծովային խոզեր, ինչպես նաև բազմաթիվ ձկներ, որոնք բնորոշ են Հյուսիսային Ատլանտիկային:

Նահանգը նաև բնակավայր է բազմաթիվ թռչունների համար, ինչպիսիք են` ճայերը, փափկասուն բադերը, կանադական սագերը:

Բնակչություն

Բնակչության խտություն

Ըստ 2015 թվականի հուլիսի 1-ի ԱՄՆ բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալների, Մենի բնակչությունը կազմել է 1 329 328 մարդ, իսկ բնական աճը 2010 թվականի համեմատ աճել է 0,07 %-ով [2]: Բնակչության խտությունը կազմում է 16,6 մարդ՝ մեկ կիլոմետր քառակուսու վրա: Բնակչության ամենացածր խտությունը նահանգի արևելյան մասում է Միսսիսիպիում: Համաձայն 2010 թվականի մարդահամարի տվյալների, ռասայական կազմի մեջ մտնում են` սպիտակամորթներ (94,4 %), աֆրոամերիկացիներ (1,1 %), տեղաբնիկներ (0,6 %), ասիացիներ (1 %), այլ ռասայի ներկայացուցիչներ (0,1 %) [3]: Բնակչության 1,3 %-ը լատինոամերիկացիներ են: Սպիտակամորթների հիմնական մասը կազմում են անգլիացիները (30,6 %), ֆրանսիացիները (25 %), իռլանդացիները (18,3 %), գերմանացիները (8,3 %), իտալացիները (5,8 %), շոտլանդացիները (4,8 %):

2000 թվականի տվյալներով բնակչության 92,25 %-ը խոսում է անգլերեն: Բնակչության 5,28 %-ը խոսում է ֆրանսերեն [4]: Մեն նահանգում չկա պաշտոնական լեզու, բայց առավել տարածված է անգլերենը [5]:

Բնակչության դինամիկա

  • 1790- 96 540 մարդ
  • 1800- 151 719 մարդ
  • 1810- 228 705 մարդ
  • 1820-298 335 մարդ
  • 1830- 399 455 մարդ
  • 1840-501 793 մարդ
  • 1850- 583 169 մարդ
  • 1860- 628 279 մարդ
  • 1870 - 626 915 մարդ
  • 1880- 648 936 մարդ
  • 1890 -661 086 մարդ
  • 1900 -694 466 մարդ
  • 1910 -742 371 մարդ
  • 1920 768 014 մարդ
  • 1930- 797 423 մարդ
  • 1940- 847 226 մարդ
  • 1950-913 774 մարդ
  • 1960-969 265 մարդ
  • 1970-992 048 մարդ
  • 1980-1 124 660 մարդ
  • 1990-1 227 928 մարդ
  • 2000-1 274 923 մարդ
  • 2010-1 328 361 մարդ

Կլիմա

Մենը գտնվում է խոնավ մայրցամաքային (ըստ Köppen climate classification Dfb կլիմայի դասակարգման) կլիմայական գոտում, ամռանը խոնավ է: Ձմեռը Վ պետության տարածքում ցուրտ է և ձնառատ, խիստ է հատկապես հյուսիսային մասում: Ատլանտյան օվկիանոսի ափամերձ շրջաններում փքր-ինչ մեղմ է ձմռանը և հով է ամռանը: Սովորաբար, հուլիսին ցերեկային ժամերին ջերմաստիճանը 75-80 °F (24-27 °C) է, իսկ գիշերը հասնում է մինչև 50 °F (մոտ 15 °C): Ջերմաստիճանը հունվարին հասնում է մոտ 32 °F (0 °C), հարավային ափամերձ գոտում գիշերը ցածր է լինում 0 °F - ից (-18 °C) [6]

Նահանգում ռեկրդային բարձր ջերմաստիճան 105 °F (41 °C),գրանցվել է 1911թ հուլիսին, Նորթ Բրիջթոնում[7]: Տեղումների քանակը Մենում կլոր տարին գրեթե հավասարաչափ է բաշխվում, բայց ավելի խիստ է Հյուսիսային և Հյուսիս-Արևմտյան Մենում, որտեղ ուշ աշնանը կամ վաղ գարնանը ափի երկայնքով ցուրտ փոթորիկներ են լինում: Սակայն այս տարածքներւմ գարնան վերջին և ամռան ամիսներին սովորաբար չոր է, համեմատած ողջ Միացյալ Նահանգների հետ: Այլ նահանգների համեմատ ամպրոպները ևս քիչ են, տարվա մեջ ընդամենը 20 ամպրոպային օրեր են գրանցվում: Տորնադոները Մենում հազվադեպ են լինում, կարելի է ասել՝ երկու տարին մեկ անգամ, այն էլ հիմնականում նահանգի հարավային մասում[8], Արևադարձային ցիկլոնները ևս շատ հազվադեպ են լինում[9]:

Տրանսպորտ

Օդանավակայաններ

Մենում գործում են երկու խոշոր օդանավակայաններ՝ Փորթլենդի միջազգային օդանավակայանը և Բանգորի միջազգային օդանավակայանը: Որպես խոշոր ավիաընկերություններ՝ ամեն օր ունենում են ինքնաթիռների հետևյալ ուղղությունները՝ Նյու Յորք, Ատլանտա և Օռլանդո: Կան նաև փոքր օդանավակայաններ, որոնք անցնում են Կեյպի օդային տարածքով և սպասարկում են Սեսնա (Cessna 402s) և Փայնե (Penair) ընկերության Սաբ (Saab 340s) ինքնաթիռները: Ամբողջ Մենով ցրված շատ փոքր, ընդհանուր նշանակության օդանավակայաններն էլ զբաղվում են ավիափոխադրումներով[10]:

Ավտոմոբիլային ճանապարհներ

Մեն նահանգով անցնում են մի շարք միջպետական ճանապարհներ և մայրուղիներ՝ Միջպետական 95 (I-95), ինչպես նաև նրա Արևելյան մասնաճյուղը I-295, լրացուցիչ 195, 395 և ոչ պաշտոնական I-495 ճանապարհները: Բացի այդ, U. S. Route 1 (US 1)-ից սկսվում է Ֆորթ Քենթ-ի ճանապարհը և տանում է դեպի Ֆլորիդա:

Կայարաններ

Ուղևորատար գնացքը, ուղևորվելով դեպի Ամտրակ (Amtrak,) կապում է Բրանսվիկի (Brunswick) և Բոստոնի Հյուսիսային կայարանները, ունենալով կայարաններ Ֆրիպորտում, Պորտլանդում, Օլդ-Օրչարդ- Բիչում, Սակոում և Ուելսում:

"Downeaster" գնացքը կատարում է հինգ ամենօրյա ուղևորություններ, որոնցից երեքը շարունակվում են մինչև Պորտլանդ- Բրունսվիկ[11]:

Բեռնափոխադրումներ

Պետության ողջ տարածքում բեռնափոխադրումներ իրականացնում են տարածաշրջանային և կարճ երթուղիներով փոխադրամիջոցները: Գործում են Փան Ամ երկաթուղին (Pan Am Railways, նախկինում հայտնի էր որպես Guildford Երկաթուղային համակարգ), որը կապում է նախկին Բոստոն և Մեն Կենտրոնական երկաթուղիները, Սուրբ Լոուրենս և Ատլանտյան երկաթուղիները, Մենի Արևելյան երկաթուղին, Կենտրոնական Մեն երկաթուղին (Quebec), Քուբաք և Նյու Բրանսուիկ Հարավային երկաթուղին:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Table 1. Annual Estimates of the Resident Population for the United States, Regions, States, and Puerto Rico: April 1, 2010 to July 1, 2015
  3. 2010 Census: Maine Profile
  4. MLA Language Map Data Center
  5. Maine History, Language and Culture
  6. Lent, Robert (փետրվարի 10, 2009). «New All Time Low Temperature Recorded in Maine». U.S. Geological Survey. Վերցված է նոյեմբերի 6, 2011-ին.
  7. «Each state's high temperature record». USA Today. August 2006. Վերցված է փետրվարի 11, 2009-ին.
  8. «Maine climate averages». Weatherbase. Վերցված է նոյեմբերի 9, 2015-ին.
  9. [1] NOAA National Climatic Data Center. Retrieved on October 24, 2006.
  10. KEPM – Eastport, Maine – Eastport Municipal Airport". Great Circle Mapper. http://gc.kls2.com/airport/KEPM. Retrieved August 9, 2009.
  11. «Downeaster Schedule, effective November 1, 2012» (PDF). Amtrak Train Schedules, Timetables. Amtrak. Արխիվացված է օրիգինալից (PDF) նոյեմբերի 14, 2012-ին. Վերցված է նոյեմբերի 10, 2012-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ