«Ալբերտ (լիճ)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 2. | Տող 2. | ||
{{Այլ կիրառումներ|Ալբերտ (այլ կիրառումներ)}} |
{{Այլ կիրառումներ|Ալբերտ (այլ կիրառումներ)}} |
||
'''Ալբերտ''' |
'''Ալբերտ''' ({{lang-en|Albert}}), լիճ Արևելյան Աֆրիկայում՝ Ուգանդա և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության սահմանագլխին՝ Կենտրոնաֆրիկյան իջվածքների գոտում: Կոնգոյում, [[1973]]-[[1997]] թվականներին, այն կոչվել է ի պատիվ Մոբութու-Սես-Սեկոյի ({{lang-fr|Mobutu Sese Seko}}) նախագահ-դիկտատոր [[Մոբուտու]]<nowiki/>ի: Երբեմն անվանում են նաև Ալբերտ Նյանզա լիճ ({{lang-en|Albert Nyanza}}): <ref>https://www.britannica.com/place/Lake-Albert</ref> |
||
[[Պատկեր:Lake Albert (Uganda) (NASA).jpg|մինի]] |
[[Պատկեր:Lake Albert (Uganda) (NASA).jpg|մինի]] |
||
12:49, 3 Օգոստոսի 2020-ի տարբերակ
Ալբերտ | |
---|---|
Տեսակ | լիճ |
Երկիր | Ուգանդա և ԿԴՀ |
Երկարություն | 160 կմ |
Լայնություն | 30 կմ |
ԲԾՄ | 619 մետր |
Խորություն | 58 մետր |
Մակերես | 5270 կմ² |
Ծավալ | 132 000 խորանարդ հեկտոմետր |
Ջրահավաքի տարածք | Նեղոսի ավազան |
Ավազանի երկիր | ԿԴՀ |
Լիճ հոսող գետ | Semliki River?, Nkusi River? և River Muzizi? |
Լճից հոսող գետ | Սպիտակ Նեղոս |
Անվանված է | Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացի |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալբերտ (այլ կիրառումներ)
Ալբերտ (անգլ.՝ Albert), լիճ Արևելյան Աֆրիկայում՝ Ուգանդա և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության սահմանագլխին՝ Կենտրոնաֆրիկյան իջվածքների գոտում: Կոնգոյում, 1973-1997 թվականներին, այն կոչվել է ի պատիվ Մոբութու-Սես-Սեկոյի (ֆր.՝ Mobutu Sese Seko) նախագահ-դիկտատոր Մոբուտուի: Երբեմն անվանում են նաև Ալբերտ Նյանզա լիճ (անգլ.՝ Albert Nyanza): [1]
Լիճը գտնվում է 619 մ բարձրության վրա: Մակերեսը 5300[2] կմ² է, իսկ խորությունը մինչև 58 մ: Պատկանում է Արևելաաֆրիկական Մեծ բեկվածքային գոտու տեկտոնական լճերի շարքին: Ափերը քիչ են կտրտված, մեծամասամբ զառիթափ են, հատակը՝ հարթ: Լճի մեջ են թափվում Սեմլիկի (Էդվարդ լճի ավազան), Վիկտորիա -Նեղոս (Վիկտորիա լճի ավազան) և Նկուսի գետերը, իսկ լճից սկիզբ է առնում , Նեղոսի վտակներից մեկը՝ Ալբերտ-Նեղոս գետը: Լճի ջրային հաշվեկշռում միջին տարեկան մուտքի 4,6 կմ³ տեղումներից է, իսկ ջրի հոսքը այլ ավազաններից: Արտահոսքի 24.9 կմ³ -ը տեղի է ունենում գոլորշացման միջոցով, իսկ հոսքը դեպի այլ ավազաններ ՝ 22 կմ³, Մակերևութային ջրերի ջերմաստիճանը ՝ մինչև 30°C է: Հարուստ է ձկներով (40-ից ավելի տեսակներ ՝ Նեղոսի պերճ, վագր ձուկ և այլն): Նավագնացություն: Հիմնական նավահանգիստներն են Բութիաբան Ուգանդայում և Կասենին՝ Կոնգոյում:
Հայտնաբերվել է 1864-ին անգլիացի ճանապարհորդ Սամուել Բեյքերի[3] կողմից և անվանվել է Վիկտորիա թագուհի ամուսնու (Ալբերտ Սաքս-Կոբուրգ-Գոթա) անունով: Իսկ թագուհու պատվին անվանվել է հարևանությամբ գտնվող, Աֆրիկայի Մեծ լճերի համակարգին պատկանող՝ Վիկտորիա լիճը:
Աշխատություններ
Ալբերտ լիճը գտնվում է Նեղոսի վերին ավազանի բարդ ջրավազանային համակարգին պատկանող Ալբերտին ռիֆտային հովտում: Լիճ թափվող հիմնական գետերն են Վիկտորիա-Նեղոսը, որը սկիզբ է առնում հարավարևելքում գտնվող Վիկտորիա լճից, որն անցնում է նաև Կյոգա լճի միջով և Սեմլիկի գետը, որը գալիս ՝ հարավարևմուտքում գտնվող Էդուարդ լճից: Վիկտորիա-Նեղոսի ջուրը ավելի քիչ աղ է պարունակում, քան Ալբերտ լճի ջուրը: Ալբերտ լճի հյուսիսային մասից սկիզբ առնող Ալբերտ-Նեոսը, հետագայում դեպի հյուսիս հոսելով վերածվում է Սպիտակ Նեղոսի:
Լճի հարավը, որտեղ թափվում է Սեմլիկի գետը, ճահճակալված է: Դեպի հարավ ձգվում է Ռուվենզորի լեռնաշղթան, իսկ հյուսիսարևմտյան ափով՝ Կապույտ լեռները ( անգ.՝. The Blue Mountains): Լճի ափին գտնվում են մի քանի ավաններ, այդ թվում նաև Բութիաբա և Կասենյի նավահանգիստները
Ծանոթագրություններ
Գրականություն
- Географический энциклопедический словарь: Географические названия / Гл. ред. А. Ф. Трёшников; Ред. ко.: Э. Б. Алаев, П. М. Алампиев, А. Г. Воронов и др. — М.: Сов. энциклопедия, 1983.
- Большая Советская энциклопедия, третье издание. — М.: Советская Энциклопедия, 1970-77 (электронная версия — М.: Научное издательство «Большая Российская энциклопедия», 2004.)
- Philip’s World Atlas & Encyclopedia. London: George Philip Ltd, 1999. P. 14.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ (լիճ)» հոդվածին։ |
|