«Տոսիրո Միֆունե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը փոփոխում է․: lv:Toširo Mifune, nds:Toshirō Mifune
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: tt:Тосиро Мифунэ
Տող 132. Տող 132.
[[tl:Toshiro Mifune]]
[[tl:Toshiro Mifune]]
[[tr:Toşiro Mifune]]
[[tr:Toşiro Mifune]]
[[tt:Тосиро Мифунэ]]
[[uk:Міфуне Тосіро]]
[[uk:Міфуне Тосіро]]
[[vec:Toshirō Mifune]]
[[vec:Toshirō Mifune]]

04:23, 18 Մայիսի 2012-ի տարբերակ

Տոսիրո Միֆունե
ճապ.՝ 三船 敏郎
Պատկեր:Toshiro Mifune in Rashomon 2.jpg
Ծնվել էապրիլի 1, 1920(1920-04-01)[1][2][3][…]
ԾննդավայրՑինդաո, Shantung Province, Republic of China, Չինաստանի Հանրապետություն[1]
Մահացել էդեկտեմբերի 24, 1997(1997-12-24)[2][3][4][…] (77 տարեկան)
Մահվան վայրՏոկիո, Ճապոնիա[5]
ԳերեզմանԿավասակի
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, կինոդերասան, կինոռեժիսոր և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան1948-1995
ԸնտրանիSnow Trail?, Drunken Angel?, Stray Dog?, Ռասյոմոն, Յոթ սամուրայներ և Samurai I: Musashi Miyamoto?
Ամուսին(ներ)Սատիկո Յոսիմինե
Համատեղ ապրող(ներ)Mika Kitagawa?
Երեխա(ներ)Shirō Mifune? և Mika Mifune?
Պարգևներ և մրցանակներ
պաշտոնական կայք

Տոսիրո Միֆունե (ճապոներեն 三船 敏郎 , ապրիլի 1, 1920, Չինաստանդեկտեմբերի 24, 1997, Ճապոնիա) — ճապոնացի դերասան, հայտնի է առավելապես Ակիրա Կուրոսավայի ֆիլմերից:

Կենսագրություն

Տոսիրո Միֆունեն ծնվել է Չինաստանի Ցինդաո քաղաքում, ճապոնացու ընտանիքում, ունեցել է 2 եղբայր: Հայրը` Տոկուձո Միֆունեն գործարար էր և ուներ սեփական ֆոտո խանութ: Ապա ընտանիքով տեղափոխվել են Դալյան քաղաք, ուր անցել է նրա մանկությունը:

Երիտասարդ տարիքում աշխատել է հոր խանութում: Չնայած նրան, որ բնակվում էր Չինաստանում, սակայն որպես Ճապոնիայի քաղաքացի կանծվում է զինվորական ծառայության Ճապոնիայում` ծառայելով Հակաօդային պաշտպանության զորքերում:

Զորացրվելուց հետո 1946 թվականին տեղափոխվում է Տոկիո և ընդունվում է աշխատանքի «Տոխո» կինոընկերությունում որպես օպերատորի օգնական: Այդ ժամանակ կինոընկերությունից գործադուլի հետևանքով հեռանում են շատ դերասաններ և ընկերությունը կազմակերպում է «նոր դեմքերի» հայտնաբերման մրցույթ, որին մասնակցում են մոտ 4000 հոգի: Հենց այդ ժամանակ էլ Տոսիրո Միֆունեին նկատում է ռեժիսոր Կաձիրո Յամամոտոն: Այս նույն մրցույթի ժամանակ էլ նա ծանոթանում է իր ապագա կնոջ` Սատիկո Յոսիմինեի հետ, ում հետ էլ ամուսնանում է 1950 թվականին:

1992 թվականին բժիշկները նրա մոտ հայտնաբերում են սրտի հետ կապված հիվանդություն, որից հետո դերասանը դադարում է նկարահանվել: Մահացել է 1997 թվականին: Նրա հուղարկավորությունը կազմակերպվում է «Տոխո», Mifune Production и Kurosawa Production կինոընկերությունների կողմից:

Կարիերան

Պատկեր:Toshiro Mifune in Rashomon.jpg
Տոսիրո Միֆունեի հերոսը Ռասյոմոն ֆիլմում

Առաջին դերերը կինոյում դառնում է ռեժիսոր Կաձիրո Յամամոտոյի «Նոր հիմարների ժամանակը» ֆիլմը, իսկ Սենգիտի Տանիգուտի «Արծաթե լեռնաշղթայի մյուս կողմում» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանոթանում է Ակիրա Կուրոսավայի հետ: 1948 թվականին նկարահանվում է Կուրոսավայի «Հարբած հրեշտակը» ֆիլմում, որտեղ մարմնավորում է երիտասարդ գանգստեր Մացունագուին: Հենց այս ֆիլմով էլ սկսվում է նրա ու Կուրոսավայի երկարատև համագործակցության սկիզբը:

Մեծ ճանաչում է նրան բերում ավազակ Տաձեմարուի դերը Կուրոսավայի 1950 թվականին նկարահանված «Ռասյոմոն» ֆիլմում: Կուրոսավայի և Միֆունեի մեկ այլ համատեղ աշխատանք` «Յոթ սամուրայներ» մեծ հաջողություն է ունենում և լայն արձագանք ստանալավ ամբողջ աշխարհում, և հետագայում մեծ ազդեցություն է ունենում արևմտյան կինոարվեստի պատմության վրա: Նշված 2 ֆիլմերն էլ ստանում են Օսկար մրցանակ, Օսկար լավագույն օտարերկրյա ֆիլմի համար անվանակարգում:

Նրանց վերջին համատեղ աշխատանքը դառնում է «Կարմիր մորուքը» (1965) դրաման: Դրանից հետո նրանց միջև տարաձայնություններ են սկսվում և նրանց ստեղծագործական ճանապարհները բաժանվում են:

Սկսած 1960-ական թթ. Միֆունեն ակտիվորեն նկարահանվում է եվրոպական և արևմտյան կինոյում: Հիշարժան են նրա խաղացած դերերը ռեժիսոր Թերենս Յանգի «Կարմիր արև» վեստեռնում, ուր նրա խաղընկերներն էին հայտնի դերասաններ Ալեն Դելոնը և Չառլզ Բրոնսոնը, Սթիվեն Սփիլբերգի «1941» ֆիլմում և «Սյոգուն» հինգ սերիա ունեցող ֆիլմաշարում:

Մրցանակներ և ճանաչումներ

Ընդհանուր թվով նկարահանվել է մոտ 180 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում, արժանացել 14 տարբեր կինոմրցանակների, այդ թվում Վենետիկի և Մոնրեալի կինոփառատոնների մրցանակի:

Բրիտանական կինոյի ինստիտուտը Տոսիրո Միֆունեին անվանել է «ամենահայտնի ճապոնացի դերասանը արևմտյան երկրներում»[6].

1997 թվականին Empire ամսագիրը նրան ներառել է «Բոլոր ժամանակների 100 լավագույն կինոդերասանների» ցանկում, իսկ 2006 թվականին «Թիկնապահը» ֆիլմում խաղացած դերը ընդգրկվել է Premiere ամսագրի կողմից կազմված «Բոլոր ժամանակների ամենամեծ դերերի» ցանկում[7].

Տոսիրե Միֆունեին իրավմամբ կարելի համարել ոչ միայն ճապոնայի, այլ Ասիայի ամենանշանավոր դերասաններից մեկը:

  1. 1,0 1,1 Мифунэ Тосиро // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  5. Deutsche Nationalbibliothek Record #123625904 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Toshiro Mifune: Biographical details and selected filmography (անգլ.)
  7. Տոսիրո Միֆունեն IMDb կայքում