«Եկեղեցի (շինություն)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ru:Собор (храм)
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: ast:Catedral
Տող 13. Տող 13.
[[an:Seu (edificio)]]
[[an:Seu (edificio)]]
[[ar:كاتدرائية]]
[[ar:كاتدرائية]]
[[ast:Catedral]]
[[bat-smg:Suobors]]
[[bat-smg:Suobors]]
[[be:Сабор, храм]]
[[be:Сабор, храм]]

00:45, 18 Մայիսի 2012-ի տարբերակ

Էջմիածնի Մայր տաճարը

Եկեղեցի քրիստոնեական դավանանքի պաշտամունքային շենքը, ուր կատարվում է քրիստոնյաների կրոնական ծիսակատարությունը` ժամասացությունը: Այդ նպատակով եկեղեցական աոաջին շենքերը կառուցվել են 4–րդ դարում, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Արևելքի երկրներում (Ասորիք, Հայաստան, Բյուզանդիա): 46-րդ դարերում եկեղեցի ասելով հասկացվել է աղոթարան, ժողովարան, վկայարան, կաթողիկե, վանք: Եկեղեցի անվանվող, բայց գործածական տարբեր նշանակություն ունեցող հիշյալ կառույցները տարբերվում են իրենց չափերով, ծավալային լուծումով և այլ հատկանիշներով: Պատմական տարբեր ժամանակաշրջաններում, դավանական հոսանքների ներգործմամբ փոփոխվել է եկեղեցու ծիսակատարությունը` փոփոխելով նաև նրա հատակագծային լուծումը և ճարտարապետական կերպարը, ըստ գաղափարական և գեղարվեստական ըմբռնումների. օրինակ, ասորիքյան բազիլիկ, բյուգանդական և հայկական գմբեթավոր, ռոմանական, գոթական և Վերածննդի շրջանի եկեղեցիները: Բոլոր ժամանակների եկեղեցական շենքի պարտադիր տարրերն են աղոթասրահը, ավագ խորանը` բեմի և դասի մասով: Տարբեր եկեղեցիներ ունեցել են նաև իրենց ինքնատիպ այլ տարրեր` նախասրահ (նարտեքս), վերնահարկ (խորոսներ, էմպորաներ), պրեսբիտերիում, կապելլաների պսակ: 4-ից—5–րդ դարերում հայկական եկեղեցիները բազիլիկ և դահլիճ տիպի են, ավագ խորանին կից մեկ կամ երկու սենյակներով, սյունասրահներով (Քասախ, Թանահատ, Երերույք և այլն): Պահպանվել են նաև գմբեթավոր եկեղեցիներ: 6-ից 7-րդ դարերում հայկական եկեղեցիները բացառապես գմբեթավոր են և իրենց հետաքրքրական բազմազան լուծումներով քրիստոնյա աշխարհի ճարտ. մեջ եզակի արժեքներ են: 10-ից 13-րդ դարերում իշխող դարձան գմբեթավոր դահլիճ և ներսից խաչաձև (չորս ավանդատներով) գմբեթավոր տիպերը, եկեղեցուն արևմուտքից կցվում էր հայկական ճսւրտարապետության համար խիստ ինքնատիպ գավիթն ու ժամատունը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։