«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ Ֆայլը տեղափոխվել է |
||
Տող 4. | Տող 4. | ||
|վերնամասի գույն = |
|վերնամասի գույն = |
||
|վերնագրի գույն = #3C8434 |
|վերնագրի գույն = #3C8434 |
||
|պատկեր = Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամ.png |
|||
|պատկեր = CARD.png |
|||
|պատկերի սահմաններ = |
|պատկերի սահմաններ = |
||
|լայնություն = 233px |
|լայնություն = 233px |
14:34, 31 Հուլիսի 2020-ի տարբերակ
Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամ | |
---|---|
Հապավում | CARD |
Նախորդող | USDA-MAP (ԱՄՆ գյուղդեպարտամենտի մարքեթինգի աջակցության ծրագիր) |
Հիմնադրված | 2005 թ. ապրիլի 4 |
Իրավ. կարգավիճակ | Գործող |
տնօրեն | Գագիկ Սարդարյան |
Կայք | card.am |
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամ» (անգլերեն՝ Center for Agribusiness and Rural Development Foundation, կրճատ՝ CARD), Հայաստանում գործող և գյուղատնտեսության զարգացմանը աջակցող կազմակերպություն, որը հիմնադրվել է 2005 թ.-ին՝ 13 տարի Հայաստանում գործած «ԱՄՆ գյուղդեպարտամենտի մարքեթինգի աջակցության ծրագրեր» հիմնադրամի (United States Department of Agriculture-Marketing Assisting Programs, կրճատ USDA-MAP) գործունեության ավարտից հետո[1]։ Հիմնադրամն ունեցել է մի շարք նշմարելի ներդրումներ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են ագրոբիզնես և շուկայաբանությունը, գյուղի զարգացումը, սննդի ապահովությունը, կենդանիների առողջությունը և այլն։
ՔԱՐԴ-ի մեջ մտնում են երկու դուստր կազմակերպություններ, որոնք են ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտը և ՔԱՐԴ ԱգրոՍերվիսը։ Առաջինը ֆերմերային տնտեսություններին և գյուղատնտեսական մթերքներ վերամշակող կազմակերպություններին տրամադրում է վարկեր, ապահովում ֆինանսական վարձակալում և այլ ֆինանսական ծառայություններ։ Երկրորդը ընկերություններին տրամադրում է գյուղատնտեսական սարքավորումներ և բացի այդ ապահովում դրանց օգտագործման անվճար խորհրդատվությամբ։ ՔԱՐԴ ԱգրոՍերվիսի մեջ է մտնում նաև Հայաստանում առաջին անգամ հիմնադրված օրգանական ապրանքների «Գրինդեյ» խանութը։