«Մասնակից:Տիկ Խաչատրյան/Ավազարկղ 017»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Ֆիլմ}} |
{{Տեղեկաքարտ Ֆիլմ}} |
||
'''Հիթմեն''' ({{lang-en|Hitman}}), [[Hitman]] տեսախաղի կինոադապտացիան է, որի համաշխարհային պրեմիերան կայացավ [[2007 թվական|2007 թվականի]] [[Նոյեմբերի 21|նոյեմբերի 21-ին]]։ [[Ֆիլմ|Ֆիլմի]] [[ռեժիսոր|ռեժիսորը]] Քսավյե Ժանն է, գործակալ 47-ի դերը մարմնավորել է [[Թիմոթի Օլիֆանտ|Թիմոթի Օլիֆանտը]]: |
'''Հիթմեն''' ({{lang-en|Hitman}}), [[Hitman]] տեսախաղի կինոադապտացիան է, որի համաշխարհային պրեմիերան կայացավ [[2007 թվական|2007 թվականի]] [[Նոյեմբերի 21|նոյեմբերի 21-ին]]։ [[Ֆիլմ|Ֆիլմի]] [[ռեժիսոր|ռեժիսորը]] Քսավյե Ժանն է, իսկ գործակալ 47-ի դերը մարմնավորել է [[Թիմոթի Օլիֆանտ|Թիմոթի Օլիֆանտը]]: |
||
== Սյուժե == |
== Սյուժե == |
21:01, 30 Հուլիսի 2020-ի տարբերակ
Հիթմեն (անգլ.՝ Hitman), Hitman տեսախաղի կինոադապտացիան է, որի համաշխարհային պրեմիերան կայացավ 2007 թվականի նոյեմբերի 21-ին։ Ֆիլմի ռեժիսորը Քսավյե Ժանն է, իսկ գործակալ 47-ի դերը մարմնավորել է Թիմոթի Օլիֆանտը:
Սյուժե
Գործակալ 47-ը վարձվել էր Ռուսաստանի նախագահ Բելիկովին սպանելու համար: Առաջադրանքը հաջողությամբ կատարվեց․ կառուցվող երկնաքերից դիպուկահարի փամփուշտը ճշգրիտ հարվածեց թիրախին: Սակայն վճարումը հետաձգվում է, պատվիրատուն պահանջում է վկայի՝ ռուս մարմնավաճառ Նիկա Վորոնինայի սպանությունը։ Դժբախտաբար դա միայն պատրվակ էր սպանել մարդասպանին և կոծկել հետքերը, մինչդեռ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Բելիկովը միայն վիրավորվել է։ Հիթմենը հասկանում է, որ դա նրա նմանակն է։ Գործակալ 47-ը փորձում է առաքելությունը ավարտին հասցնել՝ սպանելով նախագահի նմանակին: Մարդասպանի կյանքը և տեղափոխությունը բարդացնում են Ինտերպոլը և ԱԴԾ-ն: Գործակալ 47-ը դիմում է ԿՀՎ-ի գործակալ Սմիթին՝ օգնության համար և օգնության դիմաց սպանում է Բելիկովի եղբորը՝ Բորիսին, հուղարկավորության ժամանակ իր զոհին հանդիպելու համար: Վերջնական մարտը տեղի է ունենում հին ուղղափառ տաճարում, որտեղ գործակալ 47-ը սպանում է նախագահ Բելիկովի նմանակին: Մարդասպանին ձերբակալում է Ինտերպոլը, սակայն հանկարծակի նրան օգնում են ԿՀՎ-ի գործակալները, որոնք ժամանակ են շահում, որպեսզի գլխավոր հերոսը կարողանա փախչել։ Վերջին տեսարանում հերոսը մեծահոգի ժեստ է անում, նա իր ուղեկցի համար` Նիկայի խաղողի այգի է գնում և վերացնում է մարդասպանին, ով ստացել էր նրա պատվերը:
Դերերում
- Թիմոթի Օլիֆանտ՝ Գործակալ 47
- Դուգրեյ Սքոթ՝ Մայք Ուիթյեն
- Օլգա Կուրիլենկո՝ Նիկա Վորոնինա
- Ռոբերտ Նեփեր՝ Յուրիյ Մարկով
- Ուլրիխ Տոմսեն՝ Միքայել Բելիկով
- Հենրի Կյուսիկ՝ Բորիս Բելիկով
- Ջո Շերիդան՝ ոստիկանության կապիտան Գուդնաև
- Էրիքսեն Քրիստիան՝ գեներալ Կորմարով
- Իլյա Նիկիտենկո՝ Հիթմեն №5
- Մայքլ Օֆեն՝ Ջենկինս
- Լիզա Ջեյքոբս՝ Դիանա Բերնվուդ (ձայն)
- Ջեյմս Ֆոլքներ՝ Սմիթ Ջեյմնսոն
Նկարահանումներ
2003 թվականի փետրվարին Hitman-ի ստեղծողները՝ Eidos-ը և IO Interactive-ը բանակցություններ սկսեցին հոլիվուդյան ընկերությունների հետ խաղը մեծ էկրաններին տեղափոխելու համար[1]։ Twentieth Century Fox-ը, ի վերջո, ստացավ նկարահանման իրավունք և վարձեց սցենարիստ Սքիպ Վուդսին, որը պետք է սցենար գրեր դերասան Վին Դիզելի հետ՝ ֆիլմի գործադիր պրոդյուսերի հետ, որը նույնպես պետք է խաղար 47-ի դերը[2]։ 2006 թվականի դեկտեմբերին Վին Դիզելը հրաժարվեց իր դերից։ Խոսակցություններ էին շրջանառվում, որ Թիմոթի Օլիֆանտը կմարմնավորի 47-ի դերը, սակայն դերասանն ասում էր, որ դա դեռ չի հաստատվել[3]:
2007 թվականի հունվարին Օլիֆանտը հաստատեց դերը, և որպես ռեժիսոր ընտրվեց Քսավիեր Գենսը[4]։ Մարտին դերասան Դուգրեյ Սքոթը ընտրվեց որպես գործակալ 47-ի հակառակորդ՝ Օլգա Կուրիլենկոի, Ռոբերտ Նեփերի, Ուլրիխ Տոմսենի և Մայքլ Օֆենի հետ միասին: Նկարահանումները սկսվեցին 2007 թվականի մարտի 27-ին Սոֆիայում (Բուլղարիա) և տևեցին 12 շաբաթ[5]: Երկրորդ մասը նկարահանվել է նաև Լոնդոնում, Ստամբուլում, Սանկտ Պետերբուրգում և Հարավային Աֆրիկայում: Առաջին կադրերը (Հիթմանի հիշողությունները մանկության մասին) համընկնում են «Մութ հրեշտակ» հեռուստասերիալի առաջին սերիայի առաջին կադրերին Ջեսիկա Ալբայի հետ։
Մարքեթինգ
Նրա համար ֆիլմում առաջնաելույթը եղել է 2007 թվականի հունիսի 27-ին, «Պինդ ընկույզ 4.0» ֆիլմում, որտեղ Օլիֆանտը խաղացել է չարագործի դերը[6]:
Թողարկումից հետո
Ֆիլմը վարձույթով հանեց իր ծախսը (դրամարկղային մուտքերը կազմել են 100 մլն դոլար), բայց ջախջախվել Է կինոքննադատների կողմից՝ Rotten Tomatoes — 14 %, Metacritic — 35 %:
Խաղի երկրպագուների կարծիքը հիմնականում բացասական էր. գլխավոր հերոսը քիչ էր հիշեցնում գործակալ 47-ին՝ ինչպես արտաքինը, այնպես էլ վարքը, իսկ սյուժեն չէր համապատասխանում խաղի հետ:
Չեղարկված սիքվել
Ֆիլմի թողարկումից կարճ ժամանակ անց 20th Century Fox-ը վարձել է Կայլ Ուորդին՝ սիքվելի համար սցենար ստեղծելու համար։
- ↑ Brian Linder (2003-02-03). «Games to Film: Hitman». IGN. Վերցված է 2006-12-05-ին.
- ↑ Dave McNary (2005-10-20). «Woods to adapt 'Hitman'». Variety. Վերցված է 2006-12-05-ին.
{{cite news}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ «Olyphant clarifies the situation». ComingSoon.net. 2007-01-14. Վերցված է 2007-01-13-ին.
- ↑ Nicole Laporte (2007-01-17). «Olyphant to shoot 'Hit Man'». Variety. Վերցված է 2006-01-18-ին.
{{cite news}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ Ali Wood (2007-04-05). «FILMING STARTS ON EIDOS MOVIE». Instock. Արխիվացված է օրիգինալից 2007-09-29-ին. Վերցված է 2007-04-09-ին.
- ↑ «John McClane to Give Us a First Look at Hitman». ComingSoon.net. 2007-06-21. Վերցված է 2007-06-24-ին.