«Վարք Մաշտոցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{unreferenced}}
'''«Վարք Մաշտոցի»''' (գրաբար՝ «Պատմութիւն Վարուց եւ մահուան առն երանելւոյ սրբոյն Մաշտոցի վարդապետի մերոյ թարգմանչի»<ref>Բաբայան Լ.Հ., Դրվագներ Հայայստանի վաղ ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության, Երևան, 1977, էջ 26։</ref>), 5-րդ դարի հայ մատենագիր [[Կորյուն]]ի երկ: Հայկական տառերով գրված առաջին ինքնուրույն պատմական բնույթի աշխատությունն է: Կորյունը, լինելով Մաշտոցի կրտսեր աշակերտներից մեկը, գրել է հայոց գրերի ծագման մասին և դրանց ստեղծողի վարքը (կենսագրությունը)՝ [[Հովսեփ Ա Հողոցմեցի|Հովսեփ]] կաթողիկոսի հանձնարարությամբ:
'''«Վարք Մաշտոցի»''' (գրաբար՝ «Պատմութիւն Վարուց եւ մահուան առն երանելւոյ սրբոյն Մաշտոցի վարդապետի մերոյ թարգմանչի»<ref>Բաբայան Լ.Հ., Դրվագներ Հայայստանի վաղ ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության, Երևան, 1977, էջ 26։</ref>), 5-րդ դարի հայ մատենագիր [[Կորյուն]]ի երկ: Հայկական տառերով գրված առաջին ինքնուրույն պատմական բնույթի աշխատությունն է: Կորյունը, լինելով Մաշտոցի կրտսեր աշակերտներից մեկը, գրել է հայոց գրերի ծագման մասին և դրանց ստեղծողի վարքը (կենսագրությունը)՝ [[Հովսեփ Ա Հողոցմեցի|Հովսեփ]] կաթողիկոսի հանձնարարությամբ:



08:39, 15 Մայիսի 2012-ի տարբերակ

«Վարք Մաշտոցի» (գրաբար՝ «Պատմութիւն Վարուց եւ մահուան առն երանելւոյ սրբոյն Մաշտոցի վարդապետի մերոյ թարգմանչի»[1]), 5-րդ դարի հայ մատենագիր Կորյունի երկ: Հայկական տառերով գրված առաջին ինքնուրույն պատմական բնույթի աշխատությունն է: Կորյունը, լինելով Մաշտոցի կրտսեր աշակերտներից մեկը, գրել է հայոց գրերի ծագման մասին և դրանց ստեղծողի վարքը (կենսագրությունը)՝ Հովսեփ կաթողիկոսի հանձնարարությամբ:

Համաձայն ժամանակակից ուսումնասիրողների՝ «Վարք Մաշտոցը» գրվել է մոտավորապես 443-450 թթ. ընթացքում: Երկի գրության թվականը որոշելու համար հայագետներին հիմք է տվել այն հանգամանքը, որ Կորյունի երկում չկա որևէ հիշատակում կամ ակնարկ 450-451 թթ. Վարդանանց պատերազմի մասին, իսկ Վասակ Սյունին ներկայացված է դրական գույներով:

«Վարք Մաշտոցում» զետեղված տեղեկությունների համաձայն՝ Կորյունը անձամբ մասնակցել է Մաշտոցի ու Սահակի գործերին իբրև արբանյակ (կրտսեր գործակից): Իր երկում նա նաև նշում է, որ մի քանի եղբայրների (հոգևորականների) հետ մեկնել է Կ.Պոլիս, որտեղ միացել է Եզնիկ Կողբացուն և զբաղվել թարգմանություններով: Մեզ հայտնի է որ Կորյունը մանկուց սովորել է Եզնիկ Կողբացու հետ: Կորյունը Կ.Պոլսում սովորում էր այնպիսի ժամանակ, երբ հուզվում էին աստվածաբանական վեճերը, երբ տեղի ունեցավ Եփեսոսի 3-րդ տիեզերական ժողովը որը ուղղված էր նեստորականության դեմ: 431 թ. Կորյունը վերադարձել է` իր հետ բերելով Եփեսոսի ժողովի կանոնները: Ենթադրվում է, որ Կորյունը իբրև վարդապետ պետք է ուսուցչություն նաև քարոզչություն տաներ, ինչպես նաև կատարեր թարգմանություններ:

Իր երկում Կորյունը հարց է տալիս, թե արդյոք կարելի է նշանավոր մարդկանց վարքը գրել, ապա ավելացնում է, որ պետք է գրել որպեսզի այն օրինակ ծառայի սերունդների համար: Կորյունը մեծարում է Մաշտոցին, գրում է որ նա հետևում էր առաքյալներին՝ անգամ Քրիստոսին: Սակայն Մաշտոցը ուներ հակառակորդներ, դրանք ասորի հոգևորականներն էին, որոնք մինչ հայ գրերի գյուտը եկեղեցիներում քարոզում էին ասորերեն լեզվով՝ վայելելով պարսից արքաների հովանավորությունը: Այն փաստը, որ Մաշտոցն ու Սահակը ստեղծեցին հայերեն գիրը՝ սկզբնավորելով հայատառ գրականությունը, հարվածում էր ասորի հոգևորականներին, նրանց զրկում քարոզչական մենաշնորհնից:

Կորյունը շեշտում է Մաշտոցի որպես կրոնավորի վաստակը` ջանալով այդպիսով լռեցնել նրա հակառակորդներին, միաժամանակ, որպեսզի չզայրացնի այդ ժամանակ Հայաստանում ազդեցիկ դիրք զբաղեցնող ասորի եկեղեցականներին ՝ նա ոչ մի խոսք չի ասում նրանց քարոզչության մասին: Կորյունը պատմում է որ Եդեսիայի և Ամիդի ասորի եպիսկոպոսները մեծ սիրով ու հաճությամբ են ընդունել Մաշտոցին, և նա մեկնել է այն քաղաքները հայերեն գրեր հնարելու համար: Սրանով Կորյունը կամենում է ասել որ Հայաստանի ասորի հոգևորականները պետք է հետևեն այդ մարդկանց օրինակին: Կորյունը գրում է, որ Սահակն ու Մաշտոցը իրավունք ունեին թարգմանել Աստվածաշունչը, քանի որ դրանց այդ բանը անել է հրամայել Աստված:

Կորյունը նաև եկեղեցական գործիչ էր և կողմնակից քրիստոնեության նախնավանդ և անաղարտ պաշտամունքին: Կորյունի երկը ունի հակա-ասորական կնիք՝ նեստորականության հանդեպ խորշանք: Նա մասնակցել է ճշմարտության որոնումներին, և ընկերներին հետ միասին հիմ է դրել հայոց դավանաբանությանը: Ըստ Կորյունի Մաշտոցը անսպառ եռանդի տեր մարդ էր, շնորհազարդ և ազդեցիկ անձ, որը հոգացու էր ամբողջ հայության՝ այլև հարևան ժողովուրդների մասին:

Կորյունը հատուկ ուշադրություն է դարձնում նաև ժամանակագրությանը: Իր երկը ավարտում է Մաշտոցի մահվամբ և Օշականում նրա հուղարկավորությամբ:

Միջին դարերում կազմվել է Կորյունի երկի համառոտ խմբագրությունը «Փոքր Կորյուն»-ը՝ Մաշտոցի տոնը նշելիս եկեղեցիներում կարդալու համար:


Ծանոթագրություններ

  1. Բաբայան Լ.Հ., Դրվագներ Հայայստանի վաղ ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության, Երևան, 1977, էջ 26։