«Սրբուհի Գրիգորյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ներկայացնում եմ ջնջման
No edit summary
Պիտակ՝ Ձեռքով հետշրջում
Տող 1. Տող 1.
{{ջնջել|ոչ նշանակալի}}
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ
| հայերեն անուն = Սրբուհի Գրիգորյան
| հայերեն անուն = Սրբուհի Գրիգորյան

05:18, 28 Հուլիսի 2020-ի տարբերակ

Սրբուհի Գրիգորյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 14-ից
 
Կուսակցություն՝ Լուսավոր Հայաստան
Կրթություն՝ Գորիսի պետական համալսարան (2007)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 29, 1973(1973-12-29) (50 տարեկան)
Ծննդավայր Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան

Սրբուհի Էդիկի Գրիգորյան՝ (դեկտեմբերի 29, 1973(1973-12-29), Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ,ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ[2][3]:

Կենսագրություն

Սրբուհի Գրիգորյանը ծնվել է 1974 թվականի դեկտեմբերի 29-ին, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում[4]:

Կրթություն

1997 թվականին ավարտել է Սիսիանի հումանիտար քոլեջի թարգմանչական գործ ֆակուլտետը, 2007 թվականին՝ Գորիսի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը՝ ստանալով հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու որակավորում: 

Աշխատանք

1996 թվականին եղել է Սիսիանի «Երիտասարդության ձայն» տեղական ռադիոհաղորդաշարի հեղինակ և վարող, 1998-2004 թվականներին՝ «Սիսիանի լրատու» տեղական ռադիոխմբագրության լրագրող-հաղորդավար, ապա խմբագիր: 2004-2005 թվականներին եղել է «Որոտանյան ղողանջներ» ՍՊԸ, 2005-2016 թվականներին՝ «Սիսիանի լրատու» ՍՊԸ հեռուստալրագրող, միաժամանակ՝ «Հորիզոն» («Շանթ» ՀԸ) և «Երկիրն այսօր» («Երկիր Մեդիա» ՀԸ) լրատվական ծրագրերի մարզային թղթակից: 2007-2015 թվականներին եղել է «Սիսիանի ձայն» թերթի խմբագիր: 2007 թվականից դասավանդում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում: 2012-2016 թվականներին եղել է Սիսիանի ավագանու անդամ: 2015-2019 թվականներին հանդիսացել է «Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն:

Քաղաքական գործունեություն

2016 թվականին առաջադրվել է Սիսիանի քաղաքապետի թեկնածու: 2017 թվականին առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամաբորի թեկնածու «Ելք» դաշինքի համապետական ցուցակով[5]: 2018 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության համապետական ցուցակով:

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած չէ:

Ծանոթագրություններ

  1. «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ պատգամավորների անվանացանկը․ ովքեր են լինելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները».
  2. «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». parliament.am. Վերցված է 2019-01-20-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |dead-url= (օգնություն)
  3. «www.brightarmenia.am». Bright Armenia Party. Վերցված է 2019-01-20-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |dead-url= (օգնություն)
  4. ԱԺ պատգամավար Սրբուհի Գրիգորյան
  5. «ԵԼՔ դաշինքի համապետական ցուցակը». Լուսավոր Հայաստան Կուսակցություն. Վերցված է 09/03/2019-ին.