«Մենինգիտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.6.5) (Ռոբոտը փոփոխում է․: ckb:ھەوکردنی پەردەکانی مێشک
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: hi:तानिकाशोथ
Տող 68. Տող 68.
[[gl:Meninxite]]
[[gl:Meninxite]]
[[he:דלקת קרום המוח]]
[[he:דלקת קרום המוח]]
[[hi:तानिकाशोथ]]
[[hr:Meningitis]]
[[hr:Meningitis]]
[[hu:Agyhártyagyulladás]]
[[hu:Agyhártyagyulladás]]

12:59, 13 Մայիսի 2012-ի տարբերակ

Մենինգիտ
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
ՊատճառS. pneumoniae, N. meningitidis?, Haemophilus influenzae?, L. monocytogenes?, Վիրուսներ և cranial leak of cerebrospinal fluid?[1]
Փոխանցման ձևօդակաթիլային փոխանցում և օդակաթիլային փոխանցում
Հիվանդության ախտանշաններգլխացավ[2], տենդ[2], սրտխառնոց[2], լուսավախություն[2], meningeal syndrome?[2] և փսխում
Վնասում էմարդ
Բուժաքննությունneurological examination?, գոտկային պունկցիա, Լուսային մանրադիտակ, մանրէաբանական կուլտուրա, viral culture? և Պոլիմերազային շղթայական ռեակցիա
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն և վարակաբանություն
Բուժումֆարմակոթերապիա, ստերոիդներ, հակաբիոտիկ և Հակավիրուսային դեղեր
 Meningitis Վիքիպահեստում

Նկարագրություն

Մենինգիտը (ուղեղապատյանաբորբ) գլխուղեղի և ողնուղեղի թաղանթների բորբոքումն է: Այս հիվանդությամբ հնարավոր է հիվանդանալ ցանկացած տարիքում: Հիվանդանալու հավանականությունը կախված է ոչ թե մարդու տարիքից, այլ նրա առողջական վիճակից: Օրինակ` այս վտանգն ամենաառաջինը սպառնում է թերհաս երեխաներին: Այս հիվանդության ժամանակ գլխուղեղի բջիջները չեն ախտահարվում: Այս դեպքում բորբոքային պրոցեսները զարգանում են արտաքինից: Բուժվելուց հետո մարդը մնում է այնպիսին, ինչպիսին եղել է մինչև հիվանդանալը` ոչ մի օրգան կամ օրգան-համակարգ չեն տուժում:

Պատճառներ

Մենինգիտի հարուցիչներ են հանդիսանում վիրուսները, բակտերիաներն ու սնկերը: Հիվանդանալու ռիսկային խմբի մեջ են մտնում նաև մարդիկ, ովքեր կենտրոնական նյարդային համակարգի հետ կապված տարբեր արատներ կամ մեջքի ու գլխի վնասվածքներ ունեն: Իսկ ընդհանրապես կան շատ գործոններ, որոնք կարող են նպաստել հիվանդության զարգացմանը:

Հիմնականում վարակվում են հիվանդներից կամ բակտերիակիրներից` խոսելիս, հազալիս, փռշտալիս, ինչպես նաև համբուրվելիս: Առավել հաճախ վարակվում են վերին շնչուղիների լորձենաբորբով (կատառ) հիվանդ անձինք: Մենինգիտը կարող է լինել նաև միջին ականջի, քթի հավելյալ ծոցերի, ինչպես նաև որոշ վարակիչ հիվանդությունների բարդություն:

Պաթոգենեզ

Հիվանդությունն սկսվում է ընդհանուր վիճակի կտրուկ վատացմամբ, դողով, ջերմաստիճանի բարձրացմամբ: Հիվանդը, սնունդ ընդունելուց անկախ, հաճախակի փսխում է: Մեծ տարիքի երեխաները գանգատվում են գլխացավից, ավելի փոքրերը ցավից ճչում են, դառնում անհանգիստ և գիտակցությունը մթագնում է: Հիվանդներին նյարդայնացնում է ուժեղ լույսը, բարձր ձայնը, աղմուկը և այլն: Պարանոցի, մեջքի և որովայնի մկանները խիստ լարված են, և հիվանդը չի կարողանում գլուխը խոնարհել: Մաշկը գունատ է, շրթունքները` կապտած, իսկ շնչառությունը` հաճախացած: Երեխաները հրաժարվում են սննդից, բայց խմում են հաճախ և մեծ քանակությամբ: Հիվանդությունը ոչ միշտ է սկսվում և ընթանում այդպես բուռն: Երկրորդային մենենգիտի ժամանակ հիվանդի ընդհանուր վիճակն աստիճանաբար է վատանում: Վարակիչ հիվանդություններով բարդանալիս միայն ընդհանուր վիճակն է վատանում, և եթե հիվանդն անհրաժեշտ բուժում չի ստանում, ի հայտ են գալիս նշված ախտանշանները:

Երբեմն հիվանդության ընթացքը ձգձգվում է և առաջանում են բարդություններ` գլխացավ, շլություն, խլություն, ջղաձգային նոպաներ, ինչպեց նաև գլխուղեղի ջրակալում: Հիվանդությունից հետո 2-3 ամսվա ընթացքում ընդհանուր թուլությունը, արագ հոգնելիությունը և աշխատունակության անկումը կարող են շարունակվել: Այդ ընթացքում երեխաները դժվարանում են դասերը սովորել և չեն կարողանում մասնակցել աղմկոտ խաղերի:

Ծանր վարակիչ հիվանդությունների ժամանակ թունավորման հետևանքով թուլացած երեխաներն ունենում են մենինգիտի նման երևույթներ` ուղեղապատյանների գրգռման ախտանշաններ (մենինգիզմ), սակայն դա մենինգիտ չէ և ուղեղողնուղեղային հեղուկի կազմի փոփոխություններ չեն հայտնաբերվում:

Հիվանդ նորածինները դժվար են բռնում կուրծքը, հաճախակի փսխում են և նրանց ջերմաստիճանը բարձրանում է: Մեծ մասամբ առաջանում են նաև ցնցումներ:

Բուժում

Մենինգիտը պետք չէ փորձել բուժել տնային պայմաններում:Հիվանդին անհրաժեշտ է անհապաղ հոսպիտալացնել: Հիվանդանոցում անպայման հետազոտում են ուղեղողնուղեղային հեղուկը: Հետազոտման նպատակով կատարում են գոտկային ընդծակում (պունկցիա): Բուժում են հակաբիոտիկներով ու հակավիրուսային պրեպարատներով: Ծանր դեպքերի ժամանակ հնարավոր են վերակենդանացման պրոցեդուրաներ: Ժամանակին բժշկի դիմելու դեպքում հիվանդությունը բուժվում է անհետևանք:

Կանխարգելում

Մենինգիտի տարածումը կանխելու նպատակով հիվանդներին հարկավոր է անհապաղ հոսպիտալացնել, իսկ բակտերիակիրներին հարկավոր է մեկուսացնել: Քանի դեռ վարակակրությունը չի վերացել, երեխաներին արգելվում է հաճախել մանկապարտեղ կամ դպրոց: Երկրորդային մենենգիտի կանխարգելման համար քրոնիկական ականջաբորբով, քթի հավելյալ ծոցերի բորբոքումով, ինչպես նաև տուբերկուլոզով հիվանդները պետք է բուժվեն մինչև լրիվ առողջանալը: Մեծ նշանակություն ունի նաև օրգանիզմի կոփումը, քանզի մենինգիտի առաջացմանը նպաստում է նաև վերին շնչուղիների լորձենաբորբը:

Կաղապար:Link FA

  1. G. Michael Lemole Jr., Henn J. S., Zabramski J. M., Sonntag V. K. H. The Management of Cranial and Spinal CSF Leaks
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 MedlinePlus