«Լուի Աբել Տրյուշե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Նկարիչ}} '''Լուի Աբել Տրյուշե''' ({{lang-fr|Louis Abel-Truchet}}, {{ԱԾ}}), Հիասքանչ դարաշրջանի ֆրանսիա...»:
(Տարբերություն չկա)

15:15, 25 Հուլիսի 2020-ի տարբերակ

Լուի Աբել Տրյուշե
ֆր.՝ Louis Abel-Truchet
Ծնվել էդեկտեմբերի 29, 1857(1857-12-29)[1][2][3][…]
ԾննդավայրՎերսալ[4]
Վախճանվել էսեպտեմբերի 9, 1918(1918-09-09)[1][2][3][…] (60 տարեկան)
Մահվան վայրՕսեր[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և դիզայներ
ՈճՀիասքանչ դարաշրջան
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներQ17496160? և Q17496186?
ՈւսուցիչԺան Ժոզեֆ Բենժամին-Կոնստան
ԱմուսինJulia Abel-Truchet?
ստորագրություն
Изображение автографа
 Louis Abel-Truchet Վիքիպահեստում

Լուի Աբել Տրյուշե (ֆր.՝ Louis Abel-Truchet, դեկտեմբերի 29, 1857(1857-12-29)[1][2][3][…], Վերսալ[4] - սեպտեմբերի 9, 1918(1918-09-09)[1][2][3][…], Օսեր[4]), Հիասքանչ դարաշրջանի ֆրանսիացի նկարիչ:

Կյանք և գործունեություն

Լուի Աբել Տրյուշեն գեղանկարչություն է սովորել Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում, որտեղ եղել է Ժան Ժոզեֆ Բենջամեն-Կոնստանի և Ժյուլ Լեֆևրի աշակերտը: Նրա աշխատանքներն սկսել են ցուցադրվել 1891 թվականից: Գեղանկարիչը Ֆրանսիայի մայրաքաղաքում ստեղծված իր ժամանակի գեղանկարչության նորաձև «Աշնանային սալոնի» համահիմնադիրներից մեկն է: Նաև եղել է այդ ցուցահանդեսների առաջին մասնակիցներից մեկը: 1907 թվականին Աբել Տրյուշեն իր ընկերոջ և կոլեգայի՝ Լուի Վալլեի հետ, ձեռնարկել են փարիզյան «Հումորիստների միությունը»: 1910 թվականին Աբել Տրյուշեն դարձել է «Գեղեցիկ արվեստների ազգային միության» (Société nationale des beaux-arts) անդամ: 1911 թվականին դարձել է Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ:

Աբել Տրյուշեի ստեղծագործությանը բնորոշ է ժանրային գեղանկարչությունը, նրան մոտ են իր համերկրացիներ և ժամանակակիցներ Էժեն Գալիեն-Լալուն, Թեոֆիլ Ալեքսանդր Ստեյնլենը, Ժան-Լուի Ֆորենը: Նա նկարել է Վենետիկի փողոցային տեսարաններ և գիշերային Մոնմարտր: Յուղանկարներու հիմնականում պատկերված էին էլեգանտ նորաձև փարիզուհիներ, քաղաքի պատկերներ և Փարիզի առօրյա կյանքը ներկայացնող տեսարաններ[6]: Ճանապարհորդելով Իտալիայով, Ֆրանսիայի հարավով և Հյուսիսային Աֆրիկայով` աշխատել է Մարսելի, Մոնակոյի, Թունիսի, Պադովայի և Ավինյոնի տեսարանների վրա:

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն պես Աբել Տրյուշեն կամավոր մեկնել է ռազմաճակատ և որպես լեյտենանտ ծառայել է հետևակային գնդի հետախուզական մասում: 1918 թվականի սեպտեմբերին մահացել է վիրավորումից: Պարգևատրել է Զինվորական խաչով: Նկարչի անունով է անվանակոչված Փարիզի 17-րդ թաղամասի փողոցներից մեկը:

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Louis Abel-Truchet (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Louis Abel-Truchet // Benezit Dictionary of ArtistsOUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00000237
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #1037458052 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. Abel-Truchet, Louis // Benezit Dictionary of Artists. — Oxford University Press, 2011-10-31.

Գրականություն

  • Emmanuel Bénézit: Dictionnaire critique et documentaire des peintres, sculpteurs, dessinateurs et graveurs de tous les temps et de tous les pays, Bd. 1. Gründ, Paris 1976, ISBN 2-7000-0149-4.
  • Cécile Coutin: Tromper l’ennemi. L’invention du camouflage moderne, 1914—1918. Éditions Pierre de Taillac, Paris 2012, ISBN 978-2-36445-015-8 (zugl. Dissertation, Universität Paris 1987).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Աբել Տրյուշե» հոդվածին։