«Երևանի ադրբեջանական պետական շրջիկ թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 38. Տող 38.
* Մ. Սակյուրով
* Մ. Սակյուրով
* Ռահիմ Աբրահիմով
* Ռահիմ Աբրահիմով
* Յունուս Նուրին
* Յունուս Նուրի
* [[Զարիկ Տերյան]]
* [[Զարիկ Տերյան]]
* [[Ադրիկ Դերձակյան]]
* [[Ադրիկ Դերձակյան]]

19:34, 24 Հուլիսի 2020-ի տարբերակ

Երևանի ադրբեջանական պետական շրջիկ թատրոն
Տեսակթատրոն
ՏնօրենԻֆտիխար Պիրիև
Երկիր Հայկական ԽՍՀ և  Ադրբեջան
Գտնվելու վայրըԵրևան, ՀԽՍՀ
Հիմնադրման ամսաթիվապրիլի 14, 1928
Փակման ամսաթիվ1989
Գլխավոր ռեժիսորՄկրտիչ Ջանան
 Azerbaijani theatre of Yerevan Վիքիպահեստում

Երևանի ադրբեջանական պետական շրջիկ թատրոնը բացվել է 1928 թվականի ապրիլի 14-ին Մոլիերի «Ակամա բժիշկ» կատակերգությամբ ռեժիսոր Մ․ Ջանանի և դերասան Յու․ Նուրիի ջանքերով։ Թատրոնի ղեկավարն էր Մկրտիչ Ջանանը[1]։

Պատմություն

1935 թվականից կոչվել է Ջ․ Ջաբարլիի անվան։ Խաղացանկում եղել են Ջ․ Մամեդկուլիզադեի, Մ․ Իբրահիմովի, Ս․ Վուրղունի, Ս․ Ռահմանի, Բ․ Լավրենյովի, Ս․ Շանշիաշվիլու, Ա․ Շիրվանզադեի, Վ․ Վաղարշյանի և ուրիշների պիեսներ։

1949 թվականին թատրոնը փակվել է և վերաբացվել 1967 թվականին՝ Ջ․ Ջաբարլիի «Սևիլ» նորկայացումով։ Թատրոնի նոր շրջանի ստեղծագործական կազմը հիմնականում Բաքվի Մ․ Ալինի անվան արվեստների ինստիտուտի շրջանավարտ դերասաններից էր։ Ադրբեջանական հանրապետությունից դուրս գործող միակ ազգային թատրոնը իր բեմադրություններով արձագանքել է հանդիսատեսին հուզող խնդիրներին, ամրապնդել ժողովուրդների և թատերական գործիչների բարեկամությունն ու ստեղծագործական կապերը։ 1975 թվականին թատրոնի կազմում էին ռեժիսոր Հ․ Հասանովը, դերասաններ Թ․ Աբդուլլաևան, Շ․ Դեմիրչիևը, Վ․ Ալիևը, Մ․ Բայրամովը, Է․ Իսմայլովան, Զ․ Փաշաևը։ Հյուրախաղերով հանդես էր գալիս Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի քաղաքներում ու շրջաններում[2]։

Փակվելուց հետո՝ 1989 թվականից, թատրոնն իր գործունեությունը շարունակում է Բաքվում՝ Ադրբեջանի դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդիայում։ 1994 թվականին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հրամանագրով թատրոնը դարձել է պետական[3]։

Թատրոնի ստեղծագործական կազմ

  • Մ. Կարախանով
  • Աշրաֆ Յուսուպով
  • Համիդ Իբրահիմով
  • Մ. Սակյուրով
  • Ռահիմ Աբրահիմով
  • Յունուս Նուրի
  • Զարիկ Տերյան
  • Ադրիկ Դերձակյան
  • Ասյա Շիրինյան
  • Ի. Դաղստանլի
  • Ա. Զեյնալով
  • Զ. Շահբազով
  • Ի. Հուսեյնով
  • Ա. Շահսաբախլի
  • Բ. Քալանթարլի
  • Ք․ Զիյա
  • Կ․ Հակկի
  • Ն․ Ալիխանյան
  • Ջ․ Ալիև
  • Բ․ Քալանթարլի (ռեժիսոր)
  • Ա․ Շահսաբահլի (ռեժիսոր)

Ներկայացումներ

  • Ջ․ Ջաբարլիի «Թառամած ծաղիկներ»
  • Ջ․ Ջաբարլիի «Այդն»
  • Ս․ Ռահմանի «Ալիգուլին ամուսնանում է»
  • Շ․ Կուրբանովի «Առանց քեզ»
  • Ու․ Հաջիբեկովի «Մաշադի Իբաթ»
  • Ն․ Վեզիրովի «Հաջի Գամբար»
  • Մ․ Ախունդովի «Մոլլա Իբրահիմ Խալիլ ալքիմիկ»
  • Գ․ Խուգաևի «Իմ զոքանչը»
  • Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»
  • Գ․ Բորյանի «Նույն հարկի տակ»
  • Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
  2. Հայկակակն Սովետական Հանրագիտարան, 3-րդ հատոր, էջ 566
  3. Թատրոնի ղեկավար Իֆտիխար Պիրիևի հարցազրույցը