«Լեոնիդաս I»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 72. Տող 72.
[[Կատեգորիա:Օգոստոսի 11 մահեր]]
[[Կատեգորիա:Օգոստոսի 11 մահեր]]
[[Կատեգորիա:Մ․թ․ա․480 թվականի մահեր]]
[[Կատեգորիա:Մ․թ․ա․480 թվականի մահեր]]
[[Կատեգորիա:Սպարտայի արքաներ]]

16:04, 24 Հուլիսի 2020-ի տարբերակ

Լեոնիդաս I
հին հունարեն՝ Λεωνίδας Α΄
Լեոնիդաս I-ը Թերմոպիլեի ճակատամարտի ժամանակ
Ծնվել էմ․թ․ա․ 520 թվականից առաջ
ԾննդավայրՍպարտա, Հունաստան
Մահացել էմ․թ․ա․ 480 թվական
Մահվան վայրԹերմոպիլե կիրճ, Հունաստան
ԳերեզմանՍպարտա և Tomb of Leonidas in Sparta[1]
ՔաղաքացիությունՍպարտա
Ազգությունսպարտացի
ԿրոնՀին հունական կրոն
Մասնագիտությունկառավարիչ
Գործունեությունռազմական գործիչ
ԱմուսինԳորգո[2]
ԾնողներԱնակսանդրիդ II
Զբաղեցրած պաշտոններՍպարտայի արքա
ԵրեխաներՊլիստրախ
 Leonidas I Վիքիպահեստում

Լեոնիդաս I (հին հունարեն՝ Λεωνίδας Α΄), Սպարտայի ռազմիկ-արքա, որն իշխել է մ․թ․ա․ 491-480 թվականներին։ Նա սերել է Ագիադների արքայատոհմից և եղել է 17-րդ ժառանգը։ Նրա տոհմը համարվել է Հերակլեսի և Կադմոսի ժառանգների տոհմ։ Եղել է Գորգոյի ամուսինը, որը Կլեոմենես I արքայի դուստրն էր։ Լեոնիդասը մասնակցել է հունա-պարսկան երկրորդ պատերազմում, որի ժամանակ առաջնորդել է հունական միացյալ զորքերը և զոհվել Թերմոպիլեի ճակատամարտում՝ պարսիկներից պաշտպանելով նեղ կիրճ-անցումը[3]։

Կենսագրություն

Լեոնիդաս I-ը եղել է Անակսանդրիդ II-ի 4 որդիներից 3-րդը, սակայն Կլեոմենես I-ի և Դորեիուսի մահից հետո ընդունել է արքայական իշխանությունը։

Լեոնիդասը Կլեոմենես I-ի կրտսեր եղբայրն էր և գահակալեց այն բանից հետո, երբ Կլեոմենեսը մահացավ՝ չթողնելով տղամարդկանց սերունդ

Իր գահակալման տասը տարիների ընթացքում նա ոչ մի նշանակալի բան չի արել, սակայն անմահացրել է իր անունը Թերմոպիլեի ճակատամարտում[5]: Նա 6 հազար մարտիկների (այդ թվում՝ 300 սպարտացիներից կազմված անձնական գվարդիայի) հետ պաշտպանել է Թերմոպիլե կիրճը պարսկական զորքերի հարձակումից։ Աքեմենյան Պարսկաստանի արքա Քսերքսես I-ը մ․թ․ա․ 480 թվականի ամռանը հարձակվել է Հունաստանի վրա: Նրան ընդառաջ է եկել Լեոնիդաս I-ը 300 սպարտացիներից բաղկացած ջոկատով և այլ քաղաքներից հավաքված 5620 մարտիկներով: Հույներն ամրացել են Թերմոպիլե կիրճում՝ հնարավորինս երկար այդ նեղ անցումը պաշտպանելու մտադրությամբ․ այն ամենակարճ ուղին էր, որը տանում էր դեպի երկրի խորքը։

Պարսից 200-հազարանոց բանակը երկու օր շարունակ անհաջող հարձակումներ է իրականացրել Թերմոպիլե կիրճի ուղղությամբ։ Սակայն դավաճան Էֆիալթեսը պարսկական «անմահների» ջոկատին լեռնային արահետով անց է կացրել Լեոնիդասի զորքերի թիկունք՝ վերջիններիս այնտեղից հարվածելու նպատակով։ Տեղեկանալով այդ մասին՝ Լեոնիդասը զորքի մեծ մասին ուղարկել է երկրի խորքերը, իսկ ինքն իր 300 թիկնապահների հետ մասին մնացել կիրճում։ Հայտարարելով, որ Լեոնիդասին միայնակ չեն թողնի՝ սեփական կամքով Լեոնիդասի մոտ են մնում նաև 700 ֆեսպիներ, որոնց ղեկավարն էր Դեմոֆիլան, և 400 թեբեացիներ՝ Լեոնտիադայի ղեկավարությամբ։ Լեոնիդասը գրոհել է պարսիկների վրա և անհավասար մարտում զոհվել։ Բարկացած Քսերքսես I-ը հրամայել է գտնել Լեոնիդասի մարմինը, կտրել նրա գլուխը և դնել ցցի վրա, իսկ մարմինն ամրացնել անձնական նավին։

Լեոնիդաս I-ն արվեստում

Լեոնիդաս թագավորը Վալերիո Մանֆրեդի «Սպարտացին» վեպի (բնօրինակ անվանումը՝ «Թալոսի վահան», իտալ.՝ «Lo scudo di Talos») կերպարներից մեկն է:

Լեոնիդասը Թերմոպիլեի ճակատամարտի և դրան նախորդող իրադարձությունների մասին պատմող երկու ֆիլմերի գլխավոր կերպարն է: Այդ ֆիլմերն են 1962 թվականին նկարահանված «300 սպարտացիները», որտեղ նրա դերակատարը եղել է Ռիչարդ Էգանը և 2006 թվականին նկարահանված «300 սպարտացիները», որտեղ նրան մարմնավորել է Ջերարդ Բաթլերը:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Παυσανίας 3.14.1 // Description of Greece (հին հունարեն.)
  2. Morris, 25
  3. Robert Chambers, Book of Days
  4. Հերոդոտոս. Պատմություն (գիրք VII, գլուխ 205).
  5. Oman, Charles (1898). «The death of Leonidas». A History of Greece from the Earliest Times to the Death of Alexander the Great. Longmans, Green, and Company. էջեր 199–206.

Գրականություն

  • Herodotus, Herodotus, with an English translation by A. D. Godley. Cambridge. Harvard University Press. 1920.
  • Jones, A. H. M. Sparta, New York, Barnes and Nobles, 1967
  • Morris, Ian Macgregor, Leonidas: Hero of Thermopylae, New York, The Rosen Publishing Group, 2004.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդաս I» հոդվածին։