«Արթուր Շոպենհաուեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Հետ է շրջվում 649142 խմբագրումը, որի հեղինակն է՝ Vacio (քննարկում) - սխալմամբ ստացվեց
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: za:Arthur Schopenhauer
Տող 122. Տող 122.
[[vi:Arthur Schopenhauer]]
[[vi:Arthur Schopenhauer]]
[[yo:Arthur Schopenhauer]]
[[yo:Arthur Schopenhauer]]
[[za:Arthur Schopenhauer]]
[[zh:亚瑟·叔本华]]
[[zh:亚瑟·叔本华]]
[[zh-min-nan:Arthur Schopenhauer]]
[[zh-min-nan:Arthur Schopenhauer]]

04:20, 12 Մայիսի 2012-ի տարբերակ

Արթուր Շոպենհաուեր

Արթուր Շոպենհաուեր (գերմ. Arthur Schopenhauer, 1788թ., փետրվար 22, Դանցիգ - 1860թ. սեպտեմբերի 21, Մայնի Ֆրանկֆուրտ), գերմանացի փիլիսոփա, գրող։ Կանտի ամենահայտնի աշակերտը։ Իռացիոնալիզմի հիմնադիր հայրերից է: Առաջինն էր գերմանախոս միջավայրում, որ համոզված էր, որ աշխարհը հիմված է «Անբնական սկզբունքի» հիման վրա:


Կյանքն ու ստեղծագործությունը

Արթուր Շոպենհաուերը ծնվել է Դանցիգում, որը Գերմանիայում ազատ գոտի էր։ Նրա հայրը՝ Ֆլորիս Շոպենհաուերը ծագում էր առևտրականների դինաստիայից, իսկ մայրը՝ Յոհաննա Շոպենհաուերը հետագայում հայտնի գրող էր։

  • 1793–ին Շոպենհաուերների ընտանիքը լքում է Դանցիգը և տեղափոխվում է Համբուրգ։ Պատանի Արթուրին հայրը ուղարկում է Համբուրգի մասնավոր դպրոց, մտադրվելով, որ տղան դառնալու է առևտրական։ Երիտասարդ Արթուրը՝ ցուցաբերելով բացառիկ ընդունակություններ՝ խնդրում է հորը իրեն ուղարկել գիմնազիա։
  • 1803–1804 թթ Մի քանի շաբաթ Ուիմբլդոնում անգլերեն ուսումնասիրելուց հետո Շոպենհաուերը ճամփորդում է Հոլլանդիա, Անգլիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ավստրիա, Շլեզիեն, և Պրուսսիա։
  • 1807թ–ին Շոպենհաուերը աշակերտում է Գոթա քաղաքի գիմնազիայի տնօրենի Դորինգին, իսկ 1809–ին աշակերտում է Ֆրանց Պասսովին։ Չափահաս Շոպենհաուերը՝ ստանալով հոր ժառանգության իր չափաբաժինը (հայրը՝ չպարզված հանգամանքներում զոհվում է պատահարից 1805թ.) ֆինանսապես անկախանում է։
  • 1809թ–ն Շոպենհաուերը Գյոթթինգենի համալսարանում ուսանում է բժշկություն, որը սակայն շուտով թողնում է՝ փիլիսոփայությանը նվիրվելու նպատակով։
  • 1813թ–ին Շոպենահաուերը ստանում է դոկտորի կոչում Յենայի համալսարանում, իր «Բավարար պատճառի սկզբունքի քառակի արմատի մասին» (գերմ. «Ueber die vierfache Wurzel des Satzes vom zureichenden Grunde») աշխատության համար։ Աշխատություն, որի առաջին ընթերցողներից է հանդիսանում Գյոթեն։ Շոպենհաուերը լայն շփումների մեջ է լինում Գյոթեի հետ, որը շատ է գնահատում Շոպենհաուերին։ Ֆրիդրիխ Մայերի շնորհիվ Շոպենհաուերը ծանոթանում է հնդկական Բրահմանիզմ փիլիսոփայության հետ։
  • 1815թ–ին հրատարակում է իր ինքնուրույն գույնի տեսությունը «Տեսողության և գույների մասին» վերնագրով։
  • 1818թ–ին Շոպենհաուերը ստեղծում է իր հիմնական աշխատությունը՝ «Աշխարհը իբրև կամք և պատկերացում», որը հրատարակում է Ֆրիդրիխ Առնոլդ Բրակհաուզը։

Փիլիսոփայական հայացքները

Իր փիլիսոփայական հայացքները Շոպենհաուերը շարադրել է "Աշխարհը որպես կամք և պատկերացում" աշխատությունում: Գոյություն ունեցող(գոյի) հոգևոր հիմքը, ըստ նրա համարվում է ինչ-որ անգիտակցական սկիզբ, որը ներառում է կամք և պատկերացում: Աշխարհը ներկայանում է որպես կույր "կամք կյանքի նկատմամբ", որը ի հայտ է գալիս"օբյեկտիվացման" անվերջանալի բազմության մեջ: Ամեն մի օբյեկտիվացմանը հատուկ է ձգտումը բացարձակ իշխանության, ինչն արտահայտվում է անընդմեջ շարունակվող "բոլորի պատերազմը բոլորի դեմ" բանաձևի մեջ: Օբյեկտիվ կամքի զարգացման բարձրագույն աստիճանը համարվում է մարդը, որը օժտված է բանական իմացությամբ: Յուրաքանչյուր ճանաչող սուբյեկտ ճանաչում է իրեն իր ողջ կամքով կյանքի հանդեպ, իսկ մյուս բոլոր անհատներին ճանաչում է որպես կախյալ իր էությունից, ինչը հանգեցնում է մարդու անսահման էգոիզմին: Պետությունը ըստ Շոպենհաուերի, չի ոչնչացնում այդ էգոիզմը, այլ միայն հավասարակշռում է մարդկանց կամքերը: Ընդգծելով երջանկության էությունը և տառապանքների անխուսափելիությունը, որոնք արմատավորված են կյանքի նկատմամբ կամքի և հավերժ անբավարարվածության մեջ՝ Շոպենհաուերը գոյություն ունեցող աշխարհը համարում է "վատագույնը հնարավորներից":

«Կամքի ազատություն»

Հիմնական հարցը, որ արծարծվում է այս աշխատանքում, կայանում է հետևյալում. հնարավո՞ր է արդյոք մարդկային կամքի ազատության հիմնավորումը բխեցնել ինքնագիտակցությունից: Այս միանգամայն կարևոր, լուրջ և բարդ հարցին պատասխանելու համար նախ և առաջ ճիշտ է հստակեցնել հիմնական հասկացությունները, օրինակ թե ի՞նչ է ազատությունը: Ստույգ դիտարկման դեպքում ազատությունը հասկացվում է որպես բացասական երևույթ: Դա բացատրվում է նրանով, որ ազատություն ասելով առաջին հերթին հասկանում ենք ցանկացած խոչընդոտի բացակայություն: Ազատության հասկացությունը ունի միանգամայն տարբեր 3 ձևեր՝

  • ֆիզիկական
  • ինտելեկտուալ
  • բարոյական

Ֆիզիկական ազատությունը, ենթադրում է ցանկացած տիպի նյութական խոչընդոտների բացակայություն: Դրա համար մենք ասում ենք՝ ազատ մտահորիզոն, ազատ տարածություն, ազատ տեղ, գետի ազատ հոսք, եթե այն շրջապատված չէ սարերով և այլն: Նույնիսկ ազատ ապրելը, ազատ հրատարակությունը նշանակում են ծանր պայմանների բացակայություն, որոնք սովորաբար ուղեկցում են դրանց: Սակայն Շոպենհաուերը գտնում է, որ ազատության հասկացությունը ամենից հաճախ մեր մտքերում պատկանում է կենդանի էակներին, որոնք տարբերվում են նրանով, որ նրանց գործողությունները բխում են իրենց իսկ կամքից, տարերային, որի պատճառով էլ նյութական խոչընդոտների բացակայության դեպքում նրանց համարում են ազատ: Այսպիսով, ֆիզիկական նշանակությամբ ազատությունը ենթադրում է այն, որ կենդանի էակները շարժվում և գործում են միայն և բացառապես իրենց սեփական կամքով: Այս դեպքում այն ամենը, ինչ կարող է ազդել կամքի վրա, հաշվի չի առնվում: Քանի որ ազատության հասկացությունը իր նախասկզբնական անմիջական և հետևաբար հանրահայտ նշանակությամբ հանգեցվում է հնարավորությունների հարցին: Դրա համար էլ ասում են՝ " թռչունն ազատ է օդում, գազանն՝ անտառում": Ըստ Շոպենհաուերի, "ազատ ժողովուրդ" ասելով հասկանում ենք այն ժողովրդին, որը կառավարվում է օրենքներով, որը ստեղծել է հենց ինքը, քանի որ միայն այս դեպքում է, որ նա հետևում է իր սեփական կամքին: Դրա համար քաղաքական ազատությունը պետք է դիտել որպես ֆիզիկական ազատություն: Ի տարբերություն ֆիզիկական ազատության, ինտելեկտուալ և բարոյական ազատություններն ունեն փիլիսոփայական իմաստ: Ֆիզիկական ազատությունը վերաբերում է միայն նյութական խոչընդոտներին: Բայց լինում են նաև այլ դեպքեր, երբ մարդը, չունենալով նյութական արգելքներ, որոշ դրդապատճառներից ելնելով, օրինակ՝ խոստումներ, վտանգ, սպառնալիքներ և այլն, ստիպված վարվում է այնպես , ինչպես չէր վարվի իր կամքով: Հարց է ծագում. արդյոք այս դեպքում ազա՞տ է մարդը: Ինտելեկտը կամ ճանաչողական ընդունակությունը դրդապատճառային միջավայր է, որի միջոցով այդ դրդապատճառները ազդում են կամքի վրա: Երբ այդ միջավայրը գտնվում է նորմալ վիճակում, ճիշտ է իրականացնում իր ֆունկցիաները և կամքին հնարավորություն է ընձեռում ընտրելու դրդապատճառները այնպիսի ձևով, ինչպիսին դրանք կան ռեալ կյանքում: Այս դեպքում մարդն ինտելեկտուալ առումով ազատ է, այսինքն նրա արարքները ներկայանում են որպես նրա կամքի ռեակցիայի մաքուր արդյունք դրդապատճառների վրա: Ինտելեկտուալ ազատությունը վերջանում է այն ժամանակ, երբ

  • դրդապատճառային միջավայրը կամ ճանաչողական ընդունակությունը միշտ կամ որոշ ժամանակով կորցնում է կամ
  • առանձին դեպքերում արտաքին հանգամանքները խեղաթյուրում են դրդապատճառների էությունը:

Շոպենհաուերը գտնում է, որ առաջին դեպքը լինում է այն ժամանակ, երբ մարդը հոգեկան հիվանդ է, սպիտակ տենդի մեջ է, քնաթաթախ վիճակում է կամ արատավոր է, իսկ երկրորդ դեպքում՝ երբ մարդն անմեղ մոլորության մեջ է, օրինակ, երբ հացի փոխարեն դեղ են տալիս կամ գիշերով սպանում եք սենյակ մտնող ծառային՝ կարծելով, թե հանցագործ է մտել և այլն: Երկու դեպքերում էլ դրդապատճառները խեղաթյուրված են, ինչի հետևանքով կամքը չի կարող կայացնել այնպիսի որոշում, որը համապատասխաներ ինտելեկտին: Դա է պատճառը, որ նման դեպքերում հանցագործությունները օրենքով չեն պատժվում: Քանի որ օրենքները ելնում են ճիշտ դրույթներից՝ կամքը բարոյապես ազատ չէ: Օրենքը, ինչպես և բարոյականությունը, գործ ունի միայն կամքի հետ: Միայն կամքն է ներկայացնում մարդուն, ինտելեկտը ընդամենը կամքի օրգան է:

«Բարոյականության հիմքերը»

Որտե՞ղ պետք է փնտրել բարոյականության հիմքերը և աղբյուրները: Արդարությունն, ըստ Շոպենհաուերի, որպես հիմք և աղբյուր, ունի կարեկցության զգացումը կամ խղճահարությունը: Բայց, իհարկե, դա շատ քիչ է արդարության նման ազատ բարեգործի համար: Արդարությունը իրականացվում է մարդկանց միջև և դրսևորվում է միայն ցնցող բացառության ձևով: Անարդարություն և արդարություն հասկացություններն անկախ են ցանկացած օրենսդրությունից և նախորդում են դրան: Իրավունքի մասին ուսմունքը բարոյականության մի մասն է, ուր թվարկվում են այն արարքները, որոնք չպետք է կատարել, եթե չես ցանկանում վնասել ուրիշին, այսինքն կատարել անարդարություն: Այս դեպքում բարոյականությունն ունի ակտիվ կողմ, իսկ օրենսդրությունն օգտագործում է այդ նույն արարքները, որպես անտանելի, անարդարացի արարք տուժվողի համար: Քրիստոնեական բարոյականությունն ավելի բարձր է Եվրոպայում երբևէ գոյություն ունեցած բոլոր այլ կրոնների բարոյականությունից, այսպես է գտնում Շոպենհաուերը: Ով գնում է մահվան հանուն հայրենիքի, ազատվում է մոլորությունից, որը սահմանափակում է իր գոյությունը սեփական անձով: Նա իր սեփական էությունը տարածում է իր հայրենակիցների վրա, որոնց մեջ նա դեռ երկար կապրի, նույնիսկ գալիք սերունդների մեջ, և այդ անձը մահվանը նայում է որպես մի ակնթարթ, որը չի ընդհատում տեսողությունը: Յուրաքանչյուր մարդու մեջ կուտակված է հսկայական էգոիզմ, որը հեշտությամբ կարող է անցնել ճշտի սահմանը, որի մասին փոքր մասշտաբով վկայում է առօրյա կյանքը, իսկ մեծ մասշտաբով՝ պատմության յուրաքանչյուր էջ: Ըստ Շոպենհաուերի, բացի էգոիզմից մարդու մեջ առկա է չարության, ատելության, բարկության, նախանձի պաշար, որոնք կուտակվելով, ինչպես օձի ատամի թույնը, սպասում են հարմար պահի, որ դուրս գան տարածության մեջ և գործեն ինչպես թոկից փախած սատանան: Մարդը միակ կենդանին է, որը տառապանք է պատճառում մարդուն, առանց որևէ հետին նպատակի, բացի վնասելուց: Մարդկային հասարակությունը հիմնվում է ատելության, վախի կամ զայրույթի հակազդեցության վրա: Ատելությունը մարդու մեջ հեշտությամբ կարող է մարդուն դարձնել մարդասպան, եթե չլիներ վախի զգացումը, մյուս կողմից միայն վախը ցանկացած մեկին կարող էր դարձնել հեգնանքի զոհ կամ խաղալիք, եթե չլիներ զայրույթը, որպես պահակ: Սակայն, ըստ Շոպենհաուերի, մարդկային բնության մեջ ամենավատ գիծը, այնուամենայնիվ, չարությունն է, որը սերտ բարեկամական կապի մեջ է դաժանության հետ:

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Հայերեն թարգմանություններ