«Հարավային կղզի (Նոր Զելանդիա)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Արտաքին հղումներ: փոխարինվեց: → {{Կատեգորիա չկա}}
Տող 22. Տող 22.


{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}

{{Կատեգորիա չկա}}

10:18, 23 Հուլիսի 2020-ի տարբերակ

Բնակավայր
Հարավային կղզի
անգլ.՝ South Island[1]
մաորի՝ Te Waipounamu[1]
ԵրկիրՆոր Զելանդիա Նոր Զելանդիա
Մակերես150 437 կմ²
Բնակչություն1 115 800 մարդ (հունիս 2017)
Ժամային գոտիUTC+12 և UTC+13
Հարավային կղզի (Նոր Զելանդիա) (Նոր Զելանդիա)##
Հարավային կղզի (Նոր Զելանդիա) (Նոր Զելանդիա)

Հարավային կղզի (անգլ.՝ South Island, մաորի՝ Te Wai-pounamu, Տե-Վաի-Պոունամու, 1840-ական թվականներին նաև Նոր Մանսթեր), Նոր Զելանդիայի ամենամեծ կղզին (ըստ մեծության՝ երկրորդը Հյուսիսային կղզին է):

Աշխարհագրություն

Կղզու մակերեսը 150 437կմ² է[2]: Ըստ իր մեծության՝ աշխարհի 12-րդ կղզին է:

Կուկի նեղուց՝ նեղուց, որը Հարավային և Հյուսիսային կղզիները բաժանում է իրարից:

Հարավային կղզու երկաթգծային քարտեզ (ներառյալ՝ չգործողները)

Արևմտյան ափի երկայնքով ձգվում է Հարավային Ալպեր լեռնաշղթան: Այստեղ է գտնվում ձյունապատ Կուկի լեռը, որը Նոր Զելանդիայի ամենաբարձր կետն է (3724 մ): Այս կղզու 18 պիկերը 3000 մետրից ավելի բարձրություն ունեն: Լեռներում հաշվվում է 360 սառցադաշտ, որոնցից խոշորագույնները Թասմանի, Ֆրանց-Իոսիֆի, Ֆոքսի սառցադաշտերն են: Պլեյստոցենային սառցե դարաշրջանում սառցադաշտերը մեծ հզորություն ունեին, անընդհատ գահավիժում էին դեպի Քենթբերիսկի հարթավայր և զբաղեցնում էին ժամանակակից Օտագո պրովինցիայի հարավի զգալի մասը: Այս շրջաններին բնորոշ են U-աձև հովիտները, խիստ մասնատված ռելիեֆը և սառը լճերը, որոնք ձգվածձև ունեն (Տե-Անաու, Մանապոուրի, Ուակատիպու և Հավեա): Այստեղ է գտնվում նաև Նոր Զելանդիայի ամենաբարձր ջրվեժներից մեկը՝ Սազերլենդը, որն ունի 580 մ բարձրություն:

Այստեղ տեղակայված են այնպիսի էնդեմիկ տեսակների արեալներ, ինչպիսին է կեա (Nestor notabilis) թութակը:

Բնակչություն

2010 թվականի տվյալների համաձայն՝ այստեղ բնակվում է 1 038 600 մարդ, որը կազմում է ողջ Նոր Զելանդիայի բնակչության մոտավորապես 24 %-ը: Ամենախոշոր քաղաքները Քրայստչերչը և Դանիդինն են:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային կղզի (Նոր Զելանդիա)» հոդվածին։