«Ձեռնարկատեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ →‎Ծանոթագրություններ: փոխարինվեց: → {{Կատեգորիա չկա}}
Տող 51. Տող 51.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

{{Կատեգորիա չկա}}

10:11, 23 Հուլիսի 2020-ի տարբերակ

Ձեռնարկատեր (անգլ.՝ Entrepreneur), ծառայությունների մատուցման, առևտրի կամ արտադրության ձևով շահույթ ստանալու նպատակով իր գործն ունեցող անձ[1][2][3]:

Ձեռնարկատերը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձն է: Յուրաքանչյուր գործարար կարող է ունենալ իր սեփական բիզնեսը, կամ կարող է օգնել այլ գործարարների՝ ստեղծելու իրենց բիզնեսը: Անգլալեզու պետություններում և երկրներում կիրառվում է գործարար բառը (բիզնեսմեն, գործի մարդ):

Տերմինաբանություն

Առաջին անգամ «գործարար» (entrepreneur) հասկացությունը մտցրել է ֆրանսիացի տնտեսագետ Ռիչարդ Կանտիլյոնը մոտ 1720 թվականին։ Ռ. Կանտիլյոնը երևույթը այսպես է բնորոշել. «Գործարարը անորոշ, ոչ ֆիքսված եկամուտ ունեցող մարդն է, որն ուրիշի ապրանքները ձեռք է բերում հայտնի գնով, իսկ իր ապրանքը վաճառում է այն գնով, որը իրեն դեռ անհայտ է»:

Ժան-Բատիստ Սեյը մոտ 1800 թվականին գործարարի մասին գրել է հետևյալը. «Անտրեպրենյորը (գործարար) տնտեսական ռեսուրսները փոքր արտադրողականության ոլորտից տեղափոխում է մեծ արտադրողականության ոլորտ և քաղում պտուղները»[4]:

Ֆ. Ա. Բրոկհաուզի և Ի. Ա. Էֆրոնի տնտեսական բառարանում ձեռնարկությունը ենթադրում է «այնպիսի տնտեսություն, որի վարումը նախատեսված է եկամուտների կորզման համար, ապրանքների իրացման, վաճառքի կամ փոխանակման ձևով: Այս հատկանիշով ձեռնարկությունը տարբերվում է տնտեսության բնական ձևերից, որոնցում արտադրությունը նախատեսված է անմիջականորեն տնտեսության անդամների պահանջների բավարարման համար։ Մաքուր տեսքով տնտեսության բնական ձևերը հանդիպում են ավելի ու ավելի քիչ, քանի որ տնտեսություններն աստիճանաբար ավելի ու ավելի են ներգրավվում փոխանակման համակարգում»։

Գ. Կիպերմանի խմբագրած «Հայտնի բառարանում» (1991 թվական) գրված է. «Ձեռնարկությունը գործուն միջոցներից մեկն է, որն օգնում է խթանել բարձր արտադրողականության աշխատանքը, տնտեսական մոտիվացիան։ Իսկական տերը միշտ գործարար է, խոսքը առանձին քաղաքացու մասին լինի թե աշխատանքային կոլեկտիվի մասին»:

«Ձեռնարկատիրության և բիզնեսի հոգեբանություն» դասագրքում (Յու. Վ. Շչերբատիխ) տրվում է ձեռնարկատիրոջ սահմանումը որպես «որոշակի անձնական պահեստով մարդ, որը շահույթ ստանալու իր ձգտման մեջ ինքնուրույն ընտրում է տնտեսական գործունեության եղանակը, գույքային պատասխանատվություն է կրում դրա արդյունքների համար և իր գործունեության առաջին փուլում համատեղում է կապիտալի սեփականատիրոջ, վարձու կառավարչի և աշխատողի գործառույթները»:

Մեծ տնտեսական բառարանում (Հ. Ազրիլիյանի ընդհանուր խմբագրությամբ) նշվում է, որ «գործարարը անձ է, որն զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, միջոցներ է հայթայթում ձեռնարկության կազմակերպման համար և դրանով իսկ իր վրա է վերցնում ձեռնարկատիրական ռիսկը։ Ձեռնարկատիրական նախաձեռնությունը արտադրության և իրացման կառավարման ձև է, որը ներառում է նոր մրցունակ գաղափարների մշակում, որպես շարունակական գործընթաց, առավել արդյունավետ գաղափարների օպերատիվ ներդրում և նոր տեխնոլոգիայով ստացված նոր արտադրանքի հնարավորինս արագ ու արդյունավետ իրացման միջոցառումների համակարգի կազմակերպում»:

Ս. Օժեգովը «Ռուսաց լեզվի բառարանում» գրել է. «գործարարը կապիտալիստ է, ձեռնարկության սեփականատերը, խոշոր գործիչ, ձեռներեց և գործնական մարդ»:

Տ. Կրայուխինի և Է. Մինաևի խմբագրած «Գործարար մարդու գրքում» ասվում է. «գիտական ձեռներեցությունը հնարավոր մեծ շահույթ ստանալու նպատակով գիտատեխնիկական արտադրանքի ստեղծման և ծառայությունների մատուցման ոլորտում գործունեության ձևն է»:

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Հովարդ Սթիվենսոնը «Հայացք ձեռներեցությանը» հոդվածում գրել է. «Ձեռներեցությունը կառավարելու գիտություն է, որի էությունը մենք կարող ենք ձևակերպել հետևյալ կերպ. հետամուտ լինելով հնարավորություններին՝ առանց հաշվի առնելու այն ռեսուրսները, որոնք այս պահին գտնվում են մեր վերահսկողության տակ»:

Ձեռնարկատերը առաջին հերթին մի մասնագետ է, որը միշտ չէ, որ դիպլոմավորված, սեփական գործունեության կառավարմամբ զբաղվող անձ է: Ի տարբերություն այլ կառավարիչների, գործարարի նպատակն է շահույթ ստանալ իր համար կամ այն համասեփականատերերի խմբի համար, որի մեջ մտնում է:

Ձեռնարկատիրոջ գործունեության մեջ մտնում է[5].

ա) տնտեսական վիճակի վերաբերյալ իրազեկումը,

բ) բոլոր նախնական նկատառումները, որոնք անհրաժեշտ են տնտեսական արտադրության գործընթացում, այլ կերպ ասած՝ տնտեսական հաշվարկ կատարելու համար:

գ) կամքի ակտ, որի միջոցով բարձրագույն կարգի բարիքները (իսկ զարգացած հարաբերությունների դեպքում՝ շրջանառություն, որտեղ ցանկացած տնտեսական սովորական օգուտ կարելի է փոխանակել մեկ այլ բանի հետ, ընդհանրապես՝ բարիքի հետ) նախատեսված են որոշակի արտադրության համար:

դ) արտադրական գործընթացի պլանի հնարավոր ավելի տնտեսական իրագործման դիտարկումը:

Սոցիալական ձեռնարկատեր

Սոցիալական ձեռնարկատերը կարող է ստեղծել և կառավարել ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային կազմակերպություններ, սակայն դրանց գոյությունը պայմանավորված է որոշակի սոցիալական առաքելության իրականացմամբ: Անհրաժեշտ սոցիալական փոփոխություններ կատարելու համար անհատին անհրաժեշտ է ունենալ նախաձեռնողականություն և պաշտպանել այլ մարդկանց շահերը։[6]

Անհատական որակներ, որոնք տարբերում են սոցիալական գործարարին սովորական ձեռնարկատիրոջից[7].

  • Սոցիալական վարք. ուրիշների բարեկեցության և իրավունքների մասին հոգալը, նրանց այս կամ այն ձևով օգուտ բերելու ձգտումը,
  • Քաղաքացիական մոտիվացիա. պատրաստակամություն աջակցելու իր կազմակերպությանը՝ դուրս գալով ծառայողական պարտքի շրջանակներից (այս որակը կարևոր է ավելի մեծ չափով կորպորատիվ սոցիալական ձեռներեցությանը)
  • Անձի ակտիվություն. նախաձեռնությունը իր ձեռքը վերցնելու հնարավորություն՝ հանգամանքները փոփոխելով դեպի լավը:

Սոցիալական գործարարից պահանջվող հմտությունների մեջ ներառվում են[8].

  • ձևափոխական հմտություններ՝ առաջնորդություն, հրամանատարական կազմավորում, փոփոխությունների կառավարում,
  • տրանսակցիոն հմտություններ՝ կազմակերպել արդյունավետ թիմ, վերահսկել կամավորների աշխատանքը և պահել նրանց,
  • հանրային աշխատանքի հմտություններ՝ ինքնուսուցում, շահագրգիռ կողմի որոնում և նրա ներկայացուցիչների հետ աշխատանք, մարքեթինգ:

Գրականություն

  • Экономика и управление социальной сферой: Учебник для бакалавров / Е.Н. Жильцова, Е.В. Егорова. — М : Издательско-торговая корпорация «Дашков и К°», 2015. — ISBN 978-5-394-02423-8.

Ծանոթագրություններ

  1. Райзберг Б. А., Лозовский Л. Ш., Стародубцева Е. Б. Современный экономический словарь. 5-е изд., перераб. и доп. — М.: Инфра-М, 2007. — 495 с.
  2. Борисов А. Б. Большой экономический словарь. — М.: Книжный мир, 2003. — 895 с.
  3. Щербатых Ю. В. Психология предпринимательства и бизнеса. — СПб.:Питер, 2009. — 304 с.
  4. Закон Парето или Принцип 80-20. (Р. Кох)
  5. Карл Менгер Избранные работы. — Москва: Издательский дом "Территория будущего", 2005.
  6. Жильцова, Егорова, 2015, էջ 184
  7. Жильцова, Егорова, 2015, էջ 187—188
  8. Жильцова, Егорова, 2015, էջ 188—189