«Սև ծով»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.2+) (Ռոբոտը փոփոխում է․: diq:Deryayo Siya |
չ Ռոբոտը հեռացնում է․: zh-min-nan:Ó͘-hái |
||
Տող 14. | Տող 14. | ||
{{Link FA|sl}} |
{{Link FA|sl}} |
||
⚫ | |||
[[ab:Амшын Еиқәа]] |
[[ab:Амшын Еиқәа]] |
||
Տող 151. | Տող 153. | ||
[[vi:Biển Đen]] |
[[vi:Biển Đen]] |
||
[[war:Itom nga Dagat]] |
[[war:Itom nga Dagat]] |
||
⚫ | |||
[[yi:שווארצער ים]] |
[[yi:שווארצער ים]] |
||
[[yo:Òkun Dúdú]] |
[[yo:Òkun Dúdú]] |
||
[[zh:黑海]] |
[[zh:黑海]] |
||
[[zh-min-nan:O͘-hái]] |
|||
[[zh-yue:黑海]] |
[[zh-yue:黑海]] |
00:29, 10 Մայիսի 2012-ի տարբերակ
Սև ծով — Ատլանտյան օվկիանոսի ներքին ծով Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի և մասամբ ճանաչված Աբխազիայի ափերի մոտ։ Կերչի նեղուցով միանում է Ազովի ծովին, Բոսֆորի նեղուցով` Մարմարա ծովին և այնուհետև Դարդանելի նեղուցով` Էգեյան և Միջերկրական ծովին։ Մակերեսը` 422 հազար կմ քառակուսի։ Առավելագույն խորությունը` 2210 մետր։ Առավել խոշոր ծոցերը` Կարկինտսկի, Կալամիտսկի, Դնեստրի, և Դնեպրի-Բուգի լիմաները` հյուսիս-արևմտյան ափերի մոտ, Սինուպի և Սամսունի` հարավային ափերի մոտ։ Ծովն են թափվում Դանուբ, Դնեստր, Հարավային Բուգ, Դնեպր, Ռիոն, Կզըլ Իրմակ խոշոր գետերը։ Ավելի քան 150 մետր խորության մեջ ջուրը վարակված է ծծմբաջրածնով. մեծ խորություններում կենդանի օրգանիզմներ չկան (բացի բակտերիաներից)։ Առավել խոշոր նավահանգիստները` Օդեսա, Իլյիչովսկ, Նովոռոսիյսկ, Տուապսե, Փոթի, Բաթում, Կոստանցա, Բուրգաս, Վառնա, Տրաբիզոն, Սամսուն, Զոնգուլդակ։[1]
Անվանումը
Մ.թ.ա. 6-5-րդ դարերի առաջին հույն ծովագնացները ծովն անվանել են Աքսենյոս (Աքսինյան Պոնտոս «Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Մելաս («Սև ծով»)` նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները և դժվարությունները։ Մեր թվարկության սկզբներին հույները, արդեն ծովը յուրացնելով, նրա ափերին գաղութներ հիմնելուց հետո, այն վերանվանեցին Եվքսենյոս (Եվքսինյան Պոնտոս «Հյուրընկալ ծով»)։ Անանիա Շիրակացին (7-րդ դար) այս ծովը հիշատակում է «Պոնտոս» և «Պոնտական ծով» անուններով։ 9-րդ դարում երևան է եկել «Ռուսական ծով» անվանումը (այս անվանումը հիշատակվել է ռուսական տարեգրություններում և նշվել քարտեզների վրա մինչև 13-15-րդ դարերը)։ 15-16-րդ դարերում թուրքերը, զավթելով Մերձսևծովյան շրջանը, ծովն անվանել են Կարա Դենիզ («Չար (սև) ծով»` ոչ միայն այն պատճառով, որ եղել է մրրկածուփ ու վտանգավոր, այլև, հնարավոր է, նաև թուրք նվաճողներին Մերձսևծովյան շրջանի ժողովուրդների ցույց տված դիմադրության պատճառով)։ Ծովի անվանման առաջացման մեկ այլ վարկած կապված է աշխարհի կողմերը գույներով նշելու հետ։ Ասիայի ժողովուրդների շատ լեզուներով սև գույնը նշանակում է հյուսիս։ Այսպիսով, Սև ծովը «Հյուսիսային ծով» է։[1]
Աղբյուրներ
|