«XX արքայատոհմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 19. Տող 19.
Ռամսես XI-ի կառավարման ժամանակ, ով XX արքայատոհմի վերջին ղեկավարն էր, Ամոնի գերագույն քուրմ Հերիհորի ձեռքում հայտնվել էին բոլոր բարձրագույն պաշտոնները՝ [[վեզիր]]ները և եգիպտական բանակի գլուխները<ref name="Восток" />:
Ռամսես XI-ի կառավարման ժամանակ, ով XX արքայատոհմի վերջին ղեկավարն էր, Ամոնի գերագույն քուրմ Հերիհորի ձեռքում հայտնվել էին բոլոր բարձրագույն պաշտոնները՝ [[վեզիր]]ները և եգիպտական բանակի գլուխները<ref name="Восток" />:


Ավանդաբար համարվում է, որ Ռամսես XI-ի մահից հետո հարավային Եգիպտոսում իշխանությունը հայտնվել է Գերագույն քրում Հերիհորի ձեռքում, որն իրեն փարավոն է հռչակել՝ ձևավորելով անկախ քրմական պետություն: Ընդ որում նրա իշխանությունը [[Նեղոսի դելտա|Դելտայում]] չճանաչվեց, այնտեղ ձևավովեց [[XXI արքայատոհմ]]ը, որը ղեկավարվում էր [[Թանիս]]ից: Արդյունքում Եգիպտոսը որպես միասնական պետություն դադարեց գոյություն ունենալ, սկսվեց Հին եգիպտական պատմության այն շրջանը, որը կոչվում է «Երրորդ անցումային շրջան»<ref name="Восток" /><ref>{{книга|автор=Брэстед Дж. Г.|заглавие=История Египта с древнейших времен до персидского завоевания|том=1|страницы=205—206}}</ref>. В то же время историк [[И. А. Стучевский]] выдвинул гипотезу, по которой Херихор был провозглашён фараоном ещё при жизни Рамсеса XI, поскольку он умер к 25 году правления Рамсеса XI, когда его на посту верховного жреца Амона сменил [[Пианх]]<ref>{{книга|автор=Стучевский И. А.|заглавие=Рамсес II и Херихор|страницы=145—146, 151—158}}</ref>: Միևնույն ժամանակ պատմաբան Ի. Ա. Ստուչևսկին առաջ է քաշել այն վարկածը, ըստ որի Հերիհորը փարավոն է հռչակվել դեռևս Ռամսես XI-ի կենդանության օրոք, քանի որ նա մահացել է Ռամսես XI-ի կառավարման 25-րդ տարում, երբ նրան փոխարինեց Պիանխը<ref>{{книга|автор=Стучевский И. А.|заглавие=Рамсес II и Херихор|страницы=145—146, 151—158}}</ref>: Ըստ Ստուչևսկու՝ Հերիհորի մահից հետո նրա որդի Պիանխը չէր համարձակվել ընդունել Փարավոնի տիտղոսը, քանի որ նրա հակառակորդն էր Ստորին Եգիպտոսի կառավարիչ Նեսուբանեբջեդը: Միայն Պիանխի որդի՝ Փինեջեմ I-ը սկսեց նորից օգտագործել թագավորական տիտղոսը<ref>{{книга|автор=Стучевский И. А.|заглавие=Рамсес II и Херихор|страницы=178—179}}</ref>:
Ավանդաբար համարվում է, որ Ռամսես XI-ի մահից հետո հարավային Եգիպտոսում իշխանությունը հայտնվել է Գերագույն քրում Հերիհորի ձեռքում, որն իրեն փարավոն է հռչակել՝ ձևավորելով անկախ քրմական պետություն: Ընդ որում նրա իշխանությունը [[Նեղոսի դելտա|Դելտայում]] չճանաչվեց, այնտեղ ձևավովեց [[XXI արքայատոհմ]]ը, որը ղեկավարվում էր [[Թանիս]]ից: Արդյունքում Եգիպտոսը որպես միասնական պետություն դադարեց գոյություն ունենալ, սկսվեց Հին եգիպտական պատմության այն շրջանը, որը կոչվում է «Երրորդ անցումային շրջան»<ref name="Восток" /><ref>{{книга|автор=Брэстед Дж. Г.|заглавие=История Египта с древнейших времен до персидского завоевания|том=1|страницы=205—206}}</ref>. В то же время историк [[И. А. Стучевский]] выдвинул гипотезу, по которой Херихор был провозглашён фараоном ещё при жизни Рамсеса XI, поскольку он умер к 25 году правления Рамсеса XI, когда его на посту верховного жреца Амона сменил [[Пианх]]<ref>{{книга|автор=Стучевский И. А.|заглавие=Рамсес II и Херихор|страницы=145—146, 151—158}}</ref>: Միևնույն ժամանակ պատմաբան Ի. Ա. Ստուչևսկին առաջ է քաշել այն վարկածը, ըստ որի Հերիհորը փարավոն է հռչակվել դեռևս Ռամսես XI-ի կենդանության օրոք, քանի որ նա մահացել է Ռամսես XI-ի կառավարման 25-րդ տարում, երբ նրան փոխարինեց Պիանխը<ref>{{книга|автор=Стучевский И. А.|заглавие=Рамсес II и Херихор|страницы=145—146, 151—158}}</ref>: Ըստ Ստուչևսկու՝ Հերիհորի մահից հետո նրա որդի Պիանխը չէր համարձակվել ընդունել Փարավոնի տիտղոսը, քանի որ նրա հակառակորդն էր Ստորին Եգիպտոսի կառավարիչ [[Նեսուբանեբջեդ]]ը: Միայն [[Պիանխ]]ի որդի՝ [[Փինեդջեմ I]]-ը սկսեց նորից օգտագործել թագավորական տիտղոսը<ref>{{книга|автор=Стучевский И. А.|заглавие=Рамсес II и Херихор|страницы=178—179}}</ref>:


== Փարավոնների ցանկ ==
== Փարավոնների ցանկ ==

15:35, 19 Հուլիսի 2020-ի տարբերակ

Մեդինեթ Հաբու՝ Ռամզես III-ի դամբարանը

XX արքայատոհմ, Հին Եգիպտոսի փարավոնների արքայատոհմերից մեկը: Նրա գահակալմամբ ավարտվեց Նոր թագավորությունը, որից հետո սկսվեց այսպես կոչված Երրորդ անցումային շրջանը: ամենատարածված անունի պատճատով XIX արքայատոհմի հետ միասին այն հաճախ միավորում են Ռամզեսիդներ արքայատոհմի մեջ:

Պատմություն

XIX արքայատոհմից XX-ի անցման հանգամանքները շատ հայտնի չեն: Հավանաբար, Մերնեպտահի մահից հետո կենտրոնական իշխանությունը թուլացել է, ինչպես նաև վերսկսվել է ազնվական տոհմերի դիմակայությունը, որը հանդարտվել էր XIX արքայատոհմի ժամանակ: Երիտասարդ Սապտահի մահից հետո գահը վերցրած կին-փարավոն Թուսերթի գահակալման վերջում Եգիպտոսում սկսվեց քաղաքացիական պատերազմ, որին մասնակցություն են ունեցել նաև օտարերկարացիները:Արդյունքում գահը անցել է մեծանուն ազնվական Սեթնախտին՝ XX արքայատոհմի հիմնադրին[1]: Նրա ծագումն անհայտ է, բայց հնարավոր է, որ նրա հայրը եղել է փարավոն Ռամզես II-ի որդիներից մեկը: Նրա կին Թիա-Մերենիսեթը հավանաբար եղել է Մերնեպտահի աղջիկը:

Եվսեբիոս Կեսարացին, մեջբերելով Մանեթոնին, հայտնում է, որ XX արքայատոհմում եղել է 12 փարավոն՝ կառավարելով 172 տարի[2]: Ժամանակակից եգիպտոլոգները XX արքայատոհմի ժամանակագրական կառավարումը բերում են՝

  • Մ. թ. ա. 1186/1185 — 1070/1069 թթ (մոտավոր 116 տարի)՝ Յ. ֆոն Բեկերատի ;[3]
  • Մ. թ. ա. 1190—1077 թթ (մոտավոր 113 տարի) — ըստ Է. Հորնունգի, Ռ. Կրաուսի, Դ.Ուորբերթոնի[4]

շրջաններին:

Իր կարճատև կառավարման ընթացքում եռանդուն Սեթնախտը, ով փորձում էր շարունակել Ռամսես II Մեծի ավանդույթները, կարողացավ Եգիպտոսը դուրս բերել ճգնաժամից՝ ճնշելով ապստամբությունները Եգիպտոսում և ամրապնդելով կենտրոնական իշխանությունը: Իր որդու՝ Ռամզես 3-րդի երկարատև կառավարման ժամանակ, որը նշանավորվեց «ծովային մարդկանց» երկրորդ հոսքի դեմ փայլուն հաղթանակով, ինչպես նաև վիթխարի տաճարային շինարարությամբ, փարավոնի իշխանությունն ավելի ամրապնդվեց: Բայց դա Եգիպտոսի երևակայական «կայծակնային» ծաղկումն էր: Չնայած Ռամսես III-ի առանձին հաջողություններին, նրա օրոք Եգիպտոսի թուլացման գործընթացը շարունակվում էր: Ցանկանալով ստանալ քրմերի օգնությունը, փարավոնը շատ արտոնություններ տվեց տաճարներին և մեծ նվիրատվություններ արեց: Արդյունքում քրմության նշանակությունը զգալիորեն աճեց, տաճարները սկսեցին իրենց հակադրել կենտրոնական իշխանությանը: Եգիպտոսոմ ներքին իրավիճակը շարունակում էր վատանալ, իսկ գանձարանը դատարկվում էր: Դրա ֆոնին տարբեր պալատական խմբավորումների միջև վեճեր սկսվեցին, իսկ Ռամսես III-ը "հարեմի դավադրության" զոհ դարձավ[1]:

ХХ արքայատոհմի խոշոր մեծատոհմիկի դամբարանից պատկեր, որի վրա պատկերված է զոհաբերությունը Նոր և Միջին թագավորությունների փարավոններին

Ռամզես III-ի ժառանգների օրոք փարավոնների իշխանությունը ավելի թուլացավ: Արդեն Ռամզես IVի օրոք Եգիպտոսը կորցրեց Պաղեստինում և Սիրիայում նախկինում նվաճված գրեթե բոլոր տիրապետությունները՝ պահպանելով միայն Նուբիան։ Ընդ որում ուժեղացավ դեռևս Էխնաթոնի կառավարման ժամանակ սկիզբ առած Ստորին և Վերին Եգիպտոսի քաղաքական և տնտեսական բաժանումը, որտեղ իշխանությունն աստիճանաբար կենտրոնացել է Ամոնի Թեբեացի Ամոնի քրմերի ձեռքում։ Ընդ որում Թեբեում Ամոնի գլխավոր քրմի պաշտոնը փաստացի դարձել էր ժառանգական: Ռամզես III-ի և Ռամզես IV-ի գահակալման ժամանակ այդ պաշտոնը զբաղեցնում էր Ռամզեսնախտը, որին հաջորդեց որդին՝ Ամենհաթեպը, ով Ռամզես III-ի կառավարման ժամանակ Էլ Կաբի գլխավոր քուրմն էր: Ամենհաթեպը Թեբեում գլխավոր քուրմն էր դեռ Ռամզես IX-ի օրոք: Մինչ հաճախ փոխվող փարավոնների իշխանությունը և հեղինակությունը նվազում էր, Ամենհաթեպի իշխանությունը և հարստությունը աճում էր: Փարավոնները չէին կարողանում հակադրվել դրան, Գերագույն քուրմ Ամենհաթեպը մեծ ազդեցություն ունենում փարավոնի վրա՝ ստանալով նրանից տարբեր մեծարանքներ։ Ամոնի գերագույն քրմի իրավունքները նվազեցնելու Ռամզես IX-ի փորձերը ձախողվեցին[1][5]:

XX արքայատոհմի օրոք հաճախակի են դարձել փարավոնների դամբարանների կողոպուտները Արքաների հովտում։ Պահպանվել են Էբոթի և Ամհերսթի պապիրուսները, որոնք վերաբերում են Ռամսես IX-ի կառավարման 19-րդ տարուն, այնտեղ նկարագրված են XIII արքայատոհմի Սոբեկեմսաֆ փարավոնի դամբարանի, ինչխես նաև XIX արքայատոհմի փարավոն Ռամզես II-ի և Սեթի I-ի դամբարանների թալանման հետաքննությունը: XVIII—XX արքայատոհմերի փարավոններից միայն Ամենհաթեպ II-ի և Թութանհամոնի մումիաներն են գտնվել իրենց դամբարաններում[6]:

Ռամսես XI-ի կառավարման ժամանակ, ով XX արքայատոհմի վերջին ղեկավարն էր, Ամոնի գերագույն քուրմ Հերիհորի ձեռքում հայտնվել էին բոլոր բարձրագույն պաշտոնները՝ վեզիրները և եգիպտական բանակի գլուխները[1]:

Ավանդաբար համարվում է, որ Ռամսես XI-ի մահից հետո հարավային Եգիպտոսում իշխանությունը հայտնվել է Գերագույն քրում Հերիհորի ձեռքում, որն իրեն փարավոն է հռչակել՝ ձևավորելով անկախ քրմական պետություն: Ընդ որում նրա իշխանությունը Դելտայում չճանաչվեց, այնտեղ ձևավովեց XXI արքայատոհմը, որը ղեկավարվում էր Թանիսից: Արդյունքում Եգիպտոսը որպես միասնական պետություն դադարեց գոյություն ունենալ, սկսվեց Հին եգիպտական պատմության այն շրջանը, որը կոչվում է «Երրորդ անցումային շրջան»[1][7]. В то же время историк И. А. Стучевский выдвинул гипотезу, по которой Херихор был провозглашён фараоном ещё при жизни Рамсеса XI, поскольку он умер к 25 году правления Рамсеса XI, когда его на посту верховного жреца Амона сменил Пианх[8]: Միևնույն ժամանակ պատմաբան Ի. Ա. Ստուչևսկին առաջ է քաշել այն վարկածը, ըստ որի Հերիհորը փարավոն է հռչակվել դեռևս Ռամսես XI-ի կենդանության օրոք, քանի որ նա մահացել է Ռամսես XI-ի կառավարման 25-րդ տարում, երբ նրան փոխարինեց Պիանխը[9]: Ըստ Ստուչևսկու՝ Հերիհորի մահից հետո նրա որդի Պիանխը չէր համարձակվել ընդունել Փարավոնի տիտղոսը, քանի որ նրա հակառակորդն էր Ստորին Եգիպտոսի կառավարիչ Նեսուբանեբջեդը: Միայն Պիանխի որդի՝ Փինեդջեմ I-ը սկսեց նորից օգտագործել թագավորական տիտղոսը[10]:

Փարավոնների ցանկ

Փարավոն Պատկեր Անունը գահակալման ժամանակ Գահակալման տանրիներ, մ.թ.ա. Դամբարան Կանայք Ծանոթագրություն
Է. Հորնունգ, Ռ. Կրաուս,
Դ.Ուորբերթոն
[4]
Յ. ֆոն Բեկերատ[3]
Սեթնախտ Ուսերխարա-Սետեպենրա-Մերիամոն[11] 1190 — 1188 1186/1185 — 1183/1182 KV14 Թիա-Մերենիսեթ Հնարավոր է, հափշտակել է գահը նախորդ փարավոն Թուսերթից
Ռամզես III Ուսերմաատրա Մարիամոն 1187 — 1157 1183/1182 — 1152/1151 KV11 Իսիդա Տա-Հեմջերթ
Թիա
Ռամզես IV Ուսեր Սեթեպենամոն, ավել ուշ Հեկամաատրա Սեթեպենամոն 1156 — 1150 1152/1151 — 1145/1144 KV2 Դուատենտոպետ
Ռամզես V Ուսերմաատրա Սեխեպերենրա 1149 — 1146 1145/1144 — 1142/1140 KV9 Հենթուաթի
Թուերտենրա
Ռամզես VI Նեբմաատրա Մերիամոն 1145 — 1139 1142/1140 — 1134/1132 KV9 Նուխեսբեթ
Ռամզես VII Ուսերմաատրա Մերիամոն 1138 — 1131 1134/1132 — 1126/1123 KV1
Ռամզես VIII Ուսերմաատրա Ախենամոն 1130 1126/1123 — 1125/1121
Ռամզես IX Նեֆերկարա Սեթեպենրա 1129 — 1111 1125/1121 — 1107/1103 KV6 Բակերթվերնել
Ռամզես X Հեպերմաատրա Սեթեպենրա 1110 — 1107 1107/1103 — 1103/1099 KV18 Թիտի
Ռամզես XI Մենմաատրա Սեթենպհահ 1106 — 1077 1103/1099 — 1070/1069 KV4 Թենտամուն

Մշակույթի մեջ

XX արքայատոհմի կառավարման վերջին տարիները նկարագրված են լեհ գրող Բոլեսլավ Պրուսի «Փարավոն» վեպում, որի գլխավոր հերոսը հորինված Ռամզես XIII փարավոնն է՝ իրական Ռամզես XI-ի որդին (վեպում կոչվում է Ռամզես XII), ով փորձում է դիմակայել Ամոնի հզոր քուրմ Հերիհորին: Այս վեպը էկրանավորվել է լեհ ռեժիսոր Եժի Կավալերովիչի կողմից[12][13]:

Տոհմի ծագումնաբանություն

Կաղապար:XX արքայատոհմ (Հին Եգիպտոս)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կաղապար:Книга:История Востока
  2. Eusebius Chronicle. — P. 145—146.
  3. 3,0 3,1 Կաղապար:Книга:Jürgen von Beckerath: Chronologie des pharaonischen Ägypten
  4. 4,0 4,1 Hornung E., Krauss R., Warburton D. A. Ancient Egyptian Chronology. — S. 493.
  5. Брэстед Дж. Г. История Египта с древнейших времен до персидского завоевания. — Т. 1. — С. 189—191.
  6. Брэстед Дж. Г. История Египта с древнейших времен до персидского завоевания. — Т. 1. — С. 192—193.
  7. Брэстед Дж. Г. История Египта с древнейших времен до персидского завоевания. — Т. 1. — С. 205—206.
  8. Стучевский И. А. Рамсес II и Херихор. — С. 145—146, 151—158.
  9. Стучевский И. А. Рамсес II и Херихор. — С. 145—146, 151—158.
  10. Стучевский И. А. Рамсес II и Херихор. — С. 178—179.
  11. Д. Г. Редер, В. В. Струве Хрестоматия по истории древнего Востока. — Издательство восточной литературы, 1963. — С. 532. — 552 с.
  12. Стучевский И. А. Рамсес II и Херихор. — С. 4.
  13. Стучевский И. А. (1984). «"Рамсес II и Херихор"» (PDF). Издательство "Наука", Главная редакция восточной литературы, г.Москва, стр.4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013-05-11-ին. Վերցված է 2013-05-04-ին.