«Սուրբ Մարիամ եկեղեցի (Շիրազ)»–ի խմբագրումների տարբերություն
չ →Արտաքին հղումներ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 37. | Տող 37. | ||
[[Կատեգորիա:Սպահանի թեմի վանքեր և եկեղեցիներ|Մարիամ]] |
[[Կատեգորիա:Սպահանի թեմի վանքեր և եկեղեցիներ|Մարիամ]] |
||
[[Կատեգորիա:Շիրազի շենքեր և կառույցներ|Մարիամ]] |
[[Կատեգորիա:Շիրազի շենքեր և կառույցներ|Մարիամ]] |
||
[[Կատեգորիա:Իրանի եկեղեցիներ]] |
|||
[[Կատեգորիա:Քրիստոնեությունն Իրանում]] |
|||
[[Կատեգորիա:Իրանի հայկական եկեղեցիներ]] |
16:37, 15 Հուլիսի 2020-ի տարբերակ
Սուրբ Մարիամ եկեղեցի | |
---|---|
Եկեղեցու արտաքին տեսք | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Շիրազ |
Թեմ | Սպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Կառուցման ավարտ | 1662 |
Գմբեթ | 2 հատ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Մարիամ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Շիրազ քաղաքում: Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին: Գտնվում է Սանգ Սիյահ և Մաադալ փողոցների խաչմերուկում:
Պատմություն
Հայերը Իրանի կենտրոնական նահանգներում, այդ թվում՝ Ֆարսում, հաստատվել են շահ Աբբաս I Սեֆիի կազմակերպած բռնագաղթի հետևանքով: Այդ ժամանակաշրջանից սկսած կառուցվում են հոգևոր և մշակութային շինություններ: 1662 թվականին Շիրազում կառուցվում է առաջին ու միակ եկեղեցին՝ սուրբ Մարիամը:
Շիրազի հայ բնակիչներից էր Հարություն քահանա Շմավոնյանը՝ առաջին հայ պարբերաթերթ «Ազդարարի» հիմնադիր-խմբագիրը (Մադրաս, Հնդկաստան): Հայերի թիվը Շիրազում մշտապես փոքր է եղել. 12 ընտանիք (1724) 7 ընտանիք (1851), 260 բնակիչ (1957): 1979 թվականին առաջնորդարանի ջանքերով Շիրազում կառուցվել Է Հայ տունը, որտեղ կազմակերպվում են եկեղեցական վարչության և համայնքի կրթական, մշակութային աշխատանքները[1]: 21-րդ դարի սկզբին Շիրազում ապրել է 40 հայ:
Եկեղեցին վերանորոգվել է, այստեղ այցի է եկել Իրանի նախագահի խորհրդականը (2014)[2]:
Ճարտարապետություն
Սուրբ Մարիամ եկեղեցին արտաքինից նման չէ հայկական եկեղեցիներին: Այն ունի 1300 մետր2 տարածք, շինությանը հատկացված տարածքը՝ 210 մետր2 է[3]: 20մx10.5 մետր ուղղանկյունաձև այս կառույցի վրա կարելի է տեսնել Սեֆյանների դարաշրջանին բնորոշ կամարներ ու պատուհաններ: Շինությունը կառուցված է կավով ու աղյուսով, ներսից պատերը մարմարյա են: Խորանի վրա վեր է բարձրանում Քրիստոսի և առաքյալների՝ վերջին ընթրիքի պատկերը: Պատերին դրված են աստվածաշնչյան թեմայով նկարներ: Եկեղեցու մուտքի կամարի տակ տեղադրված է հուշաքար՝ Մեսրոպ Թաղիադյանի հիշատակին:
Տես նաև
- Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, Թավրիզ
- Սուրբ Աստվածածին եկեղեցի, Թեհրան
- Սուրբ Աստվածածին եկեղեցի, Նոր Ջուղա
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|