«Արևապաշտություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
Տող 45. Տող 45.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
{{Ծանցանկ}}
[[Կատեգորիա:Արևի աստվածներ]]
[[Կատեգորիա:Համեմատական դիցաբանություն]]
[[Կատեգորիա:Դիցաբանական արխետիպեր]]

14:31, 15 Հուլիսի 2020-ի տարբերակ

Ռա եգիպտական արևի աստվածը

Արևապաշտությունը համաշխարհային կրոնադիցաբանական համակարգ է։ Հնագույն ժամանակներից Արևը եղել է երկրպագության առարկա և աստվածացվել է տարբեր ժողովուրդների կողմից։ Արևապաշտության մեջ առանձնանում են մեկ տասնյակից ավելի շատ հայտնի աստվածներ կամ աստվածություններ, որոնք դիցարանում կամ կրոնածիսական համակարգում ունեն առաջնային դեր և մինչև այժմ համարվում են պաշտամունքի կամ երկրպագման առարկա։ Արևապաշտությունը տարածված է եղել Ամերկյան Մայրցամաքում մասնավորապես Մեքսիակա, Հեռավոր Արևելքում՝ Ճապոնիա, արևելքում՝ Հնդկաստան։ Մերձավոր Արևելքում՝ Եգիպտոս և արաբական աշխարհ։ Փոքր Ասիայում՝ խեթեր, հուրիներ, միտանիացիներ, հայեր, ֆարսիներ։ Արևմուտքում՝ հույներ, ֆրանգներ, գերմաններ, սկանդինավներ, շոտլանդացիներ։

Արևապաշտությունը նաև էթնիկական կրոնական համակարգ է և արևի պաշտամունքը ներկայացնող շատ աստվածներ երկրպագվել են նույն անունով տարբեր ժողովուրդների մոտ հարյուրամյակներ շարունակ։ Ութուն, Շամաշը-Միջագետքի մշակույթում, Թեշուբը-Փոքր Ասիական ժողովուրդների մոտ, Հելիոս — հույների, Ապոլոն — հռոմեացիների, Միհր— Հայաստանում, Իրանում, Հնդկաստանում, Ռան —Եգիպտոսում, Յառ կամ Յառիլո— Սլավոնների մոտ, Մոլոխը— Կարթագենում, Տոնատիուն— Ացտեկների և Մայաների մոտ, Ամատերասուն—Ճապոնիայում, Շամս -Եզդիների մոտ, Աարրան- արաբների մոտ։

Արևապաշտությունն իր արմատներով գնում է քաղաքակրթական մշակույթի խորքերը և կարող է ունենալ 18-19000 տարվա պատմություն, ավանդաբանորեն կապված է նախաջրհեղեղյան ժամանակների հետ։ Սա իր հերթին նշանակում է, այս քաղաքակրթության ավանդական կրոնական պատմությունը ունի իր նախաջրհեղեղյան կրոնական հիմքերը։ Արևապաշտության գոյության մասին առաջինը տեղեկանում ենք Հին Կտակարանից, «Եվ ասաց Աստված` թող լույս լինի։ Եվ լույս եղավ»[1]։

Նոյը բարեպաշտ էր և կրում էր մեծ լույս լամ արև տիտղոսը [2], ըստ Հին Կտակարանի մարդու կյանքը բաժանվում է երկու մասի, մինչև ջրհեղեղ և ջրհեղեղից հետո; Ջրհեղեղից հետո նոր մարդու համար աշխարհը բաժանվեց երկու մասի՝ այնտեղ որտեղ Արևն է և այնտեղ որտեղ արդյուքն է Արևի։ Բնապաշտության առարկան զգայական առումով միշտ ընկալելի է և շոշափելի է ֆիզիկապես որպես բնության արդյունք մարդու համար։ Բնապաշտության գլխավոր երևույնթներն են տարվա չորս եղանակները, արևի և մարդու փոխհարաբերությունն այդ չորս եղանակային գոտիներում։ Բնապաշտությունը ձևավորել է որոշակի սկզբունքներ և ծեսեր որոնք ուղեկցում են արևին ձմեռային, գարնանային, ամառային և աշնանային եղանակային անցումների ժամանակ։ Մինչև այժմ բնապաշտությունը հանդիսանում է մարդու կենցաղի մի մասը, իր սկզբնունքներով բնապաշտությունը մեկ աստիճան ցածր է Արևապաշտությունից[3]։

Ամերկյան Մայրցամաք

Տարածված է եղել Ամերկյան Մայրցամաքում մասնավորապես Մեքսիկայում, ացտեկների և մայաների մոտ։ Գլխավոր աստվածն է Տոնատիուն (Tonatiuh) բառացիորեն «Արև», համարվում է երկնքի և Արևի աստվածը։ Անվանվում է նաև Կուաուտեմոկ «երկնքից իջնող արծիվ»։

Ճապոնիա, Հնդկաստան

Հեռավոր Արևելքում մասնավորապես Ճապոնիայում դիցարանը ներկայացնում է Արևի աստավծուհի Ամատերասուն, կրոնը կոչվում է Սինտոիզմ։ Հնդկաչինում լայն տարածում ուն շողացող երկինք երևույթը այդպես է անվանվում այն էությունը Հինդուիզմի և Բուդդիզմի մեջ, որ շողարձակվում է երկնքում։ Մասնավորապես վեդական պատմություններում հիշատակվում է Վիվասավտը (սանսկր.विवस्वत्, vivasvat AST) որպես արևային աստվածություն։

Միջագետք

Սումերներ, ընդունված ձևն է շումեր։ Հնագույն ժողովուրդ Հարավային Միջագետքում, ըստ գրավոր աղբյուրների հայտնի են մ․թ․ա․ 4-րդ հազարամյակում։ Պատկանում են արմենոիդ խմբին։ Մ․թ․ա․ 4-րդ հազարամյակի վերջին շումերները ստեղծել են պատկերագիրը, իսկ մ.թ․ա. 3-րդ հազարամյակի կեսին՝ սեպագիրը։ Շումերներն ունեցել են իրենց կրոնական համակարգը և դիցաբանությունը։ Շումերական դիցարանը ղեկավարում են Արևի աստվածները, ՈՒթու, Շամաշ[4]։ Շամաշը որպես արևի աստված ղեկավարել է Շումերաաքադական դիցարանը, Արևի աստծո գլխավոր տաճարը կոչվել է Զիկուրատ կամ Զիկուրիտ։ Գլխավոր երկրպագության առարկան երկնքում Արևն է, տաճարում՝ կրակը և կրակի լույսը։ Մ.թ․ա. 2-րդ հազարամյակի 1-ին կեսին, շումերական մշակույթը իր տեղը զիջեց Աքադական մշակույթին։

Փոքր Ասիա

Փոքր Ասիայի Արևապաշտության մասին տեղեկանում ենք Հուրիական, Խեթական և Միտանիական, Հայաստան և Վանի Թագավորության նաև Իոնական Միության պատմություններից [5]։Այս բոլոր կազմավորումների դիցարաններում երկրպագման գլխավոր առարկան Արևն է երկնքում, իսկ տաճարային վայրերում կրակը և կրակի լույսը։Դիցարաններում աստվածների քանակը շատ տարբեր են սակայան որոշ դիցարաններում գլխավոր Աստված Թեշուբն է Վանի դիցարանում զուգահեռ նաև Խալդին ։Ըստ ավանդաբանության Կիլիկիայում տեղի ունեցավ Արևապաշտական աստվածների չորրորդ սերնդափոխությունը, որի մասին որոշակի տեղեկություններ են պահպանված Հոմերոսի «Իլիական» պոեմի մեջ ։

Եգիպտոս

Եգիպտոսում Արևապաշտական դիցարանի գերագույն աստվածը կոչվում է ՌԱ։ Միաստվածություն մտցնելու միջոցով քրմերի հզորությունը ջլատելու Ամենհոտեպ չորրորդի (Էխնաթոնի, մ․թ․ա․ 15-րդ դարի վերջ, 15-րդ դարի սկիզբ) փորձը ձախողվել Է։ Մեր թվարկությունից առաջ 11-րդ դարում թեբոսական քրմերը գրավում են Եգիպտոսի գահը և հաստատում աստվածապետություն։ Փորձելով ամրապնդել իր կենտրոնաձիգ իշխանությունը, Ամենհոտեպ IV հանդես եկավ քրմապետության դեմ և առաջին հերթին գլխավոր Աստված Ամոն֊Ռաի տաճարի քրմապետերի դեմ։ Քրմապետերի ուժը սերտորեն կապված էր կրոնի վրա հիմնված նրանց գիտելիքների հետ և որպեսզի թուլացներ հակառակորդին, անհրաժեշտ էր զրկել նրանց այդ մտավոր ազդեցությունից։ Սկզբնական շրջանում Ամենհոտեպը համբերատար հաշտվում էր իրերի դասավորման առկա իրավիճակի հետ։ Հետագայում ի հակակշիռ Թեբեյի աստված Ամոնի նա առաջ քաշեց նախկինում քիչ ճանաչում ունեցող Աթոնի պաշտանմունքը, ով մարմնավորում էր արեգակի սկավառակը [6]։ Հռչակելով իրեն նոր աստծո քահանայապետ, Ամենհոտեպը կառավարման երրորդ տարում Թեբեյում սկսեց նոր տաճարի կառուցումը, որտեղ Աթոնը պատկերված էր մարդու մարմնով ու բազեյի գլխով՝ թագադրված արեգակի սկավառակով։ Վերջապես կառավարման չորրորդ տարում կտրուկ շրջադարձ եղավ մի կողմից արքայի և Աթոնի, իսկ մյուս կողմից հին աստվածների հարաբերություններում։ Էխնաթոնը իրեն հռչակեց բացարձակ աստվածություն, անմահ էակ, իսկ արեգակի սկավառակը՝ Աթոնը, համարվեց արքայի երկրային պատկերը։ Այդ իսկ պատճառով փոփոխության ենթարկվեց Աթոնի պատկերը։ Արեգակի սկավառակի մեջ պարփակված բազեի գլխով ու մարդու մարմնով պատկերի փոխարեն Էխնաթոնը արդեն ներկայանում էր արքայական կամ արեգակնային օձերի(ուրեյ) շրջանում, դիմացից դեպի ներքև ձգվող բազում ճառագայթներով։

Հելենա Հռոմեական աշխարհ

Հունական դիցարանը ամենաուսումնասիրված դիցարաններից մեկն է, դիցարանում արևի աստվածը կրում է Հելիոս անունը։ Հելիոս (հին․նունարենἭλιος, Ἠέλιος) հին հունական դիցաբանության մեջ Հելիոսը զավակն է Տինան Հիպերիոնաի, եղբայրն է Սելենի և էոսի։ Նույնացվել է Ապոլոնի [1] հետ և ստացել է Ֆեբոս անունը։ Ընդհանուր առմամբ հայտնի է հինգ Հելիոս Զևսի որդին և Էֆիրի թոռը, Հիպերոնի որդին, Հեփեստոսի որդին և թոռը Նիլի Հելիոպոլի, Ականֆոնի սերունդ և Ռոդոսացիների նախահայր, հայրը կոլխիդացի էտաի և Կիրկի ։ Ապոլլոն (հին․նունարենἈπόλλων), մականունը Ֆեբ՝ «ճառագայթող, փայող»։ Ֆեբ մականունը խորհրդանշում է նրա արևի ճառագայթները, հովանավորում էր արվեստը։ Համաձայն ընդունված տեսակետի նա հայտնի էր նաև Փոքր Ասիայում որպես Ապպալիունաս [7] ։

Հայոց Արևապաշտություն

Վերջին 200 տարվա ընթացքում հայտնաբերված հնագիտական նյութերը հաստատում են, որ Արևապաշտությունը հայոց բարձրավանդակում նվազագույնը ունի 12 000 տարվա պատմություն։ Մեր տարածաշրջանում Արևապաշտության հետ կապված այսօր հայտնի է երեք վաղնջենական կենտրոններ՝ Պորտասար, Զորաց Քարեր [2] և Տաթև [3]։ Արիական աշխարհի իմաստասերները [8] վստահ էին Արևը կենտրոնում է, իսկ մնացած մոլորակները պտտվում են Արևի շուրջ և բնության բոլոր փոխակերպումները հիմնականում կապված են Արևի ցիկլերի հետ։ Արիական մարդու իմաստասիրության բնական առանցքը կազմում է Արևապաշտությունը և Բնապաշտությունը [9] ։ Սանասարը նայելով երկինք և ցույց տալով ԱՐԵՎԻՆ հարցնում է. «Բա էս վերին տեխինն ի՞նչ ա»; Բաղդասարը պատասխանում է. «Կա՛ չկա՛ սա (ԱՐԵՎԸ) աստված ա: Անպայման մենք պտի ավտանք աստված (ԱՐԵՎԻՆ)»[10]։

Արևապաշտությունը հայոց իմաստասիրության մեջ հատուկ ընկալում է ձևավորել իրերի աշխարհի, բնության, փոխհարաբերությունների նկատմամբ։ Այդ հայացքների առանցքն է հանդիսանում հինգի դրույթները։ Այդ հինգ դրույթների կրոնածիսական փիլիսոփայության կենտրոնն էր Հինգմադանա քաղաքը։

Առաջին դրույթ՝ Առաքելականություն, ամեն գոյ ունի առաքելություն այս կյանքում, աշխարհը ստեղծվել է առաքելությամբ, բայց ոչ ինքնին, այն հրաշալի է ու կատարյալ։ Կեցության կարգավորիչ ուժը, առաքյալներն են։

Երկրորդ դրույթ՝ Լուսավորչականություն, ընդգծում է մարդու ուժը։ Արարչության համաձայն լույսը եղավ, երբ Արարիչը ցանկացավ լույս սփռել։

Երրորդ դրույթ՝ Բանախոսություն, հաստատում է մարդու և պատմության միասնությունը։ Աշխարհը հնարավոր է համակարգել բանախոսությամբ։Բոլոր հարցերը հնարավոր է կարգավորել միայն բանախոսների միջոցով։

Չորրորդ դրույթ՝ Արիականություն, պարտադրում է իրականացնել քաղաքակրթության զարգացման գործընթացները միայն այն դեպքում, երբ բանախոսներն այլևս չունեն հնարավորություն լուծելու առաջնթացի գերխնդիրը [11]։

Հինգերորդ դրույթ՝ Բարեպաշտություն, ամրագրում է մարդու բացառիկ իրավունքը և ամրագրում է այն ամենը ինչ կատարվում է պիտի բարություն բերի բոլորին։

Խորենացին նշում է, որ Վաղարշակ թագավորը «Արմավիրում մեհյան շինելով` արձաններ է կանգնեցնում իր նախնիների, ինչպես և արեգակի և լուսնի պատկերներով» այնուհետև նշում է, որ Արշակ թագավորի զինակից Վարդանը երդվում էր թագավորի արևով[12]։ Միջնադարի մեծ մտածող Գրիգոր Մագիստրոսը ԺԱ դարի կեսերին գրում էր, որ արևապաշտներն իրենց արևորդի անվանելով, թեև արտաքնապես քրիստոնյա էին ձևանում, բայց մնացել էին հին կրոնին: Արեգակի ֆետիշի տարածված լինելու մասին է խոսում հին հայկական մի շարք անձնանունների ու տեղանունների կապը Արեգակի հետ: Հայոց տոմարի 8-րդ ամիսը ևս կոչվել է Արեգ [13], որը տևել է մարտի 9-ից ապրիլի 7-ը: Միջնադարի մեծ իմաստասեր Գրիգոր Տաթևացին իր «Գիրք հարցմանց» հանրագիտարանում գրում է, որ Արեգը Հայկի դուստրերից մեկի անունն էր: Նույն կարծիքին են նաև Ա.Շիրակացին և Հ. Իմաստասերը: Արեգ ամսանունը Արև բառից են ծագեցնում նաև Ղ. Ալիշանը, Հր. Աճառյանը և ուրիշներ: Արեգ է կոչվել նաև բոլոր ամիսների 1-ին օրը: Ա. Կ. Տրևերը գրում է, որ Գառնիի տաճարը «…նվիրված է եղել Արևի աստծու պաշտամունքին, հնարավոր է, որ այդ աստվածությունը ժողովրդի մեջ դեռևս կրում էր Արեգ անունը, իսկ Արշակունիների թագավորական առօրյա կենցաղում կոչվում էր Միհր, այսինքն՝ Միթրա» [14]։Հայոց Արևապաշտակն համակարգը ամբողջովին վերականգնված է և հոդվածաշարը հրապարակված է [15]։ Թոմ Հարպուրը կարծում էր, որ Հիսուսը հանդիսանում է արևապաշտության շարունակողը[9] ։

Ծանոթագրություններ

  1. Հին Կտակարան, Ծննդոց 1։1-31
  2. Ա․ Մկրտչյան, «Արևապաշտական Տիեզերաշինություն» (Մաս 4-րդ) «Լուսանցք» թիվ 143, ապրիլի 2-8, 2010 թ.
  3. М.Элиаде «Очерки сравнительного религиоведения» М., 1995.
  4. Древний Шумер. Очерки культуры. — 2-е изд. — СПб., 2003.
  5. Волков А. В., Непомнящий Н. Н. Хетты. Неизвестная империя Малой Азии. — М.: Вече, 2004.
  6. Զ․ ԿՈՍԻԴՈՎՍԿԻ «ԵՐԲ ԱՐԵՎԸ ԱՍՏՎԱԾ ԷՐ», Երևան՝ 1987
  7. А. А. Тахо-Годи.«Греческая мифология».— ООО «Издательство ОСТ», 2002. SBN 5-17-014097-5.
  8. М.Элиаде, ИСТОРИЯ ВЕРЫ И РЕЛИГИОЗНЫХ ИДЕЙ, ТОМ ПЕРВЫЙ, ОТ КАМЕННОГО ВЕКА ДО ЭЛЕВСИНСКИХ МИСТЕРИЙ
  9. 9,0 9,1 Tom Harpur, «The Pagan Christ» 2004 ISBN 0-88762-145-7
  10. http://armenianhouse.org/sasuntsi-david/preface.html, Սասնա Ծռեր
  11. Ա. Մկրտչյան, 14.03.2011թ. «Լուսանցք» թիվ 10 (186), 2011թ,
  12. Մ․ Խորենացի. Հայոց պատմություն, էջ 188:
  13. Ա․Շիրակացի. Մատենագրություն, Երևան, 1979, էջ 256–257
  14. «Очерки по истории культуры древней Армении», Москва - Ленинград, Издательство АН СССР, 1953․ Նշվ. աշխ., էջ 67
  15. Ա.Մկրտչյան, 03.04.2016թ. «Լուսանցք» թիվ 11-18 (405), 2016թ.