«Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 417. Տող 417.


* {{կողմ}}, ըստ վերոնկարագրյալ կարծիքի: --[[Մասնակից:Valen1988|Valen1988]] ([[Մասնակցի քննարկում:Valen1988|քննարկում]]) 11:06, 15 Հուլիսի 2020 (UTC)
* {{կողմ}}, ըստ վերոնկարագրյալ կարծիքի: --[[Մասնակից:Valen1988|Valen1988]] ([[Մասնակցի քննարկում:Valen1988|քննարկում]]) 11:06, 15 Հուլիսի 2020 (UTC)

== Ռազմական բախու՞մ, թե՞ ընդհարումներ ==
:{{la|Հայ-ադրբեջանական ռազմական բախում (հուլիս, 2020)}}

[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայի]] խնդրանքով բացում եմ այս քննարկումը: Ինձ համար առանձնապես տարբերություն չկա՝ այդ երկու եզրույթից որ մեկը կընտրվի: Իսկ ինչու եմ անվանափոխել, որովհետև մենք ունեինք մի շարք այդպիսի հոդվածներ.
* [[Հայ-ադրբեջանական ռազմական բախում (մարտ, 2008)]]
* [[Հայ-ադրբեջանական ռազմական բախում (հունիս, 2010)]]
* [[Հայ-ադրբեջանական ռազմական բախում (սեպտեմբեր, 2010)]]
* [[Հայ-ադրբեջանական ռազմական բախում (հունիս, 2012)]]
* [[Հայ-ադրբեջանական ռազմական բախում (դեկտեմբեր, 2016)]]
* [[Հայ-ադրբեջանական ռազմական բախում (փետրվար, 2017)]]
* [[Հայ-ադրբեջանական ռազմական բախում (մայիս, 2018)]]
* [[Հայ-ադրբեջանական ռազմական բախում (հուլիս, 2020)]]
Ասեմ նաև, որ դրանցից մի քանիսն արդեն անվանափոխել եմ՝ ընդհանուր անուն ունենալու համար։ Խնդրում եմ ձեր կարծիքը՝ եզրույթ որոշելու համար, որպեսզի բոլոր հոդվածներն ունենան մեկ վերնագիր՝ մեր կանոններին համապատասխան: Դրանով շարժվել ենք և ստեղծել Խաչակրաց արշավանքները, [[Թուրք-պարսկական պատերազմ (այլ կիրառումներ)|Թուրք-պարսկական պատերազմները]] և շատ այլ հոդվածներ: --[[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]] ([[Մասնակցի քննարկում:Hayk.arabaget|արաբագետ]]) 13:04, 15 Հուլիսի 2020 (UTC)

13:04, 15 Հուլիսի 2020-ի տարբերակ

Անվանափոխման առաջադրված հոդվածներ

Անվանափոխման առաջադրված հոդվածներ էջում Վիքիպեդիայի համայնքը որոշում է կայացնում անվանափոխման ներկայացված հոդվածների վերաբերյալ։

  • Վերնագրի ակնհայտ սխալի դեպքում գրանցված մասնակիցները առանց քննարկման կարող են անվանափոխել հոդվածը։
  • Այս էջում քննարկման են ներկայացվում այն հոդվածները, որոնց վերնագրերի ընտրությունը տարաձայնություն է առաջացնում մասնակիցների մոտ, կամ որևէ մասնակից կասկածանքներ ունի վերնագրի վերաբերյալ և չի կողմնորոշվում։

Այստեղ ընդգրկված հոդվածների քննարկումը կարող է տևել մեկ ամիս, որից հետո հոդվածից հեռացվում է {{անվանափոխություն}} կաղապարը։ Քվեարկելու ժամանակ կարելի է օգտագործել {{Ա}} (Անվանափոխել) և {{Թ}} (Թողնել) կաղապարները՝ կողմ կամ դեմ քվեարկելու համար։

Անվանափոխում նախաձեռնող մասնակիցը պարտավոր է անվանափոխության դեպքում հոդվածում միաժամանակ փոխել նախկին վերնագրի գործածումը, իսկ քննարկման էջում ավելացնել {{Անվանափոխում}} կաղապարը, իսկ քննարկման բացասական արդյունքի դեպքում՝ {{Քննարկված վերնագիր}} կաղապարը։

Որոնել անվանափոխման առաջադրված հոդվածների պահոցում
  Անվանափոխման նոր թեկնածու ավելացնել այստեղ:
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱


Օգտագործման կաղապար

== [[Հոդված]] ==

:{{la|Հոդված}}
[[Ներկա տարբերակ]] → [[Ձեր տարբերակ]]

Ձեր պատճառաբանությունը։ ~~~~

Արդյունք

@Hayk.arabaget, քանի որ դու այստեղ հետաքրքված կողմ ես, խնդրում եմ չեղարկել որոշումը, որպեսզի այլ մասնակից ամփոփի քննարկումը։ Իմ դիտարկմամբ՝ այստեղ հնչել են բավականին փաստարկված կողմեր, որոնք, անհասկանալի է, թե ինչու հաշվի չես առել։ --ջեօ (✡) 19:32, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]

(!) Մեկնաբանություն՝ Չեղարկվեց: Քննարկումը կարող են շարունակել այս քննարկման տակից:--∑ίγμα (քնն.) 20:19, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Մատրիցը ֆիլմաշարի ֆիլմեր

Անգլերենում ֆիլմի անունը The Matrix է։ en:Matrix մաթեմատիկական օբյեկտը հայերենում ասում են մատրից, ոչ թե մատրիցա (որը հավանաբար ռուսերենից տառադարձման արդյունք է)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:44, 23 Հունիսի 2020 (UTC)[reply]

Գոյական անուն է, Աշոտ ջան: Եթե այդ բառը լիներ որևէ այլ խոսքի մաս՝ գոյականի իմաստով, կարիք կլիներ ավելացնել հոդը: Թեկուզ հենց նախկին անվանումը՝ Մատրիցա, առանց ն հոդի է: Բայց դա շատ խնդրահարույց չէ, եթե նույնիսկ լինի ը հոդը՝ կոպիտ սխալ չէ: --Հայկ (արաբագետ) 18:07, 23 Հունիսի 2020 (UTC)[reply]

(!) Մեկնաբանություն՝ Չեմ հիշում՝ որ տարբերակն էր ընդունված, բայց կամ «Մատրիցը. Հեղափոխություն»-ը պետք է դառնա «Մատրիցը։ Հեղափոխություն», կամ էլ «Մատրիցը։ Վերալիցքավորում»-ը՝ «Մատրիցը․ Վերալիցքավորում»--ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:34, 23 Հունիսի 2020 (UTC)[reply]

Հարց, արդյո՞ք ճիշտ է վերանվանել, եթե հայկական շատ լրատվամիջոցներ օգտագործել/ում են «Մատրիցա» տարբերակը (չգիտեմ, որն է վստահելի, որը՝ չէ, բայց․ 1, 2, 3, 4, 5, 6)։ Բացի այդ՝ կարծում եմ, արժե ստուգել, թե ինչ անվանմամբ է ֆիլմը թողարկվել հայկական վարձույթում։ Եթե այս ամենը կապ չունի, և թարգմանում ենք բնօրինակից, ապա, կարծում եմ, կարիք կա նաև վերանվանել Ֆորսաժ ֆիլմաշարի ֆիլմերը «Արագ և կատաղի» վրա, կամ նման մի բան։ -- TheBabushka (քննարկում) 14:11, 23 Հունիսի 2020 (UTC)[reply]

TheBabushka ջան, ընդհանուր առմամբ «Հոդվածի վերնագիրը պետք է հիմնված լինի հայալեզու վստահելի աղբյուրների վրա»։ Եթե անկեղծ, ես մտածում եմ, որ այս լրատվամիջոցներում օգտագործում են «Մատրիցա» տարբերակը, քանի որ Վիքիպեդիայում «Մատրիցա» են տեսել (գոնե ինչ-որ չափով դա կարող է գործոն լինել)։ Եթե հայկական վարձույթի վերաբերյալ աղբյուր գտնվի, ստիպված պետք է համաձայնվեմ «Մատրիցա» տարբերակին, քանի որ մեր մոտ ընդունված է ամերիկյան ֆիլմերի վերնագրերը ըստ ռուսերենի թարգմանել զուտ այդ վարձույթների պատճառով ({{Զգուշացում նախքան ընթերցելը}} չարաբաստիկ կաղապարից հետո (որը ես պարբերաբար ջնջման եմ դնելու, քանի դեռ չեմ արգելափակվել :D) ինձ ամենաշատը դա է կատաղեցնում ֆիլմերի առումով)։ Հ1-ով էլ են ժամանակին ցույց տվել այս ֆիլմը ինչքան հիշում եմ, եթե ինչ-որ ձև հնարավոր լինի գտնել թե ինչպես են թարգմանել, կօգնի շատ։ Ֆորսաժի դեպքը մի փոքր ուրիշ է․ այս դեպքում խոսքը կոնկրետ մաթեմատիկական օբյեկտի մասին է, որը հայերեն գրականությունում շատ ավելի հայտնի է «Մատրից» տարբերակով։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:27, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Մի երկու կայք մտա, որտեղ հավաքված են հայերեն թարգմանությամբ օտարլեզու ֆիլմերը (1, 2), բայց չկարողացա գտնել այս մեկը։ Եթե ճիշտ/սխալ տեսանկյունից նայենք, ձեր տարբերակն իհարկե ավելի ճիշտ է, բայց չգիտեմ, արդյո՞ք մեկնումեկը գտնվի, որ այդ ֆիլմը կիմանա որպես «Մատրիցը»։ --TheBabushka 🐙 13:52, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Մեկնաբանություն

Հայկ, ուզում եմ հասկանալ ի՞նչ հիմքով է փակվել այս քննարկումը, այն դեպքում, երբ քննարկման բացումից չի անցել մեկ ամիս, չկա վերջնական հայտարար և այսօր՝ հուլիսի 10-ին երկու մասնակիցներ կարծիք են հայտնել։--Armen (քննարկում) 19:59, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Հայկ ջան, մի քիչ համբերի էլի :-)։ Քննարկումը բացում եմ՝ հաշվի առնելով այն, որ հստակ համաձայնություն չկա ու մենք սպասելու ժամանակ ունենք դեռ։ Արմեն ջան, ֆիլմի վերաբերյալ կարծիքդ կարող ես գրել այստեղ։ Քննարկման վերացման վերաբերյալ հետագա քննարկումները խնդրում եմ շարունակել ՎՊ:ԱՏ-ում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:05, 11 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Համաձայն եմ, Աշոտ ջան, այս հարցում շտապեցի: Ուղղակի չեմ սիրում, որ շաբաթներ կամ ամիսներ շարունակ մնում են բաց քննարկումներ: Այս քննարկման ամփոփումը հեռացրել եմ, կարող ես ամփոփել ինքդ կամ որևէ այլ մասնակից՝ թեկուզ ժամանակ անց: --Հայկ (արաբագետ) 16:59, 11 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Օսկար լավագույն անչափահաս դերասանի համար (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Օսկար լավագույն անչափահաս դերասանի համարԱկադեմիայի պատանեկան մրցանակ

Մրցանակի բնօրինակ անվանումն է՝ Academy Juvenile Award։ Կարծում եմ, ավելի ճիշտ է անվանափոխել Ակադեմիայի պատանեկան (կամ երկտասարդական) մրցանակ։ --TheBabushka 🐙 23:43, 28 Հունիսի 2020 (UTC)[reply]

«Academy» Օսկարին են ասում։ Սխալ է ակադեմիա թարգմանելը։--Լիլիթ (քննարկում) 22:15, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Այդ դեպքում՝ «Օսկար պատանեկան մրցանակ» կամ «Օսկարի պատանեկան մրցանակ»։ --TheBabushka 🐙 22:16, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Միգուցե Օսկար լավագույն պատանի դերասանի համա՞ր։--Լիլիթ (քննարկում) 22:26, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ճիշտն ասած սկզբում ես էլ էի կարծում, որ դա ամենաճիշտ տարբերակն է, սակայն սա պատվավոր առանձին մրցանակ էր «Academy Juvenile Award» անվանմամբ։ Այլ մրցանակների դեպքում բացատրվում է պարգևի բնույթը, օրինակ՝ «Academy Award for Best Supporting Actress», «Academy Award for Best Picture» և այլն, և դրանք այդպես թարգմանելը ճիշտ է։ Իսկ այստեղ, կարծում եմ, ավելի ճիշտ է թարգմանել մրցանակի անվանումը, ոչ թե ձևափոխելով ավելի ճիշտ կամ հասկանալի դարձնել։ Համաձայն չե՞ք։ --TheBabushka 🐙 22:30, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Մրցանակի մասին ասվում է հետևյալը՝ «․․․to specifically recognize juvenile performers under the age of eighteen for their "outstanding contributions to screen entertainment"»։ Առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ ոչ միայն դերասաններին է տրվում այս մրցանակը, սակայն հաջորդիվ կարդում ենք՝ «The Award continued to be presented intermittently over the next 26 years to 12 child actors and actresses.»։ Կարծում եմ՝ այսքանով ամեն ինչ պարզ է։--Լիլիթ (քննարկում) 22:38, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հասկանում եմ, ինչ նկատի ունեք և համաձայն եմ, որ ձեր տարբերակը սխալ չէ։ Սակայն, սա հատուկ պատվավոր մրցանակ ("was a Special Honorary Academy Award") է իր հատուկ անվանմամբ: Եվ մենք պետք է թարգմանենք մրցանակի անվանումը, ոչ թե բացահայտենք բնույթը, քանի որ այս դեպքում այն ունի իր անվանումը։ Թեև ռուսերեն Վիքիպեդիան չեմ համարում վստահելի աղբյուր, այնտեղ էլ գրեթե բոլոր այլ անվանակարգերը կոչվել են ըստ իրենց բնույթի (Премия «Оскар» за лучший звук և այլն), իսկ այս մեկը՝ Молодёжная награда Академии։ --TheBabushka 🐙 22:51, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Այստեղ հատուկը դեր չի խաղում։ Մրցանակը տրվում է պատանիներին՝ լավագույն դերակատարման համար, այդպես էլ պետք է թարգմանել՝ Օսկար լավագույն պատանի դերասանի համար։--Լիլիթ (քննարկում) 22:55, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Այն անգամ Օսկար արձանիկ չէ, այլ դրա մինի-տարբերակը։ Եվ կարծում եմ, որ այն կարելի է առանձին մրցանակ անվանել։ Ամեն դեպքում, դեռևս մնում եմ իմ կարծիքին։ Սպասենք այլ խմբագիրների արձագանքին։ Շնորհակալություն կառուցողական քննարկման համար։ --TheBabushka 🐙 23:00, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի Հայկ, կամ ես սխալ հասկացա, կամ ադմինիստրատորն առաջարկել է անվանափոխել «Օսկար լավագույն պատանի դերասանի համար», իսկ անվանումն այլ է։ --TheBabushka 🐙 13:26, 11 Հուլիսի 2020 (UTC)[reply]

P. S. Էլ չեմ ասում, որ վերջնական համաձայնության չենք եկել և սպասում էինք այլ մասնակիցների արձագանքին, քանի որ իմ կարծիքով բերված փաստարկները բավարար չեն հոդվածը տվյալ անվանմամբ թողնելու համար։

P. S. համար երկու :) ՝ ես մնում եմ այն կարծիքի, որ մրցանակը (և հոդվածը) պետք է անվանափոխվի, քանի որ մենք պետք է ներկայացնենք դրա ճիշտ անվանումը (Academy Juvenile Award), այլ ոչ թե բացահայտենք բնույթը (այս ինչ մրցանակ այս ինչի համար)։ Այս մրցանակն ունի իր անվանումը՝ ի տարբերություն Օսկարի մնացած հիմնական անվանակարգերի։ Եվ ի տարբերություն դրանց, տարբերվում է նաև դրա համար շնորհվող մրցանակը՝ այն հասարակ Օսկար արձանիկ չէ, այլ դրա փոքր (մինի) տարբերակը։ Այնպես որ ես պատճառ չեմ տեսնում նույն անվանմամբ թողնելու հոդվածը միայն այն պատճառով, որ այն այդպես է ստեղծվել։ Եթե հոդվածն արդեն ստեղծված չլիներ, և ես ստեղծեի «Ակադեմիայի պատանեկան մրցանակ» կամ, ինչպես վերևում նշվեց, «Օսկարի պատանեկան մրցանակ», դժվար թե (իմ կարծիքով) մեկն առաջարկեր վերանվանել այն, քանի որ բավարար փաստարկներ չէր ունենա։ --TheBabushka 🐙 13:36, 11 Հուլիսի 2020 (UTC)[reply]

TheBabushka, կարծես թե քննարկումն այսպես փակելու միակ դեպքը չէ, կարող եք ավելացնել այստեղ:--A.arpi.a (քննարկում) 14:02, 11 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի ադմիններ, կարծում եմ կարիք կա վերաբացել այս քննարկումը։ --TheBabushka 🐙 12:42, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ծխել (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ԾխելԾխումԾխելը՞՞՞

Բայը որպես հոդվածի վերնագիր լինել չի կարող։ Բառարանները курение, smoking բառը թարգմանում են ծխում, ծխելը։ Երկուսն էլ, ըստ իս, հարմար չեն վերնագիր դառնալու համար։ Գուցե ինչ-որ այլ տարբերա՞կ գտնենք։--23artashes (քննարկում) 18:27, 4 Հուլիսի 2020 (UTC)[reply]

23artashes ջան, կներես մեջ ընկնելու համար, բայց Աղջիկ փախցնելը ի՞նչ դնենք էդ դեպքում ։Ճ (ես դեմ եմ «առևանգում»-ին, որովհետև ոչ մեկ տենց չի ասում Հայաստանում) կամ Հոդեր ճտտացնելը։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:33, 4 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Աշոտ ջան, լավ էլ օրինակներ գտար, դրանք էլ պետք է վերանվանվեն։ Գոնե վերջում ը-ով պետք է լինեն։ --23artashes (քննարկում) 18:38, 4 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Չգտա, 23artashes ջան, հիշեցի անցյալի սխալներս ։ԴԴԴ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:39, 4 Հուլիսի 2020 (UTC)[reply]
23artashes փորձել եմ այլ տարբերակներ գտնել, ցավոք՝ չեմ գտել: Եթե Դուք գտել եք, խնդրում եմ գրեք: Կանխավ շնորհակալություն: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Torosyan Mariam (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Հարգելի Torosyan Mariam, եթե գտած լինեի, առաջարկած կլինեի։ Բառարանային երկու բառից բացի, այլ տարբերակ չեմ գտել։ --23artashes (քննարկում) 18:43, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
23artashes ջան, իսկ տարբերա՞կ է կողքը փակագծում ինչ-որ բան գրելը, օրինակ՝ Ծխել (երևույթ), Ծխել (գործողություն)։ --A.arpi.a (քննարկում) 19:29, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
A.arpi.a ջան, անկեղծ՝ չեմ կողմնորոշվում։ Փակագծերում սովորաբար ինչ-որ բան ենք գրում, երբ նույնանուն մի քանի հոդված կա։ Այս դեպքում, կարծես, բացատրություն լինի։ Մի տեսակ խորթ է։ Բայց կարելի է քննարկել։ --23artashes (քննարկում) 19:35, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ինձ @A.arpi.a-ի առաջարկած տարբերակն ավելի դուր եկավ։ Չնայած նման պրակտիկա չունենք, սակայն կարող ենք ներդնել, եթե հոդվածի վերնագրում հստակեցում է մտցնում։ --ջեօ (✡) 06:27, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Կներեք իմ անգրագիտության համար, բայց ինչո՞ւ չենք կարող այս դեպքերում հոդվածի վերնագիրը բայ դնել։ Շատ բնական ու կարճ է լինում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:32, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Աշոտ ջան, մեջբերում մասնագիտական բառարանից․ «Բառացանկում տեղ են գրավում գոյական բառերը կամ դրանցով բաղադրված բառակապակցությունները։ Մյուս խոսքի մասերը ըստ էության տեղ չունեն հանրագիտարանում» (Հայերենագիտական բառարան։ Հրանտ Պետրոսյան։ «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1987, ՀԱՆՐԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ հոդվածի հանրագիտարանը․․․ բաժին)։ --23artashes (քննարկում) 08:05, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]
23artashes ջան, շնորհակալություն պատասխանի համար։ Չեմ ուզում համը հանել, բայց սա չի պատասխանում «ինչու» հարցին ։ճ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:45, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Որովհետև մասնագետներն այդպես են ասում, Աշոտ ջան :-)։ --23artashes (քննարկում) 09:09, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ենթադրում եմ, որ խոսքի մասի բնույթն է հարցը. բայի սահմանումը տրվում է որպես առարկայի՝ ժամանակի մեջ փոփոխվող հատկանիշ, իսկ հանրագիտարանում երևի թե «ձգտում ենք» գրել հաստատուն, կայուն, առարկայական երևույթների մասին։--A.arpi.a (քննարկում) 14:34, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Ես որպես տարբերակ առաջարկում եմ «ծխամոլություն» եզրույթը: Կարծում եմ, որ այստեղ հարցը ոչ թե առհասարակ ծխելու մասին է, այլ դրա՝ վատ սովորույթ լինելու, ինչպես օրինակ՝ հարբեցողություն, ոչ թե խմելը: --Հայկ (արաբագետ) 17:53, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]

23artashes ջան, նկատե՞լ ես առաջարկածս: Ի՞նչ կարծիքի ես--Հայկ (արաբագետ) 17:02, 11 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հայկ ջան, տարբերակ է, բայց մի տեսակ այն չէ։ «Ծխամոլությունը» ծխելու անհաղթահարելի սովորությունն է, մոլի ցանկությունը, իսկ մեր հոդվածն այնքան էլ դրա մասին չէ։ --23artashes (քննարկում) 19:51, 11 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Ժողովուրդ ջան, նույն տրամաբանությամբ երևի այս հոդվածն էլ պետք է անվանափոխվի: Արտաշես ջան, ի՞նչ ես կարծում: --Արեն (քննարկում) 13:33, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Անշուշտ, Արեն ջան։ Ընդ որում, սրա համարժեքը հայերենում վաղուց օգտագործվում է։ Եթե նայեք ռուսերեն հոդվածը, ապա կտեսնեք, որ նկատի ունեմ Հաշվողական տեխնիկա տարբերակը, որը, չգիտես ինչու, դրված է որտեղ Համակարգիչ հոդվածի վերահղում։ --23artashes (քննարկում) 15:24, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Մի քանի բառարանում նայեցի, Computing բառը (անգլերեն հոդվածն այդպես է վերնագրված) թարգմանված էր համակարգչային գիտություն, անվանափոխելու դեպքում կարող ենք սա էլ հաշվի առնել :-):--Արեն (քննարկում) 15:30, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Եթե դա էլ կա, ուրեմն պետք է առանձին քննարկվի։ --23artashes (քննարկում) 15:31, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
COVID-19 պանդեմիա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

COVID-19 պանդեմիաCOVID-19 համավարակ

Առաջարկում եմ վերանվանել «COVID-19 համավարակ»։ Քանի որ Լեզվի կոմիտեն իր հորդորակում հենց այդ բառն է նշում որպես հայերեն համարժեք։ Հղում 1, հղում 2։ --Սերգեյ Սաֆարյան (քննարկում) 05:42, 7 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Ես կողմ եմ։ Փոխառությունները բնականաբար ընդունելի են, բայց դրանց կարիքը չկա, եթե ունենք հայերեն համարժեք (խոսքը բնականաբար կիրառվող համարժեքների մասին է)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:09, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Այդ դեպքում պետք է անվանափոխել նաև «պանդեմիա» հոդվածը։ --TheBabushka 🐙 20:57, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Միշտ_(ֆիլմ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Միշտ (ֆիլմ)Միշտ (ֆիլմ, 1989)

Միշտ (ֆիլմ, 2011) ֆիլմի նմանությամբ--ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:06, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկՀայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ և բազմաթիվ այլ հոդվածներ/կատեգորիաներ/կաղապարներ

Քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի վերաբերյալ հոդվածների վերնագրերում, կատեգորիաներում և կաղապարներում բացակայում է մեկ ընդհանուր սկզբունք, առաջարկում եմ առաջնորդվել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի պաշտոնական կայքում օգտագործվող ձևաչափը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ («հ» տառը մեծատառ, առանց «օբյեկտներ» բառի)։ Սա կիգնի հստակեցում մտցնել գոնե այս թեմատիկայի հոդվածներում։ --ջեօ (✡) 11:00, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Հարց. ինչու՞ մեծատառ հ --Հայկ (արաբագետ) 11:07, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ենթադրում եմ, որ Համաշխարհային ժառանգությունը հատուկ անուն է արդեն։ --ջեօ (✡) 11:14, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ես կասկածում եմ: 23artashes ջան, ժամանակ ունենալու դեպքում կարո՞ղ ես տեսնել ուղեցույցում: --Հայկ (արաբագետ) 11:16, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հայկ ջան, կոնկրետ այս օրինակը տեղեկատուում չգտա։ Համապատասխան որոշումը գրքի 286-294 էջերում է, աչքի անցկացրու, գուցե կետերից մեկը բավարարի այս օրինակին։ --23artashes (քննարկում) 19:05, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Շնորհակալություն, 23artashes ջան: Ես ենթադրում եմ, որ 290-291 էջերում Ե և Զ կետերով նշված բացատրությունը համապատասխանում է նաև այս հարցին: ջեօն ճիշտ է, ես Կողմ եմ «Հ» մեծատառին: Բայց արդյո՞ք օբյեկտներն այստեղ ավելորդ բառ է:--Հայկ (արաբագետ) 17:11, 11 Հուլիսի 2020 (UTC)[reply]
ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության պաշտոնական կայքում այդ տարբերակն է կիրառվում։ Եթե «օբյեկտներ» բառը կիրառելն անհրաժեշտություն լիներ, երևի այդպես էլ կանեին։ Չգիտեմ։ Ամեն դեպքում՝ կողմնակից եմ այն տարբերակին, որն իրենք պաշտոնապես օգտագործում են։ --ջեօ (✡) 17:17, 11 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ջեօ ջան, ես իհարկե դեմ չեմ կարճությանը, և առհասարակ բոլոր հոդվածների վերնագրերում կարելի է օբյեկտները հանել: Բայց կոնկրետ այստեղ հայերեն բարեհունչ չէ, եթե ցանկ է՝ պետք է լինի ինչ-որ բաների. ժառանգությա՞ն ցանկ, թե՞ ժառանգության օբյեկտների: Չէ՞ որ ասում ենք Մայքլ Ջեքսոնի ալբոմների սկավառակագրություն, Մայքլ Ջեքսոնի սինգլների սկավառակագրություն, բայց Մայքլ Ջեքսոնի ձայնագրած երգերի ցանկ (ոչ թե ձայնագրության ցանկ): Եթե նույնիսկ ամենալավ տարբերակը չէ, այդուհանդերձ պետք է լինի որևէ բանի ցանկ: --Հայկ (արաբագետ) 16:35, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Միտք: ժամանակին ունեցել ենք այս քննարկումը:--∑ίγμα (քնն.) 20:11, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]
@Sigma'am ջան, շնորհակալ եմ հղման համար։ Եթե երկիրն առաջ ենք բերում, իմաստային սխալմունք չի ստացվում և համապատասխանում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի պաշտոնական կայքում օգտագործվող տարբերակին։ --ջեօ (✡) 20:17, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Գեյ շքերթ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Գեյ շքերթԳեյ փրայդ

Կարծում եմ «գեյ փրայդ» անվանումն ավելի ճիշտ է օգտագործել, քանի որ անպայման չէ, որ այս ձևի ակցիան շքերթ լինի (Մի տող անգլերեն վիքիպեդիայում այս հոդվածից` Some pride events include LGBT pride parades and marches, rallies, commemorations, community days, dance parties, and festivals)։ --TheBabushka 🐙 13:41, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Գեյ շքերթը և Գեյ փրայդը, տարբեր բաներ են։ Օրինակ ռուսերեն Վիքիպեդիայի հոդվածի վերևում գրված է, որ ընթերցողը չշփոթի մեկը մյուսի հետ։ Այս հոդվածը կապված է այլալեզու Գեյ փրայդ հոդվածների հետ, այնպես որ պետք է անվանափոխվի։--BekoՔննարկում 15:12, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Կողմ --SilViePink 🐍 16:42, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Կողմ, Beko մասնակիցը հանգամանորեն բացատրեց, որ դրանք տարբեր են: --Valen1988 (քննարկում) 17:22, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Կարլ_Գուստավ_Յունգ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Կարլ Գուստավ ՅունգԿարլ Յունգ

Հայերեն Վիքիպեդիայում սովորաբար գրում ենք «ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ» ձևով։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 05:03, 11 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Դեմ, ոնց հասկացա Գուստավը նրա հայրանունը չէ, այլ երկրորդ անունը։ Բացի այդ, որոնողական համակարգում փնտրելիս՝ գրեթե բոլոր աղբյուրներում Գուստավ տարբերակով է բերում։ Իսկ եթե հանկարծ հայրանունը լիներ, ապա միևնույն է դեմ էի լինելու, որովհետև ունենք օրինակ Հանս Քրիստիան Անդերսեն տարբերակը։ Հաստատ Քրիստիանը չէինք հանի)))--Armen (քննարկում) 11:07, 11 Հուլիսի 2020 (UTC)[reply]
(!) Մեկնաբանություն՝ @ԱշոտՏՆՂ ջան, բայց աղբյուր կա՞։ --ջեօ (✡) 11:21, 11 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Դեմ, համամիտ եմ Armen-ի հետ:--Գևորգ💬 11:26, 11 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Չգիտեմ ժողովուրդ ջան։ Առաջադրեցի ականջիս ծանոթ տարբերակի օգտին +անգլերենի ազդեցության տակ։ Փորձեցի հայերեն հոգեբանության մի քանի գրքում գտնել Յունգի մասին ինչ-որ հատված, բայց չստացվեց ([5], [6])։ Հին հոդվածների դեպքում ես չեմ սիրում գուգլին բանի տեղ դնել, որովհետև մարդիկ տեսնում են Վիքիպեդիայում գրված է «Ա» իրենք էլ են գրում «Ա», հետո մենք էդ կայքերին ներկայացնում ենք որպեսղ աղբյուր։ Ամեն դեպքում ես վստահելի աղբյուր չունեմ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:49, 11 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Իսոսի_ճակատամարտ_(194_թվական) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Իսոսի ճակատամարտ (194 թվական)Իսոսի ճակատամարտ (194)

Կատեգորիա:Ճակատամարտեր_այբբենական_կարգով կատեգորիայից կարելի է տեսնել, որ այս տարբերակը ավելի տարածված է։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 01:24, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Կողմ, պետք է հնարավորինս միօրինակություն պահել։--Voskanyan (քննարկում) 04:55, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Կողմ, կարծում եմ նմամատիպ բոլոր դեպքերը արժի առանց քննարկման անվանափոխել։--Armen (քննարկում) 08:19, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Համայնք ջան, նույն տրամաբանությամբ մյուս հոդվածիս՝ Հայաստանի դրածո արքաների ցանկ (1-52 թվականներ)-ի համար էլ քվեարկեք էլի։ Առանձին քննարկում կարծում եմ չարժի բացել, երկուսը միասին անվանափոխենք։--Նուբեռելլա 💬 08:26, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Կողմ, բնականաբար, սա էլ, տակինն էլ՝ առանց թվականի: Nooberella, ինչ վերաբերում է քո գրածին, քննարկել այնուամենայնիվ պետք է: Նախ՝ «Հայաստան» բառը սխալ է, այդ անունը պետություն իմաստով գործածվում է 1918 թվականից, մինչ այդ՝ Հայք, Մեծ Հայք, Հայոց աշխարհ և այլն: Երկրորդ՝ եթե «թվականներ» բառը հանես, կստացվի 1-52 արքաների ցանկ: Այնպես որ, սա քննարկման առանձին թեմա է:--Հայկ (արաբագետ) 08:36, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հ.Գ., կարծում եմ՝ այդ հոդվածը կարելի է ջնջման ներկայացնել: Չէ՞ որ արդեն մանրամասն ներկայացված է ամեն ինչ Դրածո թագավորներ հոդվածում --Հայկ (արաբագետ) 08:39, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Այդ դեպքում խնդրում եմ նոր քննարկում բացես, Հայկ ջան։ Եթե գտնում ես պետք է ջնջել, բացիր ջնջման էջում, եթե անվանափոխել՝ այստեղ։ Շնորհակալ եմ։--Նուբեռելլա 💬 08:40, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հունգարիայի_Եվրոպական_Միության_անդամակցության_հանրաքվե_(2003_թվական) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հունգարիայի Եվրոպական Միության անդամակցության հանրաքվե (2003 թվական)Հունգարիայի Եվրոպական Միության անդամակցության հանրաքվե (2003)

Նույն նախորդ քննարկման պատճառով․ այստեղ կարող ենք տեսնել, որ «թվական)»-ով վերջացող հոդվածներ գրեթե չունենք (եղածներն էլ երևի արժի անվանափոխել)։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 01:33, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Կողմ, բայց վերնագիրը նույնպես փոփոխության կարիք ունի, գուցե դարձնենք Հունգարիայի Եվրոպական Միությանն անդամակցության հանրաքվե, Հունգարիայի՝ Եվրոպական Միությանն անդամակցության հանրաքվե կամ Եվրոպական Միությանը Հունգարիայի անդամակցության հանրաքվե։--Voskanyan (քննարկում) 04:56, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ես ավելի հակված եմ 1-ին և 3-րդ տարբերակներին։ Կարծում եմ՝ հնարավորության դեպքում պետք է խուսափել կետադրական նշաններից։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 05:12, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Կողմ, բայց վերնագրում էլ երևի Միությունը փոքրատառ դարձնենք։ Օրինակ Հայաստանում ԵՄ պատվիրակության կայքում այդպես՝ տես այստեղ։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Armenmir (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Կողմ Եվրոպական միությանը Հունգարիայի անդամակցության հանրաքվե տարբերակին: Միությունը պետք է գրվի փոքրատառով, այդպես է օրենքը՝ 290 էջ, Գ կետ: --Հայկ (արաբագետ) 16:27, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Վիշտ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Վիշտ → տարբերակ չունեմ (կամ ձուլել Թախիծ հոդվածի հետ)

Ամենայն հավանականությամբ հոդվածը գրվել է որևէ աղբյուրից (չեմ կարող պնդել, բայց որոշ նախադասություններից կարելի է դատել, որ վերցված է գրքից), այդ պատճառով պետք է միջլեզվային հղումով կապվեին այն հոդվածների հետ, որոնք այժմ կապված է Թախիծ հոդվածը։ Գուցե առաջարկեք տարբերակներ։--Voskanyan (քննարկում) 15:46, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Եթե տարբերակներ չկան, ներկայացնեմ ձուլման․ առաջարկում եմ փոխել միջլեզվայինը, և տեքստն ամբողջությամբ փոխարինենք Թախիծ հոդվածի տեքստով, որովհետև ներկայիս տեքստը ծանոթագրություններ չունի, միայն որպես աղբյուր նշված է ռուսերեն գիրք, հավանաբար պատճենված է որևէ աղբյուրից (կան ոչ հանրագիտարանային արտահայտություններ), բայց քանի որ փաստեր չունեմ, չեմ կարող ուղղակի ներկայացնել ջնջման։

Արեն ջան, խնդրում եմ հայտնել քո կարծիքը։--Voskanyan (քննարկում) 11:12, 15 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Էրիկ Գարների մահ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Էրիկ Գարների մահԷրիկ Գարների սպանություն

Անգլերեն հոդվածում օգտագործվել է Killing of Eric Garner տարբերակը։ Կարծում եմ այն ավելի ճիշտ է արտահայտում պատահարի բնույթը։ --TheBabushka 🐙 16:28, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]

SQL_լեզու (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

SQL_լեզուSQL

SQL -ը նշանակում է Structured Query Language (լեզուն երկու անգամ գրելու իմաստ չկա)։ Բացի դա՝ մենք ուրիշ SQL չունենք, եթե անգամ ունենայինք էլ, պետք է SQL (հարցումների լեզու) գրվեր։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:00, 15 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Ռազմական բախու՞մ, թե՞ ընդհարումներ

Հայ-ադրբեջանական ռազմական բախում (հուլիս, 2020) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Գարդմանահայի խնդրանքով բացում եմ այս քննարկումը: Ինձ համար առանձնապես տարբերություն չկա՝ այդ երկու եզրույթից որ մեկը կընտրվի: Իսկ ինչու եմ անվանափոխել, որովհետև մենք ունեինք մի շարք այդպիսի հոդվածներ.

Ասեմ նաև, որ դրանցից մի քանիսն արդեն անվանափոխել եմ՝ ընդհանուր անուն ունենալու համար։ Խնդրում եմ ձեր կարծիքը՝ եզրույթ որոշելու համար, որպեսզի բոլոր հոդվածներն ունենան մեկ վերնագիր՝ մեր կանոններին համապատասխան: Դրանով շարժվել ենք և ստեղծել Խաչակրաց արշավանքները, Թուրք-պարսկական պատերազմները և շատ այլ հոդվածներ: --Հայկ (արաբագետ) 13:04, 15 Հուլիսի 2020 (UTC)[reply]