«Վահրամ Պահլավունի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ ուղղումներ ԱՎԶ ծրագրով
չ r2.7.2+) (Ռոբոտը ավելացնում է․: sh:Vahram Pahlavuni
Տող 7. Տող 7.
[[de:Gregor II. Vkayaser]]
[[de:Gregor II. Vkayaser]]
[[en:Vahram Pahlavouni]]
[[en:Vahram Pahlavouni]]
[[sh:Vahram Pahlavuni]]

16:48, 6 Մայիսի 2012-ի տարբերակ

Վահրամ Պահլավունի (967-1045 կամ 1046), հայ զորավար, Պահլավունիների նախարարական տոհմի ներկայացուցիչ, Գրիգոր Համզայի որդին և Գրիգոր Մագիստրոսի հորեղբայրը: Ուներ անթիպատ պատրիկի և իշխանաց իշխանի պատվաստիճան և հանդիսանում էր հայոց զորքերի սպարապետը: Նշանավոր Մարմաշենի վանքային համալիրի շինողն է: Հովհաննես-Սմբատի և Աշոտ Դ-ի մահից հետո ղեկավարել է պայքարը Անին ուժով գրավել ցանկացող բյուզանդական բանակների դեմ, կազմակերպել է Աշոտի որդի` Գագիկ Բ-ին Բագրատունյաց գահի վրա հաստատելը, դեմ է եղել երիտասարդ արքայի Բյուզանդիա մեկնելուն: Անին Բյուզանդիայի կողմից նվաճվելուց հետո (1045թ.) ութսունամյա զորավարը զենքը ձեռքին դարձյալ կռվել է հայրենի երկիրը ավերող մի այլ թշնամու` Դվինի էմիր Աբու-լ-Ասվարի դեմ: Հենց այդ մարտում սպանվել է իր Գրիգոր որդու հետ միասին 1046թ. կամ 1047թ.:

Աղբյուրներ

  • Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, թարգմանությունը` Վ.Ա. Գևորգյանի, Երևան, 1971: