«Մասնակից:Աննա Մկրտումյան/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Ավազարկղերում կատեգորիա չենք դնում։
Տող 198. Տող 198.
* {{YouTube|Sw7gNdYq3QQ|Выступление Михаила Шишкина на Форуме русской культуры в Европе «СловоНово», Черногория, г. Будва, сентябрь 2018 г.|start=}}
* {{YouTube|Sw7gNdYq3QQ|Выступление Михаила Шишкина на Форуме русской культуры в Европе «СловоНово», Черногория, г. Будва, сентябрь 2018 г.|start=}}
* ''[[Конеген, Светлана Юрьевна|Светлана Конеген]]''. [https://www.svoboda.org/a/30366158.html Примечание как роман. Михаил Шишкин – о литературе и политике] // "[[Ազատություն ռադիոկայան]]", 11.01.2020
* ''[[Конеген, Светлана Юрьевна|Светлана Конеген]]''. [https://www.svoboda.org/a/30366158.html Примечание как роман. Михаил Шишкин – о литературе и политике] // "[[Ազատություն ռադիոկայան]]", 11.01.2020


[[Կատեգորիա:Ռուս գրողներ]]
[[Կատեգորիա:Մոսկվա քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Ռուս գրողները այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:XX դարի ռուս գրողներ]]
[[Կատեգորիա: XXI դարի ռուս գրողներ]]
[[Կատեգորիա:Շվեցարիայում ռուս գաղթականների չորրորդ ալիք]]
[[Կատեգորիա:Գերմանիայում ռուս գաղթականների չորրորդ ալիք]]
[[Կատեգորիա:Ռուս գրող գաղթականների չորրորդ ալիք]]
[[Կատեգորիա:Բազմալեզու գրողներ]]

20:21, 14 Հուլիսի 2020-ի տարբերակ

Կաղապար:Գրող

Միխաիլ Պավլովիչ Շիշկին () ռուս գրող։ «Ռուս Բուքեր», «Մեծ գիրք» и «Ազգային Բեսթսելլեր» գրական մրցանակների դափնեկիր (այս երեք մրցանակների միակ դափնեկիրը)։ Ապրում է Շվեյցարիայում, ստեղծագործում է նաև գերմաներենով։

Կենսագրություն

Ծնվել է ռուս նավաստի-սուզորդի ընտանիքում։ Հայրը՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, ով կրկնակի անգամ արժանացել է Կարմիր դրոշ շքանշանի[1], մայրը ազգությամբ ուկրաինուհի է, մասնագիտությամբ ուսուցչուհի [2]։ Հայրական պապը 1830 թվականին հռչակվեց ենթակուլակ և Կուլակաթափության արդյունքում ռեպրեսիայի ենթարկվեց և զոհվեց Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղու շինարարության ժամանակ։ Տատիկը՝ Լյուբով Շիշկինան (մահացել է 1993 թվականին), վերցնելով երկու երեխաներին հեռանում է գյուղից և աշխատանքի անցնում Մոսկվայի մերձակայքում[3][4]։ Նրա ավագ հորեղբայր Բորիսը 1941 թվականին[5] անհայտ կորավ։ 2010 թվականին Միխայիլ Շիշկինին հաջողվեց պարզել, որ իր հորեղբայրը 1942 թվականին գնդակահարվել է գերմանական գերությունում՝ որպես եվրեյ, կեղծ մատնության արդյունքում[3]։ Հայրը՝ Պավել Շիշկինը (1926—1995), 17 տարեկանում գնում է պատերազմ, որպեսզի վրեժխնդիր լինի ավագ եղբոր համար։ Ուսում ստանալուց հետո 1944—1945 թվականներին կռվել է որպես սուզորդ[3] և հետագա կյանքում միշտ գաղտնի է պահել, որ ինքը ռեպրեսիայի ենթարկվածի որդի է [4]։

Մայրը՝ Իրինա Գեորգիևնա Շիշկինան, Ն․Վ․Գոգոլի անվան № 59 դպրոցում կուսկազմակերպիչ էր, որտեղ 1959 թվականին վիճաբանություն է բռնկվում այն ժամանակ դեռ աշակերտ Վլադիմիր Բուկովսկու հետ։ Շնորհիվ դեկրետային արձակուրդի, նրան հաջողվեց պահպանել աշխատանքը և հետագայում դառնալով այդ դպրոցի ուսումնակն գծով վարիչ, հետո տնօրեն։ Ավելի ուշ այդ նույն դպրոցում սովորել է նաև Միխայիլը[6]։

Մինչ Միխայիլի ծնվելը, նրա ծնողներն արդեն ամուսնալուծված էին, և ապագա գրողը իր կյանքի առաջին տարիները անց է կացրել Ստարոկանյուշեն նրբանցքի կոմունալային սենյակում [4]։ Լյուբով Շիշկինան՝ հորական տատը, ով միայն ավարտել էր ծխական դպրոցի երորդ դասարանը, գաղտնի կնքում է երեխային։ Արդեն դպրոցական տարիքում նա բացասական կարծիք ուներ Սովետական կարգերի վերաբերյալ, և ինքնուրույն լուսապատճենում էր գրքեր, որոնք տպագրվել էին արտասահմանում («Տամիզդատ»)[3]։ Յուրի Անդրոպովի ժամանակ Միխաիլի մայրը հեռացվեց աշխատանքից, Վլադիմիր Վիսոցկու հիշատակին նվիրված երեկույթ կազմակերպելու համար[7].

Որոշ ժամանակ Միխաիլ Շիշկինը աշխատել է որպես բակապան[8]։ Ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի ռոմանո-գերմանական ֆակուլտետը (1982)։ Երեք տարի աշխատել է «Ռովեսնիկ» ամսագրում, գրել է արվեստի մասին, թարգմանել է գերմաներենից։ Հինգ տարի աշխատել է Մոսկվայի № 444 ֆիզմաթ դպրոցում, որտեղ դասավանդել է գերմաներեն և անգլերեն[9]։

Այժմ Միխայիլ Շիշկինը երորդ անգամ է ամուսնացած, առաջին երկու ամուսնությունները շարունակվել են 7 տարի։ Առաջին կինը՝ Իրինան, Ռուսաստանից էր, երկրորդը՝ Ֆրանչեսկա Շտյոկլինը , Շվեյցարիայից։ Վերջինս մասնագիտությամբ սլավոնագետ է, նրան է նվիրված «Իսմայիլի գրավումը» վեպը։ Որդու՝ Կոնստանտինի ծնվելուց հետո՝ 1995 թվականից, գրողը բնակվում է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում[4]։ Գրական գործունեությունից զատ, նա զբաղվում է նաև թարգմանչությամբ և դասվանդում է։ 2009 թվականի աշնանային կիսամյակում դասավանդել է Վաշինգտոն և Լի համալսարանում (Վիրջինիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ)[10]։

Միխաիլ Շիշկինը 2011 թվականին ամուսնանում է Եվգենիա Շիշկինայի հետ և 2013 թվականի օգոստոսի 4-ին ծնվում է նրանց որդին՝ Իլյան։ Միխայիլը յուրաքանչյուր ամուսնությունից մեկական որդի ունի։ Միխայիլ Շիշկինը դասական երաժշտություն է սիրում [11] , որպես հոբբի խաղում է Սնուկեր (Բիլիարդի տեսակ)[12]։ 2012—2013 թվականներին ապրել է Բեռլինում , կապված Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության կողմից տրվող թոշակի (գերմ.՝ DAAD Künstlerprogramm) հետ։

2013 թվականին ելնելով իր քաղաքական հայացքներից, հրաժարվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ գրքի միջազգային շուկայում, ներկայացնել Ռուսաստանը «BookExpo America[en]2013»[13][14]։ Գրողը իր հայացքները կապված Ղրիմի Ռուսաստանին բռնակցման հետ , շարադրել է չորս հոդվածներում, որոնք տպագրվել են եվրոպական թերթերում[15][16]։

Ստեղծագործություն

Հրապարակում է 1993 թվականից, վերջին տարիներին սկսել է ստեղծագործել և հրապարակել գերմաներեն։ Նա շարունակում է ռուս կլասիկներին՝ (Անտոն Չեխովին, Իվան Բունինին, Վլադիմիր Նաբոկովին) հարուստ բառային, երաժշտականության և ներդաշնակ նախադասությունների մասով։ Արևմուտքի գրողներից՝ (Ջեյմս Ջոյս, Ռոբերտ Վալսեր, «նոր վեպի» վարպետներ) վերցրել է ստեղծագործության ներսում ժանրային և պատմության աստիճանի փոփոխության սկզբունքը, տեքստի ճիշտ մասնատում, շարահյուսական դինամիզմ , սյուժեյի ավանագարդային խիզախությունը լեզվի ակտոիալացման մեջ, տեքստի ծանրության կենտրոնի փոխանցումը հաղորդագրությունից լեզվին [17]։

Շիշկինին բնութագրողները նշում են, որ նրա և Սաշա Սոկոլովի միջև ներքին հարազատություն կա, որը հատկապես նկատելի է «Վեներայի վարս»ը վեպում[18][19]։ Իր հոդվածներից մեկում Շիշկինը նշում է իր համար գրականության գլխավոր ճյուղերը․ Չեխով, Բունին, Նաբոկով, Սաշա Սոկոլով [20]։ Հարցազրույցներից մեկի ժամանակ նա Ալեկսանդր Գոլդշտեյնին [21][22] անվանել է իր արձակագրության ոգեշնչող, իսկ գրականությունից դուրս՝ Անդրեյ Տարկովսկի  [23] և Ալֆրեդ Շնիտկե [24]։

Շիշկինի արձակին բնորոշ առանձնահատկություն է համարվում քրոնոտոպների ինքնատիպ օգտագործումը՝ տեղի և ժամանակի բազմաբնույթ օգտագործումը։ Տարբեր ուղղություններ ոչ միայն տեղի են ունենում զուգահեռ, այլ նաև գործողության ժամանակահատվածը անորոշ է։ Գրողի բնորոշմամբ դժվար է նշել գործողության շրջանակը․«այն կատարվում է միշտ և ամենուր»։

Հեղինակը միմիանց կապակցելով տարբեր հատվածներ մեկ ամբողջական տեքստում, ստեղծում է «վեպ-տապան», ընդ որում աշխարհի փրկությունը տեղի է ունենում լեզվի վերակենդանացմամբ։[25]

Գրքերում իր մասին բավականին մանրամասներ կան, հատկապես «Իսմայիլի գրավումը» և «Վեներայի վարս»ը վեպերում, որտեղ պատմում է Ստարոկանյուշեն նրբանցքում անցած մանկության, ծովահեն-սուզորդ հոր, ձերբակալված եղբոր, շվեցարուհի կնոջ, ում առաջին ամուսինը մահացել էր, որդու ծննդյան, ով ծնվել էր Շվեյցարիայում Ֆրանչեսկայից, որպես թարգմանիչ փախստականների համար իր աշխատանքի մասին: Շիշկինի գրքերում հանդիպում ենք բազմաթիվ ակնարկներ իր սիրելի գրողների մասին։

Շիշկինը ռուս գրականության առաջիններից է, ով լայնորեն սկսեց կիրառել Կոլաժային տեխնիկան՝ պատմություն ստեղծելու համար։ Վեպ-կոլաժը մասամբ կանխատեսում է անհայտ մեջբերումների կիրառումը [26][27]։ Կապված վերջինիս հետ, «Վեներայի վարս»ը մեծ քննարկումներ առաջացրեց այն մասին, որ վեպում անցնում է կոլաժի և Գրագողություն[28] սահմանը։

Լև Դանիլկինը թվարկում է Շիշկինի վեպերի խաչաձև հատումները, որոնք նրա համար դառնում են մոլուցք․ «Ռուսաստանը, որպես բռնության երկիր, երեխայի մահ, դավաճանություն , լեզվի մրցակցություն և իրականություն․․․ Շիշկինի համար, խոսքը դա դաժան իրականությունն «ասելու» միջոց է[29]։ Շիշկինի ընդիմախոսները նրան մեղադրում են, որ «ցանկացած ցավ նրա համար ուղղակի բանավոր կոլաժների ստեղծման ներշնչանք է, թող հիանա դրանով»[30]։

Միխաիլ Շիշկինը իր յուրաքնչյուր գրքի վրա աշխատում է գրեթե հինգ տարի և նրա խոսքերով, ներշնչանքի սպասումը տանջալի է։ «Վեներայի վարս» վեպից ուղիղ չորս տարի հետո գրեց «Պիսմովնիկ» վեպը, որը վերջացրեց մեկ տարվա ընթացքում [22]։

2016 թվականին Կրակովում տեղի ունեցավ միջազգային գիտական կոնֆերանս, նվիրված Միխաիլ Շիշկինի ստեղծագործությանը[31], որի ամփոփման արդյունքում տպագրվեց հոդվածների մեծ հավաքածու[32]։ 2019 թվականին Կրակովում «Իսմայիլի գրավումը» գրքի հիման վրա տպագրվեց հոդվածների հավաքածու [33]։

Բեմադրություններ

2006 թվականին Եվգենի Կամենկովիչը Մոսկովյան թատրոնի «Պ․Ֆամենկոյի արվեստանոցում» բեմադրեց «Ամենակարևորը» ներկայացումը, ըստ Շիշկինի «Վեներայի վարսը» վեպի[34][35], որը բարձր գնահատականի արժանացավ հեղինակի կողմից[24]։ Որպես 2007 թվականի լավագույն ներկայացում , արժանացել է «Բյուրեղապակյա Տուրանդոտ» մրցանակին[36]։ 2011 թվականի հոկտեմբերին Օլեգ Տաբակովը Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում բեմադրում է«Պիսմովնիկ» ներկայացման պրեմիերան, որի ռեժիսեորը[1][12] Մարինա Բրուսինկինան էր[37]։

Մոսկվայի բաց ուսանողական թատրոնում բեմադրվել է[38] «Իսմայիլի գրավումը» վեպի հիման վրա։ (ռեժ․Գեորգի Դոլմազյան)[24]. 2012 թվականի փետրվարի 14-ին տեղի ունեցավ «Սուրբ Մարկի ճամբարը» ներկայացման պրեմիերան նույնանուն վավերագրական պատմվածքի՝ (ռեժ․Նիկիտա Կոբալև, դեր․ Ե․Սմիրնով, Ե․Սաչկով ) Ն․Կոբելևի Հեղինակային նախագծի շրջանակներում Վս․Մեյերխոլդ կենտրոնի հովանաորությամբ։ Բեմադրությունները մեծ հաջողություններ են ունեցել[1]։ Երաժիշտ և ռեժիսեոր Ալեկսեյ Բոտվինովը 2011 թվականի հուլիսին Օդեսսայում բեմադրեց «Պիսմովնիկ, Էլեգիա » ներկայացումը։ 2012 թվականի դեկտեմբերին Ցյուրիխում անցկացվեց այդ նույն ներկայացման գերմաներեն տարբերակի պրեմիերան։ 2016 թվականին Մոսկվայի կամերային տիկնիկային թատրոնը մեծահասկներ համար բեմադրեց «Պիսմավնիկ» ներկայացումը, որի բեմադրող ռեժիսեորն էր— Բորիս Կոնստանտինովը[39]։ Նույն գրքից օտվելով 2015 թվականին Սանկտ Պետերբուրգի Մաստերսկայա թատրոնում ևս բեմադրվեց «Պիսմավնիկ» ներկայացումը , որի բեմադրման հեղինակն էր Նատալիա Լապինան[40]։

2019 թվականին Բեռնում ըստ Միխաիլ Շիշկինի հեղինակած պիեսի բեմադրվեց գերմաներեն ներկայացում, որը գրել էր Ֆրից Լանգի «Մ» (1931) ֆիլմի հիման վրա, որի ռեժիսեորը Էբերխարդ Կյոլերն էր Սանկտ Պետերբուրգից «Սերունդների թատրոնի» հետ միասին[41]։

Հասարակական դիրք

2018 թվականին դեմոկրատական երկրներին կոչ արեց բոյկոտել Ռուսաստանի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Շվեյցարական Tages-Anzeiger ամսագրի հարցազրույցում Շիշկինը նշել է, որ սպորտը Ռուսաստանում հասկացվում է, որպես «պատերազմի շարունակություն»[42]։ 2018 թվականին Եվրոպայում ռուսական մշակույթի ֆորումում գրողն ասել է, որ ինքն իրեն հայտարարարել է գաղթական, և այլևս Ռուսաստան չի գնում[43]։ 2019 թվականին ստորագրել է « Բաց նամակ ընդեմ Ռուսաստանի քաղաքական բռնաճնշմանը»[44]։

Միխաիլ Շիշկինի ստեղծագործություններ

Ռուսերեն վեպեր

Ռուսերեն պատմվածքներ

Ռուսերեն պատմվածքններ և հոդվածներ

Գերմաներեն ստեղծագործություններ

  • Մոնտրյո-Միսսոլունգի-Աստապովո: Բայրոնի և Տոլստոյի հետքերով (2002)
  • Մահացած հոգիներ, կենդանի քթեր։ Ռուսաստանի մշակույթային պատմության ներածություն (2019)
  • Խաղաղություն թե պատերազմ։ Ռուսաստանը և արևմուտքը (2019)

Մրցանակներ, անվանակարգեր

  • 1993 — «Զնամիա» ամսագրի մրցանակ, լավագույն գրական դեբյուտի համար («Բոլորին սպասվում է նույն գիշերը» վեպը)
  • 1999 — Ցյուրիխի շրջանի մրցանակ «Ռուսական Շվեյցարիա» ուղեցույցի համար
  • 1999 — «Գլոբուս» մրցանակ, ժողովրդին և մշակույթը իրար կապաող ստեղծագործության համար, որը նշանակվել էր Մ․Ի․ Րուդոմինոյի անվան ՎԳԲԻԼ-ի կողմից («Իսմայիլի գրավումը» վեպը)[45]
  • 2000 — «Ռուսական Բուկեր» (վեպ «Իսմայիլի գրավումը») մրցանակի դափնեկիր
  • 2005 — Տարվա լավագույն օտար գրքի մրցանակի դափնեկիր, Ֆրանսիա (գիրք պատմություն <<Մոնտրյո-Միսսոլունգի-Աստապովո: Բայրոնի և Տոլստոյի հետքերով>>)
  • 2005 — «Ազգային բեսթսելլեր» (վեպ «Վեներայի վարս») մրցանակաի դափնեկիր
  • 2006 — «Մեծ գիրք» (երորդ տեղ,վեպ «Վեներայի վարս») մրցանակի դափնեկիր
  • 2006 — Բունինյան գրական մրցույթի հաղթող (վեպ «Վեներայի վարս»)[46]
  • 2007 — Grinzane Cavour Prize («Վեներայի վարսը» վեպի իտալաերեն թարգմանություն)
  • 2007 — Halpérine-Kaminski Prize for the Best Translation (Laure Troubeckoy, «Վեներայի վարսը» վեպի ֆրանսերեն թարգմանություն)
  • 2010 — Орден журнала «Знамя»[47]
  • 2010 — «Իմխոնետ» պորտալում առաջին մրցանակակիր, «Սիրելի գրող» անվանակարգում[48]
  • 2011 — «Պիսմովնիկ» վեպը ընդգրկվեց «Մեծ Գիրք» մրցանակի հավակնորդների փոքրաքանակ ցանկի մեջ[37][49]
  • 2011 — «Վեներայի վարս» վեպը և գերմաներեն թարգմանած թարգմանիչ Անդրեաս Տրետները արժանացել են Բեռլինի Աշխարհի մշակույթի պալատի միջազգային գրական մրցանակի։[50].
  • 2011 —«Պիսմովնիկ» վեպը ընդգրկվել է «Տարվա գիրք» մրցանակի հավակնորդների փոքրաթիվ ցանկ[51]
  • 2011 — «Պիսմովնիկ» վեպը ընդգրկվել է «Նոս» մրցանակի հավակնորդների փոքրաթիվ ցանկ[52]
  • 2011 — «Մեծ Գիրք» մրցանակ (առաջին մրցանակ) «Պիսմովնիկ» վեպի համար, ինչպես նաև հաղթանակ «ժողովրդական քվեարկությամբ»[53]

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Наталья Кочеткова беседовала с Михаилом Шишкиным (01.02.2011). «Будущее наступило. Михаил Шишкин написал свою главную книгу и встретил любовь» (ռուսերեն). Известия. Արխիվացված է օրիգինալից 2011-01-24-ին. Վերցված է 2011-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Александр Чернов беседовал с Михаилом Шишкиным (21.01.2011). «Шишкин — художник слова. Интервью» (ռուսերեն). Шо. Արխիվացված է օրիգինալից 2013-03-14-ին. Վերցված է 2011-03-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Клуб «Журнального зала»» (ռուսերեն). Русский журнал. 25.12.2010. Արխիվացված է օրիգինալից 2011-11-03-ին. Վերցված է 2011-02-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Михаил Шишкин: «Я почувствовал себя крошечным колёсиком машины, производящей говно»: По материалам «Московского комсомольца» и «Новых известий»» (ռուսերեն). Салідарнасць. 25.12.2010. Արխիվացված է օրիգինալից 2008-01-11-ին. Վերցված է 2010-12-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Михаил Шишкин Говорят лауреаты «Знамени». Михаил Шишкин // Знамя. —М., 2000. — № 3.
  6. «Национальная премия «Большая книга»» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-09-10-ին. Վերցված է 2011-03-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Михаил Шишкин Пальто с хлястиком. — Сноб. — Сноб Медиа, 2010.
  8. Николай Александров Тот, кто взял Измаил. Интервью с Михаилом Шишкиным // Итоги. —М., 2000. — № 42 (228).
  9. Веста Боровикова (27.03.2007). «Писатель Михаил Шишкин: «В России государство – это главный враг, и его нужно бояться»» (ռուսերեն). Новые Известия. Արխիվացված է օրիգինալից 2008-04-10-ին. Վերցված է 2011-03-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Наталья Кочеткова беседовала с Михаилом Шишкиным (25.12.2010). «Михаил Шишкин: Роман всегда умнее автора» (ռուսերեն). Известия. Արխիվացված է օրիգինալից 2010-11-18-ին. Վերցված է 2011-01-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. Сергей Иванов беседовал с Михаилом Шишкиным (04.08.2010). «Михаил Шишкин: «Писатель должен ощутить всесилие»» (ռուսերեն). Контакты. Արխիվացված է օրիգինալից 2010-11-14-ին. Վերցված է 2011-01-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. 12,0 12,1 Людмила Клот (03.11.2010). «Михаил Шишкин и роман в письмах влюблённых: Интервью с Михаилом Шишкиным» (ռուսերեն). Наша газета. Արխիվացված է օրիգինալից 2011-06-05-ին. Վերցված է 2010-12-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Михаил Шишкин отказался представлять Россию на книжной ярмарке в США». Արխիվացված է օրիգինալից 2013-03-10-ին. Վերցված է 2013-03-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. Викицитатник «Михаил Павлович Шишкин»
  15. «Ordinary Russians and Ukrainians have been betrayed by their leaders». Վերցված է 2014-03-25-ին.
  16. «Russlands ukrainische Zukunft». Վերցված է 2014-03-26-ին.
  17. Андрей Архангельский Сопротивление мату. Интервью с Михаилом Шишкиным // Огонёк. —Москва, 2005. — № 27 (4906). Архивировано из первоисточника 23 Դեկտեմբերի 2010.
  18. Ксения Рождественская (2005, номер 75). «ИЗРЕЧЕНИЯ ВЫХОДА В ДЕНЬ» (ռուսերեն). НЛО. Արխիվացված է օրիգինալից 2011-09-19-ին. Վերցված է 2010-12-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. Глеб Морев. «Язык — это оборона. Михаил Шишкин о новом типе романа, русском языке и любви к Акакию Акакиевичу». Русский журнал. Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին. Վերցված է 2010-12-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. Михаил Шишкин Лодка, нацарапанная на стене // Пальто с хлястиком. Короткая проза, эссе.. — ACT, 2017. — С. 190. — 2000 экз. — ISBN 978-5-17--96620-0
  21. Майя Кучерская, интервью с Михаилом Шишкиным (2005, номер 75). «Разорванное время соединит читающий» (ռուսերեն). Ведомости. Վերցված է 2010-12-19-ին.
  22. 22,0 22,1 Анна Грибоедова беседовала с Михаилом Шишкиным (13.07.2010). «Михаил Шишкин. Не нужно писать о России и экзотических проблемах» (ռուսերեն). Русский мир. Արխիվացված է օրիգինալից 2013-08-31-ին. Վերցված է 2010-12-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  23. Анна Красильщик, интервью с Михаилом Шишкиным (13.07.2010). «Михаил Шишкин. Интервью» (ռուսերեն). Большой город, № 12 (257). Արխիվացված է օրիգինալից 2011-08-26-ին. Վերցված է 2010-12-19-ին.
  24. 24,0 24,1 24,2 Евгений Белжеларский Гражданин Альп: Интервью с Михаилом Шишкиным // Итоги. — 2005. — № 40.
  25. Светлана Николаевна Лашовa Принцип пазла: язык и хронотоп в прозе М. Шишкина // Вестник Пермского университета. —Пермь, 2010. — № 6 (12). — С. 186-190.
  26. https://echo.msk.ru/programs/odin/1640438-echo/
  27. Пример из «Взятия Измаила»: «И когда горничная поставила на стол тарелку, он замер, и как только закрылась дверь, обеими руками схватил хлеб, засопел, сразу измазал пальцы и подбородок в сале и стал жадно жевать». — Из рассказа Набокова «Подлец»
  28. http://www.neizvestnyj-gorkij.de/index.php?e=71
  29. https://web.archive.org/web/20160312054929/http://www.afisha.ru/book/1689/review/339598
  30. Критическая масса, 2005, №2
  31. «I Международная научная конференция «Знаковые имена современной русской литературы»: Михаил Шишкин» (ռուսերեն). ). 19-21.05.2016. Վերցված է 29.07.2019-ին.
  32. под редакцией Анны Скотницкой и Януша Свежего «Знаковые имена современной русской литературы: Михаил Шишкин» (2017). — сборник статей. — Краков: Scriptum, 2017. — 509 с. — ISBN 978-83-65432-70-4
  33. Под редакцией Анны Скотницкой «Взятие Измаила: Новые прочтения». — сборник статей. — Краков, 2019.
  34. «Самое Важное»: Этюды и импровизации по роману Михаила Шишкина «Венерин волос»
  35. Видеоролик «Самое Важное»
  36. Сайт Хрустальная Турандот
  37. 37,0 37,1 Ольга Тараненко, Михаил Шишкин Ад — везде, где мы // Соль. —Пермь, 3.06.2011. Архивировано из первоисточника 9 Հունիսի 2011.
  38. «Аттракцион»
  39. «Интернет-Афиша». 2018-07-03. Վերցված է 2018-07-23-ին.
  40. «Интернет-Афиша». Վերցված է 2018-07-23-ին.
  41. Daniele Muscionico (2019-09-18). «Neue Zürcher Zeitung». Վերցված է 2019-10-03-ին.
  42. Радио Свобода: Писатель Михаил Шишкин призвал к бойкоту чемпионата мира по футболу. 9 июня 2018
  43. Выступление Михаила Шишкина на Форуме русской культуры в Европе «СловоНово», Черногория, г.Будва, сентябрь 2018 г. ՅուԹյուբում՝ սկսած 70-րդ վայրկյանից
  44. Открытое письмо против политических репрессий в России
  45. «Лауреаты «Знамени»» (ռուսերեն). Знамя. Արխիվացված է օրիգինալից 2010-11-24-ին. Վերցված է 2011-01-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  46. «Литературная бунинская премия» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2010-03-25-ին. Վերցված է 2011-01-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  47. Майя Кучерская. «По морю в грозу» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին. Վերցված է 2011-02-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  48. Майя Кучерская (.12.2010). «Михаил Шишкин назван любимым писателем по версии премии Имхонета» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-02-04-ին. Վերցված է 2011-08-31-ին.
  49. «В Москве объявлен шорт-лист «Большой книги»» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-08-26-ին. Վերցված է 2011-06-2-ին.
  50. «Михаил Шишкин стал лауреатом Международной литературной премии» (ռուսերեն). Коммерсантъ. Արխիվացված է օրիգինալից 2011-06-17-ին. Վերցված է 2011-06-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  51. «Славникова, Шишкин и Гордин вышли в финал конкурса прозы «Книги года»». Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին. Վերցված է 2011-08-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  52. «Номинантами литературной премии «Нос» стали Михаил Шишкин и Dj Stalingrad». Արխիվացված է օրիգինալից 2012-02-04-ին. Վերցված է 2011-09-26-ին.
  53. «Победили «Письмовник», «Метель» и «Остромов»». Արխիվացված է օրիգինալից 2011-12-04-ին. Վերցված է 2011-12-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն

  • Огрызко В. В. Кто сегодня делает литературу в России: Выпуск 1. Современные русские писатели. — Москва: Литературная Россия, 2006. — С. 403—406. — 416 с. — 1000 экз. — ISBN 5-7809-0049-9
  • Оробий, Сергей Павлович Вавилонская башня Михаила Шишкина. Опыт модернизации русской прозы. — Благовещенск: БГПУ, 2011. — 161 с. — 100 экз. — ISBN 978-5-8331-0220
  • Знаковые имена современной русской литературы. Михаил Шишкин / Коллективная монография под редакцией Анны Скотницкой и Януша Свежего. — Краков: Scriptum, 2017. — 508 с.
  • Кучина Т. Г. Мотивная структура повествования в произведениях Михаила Шишкина [1] // Известия Южного федерального университета. Филологические науки. – 2013. – №3. С.28-33.

Արտաքին հղումներ