«Մասնակից:Tatevik2004/Ավազարկղ1»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 9. Տող 9.


== Հաշվառում դրամարկղային գրքում ==
== Հաշվառում դրամարկղային գրքում ==
Համաձայն [[Ռուսաստանի Դաշնություն|Ռուսաստանի Դաշնության]] բանկի 11.03.2014 № 3210-Ու տվյալների` դրամարկղի դրամական միջոցների շարժը գանձապահը հաշվառում է դրամարկղային գրքում: Կազմակերպությունը կարող է պահել միայն մեկ դրամարկղային գիրք, որը պետք է լինի համարակալված, ժապավինած և վերջին էջում կնիքով կնքված: Դրամարկղային գրքում ժապավինած թերթերի ընդհանուր քանակը հաստատվում է կազմակերպության ղեկավարի և գլխավոր հաշվապահի ստորագրություններով: Դրամարկղային գրքում գրանցումները պահվում են երկու օրինակով: Երկրորդ օրինակի թերթերը պետք է պոկվեն և հաշվետվություն ներկայացնեն գանձապահի համար: Առաջին և երկրորդ օրինակների թղթերը մնում են դրամարկղային գրքում և համարակալվում են միանման համարներով:
Համաձայն [[Ռուսաստանի Դաշնություն|Ռուսաստանի Դաշնության]] բանկի 11.03.2014 № 3210-Ու տվյալների` դրամարկղի դրամական միջոցների շարժը գանձապահը հաշվառում է դրամարկղային գրքում: Կազմակերպությունը կարող է պահել միայն մեկ դրամարկղային գիրք, որը պետք է լինի համարակալված, քուղակապած և վերջին էջում կնիքով կնքված: Դրամարկղային գրքում քուղակապած թերթերի ընդհանուր քանակը հաստատվում է կազմակերպության ղեկավարի և գլխավոր հաշվապահի ստորագրություններով: Դրամարկղային գրքում գրանցումները պահվում են երկու օրինակով: Երկրորդ օրինակի թերթերը պետք է լինեն պոկովի և գանձապահի համար հաշվետվություն ծառայեն: Առաջին և երկրորդ օրինակների թերթերը մնում են դրամարկղային գրքում և համարակալվում են միանման համարներով:


Դրամարկղային գրքում չի կարելի մաքրում և անվերապահ շտկումներ թույլ տալ: Կատարված ուղղումները հաստատվում են կազմակերպության գանձապահի և գլխավոր հաշվապահի ստորագրություններով:
Դրամարկղային գրքում չի կարելի մաքրում և անվերապահ շտկումներ թույլ տալ: Կատարված ուղղումները հաստատվում են կազմակերպության գանձապահի և գլխավոր հաշվապահի ստորագրություններով: Դրամարկղային գրքում գրանցումները կատարում է գանձապահը՝ յուրաքանչյուր հրամանագրի կամ փոխարինող այլ փաստաթղթի գումարն ստանալուց կամ վճարելուց անմիջապես հետո: Ամեն աշխատանքային օրվա ավարտին գանձապահը հաշվարկում է օրվա գործունեության արդյունքները, հաջորդ համարով ցուցադրում է մնացած գումարը դրամարկղում և փոխանցում է երկրորդ պոկովի թերթը` մուտքային և ելքային դրամարկղային փաստաթղթերով` դրամարկղային գրքում ստանալու համար:

Դրամարկղային գրքում գրանցումները կատարվում են գանձապահի կողմից՝ օրդերով կամ այլ փոխարինող փաստաթղթով՝ գումարն ստանալուց կամ վճարելուց անմիջապես հետո: Ամեն օր, աշխատանքային օրվա ավարտին, գանձապահը հաշվարկում է օրվա գործունեության արդյունքները,հաջորդ համարին ցուցադրում է մնացած գումարը դրամարկղում և փոխանցում է երկրորդ պոկովի թերթը` մուտքային և ելքային դրամարկղային փաստաթղթերով` դրամարկղային գրքում ստանալու համար:


== Պատմություն ==
== Պատմություն ==

17:33, 14 Հուլիսի 2020-ի տարբերակ

Кассовая книга

Դրամարկղային գիրք (անգլ.՝ cash-book, գերմ.՝ cassa-buch, ֆր.՝ livre de caisse), հաշվառման գրանցամատյան, որը ժամանակագրական կարգով արտացոլում է կազմակերպության իրականացրած բոլոր դրամարկղային գործարքները, որոնք հաստատված են առաջնային փաստաթղթերով:

Սահմանում

Ըստ մի շարք տնտեսագետների՝ դրամարկղային գիրքը հաշվառման գրանցամատյան է, որը ժամանակագրական կարգով արտացոլում է կազմակերպության իրականացրած բոլոր դրամարկղային գործարքները, որոնք հաստատված են առաջնային փաստաթղթերով:

Համաձայն Սովետական մեծ հանրագիտարանի սահմանման՝ այն դրամարկղում կանխիկ գումարի հոսքի հաշվառման համար հաշվապահական գրանցամատյան է, որում բոլոր դրամարկղային գործարքները գրանցվում են դրանց ավարտից անմիջապես հետո՝ նշելով դրամարկղային փաստաթղթի համարը, որի հիման վրա կատարում են կանխիկ գումարի ընդունում կամ վճարում, գումարը փոխանցած կամ ստացած անձի ազգանունը և գործարքի գումարը: Դրամարկղային գրքի ճշգրտության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տնտեսական կազմակերպության գլխավոր հաշվապահը:

Հաշվառում դրամարկղային գրքում

Համաձայն Ռուսաստանի Դաշնության բանկի 11.03.2014 № 3210-Ու տվյալների` դրամարկղի դրամական միջոցների շարժը գանձապահը հաշվառում է դրամարկղային գրքում: Կազմակերպությունը կարող է պահել միայն մեկ դրամարկղային գիրք, որը պետք է լինի համարակալված, քուղակապած և վերջին էջում կնիքով կնքված: Դրամարկղային գրքում քուղակապած թերթերի ընդհանուր քանակը հաստատվում է կազմակերպության ղեկավարի և գլխավոր հաշվապահի ստորագրություններով: Դրամարկղային գրքում գրանցումները պահվում են երկու օրինակով: Երկրորդ օրինակի թերթերը պետք է լինեն պոկովի և գանձապահի համար հաշվետվություն ծառայեն: Առաջին և երկրորդ օրինակների թերթերը մնում են դրամարկղային գրքում և համարակալվում են միանման համարներով:

Դրամարկղային գրքում չի կարելի մաքրում և անվերապահ շտկումներ թույլ տալ: Կատարված ուղղումները հաստատվում են կազմակերպության գանձապահի և գլխավոր հաշվապահի ստորագրություններով: Դրամարկղային գրքում գրանցումները կատարում է գանձապահը՝ յուրաքանչյուր հրամանագրի կամ փոխարինող այլ փաստաթղթի գումարն ստանալուց կամ վճարելուց անմիջապես հետո: Ամեն աշխատանքային օրվա ավարտին գանձապահը հաշվարկում է օրվա գործունեության արդյունքները, հաջորդ համարով ցուցադրում է մնացած գումարը դրամարկղում և փոխանցում է երկրորդ պոկովի թերթը` մուտքային և ելքային դրամարկղային փաստաթղթերով` դրամարկղային գրքում ստանալու համար:

Պատմություն

«Բրոկհաուս» և «Էֆրոն» հանրագիտարանային բառարանում դրամարկղային գիրքը սահմանվել է որպես հաշվապահական հիմնական գիրք, որն օգտագործվում է կանխիկ գումարի մուտքերն ու ծախսերը գրանցելու համար: Հաշվառումն իրականացվում է երկու էջով՝ ձախ կողմում գրվում է մուտքերը (ամբողջ կանխիկ գումարի ստացումները), աջում՝ ծախսերը (ամբողջ վճարումները)՝

  • մուտքի և ծախսի սկզբունքի վրա հիմնված պարզ հաշվապահության համակարգում մուտքի և ծախսի միջև եղած տարբերությունը տվյալ պահին ցույց է տալիս դրամարկղի կանխիկ գումարը
  • կրկնակի կամ իտալական հաշվապահության համակարգում, որը հիմնված է հաշիվների միջև հարաբերությունների վրա, ձախ էջին (կանխիկ գումարի բոլոր մուտքերը) գրանցվում է ինչի համար և ինչքան պետք է լինի դրամարկղի հաշիվը, աջ էջին (կանխիկ գումարի բոլոր ծախսերը) գրանցվում է ինչի համար և ինչքան է դրամարկղի հաշիվը

Երբ գանձապահը գործում է օրդերով, ապա դրամարկղի շրջանառությունը միաժամանակ գրանցվում է դրամարկղային գրքում և հիշարժան գրքում (հուշամատյան), քանի որ հաշվապահն ստորագրում է օրդեր և այն նշում իր հիշարժան գրքում: Եթե գանձապահը գործում է ինքնուրույն, ապա դրամարկղի շրջանառությունն առաջին հերթին գրանցվում է դրամարկղային գրքում, իսկ հետո հաշվապահի կողմից մուտքագրվում հուշագրում: Դրամարկղային գրքում տնային և առևտրի համար նախատեսված մանր ծախսերն ամեն օր չեն գրանցվում, բայց գանձապահի կողմից մուտքագրվում են հատուկ ծախսերի գրքույկում և ամսվա վերջում ընդհանուր գումարներով` ըստ ծախսերի կատեգորիայի, տեղափոխվում դրամարկղային գիրք: Հաճախ այդ մանր ծախսերը կառավարում է արտելի անդամը, որը ղեկավարում է ծախսերի գրքույկը: Ընդհանրապես ընդունված է դրամարկղը եզրափակել ամսվա կտրվածքով: Դրամարկղային գիրքը բացվում է կանխիկ գումարի մուտքի գրանցման միջոցով, որոնք նշանակալի են գույքի համար, ապա գրանցումները կատարվում են վճարման և ստացման պահին: Դա անելու համար հաշվարկում են ամսվա ամբողջ եկամուտը և բոլոր ծախսերը՝ երկրորդը հանվում է առաջինից, եկամտի (սալդոյի) մնացորդը՝ կանխիկ գումարը դրամարկղում,այնուհետև ամսվա վերջին օրը ներկայացնում և ստուգում: Այս մնացորդը գրանցվում է որպես ծախս, քանի որ երկու էջերն էլ հավասարակշռված են: Այս հավասարակշռությունը (հաշվեկշիռը) ներկայացնող նույն արդյունքները գրվում են եկամտի և ծախսերի մեկ տողի վրա և ընդգծվել են երկակի գծով: Դրանից հետո հաջորդ ամսվա դրամարկղային գիրքը բացվում է հանված մնացորդով, որի համար հաշվեկշռում գրանցվում է եկամուտը: Օրենքով, բոլոր առևտրականները պարտավոր են դրամարկղային գիրք պահել, չբացառելով մանրախնդիրները՝ այն պետք է ավարտվի յուրաքանչյուր ամսվա 1-ին օրվա ընթացքում։ Մեծածախ վաճառողները պարտավոր են դրամարկղային գրքում մանրամասն գրել փողերի ստացման և ծախսման յուրաքանչյուր դեպք, մնացածը կարող են գրանցել փողի ամենօրյա եկամուտները մեկ հոդվածով կամ ընդհանուր հանրագումարով, բայց ծախսերը պետք է մանրամասն գրանցվեն:

Ծանոթագրություն