«Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4. Տող 4.

== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1802]]-ին [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլս]]ում։ [[1826]]-ին օծվել է վարդապետ, ապա Կոստանդնուպոլսի [[Ստեփանոս Աղավնի]] պատրիարքի հրամանով աշխատակցել [[Գրիգոր Փեշտիմալճյան]]ի կողմից իրականացվող «Հայսմավուրքի» տպագրությանը։ [[1838]]-ին օծվել է եպիսկոպոս։ [[1844]]-ին ընտրվել է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք։ [[1845]]-ին վերաբացել է դեռևս [[1841]]-ից փակված [[Սկյուտարի ճեմարան|Սկյուտարի Հայոց ճեմարան]]ը, հիմնադրել նոր դպրոցներ։ 1855-ին ընտրվել է Հոգևոր ժողովի ատենապետ։
Ծնվել է [[1802]] թվականին [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլս]]ում։ [[1826]] թվականին օծվել է վարդապետ, ապա Կոստանդնուպոլսի [[Ստեփանոս Աղավնի]] պատրիարքի հրամանով աշխատակցել [[Գրիգոր Փեշտիմալճյան]]ի կողմից իրականացվող «Հայսմավուրքի» տպագրությանը։ [[1838]] թվականին օծվել է եպիսկոպոս։ [[1844]] թվականին ընտրվել է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք։ [[1845]] թվականին վերաբացել է դեռևս [[1841]] թվականից փակված [[Սկյուտարի ճեմարան|Սկյուտարի Հայոց ճեմարան]]ը, հիմնադրել նոր դպրոցներ։ 1855 թվականին ընտրվել է Հոգևոր ժողովի ատենապետ։

Մահացել է 1865 թվականի օգոստոսի 22-ին Վաղարշապատում և ամփոփվել է Սուրբ Գայանե վանքի գավթում:
Մահացել է 1865 թվականի օգոստոսի 22-ին Վաղարշապատում և ամփոփվել է Սուրբ Գայանե վանքի գավթում:

== Պատմություն==
== Պատմություն==
Ներսես Աշտարակեցու մահից հետո [[Էջմիածին|Էջմիածնում]] հրավիրված ազգային եկեղեցական ժողովը Կոստանդնուպոլսի պատրիարքության հետ կապերն ավելի ամրապնդելու նպատակով որոշում է [[կաթողիկոս]] ընտրել արեւմտահայ [[եպիսկոպոս]]ներից որևէ մեկին։ Մատթեոս արքեպիսկոպոսը Ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրվել 1858 [[մայիսի 17]]-ին, օծվել [[1859]] [[օգոստոսի 15]]-ին։
Ներսես Աշտարակեցու մահից հետո [[Էջմիածին|Էջմիածնում]] հրավիրված ազգային եկեղեցական ժողովը Կոստանդնուպոլսի պատրիարքության հետ կապերն ավելի ամրապնդելու նպատակով որոշում է [[կաթողիկոս]] ընտրել արեւմտահայ [[եպիսկոպոս]]ներից որևէ մեկին։ Մատթեոս արքեպիսկոպոսը Ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրվել 1858 թվականի [[մայիսի 17]]-ին, օծվել [[1859]] թվականի [[օգոստոսի 15]]-ին։

Մատթեոս Ա կաթողիկոսն իր գործունեությունը սկսում է բավական մեծ ոգևորությամբ և զգալիորեն աշխուժացնում ազգային–եկեղեցական կյանքը։ կաթողիկոսը փորձում է բարեկարգել Մայր Աթոռը, կարգավորել վանական ներքին կյանքն ու կենցաղը։ Նա մեծ կարևորություն է տալիս դպրոցական գործին, 1845 թվականին վերաբացում է Կոստանդնուպոլսի Սկյուտորի հայոց ճեմարանը, հիմնադրում նոր դպրոցներ։

16:26, 13 Հուլիսի 2020-ի տարբերակ

Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի
Ծնվել է1802[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Մահացել էօգոստոսի 22, 1865(1865-08-22)[1]
Մահվան վայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԿոստանդնուպոլսի հայոց պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս

Մատթևոս Ա Կոստանդնուպոլսեցի (Չուհաճյան) (1802[1], Կոստանդնուպոլիս[1] - օգոստոսի 22, 1865(1865-08-22)[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]), ամենայն հայոց կաթողիկոս 1858-1865 թթ.։ Հաջորդել է Ներսես Ե Աշտարակեցուն։

Կենսագրություն

Ծնվել է 1802 թվականին Կոստանդնուպոլսում։ 1826 թվականին օծվել է վարդապետ, ապա Կոստանդնուպոլսի Ստեփանոս Աղավնի պատրիարքի հրամանով աշխատակցել Գրիգոր Փեշտիմալճյանի կողմից իրականացվող «Հայսմավուրքի» տպագրությանը։ 1838 թվականին օծվել է եպիսկոպոս։ 1844 թվականին ընտրվել է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք։ 1845 թվականին վերաբացել է դեռևս 1841 թվականից փակված Սկյուտարի Հայոց ճեմարանը, հիմնադրել նոր դպրոցներ։ 1855 թվականին ընտրվել է Հոգևոր ժողովի ատենապետ։

Մահացել է 1865 թվականի օգոստոսի 22-ին Վաղարշապատում և ամփոփվել է Սուրբ Գայանե վանքի գավթում:

Պատմություն

Ներսես Աշտարակեցու մահից հետո Էջմիածնում հրավիրված ազգային եկեղեցական ժողովը Կոստանդնուպոլսի պատրիարքության հետ կապերն ավելի ամրապնդելու նպատակով որոշում է կաթողիկոս ընտրել արեւմտահայ եպիսկոպոսներից որևէ մեկին։ Մատթեոս արքեպիսկոպոսը Ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրվել 1858 թվականի մայիսի 17-ին, օծվել 1859 թվականի օգոստոսի 15-ին։

Մատթեոս Ա կաթողիկոսն իր գործունեությունը սկսում է բավական մեծ ոգևորությամբ և զգալիորեն աշխուժացնում ազգային–եկեղեցական կյանքը։ կաթողիկոսը փորձում է բարեկարգել Մայր Աթոռը, կարգավորել վանական ներքին կյանքն ու կենցաղը։ Նա մեծ կարևորություն է տալիս դպրոցական գործին, 1845 թվականին վերաբացում է Կոստանդնուպոլսի Սկյուտորի հայոց ճեմարանը, հիմնադրում նոր դպրոցներ։

1861 թվականին հաստատում է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի կանոնադրությունը, սահմանում ծխական ու թեմական դպրոցների ծրագրերն ու կանոնագրերը։ Մատթեոս Ա–ն փորձում է ընդլայնել Հայոց կաթողիկոսի իրավասությունները։ Այդ նպատակով նա կազմում է Հայոց եկեղեցու նոր կանոնադրություն և ուղարկում կառավարության հաստատմանը։ Սակայն կանոնադրության հաստատման պատասխանը այդպես էլ չի ստանում։

Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսն իր ժամանակի նշանավոր աստվածաբաններից էր, ուներ բեղմնավոր գրիչ, բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Առավել հայտնի է «Բարի մարդ և բարի քրիստոնյա» գրքով, որտեղ քննադատում է բողոքականներին և կաթոլիկներին։

Կաթողիկոսական գահին Մատթևոս Ա Կոնստանդնուպոլսեցուն հաջորդել է Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Քերեստեճյանը։

Նախորդող՝
Ներսես Ե Աշտարակեցի
Կաթողիկոս
1858–1865
Հաջորդող՝
Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեճյան)
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 288.