«Հեղինե Տրոյացի (նկար, Սենդիս)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''«Հեղինե Տրոյացի»''' ({{lang-en|Helen of Troy}}), անգլիացի պրեռաֆայելիտ նկա...»:
(Տարբերություն չկա)

15:27, 13 Հուլիսի 2020-ի տարբերակ

«Հեղինե Տրոյացի» (անգլ.՝ Helen of Troy), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Ֆրեդերիկ Սենդիսի նկարը՝ ստեղծված 1867 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Լիվերպուլի Ուոլքերի պատկերասրահի հավաքածուում։

Տեղեկություն նկարի մասին

Նկարում պատկերված է Հեղինեն՝ Զևսի և Լեդայի դուստրը, Մենելայոս արքայի կինը[1]։ Այդ ճակատագրական կինը, որը համարվում էր ամենագեղեցիկը երկրի երեսին, Տրոյական պատերազմն սկսելու պատճառ էր դարձել։ Գեղանկարիչները բազմիցս անդրադարձել են Հեղինեի կերպարին, ներառյալ նաև պրեռաֆայելիտ նկարիչները, ինչպես՝ Դանթե Գաբրիել Ռոսսետտի, Ֆրեդերիկ Լեյթոն, Էվելին դե Մորգան։

Ծանոթագրություններ

  1. Apolodoro de Atenas Biblioteca mitológica. — Կաղապար:Нп3, 2004. — С. 167. — ISBN 84-206-5808-1