«Կոնյակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 4. Տող 4.
| նկարագրություն = Կոնյակի շշի մեջ հավաքված է կաղնու փայտից պատրաստված իր, որի վրա գրված է Wikimedia հայտնի կազմակերպության պատկերանշանը և անունը
| նկարագրություն = Կոնյակի շշի մեջ հավաքված է կաղնու փայտից պատրաստված իր, որի վրա գրված է Wikimedia հայտնի կազմակերպության պատկերանշանը և անունը
}}
}}
[[Պատկեր:Cognac glass.jpg|մինի]]
[[Պատկեր:Cognac glass.jpg|մինի|Կոնյակի բաժակ]]
[[Պատկեր:Armenian cognacs.jpg|մինի|Հայկական կոնյակներ]]
[[Պատկեր:Armenian cognacs.jpg|մինի|Հայկական կոնյակներ]]
'''Կոնյակ''' ({{lang-fr|cognac}}), թունդ ալկոհոլային խմիչք, որն արտադրվում է [[խաղող]]ի որոշ տեսակներից թորման և հնեցման հատուկ տեխնոլոգիայով։ Իր անունը ստացել է [[Ֆրանսիա]]յի [[Պուատու]] տարածաշրջանի Կոնյակ քաղաքի անունից։ Կոնյակ արտադրվում է նաև [[Հայաստան]]ում։ Այստեղ արտադրությունը հիմնադրվել է [[1887 թվական]] ին, վաճառական [[Ներսես Թաիրով]]ի (Թահիրյան) կողմից, Հին Էրիվան ամրոցի տեղում՝ իր իսկ կառուցած կոնյակի գործարանում։
'''Կոնյակ''' ({{lang-fr|cognac}}), թունդ ալկոհոլային խմիչք, որն արտադրվում է [[խաղող]]ի որոշ տեսակներից թորման և հնեցման հատուկ տեխնոլոգիայով։ Իր անունը ստացել է [[Ֆրանսիա]]յի [[Պուատու]] տարածաշրջանի Կոնյակ քաղաքի անունից։ Կոնյակ արտադրվում է նաև [[Հայաստան]]ում։ Այստեղ արտադրությունը հիմնադրվել է [[1887 թվական]] ին, վաճառական [[Ներսես Թաիրով]]ի (Թահիրյան) կողմից, Հին Էրիվան ամրոցի տեղում՝ իր իսկ կառուցած կոնյակի գործարանում։


== Անուն ==
== Անուն ==
[[Պատկեր:Map of Cognac Regions3.svg|մինի|280px|Կոնյակ տարածաշրջանի քարտեզը]]
[[Պատկեր:Map of Cognac Regions3.svg|մինի|Կոնյակ տարածաշրջանի քարտեզը|alt=]]
Իր անունը ստացել է [[Ֆրանսիա]]յի [[Պուատու]] տարածաշրջանի Կոնյակ ([[Ֆրանսերեն]]` Cognac) քաղաքի անունից, որի շրջակայքի եւ նույն այդ քաղաքի հետ է կապված այդ ոգելից խմիչքի ծագման պատմությունը։
Իր անունը ստացել է [[Ֆրանսիա]]յի [[Պուատու]] տարածաշրջանի Կոնյակ ([[Ֆրանսերեն]]` Cognac) քաղաքի անունից, որի շրջակայքի եւ նույն այդ քաղաքի հետ է կապված այդ ոգելից խմիչքի ծագման պատմությունը։


Տող 30. Տող 30.


== Արտադրող ընկերություններ ==
== Արտադրող ընկերություններ ==
[[Պատկեր:Koniak Martell.JPG|մինի|120px|Martell VS կոնյակ]]
[[Պատկեր:Koniak Martell.JPG|մինի|Martell VS կոնյակ|alt=]]
Կոնյակ արտադրող ընկերություններն ավելի քան 200-ն են, նրանցից ամենախոշոր չորս ընկերություններն արտադրում են համաշխարհային շուկայում իրացվող կոնյակի ավելի քան 90%-ը։ Դրանք են` <big>Courvoisier</big> ([[Հայերեն]]` ''Կուրվուազյե''), <big>Hennessy</big> ([[Հայերեն]]` ''Անսի''), <big>Martell</big> ([[Հայերեն]]` ''Մարտել'') եւ <big>Rémy Martin</big> ([[Հայերեն]]` ''Ռեմի մարտեն'') ընկերությունները։
Կոնյակ արտադրող ընկերություններն ավելի քան 200-ն են, նրանցից ամենախոշոր չորս ընկերություններն արտադրում են համաշխարհային շուկայում իրացվող կոնյակի ավելի քան 90%-ը։ Դրանք են` <big>Courvoisier</big> ([[Հայերեն]]` ''Կուրվուազյե''), <big>Hennessy</big> ([[Հայերեն]]` ''Անսի''), <big>Martell</big> ([[Հայերեն]]` ''Մարտել'') եւ <big>Rémy Martin</big> ([[Հայերեն]]` ''Ռեմի մարտեն'') ընկերությունները։



11:02, 12 Հուլիսի 2020-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնյակ (այլ կիրառումներ)
Կոնյակ
Ենթատեսակբրենդի և eau-de-vie?
Ալկոհոլի պարունակություն40 % (V/V)
Ծագման երկիր Ֆրանսիա
Գույնսաթեգույն
cognac.fr(ֆր.) և cognac.fr/en/(անգլ.)
 Cognac (drink) Վիքիպահեստում
Կոնյակի բաժակ
Հայկական կոնյակներ

Կոնյակ (ֆր.՝ cognac), թունդ ալկոհոլային խմիչք, որն արտադրվում է խաղողի որոշ տեսակներից թորման և հնեցման հատուկ տեխնոլոգիայով։ Իր անունը ստացել է Ֆրանսիայի Պուատու տարածաշրջանի Կոնյակ քաղաքի անունից։ Կոնյակ արտադրվում է նաև Հայաստանում։ Այստեղ արտադրությունը հիմնադրվել է 1887 թվական ին, վաճառական Ներսես Թաիրովի (Թահիրյան) կողմից, Հին Էրիվան ամրոցի տեղում՝ իր իսկ կառուցած կոնյակի գործարանում։

Անուն

Կոնյակ տարածաշրջանի քարտեզը

Իր անունը ստացել է Ֆրանսիայի Պուատու տարածաշրջանի Կոնյակ (Ֆրանսերեն` Cognac) քաղաքի անունից, որի շրջակայքի եւ նույն այդ քաղաքի հետ է կապված այդ ոգելից խմիչքի ծագման պատմությունը։

Արտադրության տեխնոլոգիան

Խաղող

Կոնյակի արտադրության համար որպես հումք ծառայող սպիտակ խաղողներից հիմնական տեսակն է ունյի բլանը (ֆրանսերեն` Ugni Blanc, Իտալիայում հայտնի է Trebbiano տրեբիանո անունով), որն աճում է դանդաղ, ունի բարձր թթվայնություն, բարձր բեքատվություն և հիվանդությունների հանդեպ դիմացկուն է։ Բացի դրանից, օգտագործվում են նաև այլ տեսակներ, որոնց աճեցնելը շատ բարդ է։ Նրանցից ստացվող սպիրտներն ավելի բուրավետ են և ավելի հարուստ համեր ունեն։ Այդ տեսակներից են, մասնավորապես՝ ֆոլ բլանշը, կոլոմբարը և մոնտիլը։

Կոնյակ թորելու սարք, Ֆրանսիա

Ճզմում եւ խմորում

Խաղողի բերքը հավաքվում է հոկտեմբերին և անմիջապես սկսվում է հյութը քամելու պրոցեսը։ Ավանդաբար այդ նպատակի համար օգտագործվում են հորիզոնական մամլիչներ, որոնք չեն կոտրատում պտուղների կորիզները։ Օրենսդրությամբ արգելվում է Արքիմեդի պարուրակով աշխատող մամլիչների կիրառումը։ Խաղողի հյութն այնուհետև ուղարկվում է խմորման։ Օրենսդրությամբ խմորման ժամանակ չի կարելի ավելացնել ո'չ շաքար և ո'չ ծծումբ[1]։ Խմորումը կարևորագույն պրոցես է և տևում է երեք շաբաթի չափ։

Թորում

Հաջորդ պրոցեսը ստացված 9% թնդության և բարձր թթվայնության գինու թորումն է։

Թորումը կատարվում է հատուկ պղնձե կաթսաներում՝ երկու փուլով։ Առաջին փուլում ստացվում է 27-32 % թնդության հումքային սպիրտ (Ֆրանսերեն` première chauffe): Բուն կոնյակի սպիրտն (Ֆրանսերեն` bonne chauffe) ստացվում է երկրորդ անգամ թորելուց հետո։ Ստացված 68-72 % թնդության սպիրտն ուղարկվում է կաղնե տակառների մեջ հնեցնելու, որից էլ ստացվում է կոնյակը։

Հնեցում

Կոնյակ կոչվելու համար սպիրտը կաղնե տակառներում պետք է պահվի առնվազն երկու տարի։ Տակառների ծավալը 270-ից 450 լիտր է, պատրաստվում են Տրոնսյո և Լիմուզեն դեպարտամենտների անտառներում աճող, առնվազն 80 տարեկան կաղնու ծառերից։ Կոնյակի հնեցման համար տակառները պահում են մառաններում։
Հնեցման ժամանակ կոնյակը դառնում է ավելի մուգ, ձեռք է բերում ոսկեգույն փայլ և հագենում է փայտի վանիլային բույրով։ Հնեցման ժամանակ փայտի ծակոտիների միջով ցնդում է սպիրտի մի զգալի մասը, որը ֆրանսիացիներն անվանում են part des anges՝ «հրեշտակների բաժին»։ Տարեկան այն կազմում է ավելի քան քսան միլիոն շշին համարժեք քանակ։ Կոնյակի արտադրության հաջորդ փուլում այն տակառներից լցնում են «դամ-ժոն» (ֆրանսերեն` Dames-Jeanne) կոչվող ապակե շշերի մեջ և տեղավորում են մառանի ամենահեռավոր տեղերում, որտեղ դրանք կարող են առանց փոխվելու մնալ տասնամյակներով։

Արտադրող ընկերություններ

Martell VS կոնյակ

Կոնյակ արտադրող ընկերություններն ավելի քան 200-ն են, նրանցից ամենախոշոր չորս ընկերություններն արտադրում են համաշխարհային շուկայում իրացվող կոնյակի ավելի քան 90%-ը։ Դրանք են` Courvoisier (Հայերեն` Կուրվուազյե), Hennessy (Հայերեն` Անսի), Martell (Հայերեն` Մարտել) եւ Rémy Martin (Հայերեն` Ռեմի մարտեն) ընկերությունները։

Հայկական կոնյակ

1940-ին սկսվեց նոր շենքի կառուցումը, որը հետագայում դարձավ «Երևանի կոնյակի գործարան»: Դա ժամանակակից ձեռնարկություն էր, որը հագեցած էր լաբորատորիա և հատուկ սենյակներ `ազնիվ ըմպելիքի արտադրության յուրաքանչյուր փուլի համար:[2]

Դասակարգում

Համաձայն Կոնյակների ազգային միջարհեստակցական բյուրոյի (Bureau National Interprofessionnel du Cognac) դասակարգման՝ կոնյակների պաշտոնական որակային աստիճանները հետևյալն են՝

  • V.S. (Very Special), կամ ✯✯✯ (երեք աստղ)` պահելու ժամանակն առնվազն երկու տարի է։
  • V.S.O.P. (Very Special or Superior Old Pale) կամ Reserve` նվազագույնը՝ չորս տարի։
  • V.V.S.O.P. (Very Very Special or Superior Old Pale) կամ Grand Reserve` նվազագույնը` հինգ տարի։
  • X.O. (Extra Old) կամ Napoleon՝ վեց տարի։

Աստիճանների անուններն անգլերեն են, քանի որ կոնյակի առևտուրը, մասնավորապես 18-րդ դարում, կապված է եղել Մեծ Բրիտանիայի հետ[3]։ Բյուրոն արգելում է 6.5 տարուց ավելի պահված կոնյակների դասակարգումը, քանի որ համարում է, որ 6.5 տարուց ավելի ժամկետներում հնարավոր չէ վերահսկել հնեցման պրոցեսները։ Հարկ է նշել, որ «Napoleon» գրությունը կոնյակի տեսակ չէ, այլ դասակարգման աստիճան (համապատասխանում է X.O. կարգին)։

Տե'ս նաև

Ծանոթագրություններ

  1. Koscica, Milica (April 2004). «TED Case Studies – Number 728». Trade Environment Database. American University, School of International Service. Վերցված է դեկտեմբերի 1, 2010-ին.
  2. ««Դվին» հայկական կոնյակը: Խորհրդային դարաշրջանի պատմական առասպելները:».
  3. FAQ
Ընթերցե՛ք «կոնյակ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնյակ» հոդվածին։