«Էդմ Մարիոտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հեռացնում եմ անավարտի պիտակը, քանի որ հոդվածը ունի 5014 բայթ ծավալ
չ →‎Ծանոթագրություններ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 52. Տող 52.
[[Կատեգորիա:Ֆրանսիացի ֆիզիկոսներ]]
[[Կատեգորիա:Ֆրանսիացի ֆիզիկոսներ]]
[[Կատեգորիա:Ֆիզիկոսներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Ֆիզիկոսներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Ֆրանսիայի_գիտությունների_ակադեմիայի_անդամներ]]
[[Կատեգորիա:Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ]]

08:39, 12 Հուլիսի 2020-ի տարբերակ

Էդմ Մարիոտ
Edme Mariotte
Դիմանկար
Ծնվել է1620
ԾննդավայրԴիժոն
Մահացել էմայիսի 12, 1684
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգությունֆրանսիացի
ԿրոնCatholic?
Մասնագիտությունքիմիկոս, կաթոլիկ քահանա, բուսաբան և ֆիզիկոս
ԱնդամությունՖրանսիական գիտությունների ակադեմիա
 Edme Mariotte Վիքիպահեստում

էդմ Մարիոտ (ֆր.՝ Edme Mariotte, 1620-1684), ֆրանսիացի ֆիզիկոս, Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ հիմնադրման օրից (1666)։ Եղել է Դիժոնի շրջակայքում գանվող վանքի քահանա։ Աշխատանքները վերաբերում են գազերի և հեղուկների մեխանիկային, ինչպես նաև օպտիկային։ 1676-ին արտածել է գազի ծավալի և ճնշման հակադարձ համեմատականության օրենքը։ Առաջինն է օգտագործել այդ օրենքը բաբոմետրի ցուցմունքով տեղանքի բարձրությունը որոշելու համար։ 1668-ին հայտնաբերել է աչքի կույր բիծը։ Նկարագրել է շատրվանների գործողությունը, հեղուկների հոսքըխողովակներով։ Հետազոտել է նաև մարմինների հարվածի երևույթը, Արեգակի և Լուսնի շուրջը երեկացող գունավոր օղակները։

Կենսագրություն

Ծնվել է 1620 թվականին՝ Դիժոնում: Ապրում էր Դիժոնի մոտակայքում: Մարիոտը Փարիզում հիմնադրված գիտությունների ակադեմիայի հիմնադիրերից և առաջին անդամներից էր: Մահացել է Փարիզում 1684թ.: Մարիոտի կարևորագույն աշխատանքները հավաքված են նրա «Essais de physique»-ում (4 թողարկում, 1676-1681), նրանցից ամենահայտնին երկրորդ թողարկումն է. «De la nature de l’air» (1679), որը պարունակում էր գազի առանձգականության և ծավալի միջև հայտնի կախվածության շարադրանքը, նույն օրենքը 17 տարի առաջ հայտնաբերվել էր Բոյլի կողմից և սովորաբար այն անվանում են «Բոյլ-Մարիոտի օրենք»: Այլ «Essais»-ները վերաբերում են հեղուկների շարժման և բնույթին վերաբերող հարցերին, մարմինների անկմանը և այլն, չորրորդը իրենից գույների և ներկերի մասին հետաքրքիր մենագրություն էր ներկայացնում` հարցի ֆիզիկական և ֆիզիոլոգիական կողմով, Մարիոտի բազմաթիվ հետաքրքիր դիտումների մեջ արժե մատնանշել նրա կողմից աչքում կույր բծի հայտնաբերումը: «Recueil des ouvrages de MM. de l’ Académie des Science» հավաքածուն և «Histoire et Mémoires de l’Académie»-ի առաջին հատորը պարունակում են Մարիոտի հեղինակած բազմաթիվ հոդվածներ հիդրոդինամիկայի վերաբերյալ, ելնելով Գալիլեյի և Տորիչելլիի եզրահանգումներից, Մարիոտը գալիս է մեծ թվով կարևոր եզրահանգումների հեղուկների հոսքի, խողովակների, խողովակների միջի ճնշման, հեղուկ մարմինների հավասարակշռության և այլնի վերաբերյալ:

Հիշողություն

1970թ. միջազգային աստղագիտական միությունը Մարիոտի անվամբ Լուսնի հակառակ կողմում գտնվող խառնարան կոչեց:

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմ Մարիոտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 322