«Շահանդուխտ II»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չNo edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Միապետ}} |
|||
'''Շահանդուխտ II''' (Շահանդուխտ Բ), Սյունյաց աշխարհի թագուհի, [[ |
'''Շահանդուխտ II''' (Շահանդուխտ Բ, {{ԱԾ}}), Սյունյաց աշխարհի թագուհի, [[Սյունյաց թագավորություն|Սյունյաց թագավորության]] հիմնադիր [[Գրիգոր Ա Սյունի]] արքայի (1051-1072) կինը, [[Սենեքերիմ Սևադյան|Սենեքերիմ]] թագավորի քույրը{{sfn|Григорян Г. М.|1990|с=224—225, 307}}։ |
||
[[Պատկեր:Վանական_համալիր_Վահանավանք.jpg|մինի]] |
[[Պատկեր:Վանական_համալիր_Վահանավանք.jpg|մինի]] |
||
Տող 14. | Տող 15. | ||
== Տես նաև == |
== Տես նաև == |
||
* [[Սյունյաց թագավորություն]] |
* [[Սյունյաց թագավորություն]] |
||
* |
|||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{ծանցանկ}} |
|||
== Գրականություն == |
== Գրականություն == |
||
* {{книга|автор=Григорян Г. М.|заглавие=Очерки истории Сюника. IX—XV вв.|ответственный=[Отв. ред. X. А. Торосян, Б. А. Улубабян]|ссылка=http://havatamk.ru/wp-content/uploads/2015/03/Grigorsyun.pdf|место=Ереван|издательство=Издательство АН АрмССР|год=1990|том=|страниц=390|страницы=|isbn=5 8080 0042 4|ref=Григорян Г. М.}} |
* {{книга|автор=Григорян Г. М.|заглавие=Очерки истории Сюника. IX—XV вв.|ответственный=[Отв. ред. X. А. Торосян, Б. А. Улубабян]|ссылка=http://havatamk.ru/wp-content/uploads/2015/03/Grigorsyun.pdf|место=Ереван|издательство=Издательство АН АрмССР|год=1990|том=|страниц=390|страницы=|isbn=5 8080 0042 4|ref=Григорян Г. М.}} |
||
* {{книга||автор=Արտակ Մովսիսյան|заглавие=10 ՀԱՅ ԱԿԱՆԱՎՈՐ ԹԱԳՈՒՀԻՆԵՐ|ответственный=|место=Երևան|издательство=ԶԱՆԳԱԿ|год=2014|том=|страниц=|isbn=978 9939 68 267 9}} |
* {{книга||автор=Արտակ Մովսիսյան|заглавие=10 ՀԱՅ ԱԿԱՆԱՎՈՐ ԹԱԳՈՒՀԻՆԵՐ|ответственный=|место=Երևան|издательство=ԶԱՆԳԱԿ|год=2014|том=|страниц=|isbn=978 9939 68 267 9}} |
00:00, 12 Հուլիսի 2020-ի տարբերակ
Շահանդուխտ II | |
---|---|
Ծնվել է՝ | 11-րդ դար |
Մահացել է՝ | 1116 |
Երկիր | Սյունիքի թագավորություն |
Հայր | Սահակ-Սևադա Բ |
Մայր | Սոփիա |
Շահանդուխտ II (Շահանդուխտ Բ, 11-րդ դար - 1116), Սյունյաց աշխարհի թագուհի, Սյունյաց թագավորության հիմնադիր Գրիգոր Ա Սյունի արքայի (1051-1072) կինը, Սենեքերիմ թագավորի քույրը[1]։
Պատմություն
Շահանդուխտ II–ը Աղվանից (Հայոց Արևելքից կողմանց) արքա Սահակ Սևադա II–ի և Սոփիայի դուստրն էր, ինչի մասին վկայում են նաև Վահանավանքից հայտնաբերված արձանագրությունները և Սյունյաց ականավոր պատմիչ Ստեփանոս Օրբելյանը։ Շահանդուխտ II թագուհին կարևոր դերակատարում է ունեցել Սյունյաց թագավորության քաղաքական կյանքում։ Շահանդուխտ II-ը Գրիգոր I Սյունի արքայի կինն էր, որն անզավակ մահացավ 1072 թվականին։ Գրիգոր I Սյունի թագավորի մահվանից հետո Սյունյաց ազնվականության վորոշմամբ թագավոր է հռչակվում Շահանդուխտ թագուհու կրտսեր եղբայր Սենեքերիմը (1072-1094/1096)։ Արցախ աշխարհի արքայատուստրը արդեն հասցրել էր սիրվել ու մեծ հարգանք վայելել Սյունիքում, քանի որ միայն նրա հեղինակության շնորհիվ էր հնարավոր գահաժառանգման հարցի նման լուծումը, մանավանդ որ արքայազնը տակավին մանկահասակ էր[2]։
Շահանդուխտ թագուհին կարևոր դերակատարում է ունեցել նաև իր եղբայր Սենեքերիմի թագավորության ժամանկաշրջանում։ Եղբոր՝ Սենեքերիմ արքայի մահից հետո, միչև եղբորորդու՝ Գրիգոր II արքայի չափահաս դառնալը, Շահանդուխտ II–ը եղել է թագավորության փաստացի կառավարիչը։ Շահանդուխտ II–ը մահահացել է 1116 թվականին։
Բեղումնավոր էր Շահանդուխտ II–ի շինարարական և բարեգործական գործունեությունը, որի համար նա արժանացել է «ամենաօրհնյալ», «խորահավատ բարեպաշտուհի», «երանելի և սուրբ թագուհի» պատվատիտղոսներին։
1086 թվականին Շահանդուխտ թագուհին և իր քույր Կատան կառուցել են Վահանավանքի Սբ. Աստվածածին եկեղեցին, որտեղ էլ գտնվել է նրանց մասին պատմող արձանագրությունը[3]։ Դատելով արձանագրություններից և Վահանավանքում հայտնաբերված տապանաքարերից՝ իր կյանքի վերջին հատվածը Սյունիքում է անցկացրել Շահանդուխտ թագուհու մայրը՝ «Աղվանից թագուհի» Սոփիան։ Նրա տապանաքարից իմանում ենք մահվան տարեթիվը՝ 1081 թվական։ Նույն թվականին Շահանդուխտ թագուհին, նրա եղբայր Սենեքերիմ արքան և քույր Կատան իրենց մոր հիշատակը հավերժացնող գեղաքանդակ խաչքար են կանգնեցրել Վահանավանքի մեծ տաճարի արևելյան կողմում։
Շահանդուխտ թագուհին և նրա եղբայր Սենեքերիմ արքան աչքի են ընկել ոչ միայն շինարարական գործունեությամբ, այլև եկեղեցուն և հոգևոր դասին տված առատ պարգևներով ու նվիրաբերած տիրույթներով։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Григорян Г. М., 1990, էջ 224—225, 307
- ↑ Արտակ Մովսիսյան (2014). 10 հայ ականավոր թագուհիներ. ԵՐԵՎԱՆ: ԶԱՆԳԱԿ. էջեր 72–79. ISBN 978-9939-68-267-9.
- ↑ Григорян Г. М., 1990, էջ 163—164
Գրականություն
- Григорян Г. М. Очерки истории Сюника. IX—XV вв. / [Отв. ред. X. А. Торосян, Б. А. Улубабян]. — Ереван: Издательство АН АрмССР, 1990. — 390 с. — ISBN 5 8080 0042 4
- Արտակ Մովսիսյան 10 ՀԱՅ ԱԿԱՆԱՎՈՐ ԹԱԳՈՒՀԻՆԵՐ. — Երևան: ԶԱՆԳԱԿ, 2014. — ISBN 978 9939 68 267 9