«Պետական անտիկ հավաքածու»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 2. Տող 2.
|կայք = [https://www.antike-am-koenigsplatz.mwn.de/de/antike-meisterwerke.html www.antike-am-koenigsplatz.mwn.de]
|կայք = [https://www.antike-am-koenigsplatz.mwn.de/de/antike-meisterwerke.html www.antike-am-koenigsplatz.mwn.de]
|քարտեզ2=-}}
|քարտեզ2=-}}
'''Պետական անտիկ հավաքածու''' ({{lang-de|Staatliche Antikensammlungen}}, արտասանություն՝ ˈʃtaːtlɪçə anˈtiːkənˌzamlʊŋən), անտիկ արվեստի թանգարան [[Մյունխեն]]ում, [[Հին Հունաստան|հին հունական]], [[Հին Հռոմ|հին հռոմեական]] և [[Էտրուսկներ|էտրուսկյան]] արվեստի խոշոր հավաքածուներից մեկը [[Գերմանիա]]յում<ref>[https://www.britannica.com/topic/Staatliche-Antikensammlungen Staatliche Antikensammlungen-ի մասին britannica.com կայքում]</ref>։
'''Պետական անտիկ հավաքածու''' ({{lang-de|Staatliche Antikensammlungen}}, արտասանություն՝ ˈʃtaːtlɪçə anˈtiːkənˌzamlʊŋən), անտիկ արվեստի թանգարան [[Մյունխեն]]ում, [[Հին Հունաստան|հին հունական]], [[Հին Հռոմ|հին հռոմեական]] և [[էտրուսկյան արվեստ]]ի խոշոր հավաքածուներից մեկը [[Գերմանիա]]յում<ref>[https://www.britannica.com/topic/Staatliche-Antikensammlungen Staatliche Antikensammlungen-ի մասին britannica.com կայքում]</ref>։


== Շինությունը ==
== Շինությունը ==

05:01, 11 Հուլիսի 2020-ի տարբերակ

Պետական անտիկ հավաքածու
Տեսակհնագիտական թանգարան, մշակութային ժառանգության համալիր և թանգարանի շենք
Երկիր Գերմանիա[1]
ՏեղագրությունՄյունխեն
ՎայրՄյունխեն
Մասն էQ123678571?
ՀասցեKönigsplatz 1,Königsplatz 1aKönigsplatz? (1, 1a)
Հիմնադրվել է1847
ՏնօրենFlorian Knauß?[2]
Կայքwww.antike-am-koenigsplatz.mwn.de
Քարտեզ
Քարտեզ

Պետական անտիկ հավաքածու (գերմ.՝ Staatliche Antikensammlungen, արտասանություն՝ ˈʃtaːtlɪçə anˈtiːkənˌzamlʊŋən), անտիկ արվեստի թանգարան Մյունխենում, հին հունական, հին հռոմեական և էտրուսկյան արվեստի խոշոր հավաքածուներից մեկը Գերմանիայում[3]։

Շինությունը

Մյունխենի Քյոնիգսպլաց հրապարակում գտնվող նեոդասական ոճի Կորնթոսյան տաճարի տեսքով Անտիկ հավաքածուի շենքը կառուցվել է 1838-1848 թվականներին Բավարիայի թագավոր Լյուդվիգ I-ի պատվերով[4]։ Կառույցի ճարտարապետն է եղել Գեորգ Ֆրիդրիխ Ցիբլանդը։ 1815 թվականին շինությունը լրացրել է ճարտարապետ Լեո ֆոն Կլենցեի կողմից կառուցված հունական ֆորումը։ 1869-1872 թվականներին շենքում է գտնվել թագավորական անտիկ հավաքածուն, 1898-1912 թվականներին՝ Մյունխենի սեցեսսիոն հավաքածուն։ 1919 թվականից այստեղ է գտնվել պետական Նոր պատկերասրահը։ Երկրորդ Համաշխարհային պատերազմից ավերված շինությունը վերականգնվել է և բացվել 1967 թվականին որպես Անտիկ հավաքածու (նախկին անվանումը՝ Փոքր ձևերի անտիկ արվեստի թանգարան)։

Հավաքածուի հիմքը կազմում է Վիտտելսբախների անտիկ հավաքածուն՝ մասնավորապես Լյուդվիգ I-ի։ 1831 թվականին թագավոր Մարտին ֆոն Վագների գործակալը ձեռք է բերում կերամիկայի հավաքածուն՝ հայտնաբերված Վուլչի քաղաքի պեղումների ժամանակ, իսկ Ֆրիդրիխ ֆոն Տիրշը տոնավաճառի ժամանակ կարողանում է արվեստի գործեր ձեռք բերել Լյուսիեն Բոնապարտի ժառանգությունից։ Թագավոր Լյուդվիգ I-ը նույնպես ձեռք է բերել Կարոլինա Մյուրատի ոսկե աշխատանքների հավաքածուն, էտրուսկների բրոնզից ձուլված աշխատանքները, որոնք հայտնաբերվել են Պերուջայում կատարված պեղումների ժամանակ, ինչպես նաև հունական տերակոտան՝ հայտնաբերված Իտալիայից։ Թագավորի մահից հետո 1868 թվականին նրա հավաքածուն միավորվել է Վիտտելսբախների անտիկ հավաքածուի հետ, որի հիմքը դրել էր հերցոգ Ալբրեխտ II-ը։

Ավելի ուշ թանգարանի ֆոնդերը հարստացվել են մասնավոր հավաքորդներից ձեռքբերված, մասնավորապես՝ Պաուլ Արնդտի (1908), Ջեյմս Լյոբի (1933) և Հանս ֆոն Շյոնի (1964) ցուցանմուշներով։ Այս հայտնի հավաքածուները՝ անտիկ կերամիկային կից, կազմում էին ոչ մեծ չափերի հին ցուցանմուշներ, գեղարվեստական ապակուց և բրոնզից ձուլված աշխատանքներ, ինչպես նաև աշխատանքներ տերակոտայից և ոսկուց։ Երկորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զգալի վնասվել է էտրուսկների կերամիկայի հավաքածուն, որը գտնվել է Նոր Պինակոտեկի փլված նկուղում։

Հավաքածուն

Թանգարանի ցուցանմուշներում կան հունական ծաղկամաններ, բրոնզից, ոսկուց, ապակուց և տերակոտայից ձուլված աշխատանքներ։ Ցուցադրվում են հունա-հռոմեական բոլոր դարաշրջանները՝ սկսած միկենների կժերից, որոնք թվագրվում են մ.թ.ա. XIII դար, երկրաչափական դարաշրջանի ծաղկամաններ (մ.թ.ա. մոտ. 900-700 թվականներ), արխաիկ դարաշրջանի (մ.թ.ա. մոտ. 700-480 թվականներ) և դասական դարաշրջանների (մ.թ.ա. 500/480-323 թվականներ) նմուշներ։

Թանգարանի հունական ծաղկամանների հավաքածուն աշխարհում առավել հայտնի հավաքածուներից է, որը ներառում է հայտնի հույն նկարիչների և վարպետների կերամիկ աշխատանքները՝ Ամասիսի, Էքսիդեյի, Օլթոսի, Քլեոֆոնի, Էֆրոնիայի, Էպիկտետի, Մակրոնի, Դուրիսի, Բրիգիի, Լիդոսի։

Անտիկ զարդերի ամենահայտնի ցուցանմուշներից են հունա-իտալական ոսկե թագն Արմենտոյից, որը թվագրվում է մ.թ.ա. IV դար, ինչպես նաև հունական ականջօղեր, ոսկյա շղթաներ և այլ զարդեր նույն դարաշրջանից։

Անտիկ հավաքածուի ֆոնդերը համալրում են հնագույն քանդակները, որոնք գտնվում են Մյունխենի Գլիպտոտեկայում։ Հելլեների գրավումից հետո Եգիպտոսում ի հայտ եկած հունա-հռոմեական արվեստի գործերը գտնվում են եգիպտական արվեստի թանգարանում։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. http://d-nb.info/gnd/1099114624
  3. Staatliche Antikensammlungen-ի մասին britannica.com կայքում
  4. siehe Deckblatt des Ausstellungskatalogs X. Ausstellung der Münchener Sezession. Der Deutsche Künstlerbund, München 1904

Արտաքին հղումներ