«Հասարակական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիրք |անուն = Հասարակական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիա |պատկեր = |նկարագրու...»:
 
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 62. Տող 62.
}}</ref>:
}}</ref>:

Աշխատության մեջ դիտարկվում են հասարակական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիայի ընթացքը, միտումները, վերլուծվում են հետխորհրդային տրանսֆորմացիայի քաղաքագիտական հայեցակարգերը: Առաջարկվում է այդ երևույթի ուսումնասիրման հայեցակարգային նոր մոտեցում. հետխորհրդային տրանսֆորմացիան դիտարկվում է որպես բազմագործոն, բազմավեկտոր համակարգային գործընթաց իր երեք հիմնական չափումներով՝ ներքին՝ (քաղաքական), էաբանական (հասարակական գիտակցության), արտաքին (միջազգային հարաբերությունների), որի ընթացքը տրանսֆորմացիայի նպատակի և դրա իրագործման ուղու ընտրությունն է քաղաքակրթական համատեղելիության սկզբունքի հիման վրա<ref name="ՀՀՀՏ_1_4" />: Առանձնահատուկ ուշադրություն է դարձված այն տեսական և գործնական հիմնախնդիրներին, որոնք ծառացած են հետխորհրդային հայ հասարակության արդիականացման ներկա փուլում<ref name="ՀՀՀՏ_1_4" />:

== Բովանդակություն ==
== Բովանդակություն ==

21:43, 10 Հուլիսի 2020-ի տարբերակ

Հասարակական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիա
ՀեղինակՏիգրան Թորոսյան
Ժանրքաղաքագիտություն, փիլիսոփայություն
Նկարագրում էՀայաստանի քաղաքականություն, Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններ
Էջեր424
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչՀՀ ԳԱԱ Գիտություն
Հրատարակման տարեթիվ2006
ԳՄԴ60.5

Հասարակական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիա, հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանի հիմնական աշխատությունը, նվիրված հետխորհրդային երկրների և առաջին հերթին Հայաստանի Հանրապետության զարգացմանը սկսած 1990-ականներից[1]:

Աշխատության մեջ դիտարկվում են հասարակական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիայի ընթացքը, միտումները, վերլուծվում են հետխորհրդային տրանսֆորմացիայի քաղաքագիտական հայեցակարգերը: Առաջարկվում է այդ երևույթի ուսումնասիրման հայեցակարգային նոր մոտեցում. հետխորհրդային տրանսֆորմացիան դիտարկվում է որպես բազմագործոն, բազմավեկտոր համակարգային գործընթաց իր երեք հիմնական չափումներով՝ ներքին՝ (քաղաքական), էաբանական (հասարակական գիտակցության), արտաքին (միջազգային հարաբերությունների), որի ընթացքը տրանսֆորմացիայի նպատակի և դրա իրագործման ուղու ընտրությունն է քաղաքակրթական համատեղելիության սկզբունքի հիման վրա[1]: Առանձնահատուկ ուշադրություն է դարձված այն տեսական և գործնական հիմնախնդիրներին, որոնք ծառացած են հետխորհրդային հայ հասարակության արդիականացման ներկա փուլում[1]:

Բովանդակություն

Գիրքը կազմված է առաջաբանից, չորս գլխից և վերջաբանից[1].

  • Գլուխ 1. Հետխորհրդային տրանսֆորմացիա
  • 1.1. Արդի տրանսֆորմացիայի բնույթը և էությունը
  • 1.2. Հետխորհրդային տրանսֆորմացիայի ուսումնասիրության մեթոդները
  • 1.3. Հետխորհրդային տրանսֆորմացիայի առանձնահատկությունները
  • 1.4. Հետխորհրդային տրանսֆորմացիայի երկրորդ փուլը և զարգացման ուղղությունները
  • Գլուխ 2. Քաղաքական համակարգի տրանսֆորմացիա
  • 2.1. Քաղաքացիական հասարակության կայացումը որպես քաղաքական տրանսֆորմացիայի հաջողության պայման
  • 2.2. Բազմակուսակցական համակարգի առաքելությունը, ձևավորման նախադրյալներն ու դժվարությունները
  • 2.3. Խորհրդարանական ընդդիմությունը որպես քաղաքական կայունության գործոն
  • Գլուխ 3. Հասարակական գիտակցության տրանսֆորմացիա
  • 3.1. Ինքնանույնացման խնդիրը հետխորհրդային տրանսֆորմացիայում
  • 3.2. Հայ ինքնության արդիականացման խնդիրը
  • 3.3. Գիտության վերափոխումը որպեսհ հասարակական գիտակցության տրանսֆորմացիայի որոշիչ բաղադրիչ
  • Գլուխ 4. Միջազգային հարաբերությունների տրանսֆորմացիա
  • 4.1. Միջազգային հարաբերությունների ձևավորման այլընտրանքները հետխորհրդային տրանսֆորմացիայի ընթացքում
  • 4.2. Եվրոպական ինտեգրացիայի էությունը, ընթացքը և հիմքերը
  • 4.3. Եվրոպական ինտեգրացիայի փուլերը
  • 5.4. Հետխորհրդային տրանսֆորմացիայի երկրների եվրաինտեգրացիայի առանձնահատկությունները

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Տիգրան Թորոսյան, Հասարակական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիա, Երևան, «ՀՀ ԳԱԱ Գիտություն», 2006, էջ 1-4 — 424 էջ. — 500 հատ։