«Հարավային Աֆրիկայի ազգային գրադարան»–ի խմբագրումների տարբերություն
չ →Արտաքին հղումներ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 28. | Տող 28. | ||
* [http://www.sahra.org.za/sahris/sites/920180186 SAHRA site (South African National Library, Cape Town)] |
* [http://www.sahra.org.za/sahris/sites/920180186 SAHRA site (South African National Library, Cape Town)] |
||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
[[Կատեգորիա:Ազգային գրադարաններ]] |
[[Կատեգորիա:Ազգային գրադարաններ]] |
||
[[Կատեգորիա:Քեյփթաունի գրադարաններ]] |
[[Կատեգորիա:Քեյփթաունի գրադարաններ]] |
21:32, 10 Հուլիսի 2020-ի տարբերակ
Երկիր | ՀԱՀ |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան |
Հիմնվել է | 1998 |
Տեղադրություն | Պրետորիա |
Այլ տվյալներ | |
Կայք | nlsa.ac.za |
Հարավային Աֆրիկայի ազգային գրադարան (անգլ.՝ National Library of South Africa, աֆրիկաանս՝ Nasionale Biblioteek van Suid-Afrika), Հարավային Աֆրիկայի կառավարության գործակալություն, որը պահպանում է երկրի վերաբերյալ բոլոր հրատարակված նյութերը:
Պատմություն
1818 թվականին Կապի գաղութի առաջին քաղաքացիական նահանգապետ Լորդ Չարլզ Սոմերսեթը հրաման արձակեց վերահսկել գինու առևտուրը՝ Քեյփթաուն վաճառքի համար բերված գինու վրա հարկեր սահմանելով: Զուտ եկամուտներն օգտագործվեցին Հանրային գրադարանի ստեղծման համար, որը պետք է հիմք լիներ «երկրագնդի հեռավոր անկյունում երիտասարդների գիտելիքահենք համակարգ ստեղծման համար» և հասանելի դարձնելով այն, ինչ հնագույն գրողներից շատերը համարվում էին կյանքի առաջին օրհնություններից մեկը`«Տնային կրթությունը»[1]: Այդ ժամանակից ի վեր Հարավային Աֆրիկայի գրադարանային զարգացումը երկբևեռված էր, չնայած Քեյփթաունի գրադարանը բնօրինակ հաստատություն էր: Քեյփթաունի «Հանրային գրադարանի» ամենահավանական մոդելը եղել է Լոնդոնի ինստիտուտը (հիմնադրվել է 1805 թվականին)[1]:
Գրադարանի առաջին նշանակալի ձեռքբերումը եղել է Յոախիմ Նիկոլաուս դոն Դեսինի հավաքածուն, որը 1761 թվականին իր գրքերը նվիրաբերել է հոլանդական բարեփոխված եկեղեցի՝ ծառայելու որպես հանրային գրադարանի հիմք: 1820 թվականին հոգաբարձուների խորհուրդը որոշեց Դեսինյան ժողովածուն նվիրաբերել նոր գրադարանին: Տարիների ընթացքում կատարվել են այլ ուշագրավ նվիրատվություններ, ի թիվս այլոց սըր Ջորջ Գրեյը, որը 1861 թվականին թողեց Հարավային Աֆրիկան, գրադարանին նվիրաբերեց միջնադարյան և վերածննդի ձեռագրերի և հազվագյուտ գրքերի իր անձնական հավաքածուն: 1873 թվականին Հարավաֆրիկյան հանրային գրադարանը դարձավ Կապի գաղութի համար օրինական պահուստ-գրադարան, և 1916 թվականից այն սկսեց ստանալ ամբողջ երկրում տպագրված նմուշները: Մինչև 1954 թվական գրադարանը շարունակվում է գործել որպես օրինական պահուստ-գրադարան, այնուհետև այդ գործառույթը ստանձնում է Քեյփթաունի քաղաքապետարանը: Այնուհետև գրադարանը սկսեց զարգացնել իր յուրօրինակ բնույթը որպես ազգային տեղեկատու գրադարան՝ նվիրված իր լայնածավալ ֆոնդի վրա հիմնված հետազոտությանը և 1967 թվականին միաժամանակ անվանափոխվեց Հարավային Աֆրիկայի գրադարան[2]:
1833 թվականին դիվանագետ Էդմունդ Ռոբբերտսը այցելեց գրադարան, որն այն ժամանակ կոչվում էր Հարավային Աֆրիկյան գրադարան և այն նկարագրեց որպես «գաղութի հպարտություն և պարծանք»: Նա նշեց, որ գրադարանն ուներ գրեթե 10000 կտոր գրականություն և այն անվանեց «խիստ շահավետ տեղ»[3]:
Պետական գրադարան
"Staats-Bibliotheek der Zuid-Afrikaansche Republiek" (Հարավաֆրիկյան Հանրապետության պետական գրադարան) ստեղծվել է Maatschappij der Nederlandsche Letterkunde-ի գրքերի նվիրատվության շնորհիվ: Այս գրքերը բաղկացած էին հոլանդական ստեղծագործությունների լիարժեք գրադարաններից: 1883 թվականին Հոլանդական ավետարանական ըկերությունից ժամանեցին գրքերի առաջին ութ սնդուկները: 1887 թվականի սեպտեմբերի 21-ին Տրանսվաալի կառավարությունը հաստատեց Staats-Bibliotheek-ի սահմանադրությունը: Քանի որ Պրետորիան սկսեց չափերով ընդլայնվել, հանրային գրադարանի ստեղծման անհրաժեշտություն առաջացավ: Պրետորիայի առաջին հանրային գրադարանը բացվեց 1878 թվականին, սակայն 1890 թվականին փակվեց ֆինանսական խնդիրների պատճառով: 1893 թվականին հասարակական մեծ աջակցության և 700 կտոր հավաքածուով բացվեց մեկ այլ հանրային գրադարան: Այդ ժամանակից ի վեր մինչև 1964 թվականը պետական գրադարանը կրկնակի դեր էր կատարում՝ ծառայելով որպես հանրային և ազգային գրադարաններ: Առաջին ազգային գրադարանավարը, աֆրիկյան բանաստեղծ Յան Սելիերսը, փոխանակման համաձայնագրեր կնքեց պետական գրադարանի հավաքածուի հարստացման համար: Առաջին փոխանակման պայմանագիրը կնքվել է 1898 թվականին Միացյալ Նահանգներում՝ Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտի հետ: Ըստ համաձայնագրի՝ Պետական գրադարանը պետք է ստանար Ամերիկայի բոլոր պաշտոնական հրապարակումները` փոխարենը տալով Հարավաֆրիկայի Հանրապետության յուրաքանչյուր պաշտոնական հրապարակման երկու օրինակից: 30-ական թվականներից սկսած ազգային գրադարանավար Մեթյու Սթիրլինգի ղեկավարությամբ պետական գրադարանը սկսեց զարգացնել Հարավային Աֆրիկայի կենտրոնական գրադարանային բնույթը`կատարելով այնպիսի գործառույթների, ինչպիսիք են ազգային գրադարանային փոխառման համակարգը և մատենագիտական տեղեկատվության կենտրոնը[2]:
Ժամանակակից միավորում
Մինչև 1999 թվականի նոյեմբերի 1-ը, պատմական պատճառներով, Հարավային Աֆրիկան ուներ երկու ազգային գրադարան՝ Հարավաֆրիկյան գրադարանը, որը հիմնադրվել էր 1818 թվականին, Քեյփթաունում, և 1887 թվականին հիմնադրված Պրետորիայում գտնվող Պետական գրադարանը: Հարավաֆրիկյան օրենսդրության առումով ազգային գրադարաններից յուրաքանչյուրը օրինական պահուստային գրադարան էր, որը հրատարակիչների կողմից ստանում էր յուրաքանչյուր գրքի, պարբերականի, թերթի, կառավարության հրատարակումների կամ Հարավային Աֆրիկայում տպագրված այլ նյութերի օրինակները: Հարավային Աֆրիկայում օրինական պահուստը թվագրվում է 1842 թվականին: Արդյունքում, նախկին ազգային գրադարաններում կառուցվել է մեծ գիտական նյութերի ընդարձակ հավաքածու: 1990-ական թվականներին արվեստի, մշակույթի, գիտության և տեխնոլոգիայի վարչությունը սկսեց վերանայել իր իրավասության ներքո գտնվող բոլոր օրենսդրությունները, ներառյալ 1985 թվականի թիվ 56 Ազգային գրադարանների ակտը: 1996 թվականին Արվեստի, մշակույթի, գիտության և տեխնոլոգիայի նախարարը Հարավային Աֆրիկայի Ազգային գրադարանների հարցով նշանակեց աշխատանքային խումբ՝ խորհրդատվություն տրամադրելու երկու ազգային գրադարանների ապագայի մասին: Աշխատանքային խմբի ամենակարևոր առաջարկությունն այն էր, որ երկու ազգային գրադարանները միավորվեն՝ ստեղծելու երկկողմ (Քեյփթաուն և Պրետորիա) ազգային գրադարան՝ Հարավային Աֆրիկայի Ազգային գրադարան անվամբ[2][4]:
Մատենագիտություն
- «South Africa», World Report 2010, The Hague: International Federation of Library Associations, OCLC 225182140, «Freedom of access to information». (Includes information about the national library)
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Coates, P. (2012). WAS THE SOUTH AFRICAN LIBRARY AN ATHENAEUM?. Quarterly Bulletin of the National Library of South Africa, 66(4), 11-23.
- ↑ 2,0 2,1 2,2 National Library of South Africa: Where We Come From. Retrieved from http://www.nlsa.ac.za/index.php?option=com_content&view=article&id=80&Itemid=242
- ↑ Roberts, Edmund (1837). Embassy to the Eastern Courts of Cochin-China, Siam, and Muscat. New York: Harper & Brothers. էջ 396.
- ↑ Sebe, J. (2009). "Foreword: Celebrating the tenth anniversary of the National Library of South Africa". Quarterly Bulletin of the National Library of South Africa, 63 (3/4), 51-54.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային Աֆրիկայի ազգային գրադարան» հոդվածին։ |
|